
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐ
- Հուլիսի 10-ի լույս 11-ի գիշերը աղմկոտ սպանություն է տեղի ունեցել Սեւան քաղաքում։

Գիշերը` ժամը 00.20-ի սահմաններում, Սեւան քաղաքի Մյասնիկյան փողոցում անհայտ անձը իր մոտ եղած հրազենով կրակել է 32-ամյա Մերուժան Մովսիսյանի վրա եւ դիմել փախուստի։ Մերուժան Մովսիսյանը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը` վարչության պետի օպերգծով տեղակալ Արշակ Կարապետյանի, Սեւանի ոստիկանության բաժնի պետ Սամվել Գալստյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հայտնաբերվել է հրազենի 9 մմ տրամաչափի 4 դատարկ պարկուճ, ինչը վկայում է, որ արձակվել է 4 կրակոց։ Պարկուճներն առգրավվել եւ ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Ոստիկանության Սեւանի քննչական բաժանմունքի քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր-ի 104 հոդվածի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք) հատկանիշներով։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ սպանվածը հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող սեւանցի «Դոդ Սերոժի» եղբայրն էր, ով «ԷՅՋԻ» ՍՊԸ-ի տնօրենն էր։ Նշված ՍՊԸ-ն զբաղվում է գազի ներտնային աշխատանքներով։
Բացի այդ, անցած օրերին հանրապետության տարբեր վայրերում գրանցվել էին մի շարք խոշոր ավտովթարներ։
Մասնավորապես, երեկ առավոտյան Երեւան-Երասխ ավտոճանապարհի Արեւաբույր գյուղի հատվածում BMW մակնիշի 22 ՕՏ 525 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է հանդիպակաց ուղղությամբ երթեւեկող «Կամազ» մակնիշի ավտոմեքենային։ Բախման արդյունքում BMW-ն շուռ է եկել եւ այդպես մոտ 6-8 մետր սահելով ընթացել։
BMW-ի վարորդը Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ, 25-ամյա Սուրիկ Թովմասյանը, ուղեւորուհին` վարորդի քույրը` 22-ամյա Հասմիկ Թովմասյանը, եւ եւս երկու հոգի տեղափոխվել են Արտաշատի քաղաքային հիվանդանոց, ապա` «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Իսկ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն է եղել 48-ամյա Ժիրիկ Սարգսյանը։
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մասիսի քննչական բաժանմունքի քննիչ Վահրամ Ավետիսյանը։ Նրա հանձնարարականով երկու ավտոմեքենաներն էլ տեղափոխվել են Մասիսի ՃՈ տուգանային հրապարակ։ Դեպքի վայրում են եղել նաեւ ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը` ոստիկանության Մասիսի բաժնի պետ Գուրգեն Բեգլարյանի գլխավորությամբ։
Իսկ հուլիսի 9-ի երեկոյան Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 32-րդ կմ-ում` Նորադուզ գյուղի մոտ, «ՎԱԶ-2115» մակնիշի 11 ԼԼ 131 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը, որի հետեւանքով ավտոմեքենայում գտնվող ուղեւորուհին տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի չորրորդ վաշտի տեսուչները` հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ։
Պատահարի արդյունքում զոհվել է Երեւան քաղաքի բնակիչ, 23-ամյա Լիլիթ Կոծինյանը, իսկ վարորդը` նույնպես Երեւանի բնակիչ, 28-ամյա Պավել Վարդանյանն է։ Դեպքի վայրի ականատեսները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ վթարի ենթարկվածները նշանված են եղել։
Արտակարգ պատահարների թվում պետք է առանձնացնել անցած օրերին հանրապետության տարբեր հատվածներում բռնկված հրդեհները։ Մասնավորապես` Երեւանի «Նաիրիտ» ՊՓԲԸ-ին հարակից տարածքում այրվել է 3000 քմ, «Մաքուր երկաթ» ՓԲԸ-ի մոտ` 5000 քմ խոտածածկ տարածք, Դալմայի այգիների տարածքում (Լենինգրադյան եւ Գագարինի փողոցների կողմից)` 4 հա խոտ եւ 1 հա խաղողի չմշակված այգի, մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում` 4000 քմ մակերեսով խոտածածկ տարածք։
Կոտայքի մարզի Քասախ գյուղի գերեզմանատան մոտ այրվել է 2 հա, Զովունիում` 1000 քմ եւ 1300 քմ մակերեսով խոտածածկ տարածք ու գոմաղբ, Աբովյան քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցի մոտ` 1500 քմ խոտ։ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում այրվել է 3 հա խոտ եւ 4000 քմ մակերեսով խաղողի այգի, Շահումյան գյուղում` 5000 քմ խոտ եւ 10 ծառ, Ոսկեհատ գյուղում` 1 հա խոտածածկ տարածք։ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի գերեզմանատան մոտ այրվել է 6 հա, Կոշ գյուղում` 20 հա, Սասունիկ գյուղի մոտ` 1500 քմ, Աշտարակ-Երեւան ավտոմայրուղու 1-ին կմ-ում` 3000 քմ մակերեսով խոտածածկ տարածք։ Արարատի մարզի Նորաբաց գյուղի մոտ բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է 2 հա խոտ։
