
ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՊՐՈՑԵՍԻ ՄԵՋ ՇՈՒՏՈՎ ՊՏՈՒՂՆԵՐԸ ԿՏԵՍՆԵ՞ՆՔ
Նախօրեին տարածաշրջանային այցով Ադրբեջան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն` ԱՄՆ, Իգոր Պոպովը` ՌԴ, եւ Բեռնար Ֆասյեն` Ֆրանսիա, երեկ Բաքվում հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը։
Ըստ Իլհամ Ալիեւի պաշտոնական կայքի հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի ներկա փուլի եւ հեռանկարների հետ կապված հարցեր։ Մինսկի խմբի համանախագահները իրենց տարածաշրջանային այցի շրջանակներում պետք է այցելեն նաեւ Երեւան եւ Ստեփանակերտ։ Հուլիսի 18-ին նախատեսված է համանախագահների այցը Հայաստան, որտեղ վերջիններս պետք է հանդիպում ունենան Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ, ինչից հետո միջնորդները պետք է մեկնեն Ղարաբաղ։ Ըստ որոշ փորձագետների, համանախագահների հետկազանյան այս ակտիվությունը ամենայն հավանականությամբ մի բան է նշանակում. այն, որ միջնորդները նախապատրաստում են հերթական եռակողմ հանդիպումը` Սարգսյանի եւ Ալիեւի մասնակցությամբ։
Նշենք, որ մինչեւ տարածաշրջանային այցի մեկնարկը, համանախագահները հանդիպում են ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ։
Համանախագահները ԵԱՀԿ նախագահին տեղեկացրել են Կազանում կայացած եռակողմ հանդիպման մասին, ինչպես նաեւ խոսել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարների, եւ այս տարվա ընթացքում նախատեսված բանակցային նախաձեռնությունների մասին։ Իր հերթին` ԵԱՀԿ-ի գործող նախագահը աջակցություն է հայտնել համանախագահներին` բանակցություններում բեկման հասնելու իրենց ջանքերում։ Իսկ երեկ ԵԱՀԿ գործող նախագահը հարցազրույց է տվել ադրբեջանական Trend գործակալությանը, որտեղ հայտարարել է, թե հնարավոր է համաձայնության հասնել հիմնարար սկզբունքների շուրջ, եւ անցնել համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակմանը։ «Հնարավոր է հասնել այդ նպատակին, եւ կողմերը դա պետք է ընդունեն որպես առաջնային խնդիր»,- հայտարարել է Աժուբալիսը` ընդգծելով, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակել իր աջակցությունը Մինսկի խմբի շրջանակում իրականացվող բոլոր ջանքերին եւ եռակողմ ձեւաչափով` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ տեղի ունեցող հանդիպումներին։ «Չնայած Կազանում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ որեւէ առաջընթաց չգրանցվեց հիմնարար սկզբունքների համաձայնեցման կապակցությամբ, սակայն ինձ նախկինի պես ոգեւորում է այն հանգամանքը, որ կողմերը հաստատեցին իրենց պատրաստակամությունը խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորելու համար»,- ասել է Աժուբալիսը։
Համանախագահների տարածաշրջանային այցի մեկնարկին զուգահեռ, Թուրքիա է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` մասնակցելու Լիբիայի հարցով շփման խմբի երկրների ԱԳ նախարարների չորրորդ ժողովին։ Արդեն իսկ խոսակցություններ կան, որ Թուրքիա կատարած իր այցի շրջանակներում Քլինթոնը թուրքական իշխանությունների հետ պատրաստվում է քննարկել նաեւ ԼՂ հիմնախնդիրը։ Հիշեցնենք, որ մինչեւ տիկին Քլինթոնի Թուրքիա կատարած այցը, հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Բարաք Օբաման եւ Դմիտրի Մեդվեդեւը, որոնք եւս խոսել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման թեմայից։ Մինչ այդ էլ տարածաշրջանային այցով Երեւան եւ Բաքու էր ուղեւորվել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը Սարգսյանին եւ Ալիեւին էր փոխանցել Մեդվեդեւի հետկազանյան ուղերձը։
Ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանն առայժմ որեւէ կերպ չեն արձագանքել Մեդվեդեւի ուղերձին։ Ու չնայած այս պահին դեռ որեւէ կոնկրետ հստակություն չկա ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում սպասվող իրադարձությունների մասին, այդուամենայնիվ, իրար հաջորդող հանդիպումներն ու այցելությունները խոսում են այն մասին, որ միջնորդները Կազանից հետո մի կողմ չեն քաշվել, եւ բանակցային գործընթացն էլ ամենեւին կանգ չի առել, ինչպես նշում էին շատերը. պրոցեսն ընթացքի մեջ է, եւ հնարավոր է շատ շուտով տեսնենք դրա պտուղները։
- ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ
ՉԵՔ ՕԳՆՈՒՄ` ԳՈՆԵ ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ 3
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը որոշել է միանալ Կոնգրեսի դեմ քարոզչություն իրականացնողների բանակին։ Հիմնական մեղադրանքները երկուսն են։ Առաջին` Կոնգրեսը «շեղվել է ճիշտ ճանապարհից» ...ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԲանից պարզվում է` Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ֆինանսական մեքենայություններ են իրականացրել եւ խոշոր գումարներ «լվացել» Մոսկվայի «Երեւան Պլազա» առեւտրաժամանցային կենտրոնի միջոցով։ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔԻ ՄԱՍԻՆ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ, ԹԵԵՎ...
