
ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽԻ ԴԵՄ ՌԴ-ՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ ԽՈՍՔԸ ՂԱՐԱԲԱՂՑԻ ԳԵՆԱՅԻ ՄԱՍԻՆ Է, ՈՐԸ ԵՂԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՓՈՔՐ ՈՐԴՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԻ ՔԱՎՈՐԸ
- 2010 թվականի հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին «ՉԻ»-ն անդրադարձավ Մոսկվայի քաղաքապետ Լուժկովի եւ նրա հայ «գործընկերների» համագործակցության թեմային։ Մեր կողմից հրապարակված «Լուժկովյան թղթապանակ» շարքն այն ժամանակ բառացիորեն հիստերիա առաջացրեց որոշ քաղաքական շրջանակներում եւ դրանց սպասարկող լրատվամիջոցներում։ Շարքում տեղ գտած փաստերը ներկայացնում էինք` հղում անելով ՌԴ իրավապահ մարմիններին. անգամ հայկական էլեկտրոնային կայքերից մեկը մեր հրապարակման հետքերով հարցում էր արել ՌԴ դատախազության համապատասխան աշխատակցին։ Այնտեղից ոչ հերքել ու ոչ էլ հաստատել էին այն, ինչ հրապարակել էինք։

Եվ ահա երեկ «Life News» կայքը տեղեկություն է տարածել, համաձայն որի` Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը «Երեւան Պլազա» առեւտրաժամանցային կենտրոնում կատարած լայնամասշտաբ ստուգումների արդյունքում` հայտնաբերել է փաստաթղթեր, որոնք վկայում են խոշոր ֆինանսական մախինացիաներում Մոսկվայի կառավարության չինովնիկների ներգրավվածության մասին։ Հրապարակման մեջ շոշափվում են հայ գործարարների անուններ, որոնց մասին մենք հիշատակել էինք դեռեւս մեկ տարի առաջ։ Մինչեւ «Life News»-ի հրապարակման մանրամասները ներկայացնելը, պարզապես մեջբերենք «ՉԻ»-ի` մեկ տարի առաջ հրապարակված նյութերից որոշ հատվածներ։
«ՉԻ» 2010 թ. հոկտեմբերի 5. «ԼՈՒԺԿՈՎԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ «ՍՏԱՆԱԼ»։ Այս վերնագրով հրապարակման ներքո ներկայացրել էինք այն ընկերությունների անունները, որոնք «այդ պահին ներքաշված են քրեական գործերի մեջ»։
1. Լուժկովը Մոսկվայի կենտրոնական հատվածներից մեկում` «Երեւան Պլազայի» հարեւանությամբ, հողատարածքներ է տրամադրել հայ օլիգարխ Գենա Ստեփանյանին։ Վերջինս իր հերթին հիմնադրել է «Ստինկոմ» շինարարական ֆիրման, որի միջոցով նա սկսել է շինարարությունը` Լուժկովի համար համապատասխան «ատկատ» ապահովելով։
2. Հարվածի տակ է հայտնվել նաեւ «Տաշիր Գրուպ»-ը։ Ընկերության 30 տոկոսի սեփականատերը Լուժկովի որդին է` Միշան, 30-ը` Կոբզոնինն է, մյուս 30 տոկոսը Սամվել Կարապետյանինը` Կալուգայի Սամոյինը։
3. Մյուսը АФК «Սիստեմա» կորպորացիան է, որի անկախ տնօրեն եւ բաժնետեր է Ռոբերտ Քոչարյանը։ Կորպորացիան պատկանում է Եվտուշենկովին, ով Լուժկովի բաջանաղն է։ Կորպորացիայում խոշորագույն ներդրողներից մեկը Բատուրինայի «ИФК»-ն է (Инвестиционная Финансовая Компания)։
