
ԱՅՍՕՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՐԶ Է
- Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ;

- Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարել էր, որ Հայ Ազգային Կոնգրեսի հետ երկխոսության համար կոալիցիոն կուսակցությունների երկուական ներկայացուցիչներից կկազմվի աշխատանքային խումբ։ Այն արդեն կազմավորվել է եւ պատրաստ են առաջիկա տասնօրյակում հանդիպել ընդդիմության հետ։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին։
- Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի կողմից պաշտոնական մեկնաբանություն արդեն եղել է, եւ ես ավելացնելու ոչինչ չունեմ։ Եթե իշխանությունը ցանկանում է բովանդակալից եւ արդյունավետ երկխոսություն, դա կլինի։ Բայց Սերժ Սարգսյանն այդ կապակցությամբ որեւէ որոշում դեռ չի ներկայացրել հանրության դատին։ Մեր ժամկետները մնում են ուժի մեջ, ինչն էլ նշանակում է` մինչեւ սեպտեմբեր կողմնորոշվել արտահերթ ընտրությունների անցկացման հարցում։
- Սերժ Սարգսյանը մատնանշեց երեք բարձրաստիճան պաշտոնյայի, որոնց հետ ըստ ոլորտների ընդդիմությունը կարող է երկխոսել, հիմա էլ հրապարակվել է կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ։ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներն ո՞ւմ հետ պետք է երկխոսեն, ո՞ւմ եք համարում Սերժ Սարգսյանի պատվիրակությունը։
- Այդ հարցերի պատասխանը տվել է Լեւոն Տեր-Պետրոսյանը հունիսի 30-ի հանրահավաքում, շատ մանրամասն բացատրել է, թե որն է երկխոսության հանդեպ մեր մոտեցումը։
- Մինչեւ ե՞րբ եք սպասելու Սերժ Սարգսյանի` ձեր մատնանշած պատասխանին։
- Ժամկետները շատ հստակ մատնանշված են, մինչեւ սեպտեմբեր, եթե չլինի երկխոսություն եւ չտա արդյունք, մենք համարելու ենք երկխոսության հնարավորությունները սպառված։
- Եվ ի՞նչ է լինելու, եթե ժամկետները համարեք սպառված։ Ի՞նչ քայլերի եք գնալու, թե համոզված եք, որ իշխանությունները ողջամիտ կլինեն ու իրոք կգնան երկխոսության։
- Ես չեմ ուզում կանխորոշել պրոցեսը, ոչ էլ ուզում եմ գնահատականներ տալ իշխանությունների իմաստնությանն ու բանականորեն կառավարելու ունակությանը։ Խնդիրը շատ պարզ է ձեւակերպված. մենք մայիսի 31-ին հայտարարեցինք երկխոսությանը մեր պատրաստակամության մասին, իսկ հունիսի 30-ին նշեցինք, որ եթե մինչեւ սեպտեմբեր որեւէ արդյունքի չհանգենք, ժամկետները սպառված կհամարենք։ Կարծում եմ` բոլորին ամեն ինչ պարզ է, եւ ավելին բացատրելու կարիք չկա։
- Այսինքն` մինչեւ սեպտեմբեր ակնկալում եք արտահերթ ընտրությունների անցկացման մասին համաձայնություն։
