
ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
- Լեւոնիզմի ուրվականն է դա

Լինում են պատմության մեջ ժամանակներ, երբ իրեն հարգող մարդը պետք է մտածի ոչ թե այն մասին, թե ինչպես ավելի լավ ապրի, այլ թե ինչպես մահանա արժանապատվորեն։ Միայն հանցավոր վարչախումբն է, որ արժանապատվություն չունի, իսկ հայրենի հեղափոխականները՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, օժտված են դրանով այն աստիճան, որ ականջներից է դուրս թափվում։
Դատելով Թատերական հրապարակում երեկ հնչած ելույթներից, ազատագրական շարժման ակտիվիստների արժանապատիվ մահը ապահովված է, քանզի որպես գերագույն նպատակ հայտարարվեց հեղափոխության իրականացումը պրոլետարիատի եւ ինտելիգենցիայի միավորված ուժերով։ Դե, ինտելիգենցիայի առումով ամեն ինչ պարզ է. դրանք, բնականաբար, հենց իրենք՝ ակտիվիստներն են։ Իսկ այ պրոլետարիատի մասին արժե ավելի մանրամասն խոսել։
Ծագումնաբանորեն «պրոլետարիատ» բառը մեզ հասել է լատիներենից. Հին Հռոմում այդ տերմինով կոչում էին ստորին խավին։ Բառացի «պրոլետարիատը» ծագում է proles՝ սերունդ բառից, այսինքն՝ նշանակում է «չքավոր, միայն սերունդ ունեցող»։ Նոր ժամանակներում տերմինը սկսեց օգտագործվել եվրոպական լեզուներում բնորոշելու հասարակության ստորին, չունեւոր խավերին։
Մարքսի վաղ աշխատություններում պրոլետարիատը նախեւառաջ տոտալ իրավազրկության, աղքատության, ընչազրկության ու մարդկային հատկանիշների իսպառ կորստի մարմնավորումն էր։ Մարքսը անվանում է պրոլետարիատին «արմատական կապանքներով շղթայված դասակարգ», այսինքն՝ աղքատության եւ իրավազրկության ծայրահեղ մակարդակի մեջ ապրող խավ։
Սակայն «Կոմունիստական մանիֆեստում» «պրոլետարիատ» կատեգորիան արմատապես վերաիմաստավորվում է։ Մասնավորապես, Էնգելսը իր ծանոթագրություններում նշում է. «Պրոլետարիատ ասելով հասկանում ենք ժամանակակից վարձու բանվորների դասը, որոնք զուրկ լինելով արտադրության իրենց սեփական միջոցներից, ստիպված են ապրելու համար վաճառել աշխատուժը»։
Քաղաքական պայքարն ինքնանպատակ չէ պրոլետարիատի համար, այլ իր պատմական առաքելությունը կատարելու միջոց է։ Հիշեցնենք, թե ինչ են գրել դասականները «Մանիֆեստում». «Եթե պրոլետարիատը բուրժուազիայի դեմ պայքարում միավորվում է՝ կազմելով դասակարգ, եթե հեղափոխության ճանապարհով նա վերածում է իրեն իշխող դասակարգի եւ որպես իշխող դասակարգ ուժային ճանապարհով վերացնում արտադրական հին հարաբերությունները, ապա այդ արտադրական հարաբերությունների հետ մեկտեղ նա ոչնչացնում է դասակարգային հակասության պայմանները, ոչնչացնում է դասակարգերն ընդհանրապես եւ դրանով իսկ նաեւ՝ իր սեփական տիրապետությունը որպես դասակարգի։ Բուրժուական հին հասարակությանը՝ իր խավերով ու դասակարգային հակասություններով, փոխարինելու է գալիս հասարակություն, որտեղ յուրաքանչյուրի ազատ զարգացումը բոլորի ազատ զարգացման պայմանն է»։
Մարքսիզմի դասականների այս դրույթները ներառվել են հեղափոխական տեսության ու պրակտիկայի երկաթե զինանոցում։
«Մի ուրվական է շրջում հայոց աշխարհում. լեւոնիզմի ուրվականն է դա»։ Շեքսպիրի պիեսում արքայազն Համլետը մենախոսության մեջ նկարագրում է իր արձագանքը ուրվականի հետ շփմանը. «Հիշե՞մ քեզ. այո, դու խե՜ղճ ուրվական։ / Կհիշեմ քանի հիշողությունը աթոռ ունենա / Այս խելահեղված գնդակի միջում։ / Հիշե՞մ քեզ, այո. իմ հիշողության գրատախտակից / Կջնջեմ բոլոր փուչ ու աննշան պատահարները, / Գրքերի բոլոր ասացվածները, ամեն ձեւ ու դեմք, / Անցյալի ամեն տպավորություն, Որ պատանությունն ու դիտողությունն այնտեղ գրել են, / Եւ քո պատվերը կապրի մեն-մենակ / Ուղեղիս գրքի եւ հատորի մեջ՝ / Առանց խառնվելու ավելի ստոր ուրիշ նյութի հետ»։
