
Ո՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է «ՄԱԿԱՐՈՎ» ԱՏՐՃԱՆԱԿԻ ՎՐԱՅԻՑ ՄԱՔՐԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԸ ՄԱՔՐԵԼ Է ՊԵՏՐՈՍԻ ՀԱՅՐԸ, ԻՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ` ԴԵՌԵՒՍ ՀԱՅՏՆԻ ՉԷ
Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Հովհաննես Շահինյանի քրոջ` Կարինե Շահինյանի որդու` Արսեն Ահարոնյանի, եւ Հովհաննես Շահինյանի երկու սանիկների` Պետրոս Գրիգորյանի եւ Վռամ Բաղդասարյանի դատավարությունը։ Այս գործը կապվում է Թամամյան Հովիկի շուրջ ծավալված իրադարձությունների հետ։
Հենց այս գործն է փորձել «սարքել» Թամամյանը. ո՞ւմ օգտին, ինչի՞ համար, ի՞նչ շահագրգռվածությամբ` դեռեւս չի երեւում այս նիստերից, չնայած` շատ բան շատերն արդեն հասկանում են։ Թամամյան Հովիկին դատարանի դահլիճում այս գործի շրջանակներում հարցաքննելու միջնորդություն առայժմ չի ներկայացվել, ասում են` դեռեւս հիմքեր չկան։ Իրավական մասնագիտական ձեւակերպումների մեջ չենք մտնում, բայց կարող ենք արձանագրել, որ Հովհաննես Թամամյանը գիտի եւ կարող է ասել, ով է մտել իր մոտ այս հարցով եւ ինչ պայմանավորվածության դիմաց ում միջնորդություններն է ինքը բավարարել։ Չենք կարծում, որ Թամամյան Հովիկն էլ ամբաստանյալի աթոռին հայտնված երիտասարդների եւ նրանց զենքով ապահոված Հովհաննես Շահինյանի պես չի խոսի` «գողականով» փողոցում խնդիրներ չունենալու պատճառով։ Թամամյանի մասով գործը դեռեւս քննվում է ՀՔԾ-ում, եւ դեռ պարզ չէ այն կմտնի դատարան, թե՞ ոչ, իսկ մինչ այդ երիտասարդների մասով դատ է ընթանում` ծանրաբեռնված գրաֆիկով, բավականին բարձր էմոցիոնալ ֆոնով, դատական նիստերին մասնակցող լարված եւ հուզված ծնողների, ընկերների ու հարազատների մասնակցությամբ։
Մենք երեկ տեղեկացրել էինք, որ Վռամ Բաղդասարյանը, որը մեղադրվում է դիտավորությամբ սպանություն կատարելու մեջ, դատարանի դահլիճում անսպասելի հայտարարեց, որ ոչ թե ինքն է կրակել Խաչիկի վրա, այլ Պետրոսն է իր մոտ եղած «Մակարով» տիպի ատրճանակից կրակել Խաչիկի ուղղությամբ։ Փորձաքննությամբ ապացուցվել է, որ Խաչիկի վրա կրակել են երկու անգամ. հրազենային հարվածներից միայն մեկն է եղել մահացու` «Մակարովից» արձակվածը, իսկ մյուս փամփուշտը մտել է երիտասարդի կոշիկի մեջ։ Վռամը երեկ վերստին` լրացուցիչ հարցաքննության ժամանակ էլ պնդեց, որ իր մոտ եղել է «ՏՏ» տեսակի ատրճանակ, իսկ «Մակարովը» եղել է Պետրոսի մոտ։ Դատախազ Կորյուն Փիլոյանը միջնորդություններով հանդես եկավ` Վռամի ցուցմունքի հետ կապված լրացուցիչ հարցաքննել Արսեն Ահարոնյանին, Պետրոս Գրիգորյանին եւ Հովհաննես Շահինյանին։ Արսենի փաստաբանը առարկեց։ Ապարդյուն։ Դատարանը բավարարեց Փիլոյանի բոլոր միջնորդությունները։
Արսեն Ահարոնյանն երեկ իրեն ուղղված բոլոր հարցերին` «ոչ» կամ «չեմ հիշում» էր պատասխանում։ Նա հայտարարեց, որ չի տեսել ում ձեռքին է եղել «Մակարովը», ինքը չի տեսել, թե ով է կրակել Խաչիկի ուղղությամբ, քանի որ Խաչիկի կողմից արձակված հենց առաջին գնդակը դիպել է իրեն, եւ ինքը ուշագնաց է եղել։ «Իսկ ընդհանրապես դուք դեպքի օրն այնտեղ եղե՞լ եք», հեգնեց դատախազ Կորյուն Փիլոյանը։
