
ԱՌԱՎՈՏԻՑ ԳԻՇԵՐ ԲԱՐԻԿԱԴԻ ԱՌԱՋԻՆ ՇԱՐՔՈՒՄ
- Այս կերպ է որոշել անցկացնել ընտրությունների օրը ԺՈՒԿ-ի նախագահ ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ։ Ավելին՝ նա մայիսի 12-ին նախորդող եւ հաջորդող օրերին ավելի ուժգնացնելու է իր պայքարը ժողովրդի քվեն խլողների դեմ։

Երեկ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության համամասնական ցանկի առաջին եռյակը (Մանուկ Գասպարյան, Արշակ Սադոյան, Աղասի Արշակյան) «Ուրբաթ» ակումբի հյուրերն էին եւ գնահատում էին քարոզարշավի արդյունքները։ Պարզվում է՝ նրանք հիմնականում գոհ են քարոզարշավի նախնական արդյունքներից եւ երկրի շուրջ 117 բնակավայրերում ունեցած հանդիպումների տպավորությամբ՝ ժողովուրդը կամաց-կամաց արթնանում է քնից եւ նույնքան կամաց-կամաց հավատում, որ Հայաստանում հնարավոր է իշխանափոխություն իրականացնել։
Ի դեպ, ԺՈՒԿ-ի եռյակը իրենց ծրագիրն ու նախընտրական բուկլետը ներկայացնելուց զատ մեծ ոգեւորությամբ լրագրողներին հրամցրեց ԺՈՒԿ-ի քարոզչական նորամուծությունը՝ թեւկապ եւ գլխարկ, որոնց վրա պատկերված են կուսակցության առաջին երեք դեմքերի դիմանկարները։ «Հրաշալի եռյակի» անուններից ու դիմանկարներից զատ ԺՈՒԿ-ը երեկ լրագրողներին ներկայացրեց իրենց երեքի անվանատառերով գրված ակրոստիքոս-կարգախոսը՝ «Մենք գալու ենք, ազատ ու ստեղծագործ աշխատանքով ազատագրելու»։
ԺՈՒԿ-ի ներկայացուցիչները ակնհայտորեն հիացած էին թե իրենք իրենցով, թե իրենց քարոզչական հնարամտություններով՝ համարելով այն բոլորից լավը։ Ըստ Մանուկ Գասպարյանի՝ «գոհ ենք, արդյունքներից, ժողովուրդը կամաց արթնանում է քնից, հանդիպումները գնալով ակտիվանում են, ժողովրդի ոգին ոնց որ բարձրանում է։ Նրանք սպասումներ ունեն, թեպետ այնքան էլ չեն հավատում իշխանափոխության հնարավորությանը»։
Իսկ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ հավաստմամբ՝ «մարդկանց հետ անմիջական զրույցների ընթացքում հնարավոր է լինում համոզել նրանց, որ իրենց ընտրությունից շատ բան է կախված», բայց նաեւ մարդկանց հետ հանդիպումներից իր որոշակի դիտարկումներն է արել. այն, ինչ հեշտ է ստացվում մարզերում, Երեւանում հաճախ չի հաջողվում։
Նրա համոզմամբ՝ հարկ է քարոզարշավն ուղղել Երեւան. «Այս իմաստով, այսինքն՝ հուսահատությունը ջարդելու իմաստով, Երեւանում լուրջ բացեր կան։ Կարծում եմ՝ մեր քարոզարշավի այս հատվածը կանենք բավական բարձր մակարդակով, մանավանդ ժողովուրդը, ի դեմս մեզ, ԱԺ-ում տեսել եւ հետայսու էլ ցանկանում է տեսնել թերությունները բացահայտող պատգամավորների»։ Ա.Սադոյանը այս համատեքստում կարծում է, որ իրենք ԱԺ-ում դեռ լուրջ առաքելություն ունեն։
ՄԻ ՔԱՆԻ ԺԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՅԹԵԶՐԻՆ
«Ազգային միաբանություն» կուսակցության համամասնական ցուցակում երկրորդ տասնյակում տեղ զբաղեցնող Աղասի Արշակյանը շատերի համար հանկարծակի մեկ էլ հայտնվեց ԺՈՒԿ համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականում։ Ինչպե՞ս պատահեց։ Եւ որքանո՞վ էին համահունչ այս երկու կուսակցությունների ծրագրերն ու գաղափարները։