- Այո։ Երկրում խորագույն քաղաքական ճգնաժամ է, տնտեսական անկում։ Այնպիսի անկում է, որ միջազգային հեղինակավոր հաստատությունները Հայաստանի տնտեսությունը վատագույններից մեկն են համարում։ Աղետալի արտագաղթ։ Եվ ժողովուրդն այլեւս համբերություն չունի։ Այս հարցերին պետք է արագորեն լուծում տալ։ Դա է պատճառը, որ մենք այս կառավարիչների հետ խոսում ենք, այո, վերջնագրի լեզվով, որովհետեւ ոչ ոք իրավունք չունի չարաշահելու ժողովրդի համբերությունը, իրավունք չունի իր հանցավոր ու ապիկար գործունեությամբ վտանգել երկրի ազգային անվտանգությունը, Ղարաբաղի ապագան, ազատ ու բարեկեցիկ կյանք ունենալու` մարդկանց իրավունքը։ Ոչ ոք իրավունք չունի Հայաստանում կազմակերպել արտագաղթ միայն այն նպատակով, որ շարունակեն վերարտադրել իրենց հանցավոր, ապօրինի իշխանությունը։ Իսկ վարչապետի խոսքերից պարզվեց, որ հենց դրանով էլ զբաղված են։ Մենք սպասելու ժամանակ չունենք։ Ժամկետները նշված են, իսկ հետո ժողովուրդը կասի իր խոսքը։
- Պարոն Զուրաբյան, ի՞նչ երաշխիք, որ եթե վաղը անցկացնեն արտահերթ ընտրություններ, ընտրակեղծիքներ չեն լինի։ Այսինքն` իշխանությունները կարող են առերեւույթ կատարել Կոնգրեսի պահանջները, անցկացնել արտահերթ ընտրություններ, արդյունքում կփոխվի խորհրդարանի խճանկարը, իսկ ահա ընտրական մեխանիզմները կրկին չեն գործի, կգործեն ընտրակեղծիքի մեխանիզմները։ Նման մտահոգություններ են հնչում։
- Դրանք աբսուրդ մտահոգություններ են, որովհետեւ իշխանությունը կգնա արտահերթ ընտրությունների միայն երկու դեպքում։ Առաջին` եթե հասկացել է, որ երկրում կա քաղաքական խորագույն ճգնաժամ, լեգիտիմության ճգնաժամ։ Իսկ երկրորդ դեպքն էլ այն է, երբ ուղղակի պարտադրվում է իշխանությունների հրաժարականն ու ինքնաբերաբար լինում են արտահերթ ընտրություններ։ Հիմա, եթե իշխանությունները հասկացել են, որ կա լեգիտիմության ճգնաժամ, ուրեմն` արտահերթ ընտրությունները հնարավորություն են` այն լուծելու։ Եթե նորից պիտի լինեն զանգվածային կեղծիքներ, բռնություններ, լեգիտիմության ճգնաժամը ոչ միայն չի լուծվում, այլեւ ընդհակառակը` խորանալու է եւ ստեղծված վիճակում ուղղակի հանգեցնելու է հեղափոխական ընդվզման։ Այսինքն` եթե նպատակը նորից ընտրություններ կեղծելն է, իշխանությունների համար որեւէ իմաստ չկա գնալու արտահերթ ընտրությունների։ Իսկ եթե նրանք չեն գնալու արտահերթ ընտրությունների` այսինքն գիտակցելով ճգնաժամի խորությունը, կգործի երկրորդ տարբերակը. ժողովուրդը նրանց ուղղակի կհեռացնի, եւ ընտրությունները կլինեն առանց նրանց մասնակցության։ Ամեն դեպքում, օրինական ընտրությունների միակ երաշխիքը կարող է լինել կեղծարարության նկատմամբ անհանդուրժողության քաղաքական համատարած մթնոլորտը, որի ստեղծմանը մենք ձգտում ենք մեր գործողություններով։
- Իսկ չեն կարո՞ղ նույն ընտրակեղծիքները արտահերթ ընտրություններում կատարվել գաղտնի. տեսակետ կա, որ իշխանություններն արտահերթ ընտրությունների կգնան միայն արտահերթի փաստն ամրագրելու համար։
- Եթե չլինեն բռնություններ, չլինի ընտրակաշառք, չլինեն մեքենայություններ, չխախտվի մրցող քաղաքական ուժերի հավասարությունը, դա կլինի արդար ընտրություն։ Իսկ մեքենայություն, բռնություն, ընտրակաշառք բաժանելը կամ հավասարության խախտումը հնարավոր չի անել գաղտնի։ Տեղամասերում ու դրանցից դուրս ժողովուրդը, եւ մեր վերահսկող ներկայացուցիչների միջոցով, եւ ընտրական պրոցեսին իր անմիջական մասնակցությամբ, տեսնելու է` ինչ է կատարվում։ Հասարակությունն ինքը կտեսնի` ընտրություններն անցել են լավ թե վատ։ Հասարակությունը ոչ թե ընդվզել է, որովհետեւ ընդդիմությունն է հայտարարել ընտրությունների կեղծիքների մասին, այլ որովհետեւ ինքն է տեսել այդ կեղծիքներն ու ինքն է ահազանգել դրանց մասին։ Ընտրական պրոցեսում տասնյակ-հազարավոր մարդիկ են ընդգրկված լինում, ու եթե կան աղաղակող կեղծիքներ, ողջ ժողովուրդն իմանում է դրա մասին, ու այն դառնում է համատարած քննարկումների առարկա։
- Հայ Ազգային Կոնգրեսի հասցեին քննադատություններ են հնչում, որ թափանցիկ չի գործում, որ ճանապարհային քարտեզ չունի։ Նույնիսկ համեմատականներ եղան իշխանություն-ընդդիմություն երկխոսության արդյունքում թավշյա հեղափոխություն իրականացրած, արդեն ժողովրդավարացած երկրների միջեւ, որտեղ ընդդիմությունը բացարձակ բաց ու թափանցիկ էր գործում, ուներ իր ճանապարհային քարտեզը, ու պարզ էր` որ քայլից հետո ինչ է լինելու։
- Բացարձակապես չեմ ընդունում այդ քննադատությունը, այն ոչ մի փաստի վրա հիմնված չի։ Իրականում Կոնգրեսը ժողովրդին բաց ներկայացրել է Շարժման պայքարի ճանապարհային քարտեզը` նախագահական կեղծված ընտրություններից եւ մարտի 1-ի սպանդից անմիջապես հետո։ Եվ այդ ճանապարհային քարտեզը մենք հաջողությամբ անցնում ենք։ Սկզբից մենք վերականգնեցինք հավաքներ եւ երթեր անցկացնելու մեր սահմանադրական իրավունքը, քանի որ դա է բռնապետության դեմ պայքարում մեր ամենաարդյունավետ զենքը։ Հակառակ արգելքի, 2008 թվականի հունիսի 20-ին մենք հայտարարեցինք եւ անցկացրինք առաջին հանրահավաքը։ Հակառակ արգելքի եւ ցրելու սպառնալիքների (որոնք անձամբ ինձ հայտնեցին ոստիկանության ղեկավարները բանակցությունների ժամանակ) 2008 թվականի հուլիսի 4-ին մենք անցկացրինք մեր առաջին երթը։ Հետագայում, բազմաթիվ չարտոնված հանրահավաքների եւ երթերի անցկացմամբ մենք պարտադրեցինք հանրահավաքների (2008 թվականի սեպտեմբերի 15-ից վեր), այնուհետեւ նաեւ երթերի արտոնումը։ Հետո մենք հայտարարեցինք, որ սկսել ենք Ազատության հրապարակի վերանվաճման գործընթաց։ Դիմեցինք հանրահավաք անցկացնելու բազմաթիվ հայտերով, դիմեցինք դատարաններ, դիմեցինք եվրոպական դատարան, ԵԽԽՎ-ում անցկացրինք աշխատանք։ Սկզբում փոքր խմբերով, հետո` հարյուր հազարանոց ցույցով մտանք Ազատության հրապարակ։ Ի վերջո, պարտադրեցինք իշխանություններին հրաժարվել իրենց պլանից, ըստ որի` Ազատության հրապարակը ծրագրել էին հանել հրապարակային միջոցառումների անցկացման թույլատրված վայրերի ցանկից եւ արտոնել հանրահավաքներ Ազատության հրապարակում։ Ճանապարհային քարտեզի այս մի էլեմենտը ձեւակերպեցինք ու փայլուն իրականացրինք։
