
ՉԵՔ ՕԳՆՈՒՄ` ԳՈՆԵ ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ
- «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը որոշել է միանալ Կոնգրեսի դեմ քարոզչություն իրականացնողների բանակին։ Հիմնական մեղադրանքները երկուսն են։ Առաջին` Կոնգրեսը «շեղվել է ճիշտ ճանապարհից» եւ երկխոսում է հանցավոր ռեժիմի հետ, եւ երկրորդ` Ղարաբաղի հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը շարունակում է մնալ պարտվողական, եւ այդ իմաստով նա ընդդիմություն չէ Սերժ Սարգսյանին։

Իհարկե` կարելի էր եւ չանդրադառնալ Ժիրայր Սեֆիլյանի այս մեղադրանքներին, մանավանդ որ ի տարբերություն շատ-շատերի, նա, վստահաբար, ոչ թե իշխանությունների պատվերն է կատարում, այլ անկեղծորեն հավատում է ինքն իր ասածներին։ Բայց քանի որ քարոզչական այս թեմատիկան վերջերս բավականին մոդայիկ է դարձել, արժե ավելի հանգամանորեն անդրադառնալ խնդրին։
Սկսենք Լեւոն Տեր-Պետրոսյանի «պարտվողականությունից»։ Մեր ջերմ ողջույնները Ժիրայր Սեֆիլյանին. նա բառացիորեն կրկնում է այն, ինչը տասը տարի շարունակ քարոզվում էր քոչարյանական «Հայլուրով»։ Լեւոն Տեր-Պետրոսյանն, ի դեպ, ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է 1991-ին, երբ Ղարաբաղի տարածքը 4.4 հազար քառակուսի կիլոմետր էր, եւ հրաժարական է տվել 1998-ին, երբ նույն Ղարաբաղի փաստացի տարածքը 13.2 հազար քառակուսի կիլոմետր էր։ Առարկություն կա՞։ Թե՞ պրն Սեֆիլյանն էլ է հավատում այն ցնդաբանություններին, թե այդ տարածքներն ազատագրվել են ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատարից թաքուն։ Լավ, անցնենք առաջ։ «Չգիտես ինչու, Լեւոն Տեր-Պետրոսյանը 97-ից մինչեւ օրս սպասում է` հեսա-հեսա ծախելու են Ղարաբաղը», հայտարարում է պրն Սեֆիլյանը։ Այսինքն` ըստ նրա, Տեր-Պետրոսյանը սխալվում է, Սերժ Սարգսյանը «հեսա-հեսա» չի ծախելու Ղարաբաղը։ Նրան երեւի թվում է, թե Ղարաբաղը ծախելը հեծանիվ ծախելու պես բան է. գնի շուրջ պայմանավորվեցիր, փողը դրեցիր ծոցագրպանդ, գնացիր տուն։ Պրն Սեֆիլյանը չգիտի՞, որ «Ղարաբաղը ծախելը» ամենօրյա գործընթաց է, եւ իշխանությունները դրանով զբաղվում են ամեն օր` երկիրը թալանելով, արտագաղթը խրախուսելով, ժողովրդի ոգին կոտրելով, բանակը բարոյալքելով եւ այլն։ Եթե գիտի` ուրեմն գիտի նաեւ, որ այդ ամենօրյա գործընթացը հնարավոր է կասեցնել միայն իշխանափոխության միջոցով։ Հայ Ազգային Կոնգրեսն, ի դեպ, հենց դրանով էլ զբաղված է. հեղափոխական մեթոդներով չստացվեց` հիմա փորձում է նույն նպատակին հասնել երկխոսության (բանակցությունների) միջոցով, այսինքն` նպատակը նույնն է մնացել։ Պրն Սեֆիլյանը չգիտի՞, որ համենայն դեպս այսօրվա դրությամբ Կոնգրեսը միակ ուժն է, որը գոնե տեսականորեն ի վիճակի է անել դա։ Ուրեմն ինչո՞ւ է նա, իշխանություններին թողած, Կոնգրեսի վրա հարձակվում։ Եվ ինչո՞ւ է դժգոհում, որ Կոնգրեսը Սերժ Սարգսյանին հնարավորություն տվեց ղարաբաղյան բանակցություններին մասնակցել որպես համեմատաբար դեմոկրատ նախագահ։ Հակառա՞կը պիտի աներ, դաշնակների պե՞ս պիտի վարվեր, ովքեր պատերազմի ամենածանր օրերին Երեւանի կենտրոնում միտինգներ էին անում ու կոչ անում ծառերից կախել իշխանություններին։
