
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔԻ ՄԱՍԻՆ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ, ԹԵԵՎ...
Թեեւ կարեւորը, իհարկե, հասարակությունն է, այսինքն` մենք։ Մեր վերլուծական մեծ ուղեղները, որպեսզի պարապ եւ անփող չմնան, ստիպված են ինչ-որ «հանճարեղ» մտքեր ասել, որոնք հաճախ քիչ են տարբերվում Տիգրան Կարապետիչի եւ գլխավոր մարքսիստի արտաբերածից։
Բնականաբար, խոսակցության երկու թեմաները մնացել են նույնը` ներքաղաքական երկխոսություն-բանակցություն եւ ղարաբաղյան խնդիր։ Բարեբախտաբար, այս օրերին հայ քաղաքական միտքը մի քիչ թեթեւ տարավ ԱՄՆ սենատի հանձնաժողովի նիստում ԱՄՆ դեսպանացուի պահվածքը, ավելի ճիշտ այն, որ սույն անձն այդպես էլ չարտաբերեց «ցեղասպանություն» բառը։ Կրկնենք` աղմուկ գրեթե չեղավ։ Բայց ինչպես միշտ, այս անգամ էլ օտարերկրյա դիվանագետի` մեր երկրում գործելու կարողության չափանիշը մնաց ցեղասպանությունը ճանաչելու խնդիրը։ Սփյուռքյան կազմակերպություններն անգամ արցախյան հարցը չեն դնում, էլ ուր մնաց թե Հայաստանի ժողովրդավարացման թնջուկը փորձեն պարզաբանել, մանավանդ ԱՄՆ-ի դիվանագետների գործունեության լույսի ներքո։
Բայց վերադառնանք հայրենիք եւ տեսնենք, թե արդիական երկու խնդիրները ինչ բացատրություններ են գտնում։ Դրանցից առաջինը, ինչպես արդեն նշել ենք, ընդդիմություն-իշխանություն բանակցություններն են։ Սրան վերաբերող վերլուծություններում երեւում է մերձքաղաքական մտքի ողջ հետամնացությունն ու կաղապարվածությունը։ Մեր վերլուծաբանների մեծ մասը ձգտում է պարզել, թե ինչ օգուտ ունեն բանակցելու պատրաստվող ուժերը` հասարակ մահկանացուներիս «ապացուցելով», որ իրենք օժտված են Կասանդրայի տաղանդով։ Նրանք ասում են, որ երկխոսությունը շահեկան է իշխանությունների համար, որովհետեւ սրանք ժամանակ են շահում, արտաքին աշխարհը խաբում են իմիտացիայով, նորից ընտրվելու եւ լեգիտիմ համարվելու հնարավորություն են ձեռք բերում։ Վերջին պնդման համար մեր վերլուծաբանները հիմք են համարում Լ. Տեր-Պետրոսյանի ասածը, թե արդար ընտրությունից հետո հենց ինքը կշնորհավորի հաղթողին։ Ահա, ուրեմն Տեր- Պետրոսյանը փորձում է պահպանել Ս. Սարգսյանի իշխանությունը, բայց այնպես, որ վերջինս իրեն պարտական լինի։ Համաձայնե՛ք` աբսուրդային դատողություն է նույնիսկ քաղաքական լուսանցքում հայտնվածների համար։ Կարծես մրցում են` «Ով ավելի մեծ սուտ կասի» անվանակարգում (նոմինացիայում)։ Մեկ այլ գործիչ ի լուր աշխարհի հայտարարում է, որ Լ. Տեր- Պետրոսյանը վախենում է արյուն թափելուց, ընդ որում` այս միտքը նա ասում է միայն մեղադրելով։ Հետո փորձում է համոզել, որ երկխոսությունը վնասում է Կոնգրեսին, թուլացնում այն, հիասթափեցնում «հեղափոխական» ժողովրդին։ Հընթացս նաեւ «ավետում է», որ հասարակությունը պատրաստ է ծայրահեղ քայլերի, եւ երբ պահը գա, իրենք կղեկավարեն, բայց ոչ Հայ Ազգային Կոնգրեսը։ «Սերժ Սարգսյանն այսօրվանից աշխատում է 2013թ.-ին աթոռը նորից զավթելու ուղղությամբ։ Իսկ ընդդիմությունն էլ, ըստ էության, օգնում է այս ամբողջ գործընթացին»,- եզրակացնում է նա (1-ին լրատվական, 15/07/2011թ.)։