Պետրոս Գրիգորյանն էլ պատասխանեց բոլոր կողմերի հարցերին, բայց երբ հերթը հասավ Վռամ Բաղդասարյանի փաստաբանին, Պետրոսը հրաժարվեց ցուցմունք տալուց, ըստ այդմ` ավելորդ համարվեց փաստաբանի` ժամանակ խնդրելու միջնորդությունը` հարցերը խմբավորելու եւ գրավոր հնչեցնելու համար։ Նկատենք, որ թե՛ Արսենը, թե՛ Պետրոսը հրաժարվել էին դատարանում ցուցմունք տալ։ Լրացուցիչ հարցաքննության ժամանակ Պետրոս Գրիգորյանն էլ իր հերթին երեկ հայտարարեց, որ «Մակարովը» եղել է Վռամի մոտ, եւ նա է կրակել Խաչիկի ուղղությամբ։ Կորյուն Փիլոյանն երեկ դատական նիստերի դահլիճում արձանագրեց, որ Պետրոս Գրիգորյանը առաջինն է հայտարարել, որ Վռամն է կրակել ու նրա ձեռքին է եղել ատրճանակը, եւ հիմա, հնարավոր է, Վռամը պարզապես վրեժխնդիր է լինում։ Կորյուն Փիլոյանի` Վռամին ուղղված հարցադրումների մեծամասնությունը պարունակում էր դատողական գնահատականներ ու կանխակալ վերաբերմունք առ ամբաստանյալը։ Վռամը Փիլոյանին հակադարձեց. այնպիսի տպավորություն է, որ բոլորը սպասում են ինքն ավարտի իր խոսքը, որ հարձակվեն իր վրա. «Բայց ինչի՞ չեք ուզում ճիշտը իմանալ, խի՞ եք շառին հավատո՞ւմ». եզրափակեց Վռամը։ Եվ այնուամենայնիվ, մի շարք հարցեր են առաջանում, որոնք առայժմ միայն կշարադրենք` առանց հավակնելու պատասխանների տարբերակներ առաջարկել։
1. Ինչո՞ւ է Պետրոսի ցուցմունքը Վռամի դեմ արժանահավատ, իսկ Վռամինը Պետրոսի դեմ` ոչ։ Զուտ միայն այն պատճառով, որ Պետրոսն առաջինն է մեղադրել Վռամի՞ն. ծիծաղելի մոտեցում է, երբ հարց է գնում ընդհուպ ցմահ բանտարկության մասին։
2. Գուցե այլ ցուցմունքներ կա՞ն։ Մինչեւ այսօր գործի էական հանգամքների շուրջ ցուցմունքներ են տվել Շահինյաններն ու նրանց գերդաստանի ներկայացուցիչները` բարեկամներ, ընկերներ, սանիկներ, վարորդ եւ այլն։
3. Ինչո՞ւ մինչեւ այսօր առերեսում չի կայացել Վռամի եւ Պետրոսի միջեւ։ Ինչո՞ւ երբեմնի ընկերներին հնարավորություն չի տրվել նայելու իրար աչքերի մեջ եւ մեկմեկու լրացնել-հակադրվելով պատմելու ողբերգական օրվա դրվագները։
4. Ինչո՞ւ Արսենի եւ Պետրոսի հայրերը հարցաքննվել են եւ հնարավորություն են ունեցել իրենց որդիներին ջրից չորս դուրս բերելու, իսկ Վռամի հայրը չի հարցաքննվել։ Իսկ գուցե նրա հարցաքննությունը կարո՞ղ էր շատ ուշագրավ հանգամանքներ բացահայտել այս գործի համար։
5. Ինչո՞ւ է Պետրոսը «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկում հայտարարել, թե ինքն է սպանել Խաչիկին, ապա, երբ ցուցմունք է տվել Վռամի դեմ, խնդրել-պահանջել է, որ իրեն պահեն ԱԱԾ մեկուսարանում։
6. Ինչո՞ւ Հովհաննես Շահինյանին չեն մեղադրում հանցագործության իրական մեղավորի մասին իմանալ-չհայտնելու մեջ, իսկ Վռամի մասով անընդհատ շահարկում են, թե նա ինչու է մինչեւ այժմ լռել, որ Պետրոսն է կրակել։
7. Ինչո՞ւ է Հովհաննես Շահինյանի քրոջ որդին բազմաթիվ անգամներ սուտ ցուցմունք տվել` հանցագործությունը վերցնելով իր վրա, եւ ինչու է մեղադրանքը պաշտպանող կողմը անընդհատ Վռամին հիշեցնում, որ նա ստել է իր ցուցմունքներում, եւ դրանց մեջ կան էական հակասություններ։
8. Ինչո՞ւ կասկած չի առաջացնում այն հանգամանքը, որ Պետրոսի հայրը խնամքով մաքրել է «Մակարով» ատրճանակի վրայի մատնահետքերը։ Ինչո՞ւ է նա բացառապես ցուցմունք տալիս գրավոր եւ հրաժարվում դատարանի դահլիճում ասել այն, ինչ գրել է։
9. Եվ ի վերջո` ինչո՞ւ են ամբաստանյալի աթոռին հայտնվածների ծնողները, ընկերները, հարազատները (իսկ ամբաստանյալների թիվը չի սահմանափակվում Պետրոսով, Արսենով եւ Վռամով) չեն հավատում արդարադատության կայացմանը, չեն հավատում, որ իրավիճակը կարող է փոխվել առանց ազդեցիկների միջամտության։
10. Ո՞վ է ասել Հովհաննես Շահինյանի քրոջը` Կարինե Շահինյանին, որ Վռամին 10 տարի են տալու, եւ Վռամի մայրը դեռ երկար է արտասվելու։ Եղբա՞յրն է ասել, իսկ եղբորն ո՞վ է ասել։ Թամամյան Հովի՞կը։
Զարգացումները` հաջորդիվ։
- ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ
ՊԱՐԾԵՆԱԼՈՒ ԲԱՆ ԳՏԱՎ