Անցնենք «երկխոսության» մեղադրանքներին։ Պրն Սեֆիլյանն ասում է` լավ չեք անում, որ երկխոսում եք օկուպացիոն ռեժիմի հետ ռւ պատրաստվում եք ընտրությունների (հերթական թե արտահերթ` էական չէ), դրա փոխարեն պետք է մոբիլիզացնել ժողովրդին եւ գնալ Եգիպտոսի կամ Թունիսի ճանապարհով։ Ասում է` «մենք մեր ժողովրդին մոբիլիզացնելու ենք անկախ ընտրություններից։ Ե՞րբ կլինի` մենք կասենք»։ Այսինքն` նրանք դաշտը ազատ չեն թողնելու եւ մոբիլիզացնելու են ժողովրդին, բայց` ոչ հիմա։ Պետք է ենթադրել` որովհետեւ այս պահին ռեսուրսներ չկան, կամ պահը հարմար չէ։ Հակառակ դեպքում անհասկանալի է, թե ո՞ւմ է սպասում «Սարդարապատը»։ Եվ, ի դեպ, մի հարց. ինչո՞ւ է պրն Սեֆիլյանին թվում, թե Կոնգրեսն էլ նույնը չի անելու, այսինքն` հարմար պահին չի մոբիլիզացնելու ժողովրդին։ Պարզ ասած` եթե այսօր հնարավոր է մոբիլիզացնել ժողովրդին, ինչո՞ւ «Սարդարապատը» դա չի անում, իսկ եթե հնարավոր չէ, ինչո՞ւ է դժգոհում, որ Կոնգրեսը դա չի անում։ Որտե՞ղ է տրամաբանությունը։
Ի դեպ, անհասկանալի են նաեւ այն մեղադրանքները, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ցանկանում, որ «որեւէ մեկի քթից արյուն գա»։ Իհարկե չի ցանկանում, իսկ ո՞ր նորմալ մարդը կցանկանար։ Վերջին հաշվով, եթե խաղաղ ճանապարհով իշխանափոխության հասնելու թեկուզ աննշան հնարավորություն կա, ինչո՞ւ չփորձել։ Կստացվի` շատ լավ, չի ստացվի` համաժողովրդական ապստամբության իրավունքը գրանցված է ՄԱԿ-ի կանոնագրքում եւ դեռեւս չեղյալ չի հայտարարվել։ Ժիրայր Սեֆիլյանն էլ կցանկանա` թող օգնի, չի ցանկանա` լավ կանի գոնե չխանգարի։ Ցավոք, առայժմ միայն խանգարում է։
- ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ՉԵՔ ՕԳՆՈՒՄ` ԳՈՆԵ ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ 3
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը որոշել է միանալ Կոնգրեսի դեմ քարոզչություն իրականացնողների բանակին։ Հիմնական մեղադրանքները երկուսն են։ Առաջին` Կոնգրեսը «շեղվել է ճիշտ ճանապարհից» ...ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԲանից պարզվում է` Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ֆինանսական մեքենայություններ են իրականացրել եւ խոշոր գումարներ «լվացել» Մոսկվայի «Երեւան Պլազա» առեւտրաժամանցային կենտրոնի միջոցով։ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔԻ ՄԱՍԻՆ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ, ԹԵԵՎ...