ԱՂԱՍԻ ԱԱՐՇԱԿՅԱՆԻ կարծիքով՝ այս առումով էական տարբերություն, ձախից աջ կամ հակառակ ծայրահեղությամբ շեղումներ չկան։ Իսկ իր «հայտնությունը» ԺՈՒԿ-ում այս կերպ է բացատրում. «Ես ընդամենը մի քանի ժամ եմ բացակայել քաղաքական դաշտից. մի քանի ժամ մնացի քաղաքական մայթեզրին, որոշել էի անկեղծորեն քաղաքականությամբ չզբաղվել (ի դեպ, նման անկեղծ որոշում Ա.Արշակյանի քաղաքական կյանքում էլի է եղել), բայց Մանուկ Գասպարյանը ինձ այնտեղից բարձրացրեց»։
Ընդհանրապես Աղասի Արշակյանը ԺՈՒԿ-ում իրեն լավ է զգում եւ ակտիվորեն լծվել է քարոզչությանը (նա շեշտում է, որ ինքը անկուսակցական է)։ Չի ցանկանում որեւէ լավ կամ վատ բան ասել «Ազգային միաբանության» իր գործընկերների հասցեին, բայցեւ իրեն բարոյական իրավունք է վերապահում բոլոր իր ընտրողներին վերակողմնորոշել ԱՄ-ից դեպի ԺՈՒԿ։ Ե՛ւ նա, ե՛ւ Մանուկ Գասպարյանը վստահ են ու վստահեցնում են, թե Ապարանում ամենաշատ ձայներն են ստանալու։
ՓՈԹՈՐԻԿ ՄԵԿ ԲԱԺԱԿ ՋՐՈՒՄ
Բնականաբար ԺՈՒԿ-ի առաջին եռյակը ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաեւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ կապված արդեն հայտնի պատմությանը (Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի հետ զրույցի ձայնագրության հրապարակման փաստին)։
Նկատենք, որ ԺՈՒԿ նախագահը արդեն իսկ այս թեմային անդրադարձել էր՝ Ա.Բաղդասարյանի արարքը բնութագրելով որպես դավաճանություն։ Երեկ, սակայն, նա մեղմացրեց իր բնորոշումները հետեւյալ մտայնությամբ. «Ես դա ասել եմ, նկատի ունենալով, որ եթե մեր տան հարցերը ինքներս կարող ենք լուծել, ի՞նչ կարիք կա դրսից տղա բերելու»։
Նրա կարծիքով, այս օրերին շրջանառության մեջ դրվող պատմությամբ փորձ է արվում էս գլխից այնպես անել, որ Ա.Բաղդասարյանը ձեռք քաշի նախագահական ընտրություններից։ Մի խոսքով, «փոթորիկ մեկ բաժակ ջրում»՝ բնորոշում է Մ.Գասպարյանը, իսկ Արշակ Սադոյանը Բաղդասարյանի հետ կապված միջադեպի շուրջ աղմուկը «անհարկի ուռճացված է համարում, որն այդպիսով իր մեջ գովազդի որոշակի տարր է պարունակում»։
- ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՆՐԱՆՑ ՀԵՏ ԴԺՎԱՐ Է ՈՏՔ ԳՑԵԼ
Հիրավի, ֆուտբոլը միլիոնների խաղ է կոչվում ոչ միայն աշխարհում մեծ հեղինակություն վայելելու, այլեւ մարզաձեւի զարգացումն ու դիտարժանությունը ապահովող աստղաբաշխական գումարների շրջանառության համար։ Թեպետ, ...ԱՎԱՐՏՎԵՑ ԹԱԵՔՎՈՆԴՈՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւանի «Դինամո» մարզասրահում ավարտվեց ՀՀ թաեքվոնդոյի առաջնությունը, որին մասնակցեցին Հայաստանի 5 մարզերի եւ Արցախի 60-ից ավելի մարզիկներ: Չեմպիոնի կոչումը մինչեւ 54 կգ քաշային կարգում նվաճեց Սուրեն ...ԿԺԱՄԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ
Շախմատի աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, որ մայիսի 4-6-ին գրոսմայստեր Լեւոն Արոնյանի հետ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցելու է շախմատային մրցամարտի, ...ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 7-ՐԴ ՏԵՂԸ
Հայաստանի ձյուդոյիստ, երեւանցի Աշոտ Վարդիկյանը (60 կգ քաշային) զբաղեցրել է 7-րդ տեղը Հռոմում ավարտված Եվրոպայի առաջնության մրցաշարում՝ վաստակելով օլիմպիական վարկանիշային միավորներ: Հայաստանի եւս մեկ մարզիկ՝ ...ԿՀԱՆԴԻՊԵՆ ՀԱՅ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՍանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարում մայիսի 3-ին հանդիպելու են հայ մարզիկ Գենադի Մարտիրոսյանը եւ ադրբեջանցի Թահիր Ռզաեւը: Ադրբեջանական day.az էլեկտրոնային պարբերականը, ...ՋՈՐԿԱԵՖՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՊԱԼԸ
Մարզական կարիերայի վերջնական ավարտից հետո մեր հայրենակից, 1998թ. աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը ջանքերը կենտրոնացրել է իր ծննդավայրի՝ Լիոնի Դեսին արվարձանի կիսասիրողական կարգավիճակ ունեցող համանուն ակումբի ...ԵՂԱՆԱԿ
Մայիսի 1-2-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 3-ին հնարավոր են տեղումներ: Օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում կբարձրանա 3-5 աստիճանով: Վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՀԵՌԱՎՈՐ ՄԱՐԶԵՐ» ՉԿԱՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀԿ խորհրդի նախագահ, վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ, շարունակելով նախընտրական արշավին զուգահեռ ճանաչողական այցեր իրականացնել մարզերում, ապրիլի 29-30-ին Սյունիքի եւ Վայոց ձորի տարածաշրջանում էր
ՊԱՀԵԼ ՄԱՐԴՈՒՆ ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԽԼՈՒՐԴԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀՀՇ-ն նորից «ընդհատակ» է անցնում
Համամասնական ընտրակարգով քվեարկության գործընթացից դուրս գալու մասին ՀՀՇ վարչության հայտարարությունը պատճառաբանված ու լիովին կանխատեսելի քայլ էր։
Կարծում ենք, այն ...ՖԻԼՄԸ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՃԱՆԱՊԱՐՀ ՊԻՏԻ ԱՆՑՆԻ
ՕՄԱՐԻ ԽԵՉՈՅԱՆ
Հարցազրույց կինոռեժիսոր ԱՐՍԵՆ ԱՍԼԱՆՅԱՆԻ հետ
-Շնորհավորում ենք հերթական ֆիլմի ավարտի կապակցությամբ։ Ինչո՞ւ հատկապես քրիստոնեական թեման ընտրեցիք:
-Երբ որոշեցի նկարահանել «Քրիստոնյա Հայաստան» կինոնկարը, ...ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԳՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Գաղտնիք չէ, որ Հայաստանում իրացվող բազմաթիվ ապրանքների գները ուռճացված են։ Ավելին՝ վերջին երեք տարիներին, երբ տեղի է ունենում դրամի արժեւորում, բազմաթիվ ապրանքներ կտրուկ թանկացել են. գները երբեմն նույնիսկ ...ՀԱՂԹԱԿԱՆ ԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՆՎԱՐԴ ԲՈՐՅԱՆՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մայիսի 1-ին կմեկնարկի Շուշիի ազատագրության 15-ամյակին նվիրված վազքարշավը: Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդի ձեռամբ բոցավառված ջահը մայիսի 9-ին Շուշիի Սուրբ ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻՆ
Ս.ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Կոնգրես» հյուրանոցում երեկ կազմակերպվել էր «Հասարակությունը երեկ, այսօր, վաղը» խորագրով կլոր սեղան՝ ի սատարումն Հայաստանի Հանրապետական կուսակցության
Մի շարք հասարակական կազմակերպություններ եւ հայրենակցական ...ՄԱՅԻՍԻ 1-Ը ԵՎ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԸ
ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մայիսի 1-ի՝ աշխատավորների համերաշխության օրվա քաղաքական իմաստի եւ նշանակության հանդեպ մեզանում ձեւավորվել է ակնհայտորեն անտարբեր վերաբերմունք։
Ինչպես միշտ, Մայիսի 1-ը այսօր կնշեն կոմունիստները, որոնք ...ԴՐԱՄԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ
2007թ. ապրիլին, մարտի համեմատ, դրամը դոլարի նկատմամբ արժեւորվել է 1,4 տոկոսով: Դրամի արժեւորումն ուղեկցվել է սպառողական շուկայում արձանագրված 0,1 տոկոս ընդհանուր գնաճով: 2006թ. դեկտեմբերի համեմատ, 2007թ. ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԾԱՌԱՀԱՏՄԱՆ ԱՌԻԹՈՎ
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ «Ախքյորփու» անտառպետության տարածքում ծառերի ապօրինի հատման առիթով: Ինչպես տեղեկացրեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը, դատախազությունում նախապատրաստված ...ԴՌԱՆ ՓԱԼԱՍԻ ՄԵԾ ԳԱՂՏՆԻՔԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանի եւ Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի միջեւ զրույցի ձայնագրության հրապարակման հետ կապված պատմությունը շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում։ Հիանալով ...ՄԵՆՔ ԴՈՒՐՍ ԵՆՔ ԵԿԵԼ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ
ՆՎԱՐԴ ԲՈՐՅԱՆ
Մոտենում է Մայիսի 9-ը, որը մենք նշում ենք նաեւ որպես Արցախյան ազատամարտում տարած հաղթանակի տոն։ Ինչի՞ շնորհիվ մենք հաղթեցինք։ «Հայոց Աշխարհ»-ի զրուցակիցն է ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։
-Կարծում եմ` մեզ համար Արցախյան ...ԵՐԱԶՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՆախընտրական շրջանում ՀԴԿ-ն չի միավորվի որեւէ այլ կուսակցության հետ: Ինչպես երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, կուսակցությունը առաջիկա ընտրություններում 100 հազար ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, ապրիլի 28-ին, ժամը 23:15-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքի բակում կրակոցներ են հնչել, եւ կա վիրավոր: ...ՀՀՇ-Ն ՀՈՒՅՍԸ ԴՐԵԼ Է ՁԻԱՎՈՐԻ ՎՐԱ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Համաձայն օրենքի, համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ստացած կուսակցություններն ու դաշինքները ընտրապայքարից դուրս գալու ժամանակ ունեն մինչեւ մայիսի 2-ը։ Եթե հաշվի ...ԱՌԱՎՈՏԻՑ ԳԻՇԵՐ ԲԱՐԻԿԱԴԻ ԱՌԱՋԻՆ ՇԱՐՔՈՒՄ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այս կերպ է որոշել անցկացնել ընտրությունների օրը ԺՈՒԿ-ի նախագահ ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ։ Ավելին՝ նա մայիսի 12-ին նախորդող եւ հաջորդող օրերին ավելի ուժգնացնելու է իր պայքարը ժողովրդի քվեն խլողների դեմ։
Երեկ ...ԳՆԱՃ
ԱՐՄԵՆՊՐԵՍ2007թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0,5 տոկոս, ինչը 0,3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից՝ 0,8 տոկոս: Պարենային ապրանքների ...ԻԲՐԵՎ ՓՐԿԻՉ ՆԵՐԿԱՅԱՑՈՂԸ ՊԻՏԻ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ԽԱՉՎԵԼՈՒ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Մինչեւ անցած շաբաթ համարվում էր, թե մարդկության պատմության մեջ եղել է միայն մեկ քաղաքական գործիչ, որին դեռ կյանքի օրոք ժամանակակիցներն անվանել են սուրբ։
Վերջին խաչակիր Լյուդովիկոս 9-րդ թագավորը՝ Կապետինգների ...ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՄԵՆՔ ԱՆԵԼ
Հայաստանի լեռնարդյունաբերության «մայրաքաղաք» Քաջարանում խմբված բազմությանը դիմելով՝ վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ շեշտեց սոցիալական բնույթի ծրագրերի ընդլայնման անհրաժեշտությունը.