Հետաքրքիր է, որ կարծիքները որեւէ արժեքավոր, տրամաբանական հիմնավորում չունեն, բացի մեկից` պարզագույն նախանձից։ Այսինքն` այս մարդիկ, իբր ցավելով ընդդիմության «թուլացման» համար, միմիայն մի խնդիր են լուծում` ինքնահաստատվում են։ Ափսոս, որ 21-րդ դարից շատ են ուշացել։ Ասենք նաեւ, որ հասարակությանը «հիշատակող» վերլուծություններ կա՛մ չկան, կա՛մ էլ դրանք վերաբերում են հասարակական հիասթափությանը։
Արցախի խնդրի մասին արտահայտվելիս մերոնցից շատերը փորձում են հասարակության դատին ներկայացնել այն, ինչ իրենք կամ իրենց պատվիրատուներն են ուզում։ Կարծիքները մեծ մասամբ համընկնում են եւ գրեթե չեն տարբերվում դաշնակցական Կիրո Մանոյանի ասածից։«Ես չեմ կարծում, որ ՀՀ իշխանությունները կհամաձայնեն որեւէ սկզբունքների, որտեղ ԼՂՀ-ի վիճակը հստակ չի ձեւակերպվել»,-երեկ հայտարարել է նա։ Ըստ ամենայնի` երեւում է, որ արցախյան հարցի իշխանամերձ մեկնաբանները ձգտում են բոլորիս համոզել, որ ստատուս քվոն է պահպանվելու։ Չենք կարող չնշել այդ կարծիքներից ամենազավեշտականը, ըստ որի ստացվում է հետեւյալը. Պուտինը կխանգարի Մեդվեդեւին եւ թույլ չի տա վերջինիս որեւէ լուծման հանգել։ Այսինքն` սրանց հույսը դարձյալ Պուտինն է, որին պատեհ-անպատեհ ներկայացնում են հայ հասարակությանը` մերթ որպես քոչարյանական ուժերի ապավեն (այ Վլադիմիր Վլադիմիրովիչը նախագահ կդառնա ՌԴ-ում եւ Հայաստանում նորից իշխանության կբերի Քոչարյանին), մերթ որպես ռուսական գործչի, որը կախում չունի Արեւմուտքից, ուրեմն կպահպանի մեր ստատուս քվոն։
Հայաստանի եւ Արցախի շահերը, Հայաստանի եւ Արցախի քաղաքացիները մեր վայ գործիչների համար զրոյական արժեք ունեն։
Այնուամենայնիվ, պարոնա՛յք, փոփոխությունները Հայաստանում անխուսափելի են, որովհետեւ այդ է պահանջում մեր հասարակությունը։ Բայց ի հեճուկս որոշ տաքգլուխների` հայ հասարակության ակտիվ հատվածը` Հայ Ազգային Կոնգրեսի հենարանը, բնավ հակված չէ արկածախնդրության կամ արյունահեղության։ Եվ ասենք, որ հենց այս գիտակցված գործողություններն են ստիպում մեր իշխանավորներին ինչ-ինչ քայլերի գնալու։ Վերջում հիշեցնենք 1500-ամյա իմաստությունը։ «Եվ զիա՞րդ լինիցի այդ, փոխանակել զիմ ախտացեալ ոչխարն ընդ առողջ գազանին, որոյ առողջութիւնն է մեզ պատուհաս»*,- ասել է Սահակ Պարթեւը 5-րդ դարում։
• Մովսես Խորենացի, «Պատմութիւն Հայոց», Եր., 1991թ., էջ 347
- Լ. ԱՍԱՏՐՅԱՆ
ՉԵՔ ՕԳՆՈՒՄ` ԳՈՆԵ ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ 3
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը որոշել է միանալ Կոնգրեսի դեմ քարոզչություն իրականացնողների բանակին։ Հիմնական մեղադրանքները երկուսն են։ Առաջին` Կոնգրեսը «շեղվել է ճիշտ ճանապարհից» ...ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԲանից պարզվում է` Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ֆինանսական մեքենայություններ են իրականացրել եւ խոշոր գումարներ «լվացել» Մոսկվայի «Երեւան Պլազա» առեւտրաժամանցային կենտրոնի միջոցով։ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔԻ ՄԱՍԻՆ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ, ԹԵԵՎ...