Լ. ԱՍԱՏՐՅԱՆԹեեւ կարեւորը, իհարկե, հասարակությունն է, այսինքն` մենք։ Մեր վերլուծական մեծ ուղեղները, որպեսզի պարապ եւ անփող չմնան, ստիպված են ինչ-որ «հանճարեղ» մտքեր ասել, որոնք հաճախ քիչ են տարբերվում Տիգրան Կարապետիչի ...ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽԻ ԴԵՄ ՌԴ-ՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ ԽՈՍՔԸ ՂԱՐԱԲԱՂՑԻ ԳԵՆԱՅԻ ՄԱՍԻՆ Է, ՈՐԸ ԵՂԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՓՈՔՐ ՈՐԴՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԻ ՔԱՎՈՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ 2
2010 թվականի հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին «ՉԻ»-ն անդրադարձավ Մոսկվայի քաղաքապետ Լուժկովի եւ նրա հայ «գործընկերների» համագործակցության թեմային։ Մեր կողմից հրապարակված «Լուժկովյան թղթապանակ» շարքն այն ...ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՊՐՈՑԵՍԻ ՄԵՋ ՇՈՒՏՈՎ ՊՏՈՒՂՆԵՐԸ ԿՏԵՍՆԵ՞ՆՔ
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆՆախօրեին տարածաշրջանային այցով Ադրբեջան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն` ԱՄՆ, Իգոր Պոպովը` ՌԴ, եւ Բեռնար Ֆասյեն` Ֆրանսիա, երեկ Բաքվում հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ ...ԼԻՑ-ԿՅԱՆ, ՏԱԹԵՎԸ, ՃՈՊԱՆՈՒՂԻՆ
Մ.Մ. 2Հազար անգամ արդեն պատմվել է, ու մեկն էլ ես եմ պատմել, թե Լից-կյան ինչպես էր որոշել սյունյաց թմի պետի հետ համատեղ աստվածահՉո մի գործ էլ անել՝ Տաթեւը անդառնալի եվրոռեմոնտի քաշել։ Թե ինչպես զուտ ...ԿԼԻՆԻ՞ ՀԵՐԹԱԿԱՆ ԾԱԾԿԱԴՄՓՈՑԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆԶինծառայող Տիգրան Համբարձումյանի մահվանից անցել է 14 օր, բայց դեռ ոչ ոք չի ձերբակալվել։ Տիգրանի ծնողները վստահ են, որ փոքրիկ զորամասում բոլորն էլ տեղյակ են նրա մահվան իրական պատմությանը, բայց ոչ ոք ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ
ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՖուտբոլի Ամերիկայի գավաթի խմբային մրցաշարն ավարտվեց, եւ մի փոքր դադարից հետո այսօր կսկսվեն քառորդ եզրափակիչ հանդիպումները։ Միայն վերջին տուրում վերջապես մենք տեսանք գոլառատ հանդիպումներ, սա հատկապես ...
ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽԻ ԴԵՄ ՌԴ-ՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ ԽՈՍՔԸ ՂԱՐԱԲԱՂՑԻ ԳԵՆԱՅԻ ՄԱՍԻՆ Է, ՈՐԸ ԵՂԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՓՈՔՐ ՈՐԴՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԻ ՔԱՎՈՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԼԻՑ-ԿՅԱՆ, ՏԱԹԵՎԸ, ՃՈՊԱՆՈՒՂԻՆ
Մ.Մ.
ՉԵՔ ՕԳՆՈՒՄ` ԳՈՆԵ ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐ
Գ. ԱՐԱՄՅԱՆ Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻՈՐՏԵ՞Ղ ԷԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ՈՒ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆԿԼԻՆԻ՞ ՀԵՐԹԱԿԱՆ ԾԱԾԿԱԴՄՓՈՑԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆՈ՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է «ՄԱԿԱՐՈՎ» ԱՏՐՃԱՆԱԿԻ ՎՐԱՅԻՑ ՄԱՔՐԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԸ ՄԱՔՐԵԼ Է ՊԵՏՐՈՍԻ ՀԱՅՐԸ, ԻՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ` ԴԵՌԵՒՍ ՀԱՅՏՆԻ ՉԷ
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆԿՆԻՔՆԵՐ ԲԱԺԱՆԵՔ ՎՐԱՍՏԱՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ՄԵԿՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՊՌՈՍԽՈՒՄԷ, ԱՍԷ ԱՍՏՈՒԱԾ
Մ.Մ.
- 1826 Պարսկական զորքերը ներխուժում են Ղարաբաղ, Շորագյալ և Փամբակ. սկսվում է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:
- 1915 Դեսպան Մորգենթաուն Միացյալ նահանգների դեպարտամենտին պարզորեն նկարագրել է Երիտթուրքերի քաղաքականությունը որպես «ցեղի բնաջնջման» արշավ: Միացյալ նահանգների պետական քարտուղար Ռոբերտ Լենսինգը տեղեկացրեց նրան, որ «դեպարտամենտը ընդունել է իր գործընթացը, այն է` կանգնեցնել հայկական հալածումը»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

