
ԼԻՑ-ԿՅԱՆ, ՏԱԹԵՎԸ, ՃՈՊԱՆՈՒՂԻՆ
Հազար անգամ արդեն պատմվել է, ու մեկն էլ ես եմ պատմել, թե Լից-կյան ինչպես էր որոշել սյունյաց թմի պետի հետ համատեղ աստվածահՉո մի գործ էլ անել՝ Տաթեւը անդառնալի եվրոռեմոնտի քաշել։
Թե ինչպես զուտ պատահականությամբ, իրերի բախտավոր բերումով «Տրոյկա դիալոգի» Վարդանյան Ռուբենը, որ ափսոս, հիմա առավել հայտնի է օտարալեզու դպրոցների հանգույն ՀՀ օրենքը ՍՍ-ի ու Աշոտ-Յանի հետ համատեղ փոփոխելու տխրագույն ու այլանդակ համբավով, ահա այդ Ռուբենը Տաթեւը հատուկ գոտի, զբոսաշրջության լավ կենտրոն դարձնելու մեկենասական նախաձեռնությամբ հանդես եկավ, ճոպանուղի կառուցեց ու... ձախողեց Լից-կյայի թմի պետի` եպիսկոպոս Աբրա-համ-համի հետ միով բանիվ նախաձեռնած եվրոռեմոնտը։ Մենակ թե էն հազարամյա սյունը ամրանեցին, բետոնեցին, որ էլ երկրաշարժեր չնախանշի ու զորքերի մոտենալը չտագնապահարի։ Լից-կյան ու Համ-համը գիտեին, թերեւս, որ իրենց տեսակի մոտենալուց էլ կարող է սուրբ տեղում ճշգրիտ հաշվարկով կառուցված ճոճվող սյունը ճոճվել սկսել, թե տգետ ու ընչաքաղց սորթն է մոտենում, մի բան արեք։
Տաթեւի բախտը բերեց, ի տարբերություն Կարմրավորի, Հաղարծնի, Գոշավանքի, Գանձասարի։ Գյոռմամիշները շատ են, Ռուբեն Վարդանյանն առայժմ մենակ է, չնայած որ ծրագիրը համենայն ջանքով ՀՀ վարչապետի փորձ է արվել ներկայացնել որպես ազգային մրցունակության հիմնադրամի պրոյեկտ, ինչը կազմակերպական առումով մեկ երրորդ ճշմարտություն է, ֆինանսականով՝ սուտ։ Որովհետեւ, եթե խրախուսման հիմնադրամներ, կամ չհիմնադրամներ ունեիք, եթե նախարարություններ ու եկեղեցի ունեիք, եթե տուրիզմ էիք զարգացնում ու մշակույթ ու գյուղական համայնք խրախուսում` առանց Վարդանյանի անեիք։ Լավ... գոնե ոչինչ չանեիք՝ չայլանդակվեին հուշարձանները, ձեռք չտայիք գոնե։ Դա կլիներ ձեր ՄԵԾԱԳՈՒՅՆ ներդրումը հայոց պատմության այս փուլում՝ ՆՐԱՆՔ ՈՉԻՆՉ ՉԱՐԵՑԻՆ ԵՎ ԱՄԵՆ ԻՆՉ ՄՆԱՑ ԻՆՉՊԵՍ ՀԱՍԵԼ ԷՐ ԻՐԵՆՑ։
Հիմա Լից-կյան հավանաբար էն տղեն չի, որ հանգիստ տեղը սթրվի։ Տեսեք՝ գինեսի ռեկորդների գրքում ընգրկված մեր ամենա... ճոպանուղին Լիցկյայի քթի առաջ տուրիստ է տանում բերում, գյուղեր է վերակենդանացնում, փոքրիկ հյուրանոցներ սարքում, գյուղատնտեսություն է վերականգնում՝ ՓՈՂ Է ՊՏՏՎՈՒՄ։ Ընչաքաղցը ինչ պիտի այս դեպքում անի, ընչաքաղցն ինչպես կարող է հանգիստ տեղը վեր ընկնել ու տեսնել այս ամենը։ Նա պիտի փորձի ինտեգրվել, կամ ինտեգրել։ ՈՒ ինտեգրում է Լից-կյան։ ՈՒ ԻՆՏԵԳՐՈՒՄ Է։