Արդի քաղաքական լեզվով թարգմանած, լեւոնիզմի ուրվականի խնդիրը սեփական փրկչական առաքելությունը պրոլետարիատին բացատրելն է։
Մարքսն ու Էնգելսը «Կոմունիստական մանիֆեստում» բավական թերահավատորեն էին վերաբերվում աղքատների եւ չքավորների հեղափոխական հնարավորություններին, որոնց նրանք բնորոշեցին «լյումպեն-պրոլետարիատ» հասկացությամբ։ Ի տարբերություն մարքսիզմի, լեւոնիզմը բավական ակտիվ փորձեր է անում ռեաբիլիտացնելու աղքատներին եւ ընչազուրկներին՝ որպես արդյունավետ հեղափոխական ուժ, որը պետք է գործի հհշական ինտելիգենցիայի առաջնորդությամբ։ Դրանում է հեղափոխության հաջողության գրավականը, ինչն, ի դեպ, համոզիչ կերպով ապացուցում է նաեւ պատմությունը։
Ժամանակին Հոկտեմբերյան հեղափոխությունն իրականացրին զինվորները (եւ նավաստիները) եւ քաղաքային պրոլետարիատի մի որոշ զանգվածը՝ հեղափոխական ինտելիգենցիայի ղեկավարությամբ։ Իսկ ո՞վ հեղափոխություն կատարեց Վիետնամում։ Պարտիզանները (այսինքն՝ պրոլետարիատը) ինտելիգենցիայի ղեկավարությամբ։ Ո՞վ հեղափոխություն իրականացրեց Չինաստանում։ Չինական Ազգային հեղափոխական բանակը (գրեթե անխտիր՝ ապադասակարգային լյումպեն-պրոլետարիատ) ինտելիգենցիայի ղեկավարությամբ։ Նույն իրավիճակն էր նաեւ Լաոսում, Կամբոջայում, Կուբայում, Նիկարագուայում...
Այստեղից եզրահանգում. պրոլետարիատի եւ ինտելիգենցիայի օրգանական միությունը, հարստացված լեւոնիզմի բարերար գաղափարներով. ահա՛ հեղափոխության հաջողության միակ եւ հուսալի գրավականը։ Ճիշտ ճանապարհո՛վ եք գնում, ընկերներ։
- «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՋԵՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ. ՎԱՐԿԵՐ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
ՌԻՄԱ ԵԳԱՆՅԱՆ «Աջակցություն բարեփոխումներին» ՀԿ
Արդյունավետ ներդրումներ ջերմամատակարարման ոլորտում
Վերջերս Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷՀ) նախաձեռնել էր քաղաքային բնակավայրերի բազմաբնակարան շենքերի բնակիչների ...«ԱՐՄԱՎԻԱՆ» ՇՈՒՏՈՎ ԿՈՒՆԵՆԱ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 3
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախաձեռնությամբ, «Միկա» կոնցեռնի գլխավոր հովանավորությամբ «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ գտնվող ...ՃԱՆԱՊԱՐՀ, ՈՐՈՎ ԱՇԽԱՐՀՆ Է ԸՆԹԱՆՈՒՄ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Այս ցուցահանդեսը պետք է տեսնել
Երեւանում երեկ բացված, վարչապետ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող եւ իր հագեցվածությամբ աչքի ընկնող «ԴիջիԹեք-2007» տեղեկատվական, հեռահաղորդակցական եւ բարձր ...ՎԵՐԱՑՐԵ՛Ք ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԷԿՐԱՆՆԵՐԻՑ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
ԲԱՐՈՅԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ
Բոլոր հին հանրագիտարաններում կա «բարոյական խանգարում» հոդվածը։
«Բարոյական խանգարումը հոգեկան հիվանդություն է, որի ժամանակ բարոյական պատկերացումները կորցնում են իրենց ուժն ու դադարում ...«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻԻ» ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԸ
Ս.ԴԱՐԲԻՆՅԱՆ 1
Սուրճերը կլինեն միայն բարձր որակի
Շատ շուտով՝ մոտ 1 ամիս հետո, «Գրանդ Քենդի» ընկերությունը սպառողներին կներկայացնի նույնանուն ապրանքանշանով իր նոր արտադրանքը՝ աղացած բարձրորակ սուրճի միանգամից տասը ...ՉՆԵՐԱՌԵԼ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
