
ԿԼԻՆԻ՞ ՀԵՐԹԱԿԱՆ ԾԱԾԿԱԴՄՓՈՑԸ
Զինծառայող Տիգրան Համբարձումյանի մահվանից անցել է 14 օր, բայց դեռ ոչ ոք չի ձերբակալվել։ Տիգրանի ծնողները վստահ են, որ փոքրիկ զորամասում բոլորն էլ տեղյակ են նրա մահվան իրական պատմությանը, բայց ոչ ոք ձայն չի հանում։
Դեպքը տեղի է ունեցել 2011թ. հունիսի 28-ին։ Նույն օրը Տիգրանը տուն է զանգահարել ժամը 12-ին, խոսել է սովորականի պես, խնդրել է հեռախոսը լիցքավորել։ Հետո Տիգրանի ծնողներին զանգել են զորամասից եւ հայտնել, որ նրանց տղան փախել է։
Հունիսի 29-ին,երբ ծնողները աղմուկ են բարձրացրել, 15 րոպեից զորամասից հայտնել են, որ գտել են Տիգրանին մահացած` զորամասից 50մ հեռավորության վրա` ձեռքերը գետնին, գլուխը ձեռքերի վրա, կտրած ձեռքով։ Ասել են` կենդանին հոշոտել է դին, ինչի պատճառով չեն թողել ծնողներին մոտենալ դիակին ու այն հանձնել են փակ վիճակում։
Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու համար), սակայն մինչեւ այսօր պարզ չեն դատաբժշկական փորձաքննության տվյալները, հայտնի չեն մեղավորները։
Մեկուկես տարի առաջ Տիգրան Համբարձումյանը բանակ էր զորակոչվել Արարատի մարզից։ Նա 2 տարի սովորել էր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման հեռակա բաժնում։ Մի քանի ամիս էր մնում զորացրվեր, որից հետո շարունակելու էր ուսումը։
Տիգրանի ինքնասպան լինելու լուրին չի հավատում Արարատի մարզի Նորաբաց գյուղի ոչ մի բնակիչ, ով ճանաչել է նրան. «Բոլորը կանգնեն ինձ չեն կարող ապացուցել, որ իմ էրեխեն ինքնասպան է եղել։ Գոնե իմանանք, թե ով է արել, բա ես չիմանա՞մ ինչի համար ու ո՞վ է սպանել իմ տղուն»,- ասել է Տիգրանի հայրը` Բենիկ Համբարձումյանը։
Մայրը` տիկին Անահիտը, պատմում է, որ հունիսի 28-ին` դեպքի օրը, խոսել է որդու հետ. Տիգրանն ունեցել է շատ լավ տրամադրություն. «Չեմ հասկանում 2 ժամվա մեջ այդ ի՞նչ փոխվեց, որ ինքը որոշեց ինքնասպան լինել»։
Տիգրանի ընկերները, ովքեր հիմնականում իրենից 3-4 տարի մեծ են, եւս պնդում են, որ իրենց ընկերը միշտ եղել է հավասարակշռված. «Ամեն զանգելուց ասում էր` մամ ջան, իրեն բնորոշ ջանով, ես կգամ Արթուրի` մեծ եղբոր հետ թեւ ու թիկունք կլինենք պապային, կօգնենք, երկու ամսից ախպորս կպսակենք, 2 տարի հետո էլ ես կպսակվեմ ու ամեն ինչ լավ կլինի»,- արցունքն աչքերին հիշում է Տիգրանի մայրը։
Ընդհանուր առմամբ` Տիգրանը չի բողոքել իր բանակային կյանքից, խնդրել է մասնագիտական գրականություն ուղարկել այնտեղ. միայն երբեմն-երբեմն ասել է, որ լարված հարաբերությունների մեջ է շտաբի պետի` Արսեն Ոսկանյանի հետ. «Ոսկանյանին մի 15 րոպե եմ տեսել, ու ինքն անընդհատ խուսափում էր մեզնից, հայրը ընդհանրապես չի հանդիպել հետը»,- պատմում է տիկին Անահիտը։
Տիգրանի մահվան օրը զորամասի գումարտակի ղեկավարը գործուղման է եղել, եւ նրա պարտականությունները դրված են եղել հենց շտաբի պետ Արսեն Ոսկանյանի վրա։
Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը շարունակում է գործի քննությունը, տեղեկացրել է Hra.am-ը։ Հ.Գ. Ամեն օր, երբ մենք սկսում ենք ծանոթանալ օրվա իրադարձություններին, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե մեր բանակի ներսում պատերազմական գործողություններ են ընթանում։ Այդպիսի շաբաթ չկա, որ լրատվամիջոցները չգուժեն այդ չհայտարարված պատերազմի հերթական զոհի մասին։ Էլ ավելի տարօրինակ է այն փաստը, համենայնդեպս այդպիսի տպավորություն է ստեղծվում եւ ոչ անհիմն, որ մեր բանակի ղեկավարությունը մամուլից է իմանում բանակում գրանցված հերթական արտակարգ դեպքի մասին։ Լրատվամիջոցները տեղեկացնում են այդ մասին, հետո մանրամասներ են ներկայացնում, անցնում է տեւական ժամանակահատված, ու մեկ էլ ՀՀ ՊՆ-ն հիշում է, որ մեծ հաշվով, հակառակը պետք է լինի. այդ ինքը պետք է մամուլին տեղեկացնի իր համակարգի ներսում ցանկացած, թեկուզ աննշան միջադեպի մասին։ Ցանկալի է դա, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ նախարարությունը ստիպված է լինում արձագանքել այդ պատահարներին, երբ թաքցնելը, կոծկելը այլեւս անհնար եւ անիմաստ է դառնում։
- Գ. ԱՐԱՄՅԱՆ
ՉԵՔ ՕԳՆՈՒՄ` ԳՈՆԵ ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ 3
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը որոշել է միանալ Կոնգրեսի դեմ քարոզչություն իրականացնողների բանակին։ Հիմնական մեղադրանքները երկուսն են։ Առաջին` Կոնգրեսը «շեղվել է ճիշտ ճանապարհից» ...ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԲանից պարզվում է` Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ֆինանսական մեքենայություններ են իրականացրել եւ խոշոր գումարներ «լվացել» Մոսկվայի «Երեւան Պլազա» առեւտրաժամանցային կենտրոնի միջոցով։ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔԻ ՄԱՍԻՆ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ, ԹԵԵՎ...
Լ. ԱՍԱՏՐՅԱՆԹեեւ կարեւորը, իհարկե, հասարակությունն է, այսինքն` մենք։ Մեր վերլուծական մեծ ուղեղները, որպեսզի պարապ եւ անփող չմնան, ստիպված են ինչ-որ «հանճարեղ» մտքեր ասել, որոնք հաճախ քիչ են տարբերվում Տիգրան Կարապետիչի ...ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽԻ ԴԵՄ ՌԴ-ՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ ԽՈՍՔԸ ՂԱՐԱԲԱՂՑԻ ԳԵՆԱՅԻ ՄԱՍԻՆ Է, ՈՐԸ ԵՂԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՓՈՔՐ ՈՐԴՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԻ ՔԱՎՈՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ 2
2010 թվականի հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին «ՉԻ»-ն անդրադարձավ Մոսկվայի քաղաքապետ Լուժկովի եւ նրա հայ «գործընկերների» համագործակցության թեմային։ Մեր կողմից հրապարակված «Լուժկովյան թղթապանակ» շարքն այն ...ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՊՐՈՑԵՍԻ ՄԵՋ ՇՈՒՏՈՎ ՊՏՈՒՂՆԵՐԸ ԿՏԵՍՆԵ՞ՆՔ