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել հրշեջ-փրկարարների կողմից։
- Գ. ԱՐԱՄՅԱՆ Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ
ԷԼԻ ՓՆԹՓՆԹԱՑԻՆ
Գ. ՎԵԶԻՐՅԱՆ Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆ«Այն, որ մենք չունենք իշխանություն, դա պարզ էր, իսկ որ ընդդիմություն էլ չունենք, դա պարզ դարձավ վերջին մի քանի ամիսներին», հայտարարել է ռեժիսոր Տիգրան Խզմալյանը։ «ՉԻ» - Տիգրան Խզմալյանը, որքան ...ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԻ
Լ. ԱՍԱՏՐՅԱՆԽոստովանեմ` վերջին մեկ տարվա ընթացքում երկժամյա լրահոսում դեռ ոչ մի անգամ այնքան աբսուրդ չէի կարդացել, որքան երեկ։ «Մեղավորը», իհարկե, Հայ Ազգային Կոնգրեսն է, որովհետեւ նրա գործողությունների արդյունքում ...ՇԱՀԻՆՅԱՆԸ ԳԼԽԻՆ ԽԱՉ Է ԲՌՆԵԼ ՈՒ ՀԵՏՈ ԷԼ ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏՎԵԼ ԵՍ ՉԵՄ ՍՊԱՆԵԼ, ՍՊԱՆԵԼ Է... ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԱրաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց Հովհաննես Շահինյանի քրոջ որդու եւ նրա ընկերների մասով դատավարությունը։ Հիշեցնենք, որ սա այն աղմկահարույց ...ԲԱ ԱՍՈ՞ՒՄ ԷԻՔ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ԿԱԶՄԵԼՈՒ ՓԱՍՏՈՐԵՆ ԲԵՌԼԻՆ ԵՆՔ ԳՆՈՒՄ
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆԵվ այսպես, շաբաթ օրը իշխանությունները աշխատանքային խումբ են ձեւավորել` ընդդիմության հետ երկխոսելու համար։ Խմբում, կոալիցիոն ամեն ուժից ներկայացվել են երկուական ներկայացուցիչ. ՀՀԿ-ից` Դավիթ Հարությունյանն ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐ
Գ. ԱՐԱՄՅԱՆ Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ
Հուլիսի 10-ի լույս 11-ի գիշերը աղմկոտ սպանություն է տեղի ունեցել Սեւան քաղաքում։
Գիշերը` ժամը 00.20-ի սահմաններում, Սեւան քաղաքի Մյասնիկյան փողոցում անհայտ անձը իր մոտ եղած հրազենով կրակել է 32-ամյա ...ՄԵՐ ՉԵՄՊԻՈՆԻ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԸ
ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԱյսօր Հայաստանի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի 2011/12թթ. խաղարկության որակավորման 2-րդ փուլում մրցելու է չեխական «Վիկտորիայի» հետ։ «Փյունիկը» եվրոգավաթների ...
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐ
Գ. ԱՐԱՄՅԱՆ Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻՈՐՏԵ՞Ղ ԷԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ՈՒ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆԿՆԻՔՆԵՐ ԲԱԺԱՆԵՔ ՎՐԱՍՏԱՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ՄԵԿՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՊՌՈՍԽՈՒՄԷ, ԱՍԷ ԱՍՏՈՒԱԾ
Մ.Մ.ՔՅԱԲԱԲ ՉԵՆ ՏՎԵԼ ՈՒՏԻ, ՀԵՏՆԵՐՆ ԷԼ ՍԵՎԱՆ ՉԵՆ ՏԱՐԵԼ ԽԵՂՃ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ
ԳԱՐԵՋՈՒՐՆ ԱԶԴՈՒՄ Է
Գ. ՎԵԶԻՐՅԱՆ Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆԳԱՐԵԳԻՆ Բ-Ի ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՈՐ ԱՍՈՒՄ ԷՐ` ՋԱՀԵԼ Ա
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆՃԻՇՏԸ «ՖՈՐԲՍ» ԱՄՍԱԳՐԻՆ ԴԱՏԻ ՏԱԼՆ Է
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՄԵԴՎԵԴԵՎԸ ՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՅԱՑՆԻ` ԻՆՉ ԱՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊՐԱՑԵՍ ՊԱՇՈԼ
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆՀՅԴ-Ն ԿԵՑՎԱԾՔՆԵՐ Է ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ
Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆ Գ. ՎԵԶԻՐՅԱՆ
- 1864 Ծնվեց երգիծաբան Հարություն Ալփիարը: (Վախճ. 1919 թ.):
- 1923 ՀԿ(բ)Կ Կենտկոմին կից ստեղծվում է ՀԿ(բ)Կ պատմության բյուրո՝ Կուսպատը:
- 1924 Մեծ մարդասեր, նորվեգացի գիտնական Ֆ. Նանսենի նախաձեռնությամբ Ազգերի լիգան որոշում կայացրեց «Նանսենյան» անձնագիր տրամադրել կոտորածից փրկված հայերին:
- 1933 Թիֆլիսում վախճանվեց գրող Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Ծնվ. 1867թ.-ին):
- 1934 Լույս է տեսնում ՀԿ(բ)Կ Կենտկոմի, Երքաղկոմի և ՀԽՍՀ Կենտգործկոմի օրգան «Կոմունիստ» թերթի առաջին համարը:
- 1938 Բացվում է ՀԽՍՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