ԱՄՆ Կոնգրեսում շրջանառվող Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի հիմնական համահեղինակ Ադամ Շիֆը, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը, Բրեդ Շերմանն ու Էնն Էշուն դիմել են Ներկայացուցիչների ...ԿԱԼԱՆԵԼ ԵՆ
Վրաց-թուրքական սահմանում Հայաստանի չորս քաղաքացիներ են կալանվել Թուրքիա ռադիոակտիվ նյութ տեղափոխելու փորձ կատարելիս: Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության եւ ՆԳՆ հատուկ օպերատիվ դեպարտամենտի աշխատակիցները ...ՀԵՔԻԱԹՆԵՐ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մինչեւ եկող տարվա գարուն կարող են շրջանակային համաձայնագիր ստորագրել Ղարաբաղյան հակամարտության ...ԱՅՐՎԵԼ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆԸ
Շիրակի մարզի Քեթի գյուղում հոկտեմբերի 25-ին, ժամը 06:22-ին, հրդեհ է բռնկվել: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, որը մարել է հրդեհը ժամը 10:18-ին: Այրվել են փայտաշեն ...ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀոկտեմբերի 25-ին, ժամը 16:40-ին, ոմն քաղաքացի զանգահարել է Երեւանի քաղաքապետարան եւ սպառնացել պայթեցնել շենքը: Քաղաքապետարան են մեկնել համապատասխան ծառայությունների ներկայացուցիչներ: Տեղում պարզվել է, ...ՆԶՈՎՔԻ, ՀՈԲԵԼՅԱՆԻ ԵՎ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության խմբային մրցաշարի մեկնարկը, ինչպես բնորոշ է այդ կարգի մրցաշարերին, առանձնացավ տարբեր տրամաչափի իրադարձություններով։ Մարզական առումով ուշագրավ է գերմանական եւ շվեյցարական ակումբների ...ՋԱՎԱԽՅԱՆՆ ԷԼ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՍԿՍԵՑ
Հայաստանցի եւս մեկ բռնցքամարտիկ է հաղթանակով մեկնարկել Չիկագոյում ընթացող աշխարհի առաջնությունում. 60 կգ քաշային Հրաչյա Ջավախյանը 17։14 հաշվով առավելության է հասել լատվիացի Աիվարս Ռոմանովսկիսի նկատմամբ։ ...ԲԱՆԱՆՑԸ ԴԱՐՁԱՎ ԱՌԱՋԱՏԱՐ
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 26-րդ փուլի խաղում Երեւանի «Բանանցը» երեկ, սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթելով Երեւանի «Արարատին», դարձավ մրցաշարի առաջատարը: Երեւանի «Փյունիկը» մրցակցի խաղադաշտում ոչ-ոքի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԹԵԶԻՍՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում Լ.Տեր-Պետրոսյանի ընթերցած 1,5-ժամանոց ելույթ-դասախոսությունը արտաքուստ արմատականների կողմից իշխանություններին պարբերաբար ներկայացվող հայտնի մեղադրանքների ամփոփ ...ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 3
Լեւոնիզմի ուրվականն է դա
Լինում են պատմության մեջ ժամանակներ, երբ իրեն հարգող մարդը պետք է մտածի ոչ թե այն մասին, թե ինչպես ավելի լավ ապրի, այլ թե ինչպես մահանա արժանապատվորեն։ Միայն հանցավոր վարչախումբն ...ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՖՐԱՆՍԻԱ ԱՎԱՐՏՎԵՑ
2
Երեկ ավարտվեց վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիայի Հանրապետությունում:
Այցի վերջին օրը նա հանդիպեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսիայի նախագահը քննարկել են ...ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳԼՈՒԽ Է ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
«Տեսակետ» ակումբի երեկվա հյուրերը նկարիչների եւ թատերական գործիչների միությունների նախագահներ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆՆ ու ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ էին
Մշակութային դաշտում տիրող քաոսի եւ մարտնչող միջակության մասին երկու ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ ՈՉԻՆՉ ՉԵՆ ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ազգային ժողովի լիագումար նիստերի հերթական քառօրյան ամփոփելու համար նախատեսված խմբակցությունների ճեպազրույցներին երեկ եւս «Օրինաց երկիրը»