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆՆախօրեին տարածաշրջանային այցով Ադրբեջան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն` ԱՄՆ, Իգոր Պոպովը` ՌԴ, եւ Բեռնար Ֆասյեն` Ֆրանսիա, երեկ Բաքվում հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ ...ԼԻՑ-ԿՅԱՆ, ՏԱԹԵՎԸ, ՃՈՊԱՆՈՒՂԻՆ
Մ.Մ. 2Հազար անգամ արդեն պատմվել է, ու մեկն էլ ես եմ պատմել, թե Լից-կյան ինչպես էր որոշել սյունյաց թմի պետի հետ համատեղ աստվածահՉո մի գործ էլ անել՝ Տաթեւը անդառնալի եվրոռեմոնտի քաշել։ Թե ինչպես զուտ ...ԿԼԻՆԻ՞ ՀԵՐԹԱԿԱՆ ԾԱԾԿԱԴՄՓՈՑԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆ 1Զինծառայող Տիգրան Համբարձումյանի մահվանից անցել է 14 օր, բայց դեռ ոչ ոք չի ձերբակալվել։ Տիգրանի ծնողները վստահ են, որ փոքրիկ զորամասում բոլորն էլ տեղյակ են նրա մահվան իրական պատմությանը, բայց ոչ ոք ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ
ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՖուտբոլի Ամերիկայի գավաթի խմբային մրցաշարն ավարտվեց, եւ մի փոքր դադարից հետո այսօր կսկսվեն քառորդ եզրափակիչ հանդիպումները։ Միայն վերջին տուրում վերջապես մենք տեսանք գոլառատ հանդիպումներ, սա հատկապես ...
ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽԻ ԴԵՄ ՌԴ-ՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ ԽՈՍՔԸ ՂԱՐԱԲԱՂՑԻ ԳԵՆԱՅԻ ՄԱՍԻՆ Է, ՈՐԸ ԵՂԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՓՈՔՐ ՈՐԴՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԻ ՔԱՎՈՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԼԻՑ-ԿՅԱՆ, ՏԱԹԵՎԸ, ՃՈՊԱՆՈՒՂԻՆ
Մ.Մ.
ՉԵՔ ՕԳՆՈՒՄ` ԳՈՆԵ ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐ
Գ. ԱՐԱՄՅԱՆ Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻՈՐՏԵ՞Ղ ԷԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ՈՒ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆԿԼԻՆԻ՞ ՀԵՐԹԱԿԱՆ ԾԱԾԿԱԴՄՓՈՑԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆ
Ո՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է «ՄԱԿԱՐՈՎ» ԱՏՐՃԱՆԱԿԻ ՎՐԱՅԻՑ ՄԱՔՐԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԸ ՄԱՔՐԵԼ Է ՊԵՏՐՈՍԻ ՀԱՅՐԸ, ԻՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ` ԴԵՌԵՒՍ ՀԱՅՏՆԻ ՉԷ
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆԿՆԻՔՆԵՐ ԲԱԺԱՆԵՔ ՎՐԱՍՏԱՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ՄԵԿՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՊՌՈՍԽՈՒՄԷ, ԱՍԷ ԱՍՏՈՒԱԾ
Մ.Մ.
- 1826 Պարսկական զորքերը ներխուժում են Ղարաբաղ, Շորագյալ և Փամբակ. սկսվում է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:
- 1915 Դեսպան Մորգենթաուն Միացյալ նահանգների դեպարտամենտին պարզորեն նկարագրել է Երիտթուրքերի քաղաքականությունը որպես «ցեղի բնաջնջման» արշավ: Միացյալ նահանգների պետական քարտուղար Ռոբերտ Լենսինգը տեղեկացրեց նրան, որ «դեպարտամենտը ընդունել է իր գործընթացը, այն է` կանգնեցնել հայկական հալածումը»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