Տաթեւի ճոպանուղին աշխարհի ամենա... գինեսյանն է եւ դա դրվատելի է։ Ամենա... գինեսյանից ընչաքաղցը չի կարող ակնկալիք չունենալ՝ Տաթեւի ճոպանուղու տոմսը մեկ ուղղությամբ 2000 դրամ է, երկու ուղղությամբ՝ 3000։ Տաթեւում, ինչպես լեռներում առհասարակ, պատահում են փայլակ, կայծակ, հուր ու երկաթ՝ տարերքը մեկ էլ փոթորկել, էլեկտրահարել է սկսում՝ էլ դու սուս։ Բայց որքան էլ այդ ամենը ՀԱՆԿԱՐԾ լինի, դրա համար ասենք ամպեր են պետք, ասենք՝ ահագնացող քամի ու...որոշ ժամանակ։ Երբ ճոպանուղու աշխատողները համոզված են, որ Երեւանից ստուգող չկա, երբ դիմացները, համոզված են` «հարիֆ դրսեցի» է կանգնած՝ վագոնն ընթանում է մեկ ուղղությամբ՝ 2000-ով։ Իսկ երբ ճոպանավագոնից հարիֆը կամ հարիֆները իջնում են, նրանց սպասում է ոլորապտույտներով դեպի քաղաքակիրթ աշխարհ՝ ներքեւ «ետ վերադարձնող» էքսկլուզիվ տաքսին՝ 4 ուղեւորը 8000-ով, իսկ եթե ուղեւորները ոչ էլ հարիֆ են, այլ լրիվ լոխ ու ավելին՝ իրար հետ չեն պայմանավորվել՝ մարդա 3 հազարով։ Ճիշտ է տաքսիով ներքեւ իջածները հանկարծ հետո պարզում են, որ փոթորիկ ու փայլակ-կայծակ չեղավ, ու վագոնը այլոց հետ բերեց, բայց դե ՏԱՐԵՐՔ Է, ոնց կանխատեսես... Սրանից հետո արդեն ասենք մանրուքները, որ ճոպանուղու տոմսավաճառը ու տոմս ստուգողը ու վագոնավարը համառորեն ուզում են մարդկանցից փող վերցնել տոմս չտալ, եւ ապա տոմսի կտրոն չտալ եւ ապա 4-ի փոխարեն 2 տալ, մյուս երկուսին ասել՝ հիմա տոմս չկա... եւ այլ «բիզնես» սխեմաներ։ Գինեսին արժանի ինտեգրվող մեխանիզմ։ Լից թող կյա, թող կյա, կյա։
Ինչու եմ վստահ, որ Լից-կյան է պապան այս ամենի՞։ Սյունիքում, մանավանդ Կյորեսի մոտակայքում նա ինչ կարող է՝ վերահսկում է՝ փողի մոմենտով։ Յուրովի։ ՄանԴր, դիշովի։ Սա իր «ոճն» է։ Սա իր «ութհազարանոց» տաքսու ու միակողմ ճոպանուղու մուտիլովկեքն են։
Ազգային մրցունակության հիմնադրամին, Վարդանյան Ռուբենին, ինչու ոչ «անմեղսունակ» պրեմիերին խորհուրդ եմ տալիս դեմն առնել այս գերգավառական անասնականության, ոչ այն պատճառով, որ ամոթ է, առավել ամոթալի աղբ Հայաստանում ավելի մասշտաբայնորեն ու վաղուց է կուտակված, այլ պարզապես հաջորդ քայլով կարող է ճոպանուղին տա գլխներիդ, ձեռքներիցդ առնի, ծախի Պարսկաստան, գյուղացիներին քշի Սիբիր ու թազուց մարշրուտկի գիծ դնի «գինեսյան» երբեմնի այս վայրերում։
- Մ.Մ.
ՉԵՔ ՕԳՆՈՒՄ` ԳՈՆԵ ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ 3
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը որոշել է միանալ Կոնգրեսի դեմ քարոզչություն իրականացնողների բանակին։ Հիմնական մեղադրանքները երկուսն են։ Առաջին` Կոնգրեսը «շեղվել է ճիշտ ճանապարհից» ...ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԲանից պարզվում է` Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ֆինանսական մեքենայություններ են իրականացրել եւ խոշոր գումարներ «լվացել» Մոսկվայի «Երեւան Պլազա» առեւտրաժամանցային կենտրոնի միջոցով։ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔԻ ՄԱՍԻՆ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ, ԹԵԵՎ...
