
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ
Ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խմբային մրցաշարն ավարտվեց, եւ մի փոքր դադարից հետո այսօր կսկսվեն քառորդ եզրափակիչ հանդիպումները։ Միայն վերջին տուրում վերջապես մենք տեսանք գոլառատ հանդիպումներ, սա հատկապես վերաբերում է Բ խմբին, որտեղ կայացած Բրազիլիա-Էկվադոր եւ Պարագվայ-Վենեսուելա հանդիպումներից յուրաքանչյուրում խփվեց 6-ական գնդակ։ Գեղեցիկ գոլերի հրավառություն, դրամատիկ իրադարձություններ, երբ Պարագվայը 3-1 հաղթելով Վենեսուելային, հաջողացրեց խաղի վերջին վայրկյաններին երկու գնդակ ընդունել եւ բաց թողնել հաղթանակը։
Բայց, քանի դեռ այնտեղ դադար է, չուզենալով, ինչքան էլ դա տհաճ լինի, անդրադառնանք եվրոգավաթներում հայկական ակումբների մրցելույթներին։ Ինչ արած, մեկ-մեկ պետք է։
Բոլորս տեսանք, թե հայկական ֆուտբոլային ակումբները անցած օրերին ինչպիսի անփառունակ ելույթներ ունեցան։ Պարտվեց «Բանանցը», պարտվեց «Ուլիսը», խայտառակ պարտություն կրեց «Փյունիկը», «Միկան» պարտվեց, թեեւ չորս թիմերից միակն է, որի դեպքում գործնականին մոտ շանս կա սեփական հարկի տակ հաղթել ու դուրս գալ հաջորդ փուլ։
Բայց, ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ հայկական ակումբային ֆուտբոլի խաղամակարդակը ոչ միայն չի աճում, այլ նույնիսկ հետընթաց է ապրում։ Lragir.am-ի մեկնաբանը նշել է, որ խոսքը միայն այն մասին չէ, որ մեր ակումբներն այս տարի էլ թերեւս չեն հաղթահարի եվրոգավաթների նախնական որեւէ փուլ։ Պարզապես հայկական ակումբային ֆուտբոլի խաղամակարդակը գտնվում է մանկապատանեկան մակարդակի վրա։
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը օրերս հայտարարել էր, որ մենք պետք է ընտրենք` կամ լավ խաղացողներին վաճառում ենք արտասահման, կամ ունենում ենք լավ ներքին առաջնություն եւ ուժեղ ակումբներ։ Թվում է, թե տրամաբանական հակադրություն է նրա ասածը։ Բնականաբար մարզական կամ ֆուտբոլային մեկնաբանների դասի ներկայացուցիչներից շատերը ձեռնամուխ եղան ֆեդերացիայի նախագահի այդ միտքը եթերում գեներացնելուն, հաստատելով, որ իսկապես` կամ մեր ֆուտբոլիստներին պետք է արտասահման վաճառենք, ինչը թուլացնում է մեր ակումբները, կամ պետք է զրկենք նրանց արտասահմանում ելույթ ունենալու եւ ավելի փորձառու դառնալու հնարավորությունից, ու պահենք մեր ակումբներում` բարձրացնելով մեր առաջնության մակարդակը։ Եվ այդ համատեքստում դրվում է դիլեմա` մեզ համար ակումբնե՞րն են կարեւոր, թե ազգային հավաքականը։ Ու այդ դիլեման իրենք էլ հենց հանգուցալուծում են` միարժեք կարեւոր է հավաքականը, ուրեմն պետք է մեր ակումբների ֆուտբոլիստները մեկնեն արտասահման, թեկուզ մեր ներքին առաջնությունը թուլանա։
Իրականում, թե այդ դիլեման, թե ընդհանրապես հակադրությունը, որ կամ ակումբները վաճառում են խաղացողներին ներքին առաջնության հետաքրքրության եւ մակարդակի հաշվին, կամ նրանք փորձ ձեռք բերելու եւ հավաքականի մակարդակի հաշվին մնում են Հայաստանում, արհեստածին է եւ բացարձակապես ապակառուցողական։
