
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԷԼ ՊԱՏՐԱՍՏ Է ԹԵԿՈՒԶ ՀԵՆՑ ԱՅՍՕՐ ՍԿՍԵԼ ԽԱՂԱՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մեկնարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը. այսօր նրանք պետք է ժամանեն Բաքու։ Նախատեսվում է նաեւ համանախագահների այցը Ղարաբաղ եւ ապա նաեւ Երեւան։ Ընդ որում, այս անգամ համանախագահները թերեւս ոչ թե Բաքվից են գնալու Ղարաբաղ, ապա նոր Երեւան, այլ Բաքվից ժամանելու են Երեւան, Երեւանից էլ` Ղարաբաղ։ Բաքվում նախատեսվում են համանախագահների հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ. Ղարաբաղում եւ Երեւանում համանախագահները պետք է հանդիպեն վերջիններիս հայ գործընկերներին։ Սակայն մինչեւ տարածաշրջանային իրենց այցելությունը, համանախագահները հանդիպում են ունեցել ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ։
Համանախագահները ԵԱՀԿ նախագահին տեղեկացրել են Կազանում կայացած եռակողմ հանդիպման մասին, ինչպես նաեւ խոսել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարների եւ այս տարվա ընթացքում նախատեսված բանակցային նախաձեռնությունների մասին։ Իր հերթին` ԵԱՀԿ-ի գործող նախագահը աջակցություն է հայտնել համանախագահներին` բանակցություններում բեկման հասնելու իրենց ջանքերում։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցելության ֆոնին, սակայն, տեղի է ունեցել մեկ այլ` ավելի ուշագրավ իրադարձություն։ Իլհամ Ալիեւը երեկ տեղի ունեցած կառավարության նիստում, ըստ էության, բացահայտել է Մադրիդյան նորացված սկզբունքների նորացված տարբերակի բովանդակությունը, որը, ինչպես հիշում ենք, Հայաստանին եւ Ադրբեջանին է ներկայացվել 2009-ին` Սոչիում։
«Նախեւառաջ, այնտեղ նախատեսվում էր Հայաստանի օկուպացիոն ուժերի դուրսբերումը` զավթված տարածքներից։ Նախատեսվում էր Հայաստանի զորքերի անհապաղ դուրսբերումը հինգ շրջաններից, հինգ տարի անց էլ` երկու շրջաններից, եւ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձը հայրենի հողեր։ Այդ առաջարկներում կար նաեւ Լեռնային Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակի տրամադրում։ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ միջանցքի գործառնությունը նույնպես կար այդ սկզբունքներում։ Ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի բնակչության անվտանգության ապահովման համար անհրաժեշտ էր տարածաշրջան մտցնել խաղաղարար ուժեր։ Նաեւ պետք է ապահովվեր օկուպացիայից տուժած բոլոր անձանց վերադարձը իրենց բնակության երբեմնի վայրերը»,- հայտարարել է Ալիեւը։ Ալիեւն ասել է նաեւ, թե «Ղարաբաղը Հայաստանին միացնող միջանցքի պարամետրերը նույնպես այդ սկզբունքների բաղկացուցիչ մասն էին»` հավելելով, թե ինքը կարծում է, որ այդ տարբերակը կարող է ընդունվել։ «Իհարկե, դրանք հիմնարար սկզբունքներն են»,- ասել է Ալիեւը։ Վերջինս նաեւ հայտարարել է, թե երբ Սոչիում միջնորդները ներկայացրել են այս տարբերակը, Ադրբեջանը միանշանակ հայտարարել է, թե ընդունում է նորացված Մադրիդյան սկզբունքները, իսկ ահա, ըստ Ալիեւի, հայկական կողմը չընդունեց այդ սկզբունքները, ինչից հետո էլ, ըստ նրա, «բանակցություններում որոշակի լճացում առաջացավ», եւ հերթական հանդիպումը տեղի ունեցավ արդեն վեց ամիս անց` 2010 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգում։ Դրանից հետո, ըստ Ալիեւի, միջնորդները «սկսեցին առաջ քաշել նոր առաջարկներ»։ «Երբեմն այդ առաջարկները փոխում էին վերջին յոթ տարվա ընթացքում մեր վարած բանակցությունների էությունը եւ հիմնական սկզբունքները։ Այդ իսկ պատճառով մենք այժմ բախվում ենք նոր իրավիճակի»,- ասել է Ալիեւը։
Միաժամանակ համանախագահների այցից առաջ «Ինտերֆաքսին» բավականին հետաքրքիր հարցազրույց է տվել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը` հայտարարելով, թե Ադրբեջանը պատրաստ է ղարաբաղյան հակամարտության առնչությամբ խաղաղ պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսել Հայաստանի հետ։ «Կարծում եմ`որոշակի առաջընթաց գրանցվել է, եւ մենք հանգիստ կարող ենք անցնել խաղաղ պայմանագրին»,- ասել է Մամեդյարովը։ Ավելին, Մամեդյարովը հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է «թեկուզ հենց այսօր» հայկական կողմի հետ սկսել խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունները։
- ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ
ՊԱՐԾԵՆԱԼՈՒ ԲԱՆ ԳՏԱՆ
Գ. ՎԵԶԻՐՅԱՆ Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, թե այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոսկու արդյունահանումը կրկնակի աճել է, իսկ մոլիբդենի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՍԵԼ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ, ԲԱՅՑ ՈՉ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԵրեկ Սերժ Սարգսյանը հերթական անգամ խորհրդակցության է հրավիրել ուժային կառույցների եւ դատաիրավական ոլորտի պատասխանատուներին` ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, ՀՀ գլխավոր դատախազ ...ՄԵՐ ԵՎՐՈԿԱՐԿԱՏԱՆՆԵՐԸ ԵՎ «ԱԶՆԻՎ ՎՐԴՈՎՄՈՒՆՔԸ»
Զ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆՎերջապես։ Վերջապես համալրվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այստեղ միայն «անկախ» մարդիկ են հայտնվել` Գարեգին Ազարյանի գլխավորությամբ։ Իսկ թե ով է Գարեգին Ազարյանը, գիտեն անգամ մանկահասակ երեխաները։ ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԷԼ ՊԱՏՐԱՍՏ Է ԹԵԿՈՒԶ ՀԵՆՑ ԱՅՍՕՐ ՍԿՍԵԼ ԽԱՂԱՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆՄեկնարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը. այսօր նրանք պետք է ժամանեն Բաքու։ Նախատեսվում է նաեւ համանախագահների այցը Ղարաբաղ եւ ապա նաեւ Երեւան։ Ընդ որում, այս անգամ համանախագահները ...ԱՅՍՕՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՐԶ Է
Շարունակելի Lragir.am
Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ;
- Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարել էր, որ Հայ Ազգային Կոնգրեսի հետ երկխոսության ...ՊԱՏՃԱՌԸ ԵՂԵԼ Է ՄՈԼԱԽԱՂԸ
ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ
Հայտնի են դարձել ՀՀ ոստիկանության աշխատակից Արթուր Հակոբյանի կողմից «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի Նոր Նորքի մասնաճյուղում կատարված ավազակային հարձակման դրդապատճառները։
Ի պատասխան News.am-ի հարցման` ՀՀ ...
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐ
Գ. ԱՐԱՄՅԱՆ Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻՈՐՏԵ՞Ղ ԷԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ՈՒ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆՈ՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է «ՄԱԿԱՐՈՎ» ԱՏՐՃԱՆԱԿԻ ՎՐԱՅԻՑ ՄԱՔՐԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԸ ՄԱՔՐԵԼ Է ՊԵՏՐՈՍԻ ՀԱՅՐԸ, ԻՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ` ԴԵՌԵՒՍ ՀԱՅՏՆԻ ՉԷ
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆԿՆԻՔՆԵՐ ԲԱԺԱՆԵՔ ՎՐԱՍՏԱՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ՄԵԿՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՊՌՈՍԽՈՒՄԷ, ԱՍԷ ԱՍՏՈՒԱԾ
Մ.Մ.ԳԱՐԵԳԻՆ Բ-Ի ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՈՐ ԱՍՈՒՄ ԷՐ` ՋԱՀԵԼ Ա
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆՃԻՇՏԸ «ՖՈՐԲՍ» ԱՄՍԱԳՐԻՆ ԴԱՏԻ ՏԱԼՆ Է
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՇԱՀԻՆՅԱՆԸ ԳԼԽԻՆ ԽԱՉ Է ԲՌՆԵԼ ՈՒ ՀԵՏՈ ԷԼ ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏՎԵԼ ԵՍ ՉԵՄ ՍՊԱՆԵԼ, ՍՊԱՆԵԼ Է... ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՀՅԴ-Ն ԿԵՑՎԱԾՔՆԵՐ Է ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ
Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆ Գ. ՎԵԶԻՐՅԱՆԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ ԾԵԾԵԼ ԵՆ ՈՒ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ԴԵՂԵՐ ԵՆ ՆԵՐԱՐԿԵԼ
Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ
- 1862 Նոր Նախիջևանում ոստիկանությունը ձերբակալում է Մ. Նալբանդյանին: Հուլիսի 27-ին, ոստիկանության հսկողությամբ, նա փոխադրվում է Պետերբուրգ և բանտարկվում Պետրոպավլովյան բերդում:
- 1904 Ծնվեց նշանավոր նկարիչ Ոստանիկ Ադոյանը (Արչիլ Գորկի): (Վախճ. 1948թ.-ին):
- 1933 Մոսկվայում մահացավ հայտնի հեղափոխական Իսահակ Լալայանցը: (Ծնվ. 1870թ.-ին):
- 1935 Տեղի է ունենում ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի (Արմֆանի) հանդիսավոր բացումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