«Քաջարանցիներին պետք են մանկավարժական ...«ԲՐՅՈՒՍԵԼ ՖՈՐՈՒՄ-2007»
Ապրիլի 27-ին մեկնարկել է ԱՄՆ Գերմանական Մարշալ եւ Բերտելսման հիմնադրամների կողմից կազմակերպած «Բրյուսել ֆորում-2007» ներկայացուցչական խորհրդաժողովը, որի աշխատանքներին մասնակցում է Վարդան Օսկանյանը: ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ԱՐԱԾԸ ՁԵՐ ԱՉՔԻ ԱՌԱՋ Է
«Այն, ինչ Հանրապետականն արել է այս յոթ տարիների ընթացքում, ձեր աչքի առաջ է։ Եթե համարում եք, որ ձեր խնդիրները ինչ-որ չափով սկսել են լուծվել, եւ Մեղրիում վիճակը ինչ-որ չափով բարելավվել է, ապա մայիսի 12-ին ...ՀԿ-ՆԵՐԸ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ
Երեկ «Կոնգրես» հյուրանոցում մի շարք հասարակական կազմակերպություններ եւ հայրենակցական միություններ հանդես եկան առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ին սատարելու հայտարարությամբ։ «Խորին հարգանք տածելով ՀՀ-ում ...50+1
«Մեր ծրագրում տեղ են գտել բոլոր բնագավառներին վերաբերող խնդիրներ եւ մենք փորձելու ենք այդ խնդիրները լուծել։ Բայց մեր ծրագրերը կիրականանան այն դեպքում, եթե մեզ տրված ձայների տոկոսը լինի 50+1։ Այդ դեպքում ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՐԹՆԱՆՈՒՄ Է
...ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
«Կարծում եմ` մեզ համար Արցախյան հաղթանակը նախ եւ առաջ բարոյական հաղթանակ էր: Հայ զինվորն ի սկզբանե հոգեբանորեն իր հոգու մեջ կրում էր այդ հաղթանակը: Այդ առումով մենք ունեինք ակնհայտ առավելություն ադրբեջանցիների ...ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ԱԹՈՌՆԵՐ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՀՀՇ-Ն
Երեկ բավականին հետաքրքրաշարժ հայտարարություններով հանդես եկավ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը։ Մասնավորապես, ըստ նրա, «ընդդիմությունը պետք է կարողանա նախագահի թեկնածուի առումով եւս կողմնորոշվել ...
ԱՌԱՎՈՏԻՑ ԳԻՇԵՐ ԲԱՐԻԿԱԴԻ ԱՌԱՋԻՆ ՇԱՐՔՈՒՄ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՄԱՅԻՍԻ 1-Ը ԵՎ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԸ
ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻԲՐԵՎ ՓՐԿԻՉ ՆԵՐԿԱՅԱՑՈՂԸ ՊԻՏԻ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ԽԱՉՎԵԼՈՒ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸՀԱՂԹԱԿԱՆ ԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՆՎԱՐԴ ԲՈՐՅԱՆՖԻԼՄԸ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՃԱՆԱՊԱՐՀ ՊԻՏԻ ԱՆՑՆԻ
ՕՄԱՐԻ ԽԵՉՈՅԱՆԿԺԱՄԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ
ԵՂԱՆԱԿ
ՆՐԱՆՑ ՀԵՏ ԴԺՎԱՐ Է ՈՏՔ ԳՑԵԼ
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՄԵՆՔ ԱՆԵԼ
ՄԵՆՔ ԴՈՒՐՍ ԵՆՔ ԵԿԵԼ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ
ՆՎԱՐԴ ԲՈՐՅԱՆ
- 1467 Ջհանշահը վճռական ճակատամարտի է ելնում Աղ-կոյունլուների դեմ և զոհվում է 70-ամյա հասակում:
- 1804 Ռուսական զորքերի Երևանյան առաջին արշավանքը` զորավար Պ. Ցիցիանովի հրամանատարությամբ:
- 1837 Բացվում է Երևանի կոնսիստորիան:
- 1843 Վենետիկում Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» ամսագիրը, որը գոյատևում է մինչև օրս:
- 1868 Լույս է տեսնում Էջմիածնի Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Արարատ»-ի առաջին համարը:
- 1872 Մահացավ արևելահայ աշուղ, բանաստեղծ Մատաթյանը (Սեյադ):
- 1891 Սկսեց լույս տեսնել դաշնակցության «Դրոշակ» թերթը:
- 1901 Ցարական կառավարությունը օրենք հրատարակեց «Անդրկովկասի պետական հողերում բնակվող գյուղացիների հողաշինարարության գլխավոր հիմունքների մասին»:
- 1905 Ժողովրդական հուզումներ Բիթլիսում:
- 1920 Բոլշևիկները Հայաստանում կազմակերպեցին առաջին ներքին ապստամբությունը: Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը արմատական միջոցներ ձեռք առան այդ շարժումը զսպելու համար:
- 1927 Մահացավ «Մուրճ»-ի խմբագիր Լևոն Սարգսյանը: Հետագայում նա միացավ բոլշևիկներին, իսկ ավելի ուշ դարձավ Թեհրանի դեսպանը:
- 1935 Էկրան է բարձրանում «Պեպո» առաջին հայկական հնչուն կինոնկարը:
- 1978 Վախճանվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատուրյանը: (Ծնվ. 1903թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