Լ. ԱՍԱՏՐՅԱՆԹեեւ կարեւորը, իհարկե, հասարակությունն է, այսինքն` մենք։ Մեր վերլուծական մեծ ուղեղները, որպեսզի պարապ եւ անփող չմնան, ստիպված են ինչ-որ «հանճարեղ» մտքեր ասել, որոնք հաճախ քիչ են տարբերվում Տիգրան Կարապետիչի ...ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽԻ ԴԵՄ ՌԴ-ՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ ԽՈՍՔԸ ՂԱՐԱԲԱՂՑԻ ԳԵՆԱՅԻ ՄԱՍԻՆ Է, ՈՐԸ ԵՂԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՓՈՔՐ ՈՐԴՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԻ ՔԱՎՈՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ 2
2010 թվականի հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին «ՉԻ»-ն անդրադարձավ Մոսկվայի քաղաքապետ Լուժկովի եւ նրա հայ «գործընկերների» համագործակցության թեմային։ Մեր կողմից հրապարակված «Լուժկովյան թղթապանակ» շարքն այն ...ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՊՐՈՑԵՍԻ ՄԵՋ ՇՈՒՏՈՎ ՊՏՈՒՂՆԵՐԸ ԿՏԵՍՆԵ՞ՆՔ
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆՆախօրեին տարածաշրջանային այցով Ադրբեջան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն` ԱՄՆ, Իգոր Պոպովը` ՌԴ, եւ Բեռնար Ֆասյեն` Ֆրանսիա, երեկ Բաքվում հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ ...ԼԻՑ-ԿՅԱՆ, ՏԱԹԵՎԸ, ՃՈՊԱՆՈՒՂԻՆ
Մ.Մ. 2Հազար անգամ արդեն պատմվել է, ու մեկն էլ ես եմ պատմել, թե Լից-կյան ինչպես էր որոշել սյունյաց թմի պետի հետ համատեղ աստվածահՉո մի գործ էլ անել՝ Տաթեւը անդառնալի եվրոռեմոնտի քաշել։ Թե ինչպես զուտ ...ԿԼԻՆԻ՞ ՀԵՐԹԱԿԱՆ ԾԱԾԿԱԴՄՓՈՑԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆ 1Զինծառայող Տիգրան Համբարձումյանի մահվանից անցել է 14 օր, բայց դեռ ոչ ոք չի ձերբակալվել։ Տիգրանի ծնողները վստահ են, որ փոքրիկ զորամասում բոլորն էլ տեղյակ են նրա մահվան իրական պատմությանը, բայց ոչ ոք ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ
ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՖուտբոլի Ամերիկայի գավաթի խմբային մրցաշարն ավարտվեց, եւ մի փոքր դադարից հետո այսօր կսկսվեն քառորդ եզրափակիչ հանդիպումները։ Միայն վերջին տուրում վերջապես մենք տեսանք գոլառատ հանդիպումներ, սա հատկապես ...
ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽԻ ԴԵՄ ՌԴ-ՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ ԽՈՍՔԸ ՂԱՐԱԲԱՂՑԻ ԳԵՆԱՅԻ ՄԱՍԻՆ Է, ՈՐԸ ԵՂԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՓՈՔՐ ՈՐԴՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԻ ՔԱՎՈՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԼԻՑ-ԿՅԱՆ, ՏԱԹԵՎԸ, ՃՈՊԱՆՈՒՂԻՆ
Մ.Մ.
ՉԵՔ ՕԳՆՈՒՄ` ԳՈՆԵ ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐ
Գ. ԱՐԱՄՅԱՆ Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻՈՐՏԵ՞Ղ ԷԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ՈՒ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆԿԼԻՆԻ՞ ՀԵՐԹԱԿԱՆ ԾԱԾԿԱԴՄՓՈՑԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆ
Ո՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է «ՄԱԿԱՐՈՎ» ԱՏՐՃԱՆԱԿԻ ՎՐԱՅԻՑ ՄԱՔՐԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԸ ՄԱՔՐԵԼ Է ՊԵՏՐՈՍԻ ՀԱՅՐԸ, ԻՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ` ԴԵՌԵՒՍ ՀԱՅՏՆԻ ՉԷ
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆԿՆԻՔՆԵՐ ԲԱԺԱՆԵՔ ՎՐԱՍՏԱՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ՄԵԿՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՊՌՈՍԽՈՒՄԷ, ԱՍԷ ԱՍՏՈՒԱԾ
Մ.Մ.
- 1826 Պարսկական զորքերը ներխուժում են Ղարաբաղ, Շորագյալ և Փամբակ. սկսվում է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:
- 1915 Դեսպան Մորգենթաուն Միացյալ նահանգների դեպարտամենտին պարզորեն նկարագրել է Երիտթուրքերի քաղաքականությունը որպես «ցեղի բնաջնջման» արշավ: Միացյալ նահանգների պետական քարտուղար Ռոբերտ Լենսինգը տեղեկացրեց նրան, որ «դեպարտամենտը ընդունել է իր գործընթացը, այն է` կանգնեցնել հայկական հալածումը»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