«ՉԻ» 2010 թ. հոկտեմբերի 6. «ԼՈՒԺԿՈՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿԼԱՆԸ» հրապարակման ներքո էլ անդրադարձել էինք Լուժկովի պաշտոնանկության թեմային` ներկայացնելով այն հայ պաշտոնյաների եւ օլիգարխների անունները, որոնք կապվում են Լուժկովի կողմից իրականացված միլիոնավոր դոլարների չարաշահումների հետ։ Այս հրապարակման մեջ անդրադարձել էինք Գենա Ստեփանյանին, ով ծագումով ղարաբաղցի է, ավելին` վերջինս եղել է Ռոբերտ Քոչարյանի փոքր որդու` Լեւոն Քոչարյանի եւ երգչուհի Սիրուշոյի հարսանիքի քավորը։ Ավելացնենք նաեւ, որ Գենա Ստեփանյանը Լուժկովի հովանավորությամբ կարողացել է Մոսկվայում հիմնադրել «Ռիո» հիպերմարկետների ցանցը։
«ՉԻ» 2010 թ. հոկտեմբերի 26. «ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԼՈՒԺԿՈՎՅԱՆ ԳՈՐԾԻ ԹՂԹԱՊԱՆԱԿԻՑ» հրապարակման մեջ գրել էինք, թե ինչ գլխացավանքի մեջ են հայտնվել ՀՀ իշխանությունները, եւ թվարկել էինք, թե որոնք են այդ գլխացավանքի պատճառները։ Դրանցից մեկը մեջբերենք. «Պատճառ 1. ՌԴ իրավապահներին հաջողվել է փաստեր ձեռք բերել, համաձայն որոնց` Երեւանի եւ Մոսկվայի միջեւ բավականին տեւական ժամանակ անխափան գործել են փողերի լվացման եւ իշխանության չարաշահման փոխադարձ մեխանիզմներ։ Լուժկովն այստեղ լվացել է գողացած փողերը` դրա դիմաց մերոնց տալով իշխանությունը չարաշահելու անսահման հնարավորություններ։ Բացի այն, որ Լուժկովը հողատարածքներ է ձեռք բերել Հայաստանում եւ մխրճված է եղել Երեւանում ընթացող էլիտար շինարարության լայնածավալ պրոյեկտներում, նա նաեւ իր ստորագրությամբ հողատարածքներ է տրամադրել ՌԴ-ում գործունեություն ծավալող հայ օլիգարխներին` Ռոբերտ Քոչարյանի փոքր որդու հարսանիքի քավոր, ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ Գենային, Մակարին, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբորը` Սամվել Կարապետյանին` Կալուգայի Սամոյին, Պրինցի Աշոտին եւ այլն»։
«ՉԻ» 2010 թ. հոկտեմբերի 27. «ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԼՈՒԺԿՈՎՅԱՆ ԳՈՐԾԻ ԹՂԹԱՊԱՆԱԿԻՑ-2»։ Մեջբերում. «Հյուսիսային օկրուգի պրեֆեկտ Չեբրիկովը օրերս լուրջ եւ արժեքավոր տեղեկություններ է ներկայացրել համապատասխան մարմիններին` կապված Սամվել Կարապետյանի` Կալուգայի Սամոյի եւ ղարաբաղյան կլանի օլիգարխ Գենայի` Մոսկվայում ծավալած գործունեության հետ։ Տեղեկությունները, մասնավորապես, վերաբերում են Молжаниновка թաղամասում ռեժիմի օլիգարխներին տրված հողերին։ Թե հողահատկացումների մասով հատկապես ինչ չարաշահումներ են եղել, մեր աղբյուրը առայժմ լռում է»։