Ճանապարհային քարտեզի երկրորդ էլեմենտը քաղբանտարկյալների ազատ արձակումն էր, որը եւս փայլուն իրականացրինք. հանրահավաքային ճնշմամբ մենք հասանք բոլոր քաղբանտարկյալների անվերապահ ազատ արձակմանը։ Բացի այդ, մենք պարտադրեցինք իշխանություններին հրաժարվել մարտի 1-ի էջը փակված լինելու հայեցակարգից ու ողջ աշխարհի առջեւ խոստովանել, որ սպանությունները բացահայտված չեն, եւ որ պետք է գտնել ոճրագործության մեղավորներին։ Իհարկե, մենք պատրանք չունենք, որ այս սպանությունները կազմակերպած իշխանություններն իրենք կբացահայտեն այն։ Բայց այստեղ կարեւոր է քաղաքական ու հոգեբանական էլեմենտը, կարեւոր է իշխանությունների կողմից սեփական մեղավորության եւ ձախողման ընդունումը` ողջ միջազգային հանրության առջեւ։ Ու սա դառնալու է չլվացվող բիծ, որը հետապնդելու է նրանց մինչեւ վերջ։
Մեր ճանապարհային քարտեզի հաջորդական հատվածն է` այս երեք խնդիրների լուծումից հետո սկսել երկխոսություն` Հայաստանում համակարգային փոփոխությունների արդար օրինական ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորման մասին։ Դա միակ ձեւն է, որով կարելի է կազմաքանդել ապօրինի մենաշնորհները, օլիգարխիայի տնտեսական տիրապետությունը։ Այնպես որ` ճանապարհային քարտեզը շատ հստակ ներկայացված է եղել հենց ամենասկզբից. 1) հավաքների ազատության վերականգնում, 2) Ազատության հրապարակի ազատագրում, 3) մարտի 1-ի քննության պարտադրում, 4) բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում, 5) երկխոսություն համակարգային փոփոխությունների վերաբերյալ, 6) արտահերթ ընտրությունների միջոցով Հայաստանում լեգիտիմ իշխանության ձեւավորում, 7) օլիգարխիկ ռեժիմի եւ մենաշնորհների կազմաքանդում եւ Հայաստանում ազատ մրցակցային քաղաքական եւ տնտեսական համակարգի ստեղծում։ Սա այն ճանապարհային պարզ քարտեզն է, որը հրապարակվել է դեռ 2008 թվականի օգոստոսի 1-ի Կոնգրեսի ստեղծման հռչակագրում, որը մենք հետեւողականորեն իրագործում ենք, որի բոլոր էլեմենտները պարզ ձեւով բացատրել ենք ժողովրդին, որի էլեմենտները բխում են հենց ժողովրդի ցանկությունից։ Այնպես որ, ճանապարհային քարտեզի բացակայության, Կոնգրեսի պլանների եւ քայլերի ոչ թափանցիկության մասին պնդումները համարում եմ ծայրագույն դեմագոգիա։
- Շարունակելի Lragir.am
ՊԱՐԾԵՆԱԼՈՒ ԲԱՆ ԳՏԱՆ
Գ. ՎԵԶԻՐՅԱՆ Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, թե այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոսկու արդյունահանումը կրկնակի աճել է, իսկ մոլիբդենի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՍԵԼ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ, ԲԱՅՑ ՈՉ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԵրեկ Սերժ Սարգսյանը հերթական անգամ խորհրդակցության է հրավիրել ուժային կառույցների եւ դատաիրավական ոլորտի պատասխանատուներին` ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, ՀՀ գլխավոր դատախազ ...ՄԵՐ ԵՎՐՈԿԱՐԿԱՏԱՆՆԵՐԸ ԵՎ «ԱԶՆԻՎ ՎՐԴՈՎՄՈՒՆՔԸ»
Զ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆՎերջապես։ Վերջապես համալրվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այստեղ միայն «անկախ» մարդիկ են հայտնվել` Գարեգին Ազարյանի գլխավորությամբ։ Իսկ թե ով է Գարեգին Ազարյանը, գիտեն անգամ մանկահասակ երեխաները։ ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԷԼ ՊԱՏՐԱՍՏ Է ԹԵԿՈՒԶ ՀԵՆՑ ԱՅՍՕՐ ՍԿՍԵԼ ԽԱՂԱՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆՄեկնարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը. այսօր նրանք պետք է ժամանեն Բաքու։ Նախատեսվում է նաեւ համանախագահների այցը Ղարաբաղ եւ ապա նաեւ Երեւան։ Ընդ որում, այս անգամ համանախագահները ...ԱՅՍՕՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՐԶ Է