Լ. ԱՍԱՏՐՅԱՆԹեեւ կարեւորը, իհարկե, հասարակությունն է, այսինքն` մենք։ Մեր վերլուծական մեծ ուղեղները, որպեսզի պարապ եւ անփող չմնան, ստիպված են ինչ-որ «հանճարեղ» մտքեր ասել, որոնք հաճախ քիչ են տարբերվում Տիգրան Կարապետիչի ...ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽԻ ԴԵՄ ՌԴ-ՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ ԽՈՍՔԸ ՂԱՐԱԲԱՂՑԻ ԳԵՆԱՅԻ ՄԱՍԻՆ Է, ՈՐԸ ԵՂԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՓՈՔՐ ՈՐԴՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԻ ՔԱՎՈՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ 2
2010 թվականի հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին «ՉԻ»-ն անդրադարձավ Մոսկվայի քաղաքապետ Լուժկովի եւ նրա հայ «գործընկերների» համագործակցության թեմային։ Մեր կողմից հրապարակված «Լուժկովյան թղթապանակ» շարքն այն ...ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՊՐՈՑԵՍԻ ՄԵՋ ՇՈՒՏՈՎ ՊՏՈՒՂՆԵՐԸ ԿՏԵՍՆԵ՞ՆՔ
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆՆախօրեին տարածաշրջանային այցով Ադրբեջան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն` ԱՄՆ, Իգոր Պոպովը` ՌԴ, եւ Բեռնար Ֆասյեն` Ֆրանսիա, երեկ Բաքվում հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ ...ԼԻՑ-ԿՅԱՆ, ՏԱԹԵՎԸ, ՃՈՊԱՆՈՒՂԻՆ
Մ.Մ. 2Հազար անգամ արդեն պատմվել է, ու մեկն էլ ես եմ պատմել, թե Լից-կյան ինչպես էր որոշել սյունյաց թմի պետի հետ համատեղ աստվածահՉո մի գործ էլ անել՝ Տաթեւը անդառնալի եվրոռեմոնտի քաշել։ Թե ինչպես զուտ ...ԿԼԻՆԻ՞ ՀԵՐԹԱԿԱՆ ԾԱԾԿԱԴՄՓՈՑԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆ 1Զինծառայող Տիգրան Համբարձումյանի մահվանից անցել է 14 օր, բայց դեռ ոչ ոք չի ձերբակալվել։ Տիգրանի ծնողները վստահ են, որ փոքրիկ զորամասում բոլորն էլ տեղյակ են նրա մահվան իրական պատմությանը, բայց ոչ ոք ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ
ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՖուտբոլի Ամերիկայի գավաթի խմբային մրցաշարն ավարտվեց, եւ մի փոքր դադարից հետո այսօր կսկսվեն քառորդ եզրափակիչ հանդիպումները։ Միայն վերջին տուրում վերջապես մենք տեսանք գոլառատ հանդիպումներ, սա հատկապես ...
ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽԻ ԴԵՄ ՌԴ-ՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ ԽՈՍՔԸ ՂԱՐԱԲԱՂՑԻ ԳԵՆԱՅԻ ՄԱՍԻՆ Է, ՈՐԸ ԵՂԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՓՈՔՐ ՈՐԴՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԻ ՔԱՎՈՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԼԻՑ-ԿՅԱՆ, ՏԱԹԵՎԸ, ՃՈՊԱՆՈՒՂԻՆ
Մ.Մ.
ՉԵՔ ՕԳՆՈՒՄ` ԳՈՆԵ ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐ
Գ. ԱՐԱՄՅԱՆ Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻՈՐՏԵ՞Ղ ԷԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ՈՒ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆԿԼԻՆԻ՞ ՀԵՐԹԱԿԱՆ ԾԱԾԿԱԴՄՓՈՑԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆ
Ո՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է «ՄԱԿԱՐՈՎ» ԱՏՐՃԱՆԱԿԻ ՎՐԱՅԻՑ ՄԱՔՐԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԸ ՄԱՔՐԵԼ Է ՊԵՏՐՈՍԻ ՀԱՅՐԸ, ԻՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ` ԴԵՌԵՒՍ ՀԱՅՏՆԻ ՉԷ
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆԿՆԻՔՆԵՐ ԲԱԺԱՆԵՔ ՎՐԱՍՏԱՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ՄԵԿՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՊՌՈՍԽՈՒՄԷ, ԱՍԷ ԱՍՏՈՒԱԾ
Մ.Մ.
- 1826 Պարսկական զորքերը ներխուժում են Ղարաբաղ, Շորագյալ և Փամբակ. սկսվում է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:
- 1915 Դեսպան Մորգենթաուն Միացյալ նահանգների դեպարտամենտին պարզորեն նկարագրել է Երիտթուրքերի քաղաքականությունը որպես «ցեղի բնաջնջման» արշավ: Միացյալ նահանգների պետական քարտուղար Ռոբերտ Լենսինգը տեղեկացրեց նրան, որ «դեպարտամենտը ընդունել է իր գործընթացը, այն է` կանգնեցնել հայկական հալածումը»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