Նախ, Հայաստանի առաջնության հետաքրքրությունը չի կարելի հակադրել կամ պայմանավորել ֆուտբոլիստներին վաճառել-չվաճառելով, քանի որ Հայաստանից քիչ թե շատ որակյալ գոնե ռուսական, գոնե արեւելաեվրոպական ակումբներ մեկնող ֆուտբոլիստների թիվը, տարեկան կտրվածքով, չնչին է։ Միթե տարեկան երկու-երեք, կամ չորս-հինգ ֆուտբոլիստի հեռանալ-չհեռանալով է պայմանավորված մեր առաջնության մակարդակը։ Եթե այո, ապա դա ինքնին արդեն մակարդակի իսպառ բացակայության խոսուն փաստերից մեկն է։ Դրանից բացի, առաջնությունը պետք է ինքնին մակարդակ ունենա, հետաքրքրություն ունենա, ակումբները պետք է հաջողություն ունենան, հասունություն ունենան, որ կարողանան ֆուտբոլիստներ վաճառել արտասահման եւ օգնել թե իրենք իրենց, թե հավաքականի կադրային բազային։ Մինչդեռ, կրկնում եմ, Հայաստանի առաջնությունից վաճառվող ֆուտբոլիստների տարեկան թիվը չափազանց փոքր է։ Խոսքն իհարկե արաբական աշխարհի ակումբներ մեկնող ֆուտբոլիստների մասին չէ։ Եթե դա է համարվում արտասահման վաճառք, ապա այդտեղ բացի ակումբի կամ ֆուտբոլիստի մի փոքր ֆինանսական շահից, որեւէ մասնագիտական շահ չկա։
Ակումբային բազա Հայաստանում գոյություն չունի։ Այսինքն` դե յուրե կա, դե ֆակտո գոյություն չունի։ Հայաստանում ակումբներն ավելի շատ բարեգործական ակցիաներ են, քան ֆուտբոլային տնտեսություններ։ Եվ այստեղ թերեւս բախվում ենք երկրում առկա համակարգային խնդիրներին, տնտեսական եւ քաղաքական ազատությունների հարցին։ Այդ ասպարեզներում անազատության մակարդակը տարածվում է նաեւ ֆուտբոլի վրա, որն այսօր դարձել է թերեւս ներկայիս Հայաստանի մանրակերտ` կրկին իշխանության մենաշնորհ` Ռուբեն Հայրապետյան, կրկին քվոտավորված համակարգ` ակումբների սեփականատեր-օլիգարխներ իշխանական շրջանակից, որից դուրս լինելը ենթադրում է խնդիրներ ակումբի համար` «Արարատի» օրինակը, կրկին խոսքի ազատության եւ բազմակարծության չգոյություն` երբ մարզական կամ ֆուտբոլային մեկնաբանների հիմնական դասը, իսկ հեռուստատեսային դասը լիովին, իրենց կարծիքներն ու մեկնաբանությունները տեղավորում են ֆուտբոլային իշխանությանը հաճո կոնտեքստում, կամ թույլատրելի քննադատության սահմաններում։
Այդպիսի պայմաններում ֆուտբոլային մեխանիզմ չի կարող զարգանալ, կամ կզարգանա այնքան եւ այնպես, ինչքան եւ ինչպես որ հիմա Հայաստանն է զարգանում որպես պետություն։
- ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՉԵՔ ՕԳՆՈՒՄ` ԳՈՆԵ ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ 1
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը որոշել է միանալ Կոնգրեսի դեմ քարոզչություն իրականացնողների բանակին։ Հիմնական մեղադրանքները երկուսն են։ Առաջին` Կոնգրեսը «շեղվել է ճիշտ ճանապարհից» ...ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԲանից պարզվում է` Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ֆինանսական մեքենայություններ են իրականացրել եւ խոշոր գումարներ «լվացել» Մոսկվայի «Երեւան Պլազա» առեւտրաժամանցային կենտրոնի միջոցով։ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔԻ ՄԱՍԻՆ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ, ԹԵԵՎ...