Շարունակելի Lragir.am
Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ;
- Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարել էր, որ Հայ Ազգային Կոնգրեսի հետ երկխոսության ...ՊԱՏՃԱՌԸ ԵՂԵԼ Է ՄՈԼԱԽԱՂԸ
ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ
Հայտնի են դարձել ՀՀ ոստիկանության աշխատակից Արթուր Հակոբյանի կողմից «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի Նոր Նորքի մասնաճյուղում կատարված ավազակային հարձակման դրդապատճառները։
Ի պատասխան News.am-ի հարցման` ՀՀ ...
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐ
Գ. ԱՐԱՄՅԱՆ Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻՈՐՏԵ՞Ղ ԷԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ՈՒ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆՈ՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է «ՄԱԿԱՐՈՎ» ԱՏՐՃԱՆԱԿԻ ՎՐԱՅԻՑ ՄԱՔՐԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԸ ՄԱՔՐԵԼ Է ՊԵՏՐՈՍԻ ՀԱՅՐԸ, ԻՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ` ԴԵՌԵՒՍ ՀԱՅՏՆԻ ՉԷ
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆԿՆԻՔՆԵՐ ԲԱԺԱՆԵՔ ՎՐԱՍՏԱՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ՄԵԿՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՊՌՈՍԽՈՒՄԷ, ԱՍԷ ԱՍՏՈՒԱԾ
Մ.Մ.ԳԱՐԵԳԻՆ Բ-Ի ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՈՐ ԱՍՈՒՄ ԷՐ` ՋԱՀԵԼ Ա
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆՃԻՇՏԸ «ՖՈՐԲՍ» ԱՄՍԱԳՐԻՆ ԴԱՏԻ ՏԱԼՆ Է
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՇԱՀԻՆՅԱՆԸ ԳԼԽԻՆ ԽԱՉ Է ԲՌՆԵԼ ՈՒ ՀԵՏՈ ԷԼ ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏՎԵԼ ԵՍ ՉԵՄ ՍՊԱՆԵԼ, ՍՊԱՆԵԼ Է... ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ ԾԵԾԵԼ ԵՆ ՈՒ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ԴԵՂԵՐ ԵՆ ՆԵՐԱՐԿԵԼ
Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆՀՅԴ-Ն ԿԵՑՎԱԾՔՆԵՐ Է ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ
Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆ Գ. ՎԵԶԻՐՅԱՆ
- 1862 Նոր Նախիջևանում ոստիկանությունը ձերբակալում է Մ. Նալբանդյանին: Հուլիսի 27-ին, ոստիկանության հսկողությամբ, նա փոխադրվում է Պետերբուրգ և բանտարկվում Պետրոպավլովյան բերդում:
- 1904 Ծնվեց նշանավոր նկարիչ Ոստանիկ Ադոյանը (Արչիլ Գորկի): (Վախճ. 1948թ.-ին):
- 1933 Մոսկվայում մահացավ հայտնի հեղափոխական Իսահակ Լալայանցը: (Ծնվ. 1870թ.-ին):
- 1935 Տեղի է ունենում ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի (Արմֆանի) հանդիսավոր բացումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