Եվ ահա երեկ ողջ կայքերը ողողվեցին «Life News»-ի սկանդալային տեղեկատվությամբ։ Ըստ դրա` ՌԴ հատուկ ծառայությունները բացահայտել են խարդախությունների մի ամբողջ շղթա։ Պարզվել է, որ «Երեւան Պլազա» կենտրոնի շինարարությունը հովանավորել է Մոսկվայի Հարավային շրջանի նախկին պրեֆեկտ Յուրի Բուլանովը (ներկայումս դատապարտված)։ Բացի այդ` «Երեւան Պլազայի» հաշվապահության միջոցով խոշոր չափի գումարներ են հոսել, իսկ մոսկովյան չինովնիկները զբաղվել են այդ գումարների լվացմամբ։ Հատկանշական է, որ «Երեւան Պլազա»-ում ուրբաթ առավոտյան խուզարկությունն իրականացրել է ԴԱԾ-ի զինված հատուկ ջոկատը։ Պարզվել է, որ «Երեւան Պլազա»-ն կառուցվել է շատ կոպիտ խախտումներով եւ հնարավոր է` ցանկացած պահի փլվի մետրոյի վրա։ Այն հատվածներում, որտեղ գետնի տակ մետրո է անցնում, գոյություն ունի շենքի ծանրության եւ զբաղեցրած տարածքի նորմ, այլապես հողը չի դիմանա ծանրությանը։ Առեւտրային կենտրոնի զբաղեցրած ընդհանուր տարածքը այս նորմը գերազանցում է 10 հազար քառ. մետրով։ Բացի դրանից, այն մասամբ զբաղեցրել է քաղաքի` իրեն չպատկանող տարածքը։
Դաշնային անվտանգության ծառայողները խուզարկություն են իրականացրել նաեւ «Ստինկոմ Գրուպ» ընկերության տնօրեն Գենադի Ստեփանյանի աշխատասենյակում` Լետնիկովյան փողոցում։ Խուզարկության ընթացքում իրավապահները հայտնաբերել են իրավապահ մարմինների ծառայողների մի ամբողջ ցուցակ, որում ընդգրկվածները գումարներ են ստացել «Երեւան Պլազա»-ի ղեկավարությունից` հովանավորության համար։ Հատուկ ծառայությունները, ըստ աղբյուրի, պարզել են նաեւ, որ Մոսկվայի կառավարությունում կան չինովնիկներ, ովքեր «Երեւան Պլազա»-ի միջոցով հսկայական ֆինանսական միջոցներ են օրինականացրել։ Միլիոնների լվացումն ու յուրացումը իրականացվել է փոխկապակցված ընկերությունների միջոցով, որոնք փոխադրվել են Չինաստանով։
Հայկական կայքերը լրացուցիչ հիշեցրել են, որ «Երեւան Պլազայի» սեփականատերերից է «Տաշիր Գրուպը»։ Ի դեպ` «Երեւան Պլազայի» հիմնարկեքին 2005թ. դեկտեմբերի 9-ին ներկա են եղել Երեւանի եւ Մոսկվայի այն ժամանակվա քաղաքապետներ Երվանդ Զախարյանն ու Յուրի Լուժկովը։ Այդ նախագիծը իրականացրել են «Տաշիր Գրուպը» եւ «Ստինկոմ Գրուպը»։ Մոսկվայում 40 հազ. քմ մակերեսով այս առեւտրային կենտրոնի համար հատկացված տարածքի դիմաց Երեւանի քաղաքապետարանը Երեւանում քաղաքապետարանի դիմաց տարածք էր հատկացրել Մոսկվայի տան կառուցման համար։
- ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
ՉԵՔ ՕԳՆՈՒՄ` ԳՈՆԵ ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ 3
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը որոշել է միանալ Կոնգրեսի դեմ քարոզչություն իրականացնողների բանակին։ Հիմնական մեղադրանքները երկուսն են։ Առաջին` Կոնգրեսը «շեղվել է ճիշտ ճանապարհից» ...ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԲանից պարզվում է` Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ֆինանսական մեքենայություններ են իրականացրել եւ խոշոր գումարներ «լվացել» Մոսկվայի «Երեւան Պլազա» առեւտրաժամանցային կենտրոնի միջոցով։ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔԻ ՄԱՍԻՆ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ, ԹԵԵՎ...