Գ. ՎԵԶԻՐՅԱՆ«Գուցեեւ հնարավոր էր ավելի լավ աշխատել, բայց ես որեւէ այլ երկիր չգիտեմ, որն ունենար տնտեսության այսպիսի անկում եւ այսքան պրոբլեմներ ու ոչ մի սոցիալական ծրագիր չկրճատեր», հայտարարել է Սերժ Սարգսյանը։ ...ՈՂՋԱԽՈՀՆԵՐԻ ԽՈՐՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Չէ՛, մի՛ կորցրեք այս պահը։ Սա ձեզ համար չեմ ասում, թեպետ մարդկայնորեն ոչ ոքի չարիք չեմ կամենում։ Ինձ եւ ինձպեսների համար եմ ասում։ Տարիներ շարունակ տեսել ենք ձեր ողջախոհությունը, այսինքն` բացառիկ հոտառությունը, ...Ո՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է «ՄԱԿԱՐՈՎ» ԱՏՐՃԱՆԱԿԻ ՎՐԱՅԻՑ ՄԱՔՐԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԸ ՄԱՔՐԵԼ Է ՊԵՏՐՈՍԻ ՀԱՅՐԸ, ԻՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ` ԴԵՌԵՒՍ ՀԱՅՏՆԻ ՉԷ
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆԵրեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Հովհաննես Շահինյանի քրոջ` Կարինե Շահինյանի որդու` Արսեն Ահարոնյանի, եւ Հովհաննես Շահինյանի երկու սանիկների` ...ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ
ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
... Այնժամ տիրոջ խօսնակը երեւաց Սէրժին, եւ ասաց. «Ահա քո իշխանութեան մէջ չարութիւնը եւ անառակութիւնը շատացան, եւ եթե այսպէս շարունակես` ջրհեղեղ լինի, որ եբրայերեն ջրբաժան կոչուի։ Երկխօսութեան ֆօրմատ ...
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐ
Գ. ԱՐԱՄՅԱՆ Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻՈՐՏԵ՞Ղ ԷԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ՈՒ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆՈ՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է «ՄԱԿԱՐՈՎ» ԱՏՐՃԱՆԱԿԻ ՎՐԱՅԻՑ ՄԱՔՐԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԸ ՄԱՔՐԵԼ Է ՊԵՏՐՈՍԻ ՀԱՅՐԸ, ԻՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ` ԴԵՌԵՒՍ ՀԱՅՏՆԻ ՉԷ
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆԿՆԻՔՆԵՐ ԲԱԺԱՆԵՔ ՎՐԱՍՏԱՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ՄԵԿՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՊՌՈՍԽՈՒՄԷ, ԱՍԷ ԱՍՏՈՒԱԾ
Մ.Մ.ՔՅԱԲԱԲ ՉԵՆ ՏՎԵԼ ՈՒՏԻ, ՀԵՏՆԵՐՆ ԷԼ ՍԵՎԱՆ ՉԵՆ ՏԱՐԵԼ ԽԵՂՃ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ
ԳԱՐԵՋՈՒՐՆ ԱԶԴՈՒՄ Է
Գ. ՎԵԶԻՐՅԱՆ Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆԳԱՐԵԳԻՆ Բ-Ի ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՈՐ ԱՍՈՒՄ ԷՐ` ՋԱՀԵԼ Ա
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆՃԻՇՏԸ «ՖՈՐԲՍ» ԱՄՍԱԳՐԻՆ ԴԱՏԻ ՏԱԼՆ Է
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՄԵԴՎԵԴԵՎԸ ՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՅԱՑՆԻ` ԻՆՉ ԱՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊՐԱՑԵՍ ՊԱՇՈԼ
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ
- 1723 Թուրքերը գրավում են Թիֆլիսը:
- 1848 Վերացվում է Մարաշի փաշայությունը և այն դառնում է Ադանայի վիլայեթի մեջ գտնվող մի սանջակ:
- 1849 Գրիգոր Գալստյանի խմբագրողթյամբ Սինգապուրում սկսում է հրատարակվել «ՈՒսումնասեր» կիսամսյա լրագիրը, որը շարունակում է լույս տեսնել մինչև 1853 թվականը:
- 1878 Ավարտվեց Բեռլինի կոնգրեսը:
- 1915 Սուետիայի՝ Մուսա լեռան նշանավոր ինքնապաշտպանությունը:
- 1922 Թիֆլիսում սպանվեց ականավոր հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Ծնվ. 1882թ. ապրիլի 5-ին):
- 1964 Մահացավ բանաստեղծ Զորիկ Միրզոյանը: (Ծնվ. 1916 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