չէր մասնակցում
Խորհրդարանական մյուս չորս խմբակցությունները ...ԲԱՑՎԵՑ ՄԵՂՐԻ-ՂԱՓԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Կյանքի եւս մեկ ճանապարհ դեպի Իրան
Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով մեկնել էր Մեղրի՝ իր ներկայությամբ նշանավորելու վերջին տարիներին պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացված խոշորագույն ...ՈՎ ՈՒՄԻՑ ՊԵՏՔ Է ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
«Ուրեմն. հասկանալով, որ մեծագույն ինտրիգը, որ ձեզանից շատերին բերել է այս հրապարակ, առաջիկա նախագահական ընտրություններում իմ առաջադրվելու կամ չառաջադրվելու հարցն է։ Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, ...ՃԱԿԱՏԱԳՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐԸ
Սեփ.լրտվ. 4
«Փորձեք հիշել՝ ՀՀՇ-ի իշխանության տարիների ընթացքում ի՞նչ մնայուն բան է կառուցվել Երեւանում, աղետի գոտում, որեւէ այլ տեղ, որ այսօր մեկը կանգնի ու ասի՝ այսինչ բանը իմ օրոք, իմ մասնակցությամբ կառուցվել է ...ԷՍ Ի՞ՆՉ ԵՔ ԱՆՈՒՄ, ՀԱՅԵՐ
Սեփ.լրտվ.Ըստ թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ, հատկապես մարզերում կյանքը չափից դուրս քաղաքականացված է։ «Մարզերն ուղղակի կիսված են՝ կեսը մեկի կողմն է, կեսն էլ՝ մյուսի։ Փոքր քաղաքներում՝ ...ԱՄՆ-ՈՒՄ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ
Հայաստանի հավաքականի մեկ բռնցքամարտիկ ինքնակամ լքել է մեր թիմի հանգրվանը Չիկագոյում ընթացող աշխարհի առաջնության ժամանակ։ Նրա օրինակին են հետեւել Ուգանդայի երկու մարզիկներ։ Քաղաքի ոստիկանությունը վստահ ...ՁՄԵՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿ
Հիշեցնում ենք, որ հոկտեմբերի վերջին կիրակի օրը՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 03։ 00-ին, ժամացույցների սլաքները պետք տանել մեկ ժամ հետ՝ ավարտած համարելով «ամառային» ժամանակը:ՓԱՌՔ ԱՍՏԾՈ՝ ՏԵՂԸ ԲԱՎԱԿԱՆԱՑՐԵՑ
1«Շատ ենք վախենում, որ հրապարակում տեղը չբավականացնի»,- վերջին շաբաթվա ընթացքում դարդ էին անում հհշական ակտիվիստները։ Ինչպես տեսնում ենք. այն էլ ո՜նց բավականացրեց։ Հանեք երեկվա միտինգին հավաքվածներից պարզապես ...
ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
«ԱՐՄԱՎԻԱՆ» ՇՈՒՏՈՎ ԿՈՒՆԵՆԱ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍԵՐ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄԵՐ ՀԱԼ, ՁԵՐ ՀԱՎԵՍ

ՀՈԳԻ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ
ՌՈՒԲԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳԱՎԱՌՈՒՄ
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԱԴՈՔՍ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԹԵԶԻՍՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԵՂԱՆԱԿԸ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ
ԴՐԱՄԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1916 Լոնդոնում համաձայնություն կնքվեց Հայկական լեգիոն (զորագունդ) ստեղծելու մասին:
- 1972 Ավարտվեց Հրազդանի պետական շրջանային էլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
- 1999 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին արք. Ներսիսյանը (Գարեգին Բ): Նա դարձավ հայոց 132-րդ հայրապետը:
- 1999 Արյունալի հաշվեհարդար տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովում: Սպանվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը և այլ քաղաքական այրեր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