Լ. ԱՍԱՏՐՅԱՆԹեեւ կարեւորը, իհարկե, հասարակությունն է, այսինքն` մենք։ Մեր վերլուծական մեծ ուղեղները, որպեսզի պարապ եւ անփող չմնան, ստիպված են ինչ-որ «հանճարեղ» մտքեր ասել, որոնք հաճախ քիչ են տարբերվում Տիգրան Կարապետիչի ...ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽԻ ԴԵՄ ՌԴ-ՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ ԽՈՍՔԸ ՂԱՐԱԲԱՂՑԻ ԳԵՆԱՅԻ ՄԱՍԻՆ Է, ՈՐԸ ԵՂԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՓՈՔՐ ՈՐԴՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԻ ՔԱՎՈՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ 1
2010 թվականի հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին «ՉԻ»-ն անդրադարձավ Մոսկվայի քաղաքապետ Լուժկովի եւ նրա հայ «գործընկերների» համագործակցության թեմային։ Մեր կողմից հրապարակված «Լուժկովյան թղթապանակ» շարքն այն ...ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՊՐՈՑԵՍԻ ՄԵՋ ՇՈՒՏՈՎ ՊՏՈՒՂՆԵՐԸ ԿՏԵՍՆԵ՞ՆՔ
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆՆախօրեին տարածաշրջանային այցով Ադրբեջան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն` ԱՄՆ, Իգոր Պոպովը` ՌԴ, եւ Բեռնար Ֆասյեն` Ֆրանսիա, երեկ Բաքվում հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ ...ԼԻՑ-ԿՅԱՆ, ՏԱԹԵՎԸ, ՃՈՊԱՆՈՒՂԻՆ
Մ.Մ. 2Հազար անգամ արդեն պատմվել է, ու մեկն էլ ես եմ պատմել, թե Լից-կյան ինչպես էր որոշել սյունյաց թմի պետի հետ համատեղ աստվածահՉո մի գործ էլ անել՝ Տաթեւը անդառնալի եվրոռեմոնտի քաշել։ Թե ինչպես զուտ ...ԿԼԻՆԻ՞ ՀԵՐԹԱԿԱՆ ԾԱԾԿԱԴՄՓՈՑԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆԶինծառայող Տիգրան Համբարձումյանի մահվանից անցել է 14 օր, բայց դեռ ոչ ոք չի ձերբակալվել։ Տիգրանի ծնողները վստահ են, որ փոքրիկ զորամասում բոլորն էլ տեղյակ են նրա մահվան իրական պատմությանը, բայց ոչ ոք ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ
ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՖուտբոլի Ամերիկայի գավաթի խմբային մրցաշարն ավարտվեց, եւ մի փոքր դադարից հետո այսօր կսկսվեն քառորդ եզրափակիչ հանդիպումները։ Միայն վերջին տուրում վերջապես մենք տեսանք գոլառատ հանդիպումներ, սա հատկապես ...
ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽԻ ԴԵՄ ՌԴ-ՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ ԽՈՍՔԸ ՂԱՐԱԲԱՂՑԻ ԳԵՆԱՅԻ ՄԱՍԻՆ Է, ՈՐԸ ԵՂԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՓՈՔՐ ՈՐԴՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԻ ՔԱՎՈՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԼԻՑ-ԿՅԱՆ, ՏԱԹԵՎԸ, ՃՈՊԱՆՈՒՂԻՆ
Մ.Մ.
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐ
Գ. ԱՐԱՄՅԱՆ Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻՉԵՔ ՕԳՆՈՒՄ` ԳՈՆԵ ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ՈՐՏԵ՞Ղ ԷԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ՈՒ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆԿԼԻՆԻ՞ ՀԵՐԹԱԿԱՆ ԾԱԾԿԱԴՄՓՈՑԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆՈ՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է «ՄԱԿԱՐՈՎ» ԱՏՐՃԱՆԱԿԻ ՎՐԱՅԻՑ ՄԱՔՐԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԸ ՄԱՔՐԵԼ Է ՊԵՏՐՈՍԻ ՀԱՅՐԸ, ԻՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ` ԴԵՌԵՒՍ ՀԱՅՏՆԻ ՉԷ
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆԿՆԻՔՆԵՐ ԲԱԺԱՆԵՔ ՎՐԱՍՏԱՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ՄԵԿՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՊՌՈՍԽՈՒՄԷ, ԱՍԷ ԱՍՏՈՒԱԾ
Մ.Մ.
- 1826 Պարսկական զորքերը ներխուժում են Ղարաբաղ, Շորագյալ և Փամբակ. սկսվում է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:
- 1915 Դեսպան Մորգենթաուն Միացյալ նահանգների դեպարտամենտին պարզորեն նկարագրել է Երիտթուրքերի քաղաքականությունը որպես «ցեղի բնաջնջման» արշավ: Միացյալ նահանգների պետական քարտուղար Ռոբերտ Լենսինգը տեղեկացրեց նրան, որ «դեպարտամենտը ընդունել է իր գործընթացը, այն է` կանգնեցնել հայկական հալածումը»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