Լ. ԱՍԱՏՐՅԱՆԹեեւ կարեւորը, իհարկե, հասարակությունն է, այսինքն` մենք։ Մեր վերլուծական մեծ ուղեղները, որպեսզի պարապ եւ անփող չմնան, ստիպված են ինչ-որ «հանճարեղ» մտքեր ասել, որոնք հաճախ քիչ են տարբերվում Տիգրան Կարապետիչի ...ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽԻ ԴԵՄ ՌԴ-ՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ ԽՈՍՔԸ ՂԱՐԱԲԱՂՑԻ ԳԵՆԱՅԻ ՄԱՍԻՆ Է, ՈՐԸ ԵՂԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՓՈՔՐ ՈՐԴՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԻ ՔԱՎՈՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ 2
2010 թվականի հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին «ՉԻ»-ն անդրադարձավ Մոսկվայի քաղաքապետ Լուժկովի եւ նրա հայ «գործընկերների» համագործակցության թեմային։ Մեր կողմից հրապարակված «Լուժկովյան թղթապանակ» շարքն այն ...ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՊՐՈՑԵՍԻ ՄԵՋ ՇՈՒՏՈՎ ՊՏՈՒՂՆԵՐԸ ԿՏԵՍՆԵ՞ՆՔ
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆՆախօրեին տարածաշրջանային այցով Ադրբեջան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն` ԱՄՆ, Իգոր Պոպովը` ՌԴ, եւ Բեռնար Ֆասյեն` Ֆրանսիա, երեկ Բաքվում հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ ...ԼԻՑ-ԿՅԱՆ, ՏԱԹԵՎԸ, ՃՈՊԱՆՈՒՂԻՆ
Մ.Մ. 2Հազար անգամ արդեն պատմվել է, ու մեկն էլ ես եմ պատմել, թե Լից-կյան ինչպես էր որոշել սյունյաց թմի պետի հետ համատեղ աստվածահՉո մի գործ էլ անել՝ Տաթեւը անդառնալի եվրոռեմոնտի քաշել։ Թե ինչպես զուտ ...ԿԼԻՆԻ՞ ՀԵՐԹԱԿԱՆ ԾԱԾԿԱԴՄՓՈՑԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆ 1Զինծառայող Տիգրան Համբարձումյանի մահվանից անցել է 14 օր, բայց դեռ ոչ ոք չի ձերբակալվել։ Տիգրանի ծնողները վստահ են, որ փոքրիկ զորամասում բոլորն էլ տեղյակ են նրա մահվան իրական պատմությանը, բայց ոչ ոք ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ
ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՖուտբոլի Ամերիկայի գավաթի խմբային մրցաշարն ավարտվեց, եւ մի փոքր դադարից հետո այսօր կսկսվեն քառորդ եզրափակիչ հանդիպումները։ Միայն վերջին տուրում վերջապես մենք տեսանք գոլառատ հանդիպումներ, սա հատկապես ...
ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽԻ ԴԵՄ ՌԴ-ՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ ԽՈՍՔԸ ՂԱՐԱԲԱՂՑԻ ԳԵՆԱՅԻ ՄԱՍԻՆ Է, ՈՐԸ ԵՂԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՓՈՔՐ ՈՐԴՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԻ ՔԱՎՈՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԼԻՑ-ԿՅԱՆ, ՏԱԹԵՎԸ, ՃՈՊԱՆՈՒՂԻՆ
Մ.Մ.
ՉԵՔ ՕԳՆՈՒՄ` ԳՈՆԵ ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐ
Գ. ԱՐԱՄՅԱՆ Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻՈՐՏԵ՞Ղ ԷԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ՈՒ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆԿԼԻՆԻ՞ ՀԵՐԹԱԿԱՆ ԾԱԾԿԱԴՄՓՈՑԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆ
Ո՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է «ՄԱԿԱՐՈՎ» ԱՏՐՃԱՆԱԿԻ ՎՐԱՅԻՑ ՄԱՔՐԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԸ ՄԱՔՐԵԼ Է ՊԵՏՐՈՍԻ ՀԱՅՐԸ, ԻՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ` ԴԵՌԵՒՍ ՀԱՅՏՆԻ ՉԷ
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆԿՆԻՔՆԵՐ ԲԱԺԱՆԵՔ ՎՐԱՍՏԱՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ՄԵԿՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՊՌՈՍԽՈՒՄԷ, ԱՍԷ ԱՍՏՈՒԱԾ
Մ.Մ.
- 1826 Պարսկական զորքերը ներխուժում են Ղարաբաղ, Շորագյալ և Փամբակ. սկսվում է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:
- 1915 Դեսպան Մորգենթաուն Միացյալ նահանգների դեպարտամենտին պարզորեն նկարագրել է Երիտթուրքերի քաղաքականությունը որպես «ցեղի բնաջնջման» արշավ: Միացյալ նահանգների պետական քարտուղար Ռոբերտ Լենսինգը տեղեկացրեց նրան, որ «դեպարտամենտը ընդունել է իր գործընթացը, այն է` կանգնեցնել հայկական հալածումը»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