Լ. ԱՍԱՏՐՅԱՆԹեեւ կարեւորը, իհարկե, հասարակությունն է, այսինքն` մենք։ Մեր վերլուծական մեծ ուղեղները, որպեսզի պարապ եւ անփող չմնան, ստիպված են ինչ-որ «հանճարեղ» մտքեր ասել, որոնք հաճախ քիչ են տարբերվում Տիգրան Կարապետիչի ...ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽԻ ԴԵՄ ՌԴ-ՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ ԽՈՍՔԸ ՂԱՐԱԲԱՂՑԻ ԳԵՆԱՅԻ ՄԱՍԻՆ Է, ՈՐԸ ԵՂԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՓՈՔՐ ՈՐԴՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԻ ՔԱՎՈՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ 2
2010 թվականի հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին «ՉԻ»-ն անդրադարձավ Մոսկվայի քաղաքապետ Լուժկովի եւ նրա հայ «գործընկերների» համագործակցության թեմային։ Մեր կողմից հրապարակված «Լուժկովյան թղթապանակ» շարքն այն ...ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՊՐՈՑԵՍԻ ՄԵՋ ՇՈՒՏՈՎ ՊՏՈՒՂՆԵՐԸ ԿՏԵՍՆԵ՞ՆՔ
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆՆախօրեին տարածաշրջանային այցով Ադրբեջան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն` ԱՄՆ, Իգոր Պոպովը` ՌԴ, եւ Բեռնար Ֆասյեն` Ֆրանսիա, երեկ Բաքվում հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ ...ԼԻՑ-ԿՅԱՆ, ՏԱԹԵՎԸ, ՃՈՊԱՆՈՒՂԻՆ
Մ.Մ. 2Հազար անգամ արդեն պատմվել է, ու մեկն էլ ես եմ պատմել, թե Լից-կյան ինչպես էր որոշել սյունյաց թմի պետի հետ համատեղ աստվածահՉո մի գործ էլ անել՝ Տաթեւը անդառնալի եվրոռեմոնտի քաշել։ Թե ինչպես զուտ ...ԿԼԻՆԻ՞ ՀԵՐԹԱԿԱՆ ԾԱԾԿԱԴՄՓՈՑԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆ 1Զինծառայող Տիգրան Համբարձումյանի մահվանից անցել է 14 օր, բայց դեռ ոչ ոք չի ձերբակալվել։ Տիգրանի ծնողները վստահ են, որ փոքրիկ զորամասում բոլորն էլ տեղյակ են նրա մահվան իրական պատմությանը, բայց ոչ ոք ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ
ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՖուտբոլի Ամերիկայի գավաթի խմբային մրցաշարն ավարտվեց, եւ մի փոքր դադարից հետո այսօր կսկսվեն քառորդ եզրափակիչ հանդիպումները։ Միայն վերջին տուրում վերջապես մենք տեսանք գոլառատ հանդիպումներ, սա հատկապես ...
ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽԻ ԴԵՄ ՌԴ-ՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ ԽՈՍՔԸ ՂԱՐԱԲԱՂՑԻ ԳԵՆԱՅԻ ՄԱՍԻՆ Է, ՈՐԸ ԵՂԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՓՈՔՐ ՈՐԴՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԻ ՔԱՎՈՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԼԻՑ-ԿՅԱՆ, ՏԱԹԵՎԸ, ՃՈՊԱՆՈՒՂԻՆ
Մ.Մ.
ՉԵՔ ՕԳՆՈՒՄ` ԳՈՆԵ ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐ
Գ. ԱՐԱՄՅԱՆ Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻՈՐՏԵ՞Ղ ԷԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ՈՒ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆԿԼԻՆԻ՞ ՀԵՐԹԱԿԱՆ ԾԱԾԿԱԴՄՓՈՑԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆ
Ո՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է «ՄԱԿԱՐՈՎ» ԱՏՐՃԱՆԱԿԻ ՎՐԱՅԻՑ ՄԱՔՐԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԸ ՄԱՔՐԵԼ Է ՊԵՏՐՈՍԻ ՀԱՅՐԸ, ԻՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ` ԴԵՌԵՒՍ ՀԱՅՏՆԻ ՉԷ
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆԿՆԻՔՆԵՐ ԲԱԺԱՆԵՔ ՎՐԱՍՏԱՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ՄԵԿՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՊՌՈՍԽՈՒՄԷ, ԱՍԷ ԱՍՏՈՒԱԾ
Մ.Մ.
- 1826 Պարսկական զորքերը ներխուժում են Ղարաբաղ, Շորագյալ և Փամբակ. սկսվում է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:
- 1915 Դեսպան Մորգենթաուն Միացյալ նահանգների դեպարտամենտին պարզորեն նկարագրել է Երիտթուրքերի քաղաքականությունը որպես «ցեղի բնաջնջման» արշավ: Միացյալ նահանգների պետական քարտուղար Ռոբերտ Լենսինգը տեղեկացրեց նրան, որ «դեպարտամենտը ընդունել է իր գործընթացը, այն է` կանգնեցնել հայկական հալածումը»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

