
ՈՐՏԵ՞Ղ ԷԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ՈՒ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ
- Նախօրեին Վանաձոր քաղաքում սկսվել է սփյուռքահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը։ Հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում Սերոբ Տեր-Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը (նախատեսում է ազատազրկում մինչեւ 3 տարի ժամկետով) վերաորակվել է, եւ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 3-րդ մասով (նախատեսում է ազատազրկում համապատասխանաբար 4-10 եւ 8-15 տարի ժամկետով)։

Hetq.am-ը անդրադառնալով այս դատավարությանը, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վեց տարի այս գործարարը Ախթալա անունով փոքրիկ քաղաքում անչափահասների հետ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել, իսկ ոստիկանությունը ոչինչ «չի նկատել»։ Այդ տարիների ընթացքում նա անընդհատ առաջ է գնացել, հասցրել է լուսանկարվել Հայաստանի գրեթե բոլոր պաշտոնյաների հետ, ստանալ զանազան պարգեւներ։ Զանազան պաշտոնյաների փողեր բաժանելով է նա հասել բարձունքների. նաեւ սա պետք է դառնար նախաքննական մարմնի քննության առարկան։
Քննություն իրականացրած մարմինը` Ազգային անվտանգության ծառայությունը, վստահաբար պարզել է այս ամենը, սակայն այդ մասին դատարան ուղարկած նյութերի մեջ ոչինչ չկա։ Տարիներ շարունակ Սերոբ Տեր-Պողոսյանի գործունեության մասին տեղեկություններ ունենալով` Ալավերդու ոստիկանությունը ոչինչ չի արել։
Չի արել, որովհետեւ ոստիկանությանը Սերոբ Տեր-Պողոսյանը պարբերաբար վճարել է։ Երկու ամիս առաջ մեր ձեռքի տակ հայտնվել է մի ձայնագրություն, որտեղ Ալավերդու ոստիկանապետն իր զրուցակիցներին ասում է, որ Սերոբ Տեր-Պողոսյանը տասնհինգ հազար դոլար է տվել ոստիկանության շենքը վերանորոգելու համար, նշել է Hetq.am-ը։
Ըստ կայքի, այդ փողը որեւէ տեղ չի գրանցվել։ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր մի քանի հարցազրույցներում ասել է, որ նա բարեգործական նպատակներով փող է տվել ոստիկանությանը։ Պետք է պարզել, թե որքան փող է տվել գործարար Սերոբ Տեր-Պողոսյանը ոստիկանապետին` ոստիկանության հասարակական խորհրդի անդամ լինելու համար։
Պետք է քննության առարկա դառնա այն հանգամանքը, թե ինչպես է նա դարձել ոստիկանության հասարակական խորհրդի անդամ եւ վարչապետի խորհրդական, ովքեր են նրան առաջադրել այդ պաշտոններում եւ որքան գումար եւ ում է վճարել դրա համար Սերոբ Տեր-Պողոսյանը։ Դրանք այն գումարներն են, որոնք պետք է վճարեին Ախթալայի հանքափորներին, որոնց աշխատավարձը 50-60 հազար դրամ է։
Տասնյակ անչափահաս տուժողների շահերը ներկայացնողները պետք է նաեւ գումարային պահանջ ներկայացնեն գործարարին։ Կրթության փոխնախարար Արա Ավետիսյանը Սերոբի զոհերից մեկի համար, ով 250 բացակա ուներ, գրավոր միջնորդել էր, որ նրան չհեռացնեն դպրոցից։ Ինչո՞ւ է փոխնախարարը նման նամակ-միջնորդագիր գրել։
Ներկայացնելով բոլոր այս իրողությունները, Hetq.am-ը հարցադրում է արել, թե իսկապես փոխնախարարը գիշեր-ցերեկ մտածում էր ախթալացի անչափահասի ճակատագրի համար, թե՞ Սերոբ Տեր-Պողոսյանը նրան էլ է վճարել։ Քննություն իրականացնող մարմինը գնացե՞լ է այս նամակի հետքերով։ Աշխատանքից պետք է հեռացվեն Ախթալայի այն դպրոցների տնօրենները, ովքեր տեղյակ էին այս ամենին եւ ոչինչ չէին ձեռնարկում, որովհետեւ այդ դպրոցներին էլ է Ս. Տեր-Պողոսյանը նվերներ արել։
Սերոբ Տեր-Պողոսյանի թիկնապահները, ովքեր ապահովում էին նրա անվտանգ սեքսը, նույնպես պետք է կանգնեն դատարանի առաջ։ Իսկ դատարան ներկայացրած նյութերից չի երեւում, որ այս ուղղությամբ նախաքննական մարմինն ինչ-որ բան արել է, նշել է կայքը։
- Գ. ԱՐԱՄՅԱՆ
ՃԻՇՏԸ «ՖՈՐԲՍ» ԱՄՍԱԳՐԻՆ ԴԱՏԻ ՏԱԼՆ Է
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
Աշխարհահռչակ «Ֆորբս» ամսագրի հրապարակած տվյալները մեծ իրարանցում են առաջացրել իշխանական շրջանակներում, ընդ որում` իրարանցումը բավականին տարօրինակ է։ Իշխանական քարոզչամիջոցներն, օրինակ, անցել են հակահարձակման ...ՀՅԴ-Ն ԿԵՑՎԱԾՔՆԵՐ Է ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ
Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆ Գ. ՎԵԶԻՐՅԱՆ«Բնական վիճակից դուրս գալու պատճառ չունենք, բայց մտահոգվելու պատճառ իսկապես ունենք, եւ կարծում եմ, որ մեզ հետ մեր ժողովուրդը պետք է կարողանա կեցվածքներ ցույց տալ», անդրադառնալով ղարաբաղյան խնդրին` հայտարարել ...2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ ՄԵԿԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ` ԱՐՏԱԳԱՂԹԻ ԽԹԱՆ
Լ. ԱՍԱՏՐՅԱՆՀայ Ազգային Կոնգրեսի հունիսի 30-ի հանրահավաքից հետո ծավալված քննարկումների` երկխոսությունների եւ մենախոսությունների ընթացքում ինչի մասին ասես խոսեցին, սակայն հիմնական թեմաները երեքն են` ա) ընդդիմություն-իշխանություն ...ԿՆԻՔՆԵՐ ԲԱԺԱՆԵՔ ՎՐԱՍՏԱՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ՄԵԿՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՄենք շարունակում ենք մեր ուշադրության կենտրոնում պահել Բագրատաշենում ստեղծված խառնաշփոթ իրավիճակը։ Հիշեցնենք, որ վերջին օրերին անհատ վարորդներին Հայաստանից դուրս, մասնավորապես` Ռուսաստան, թույլ չեն ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԵՎ ՍՊԱՍՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԻՆ ԼԱՎՐՈՎԸ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ ՉԷՐ ԵԿԵԼ
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ
Տարածաշրջանային այցով նախօրեին Երեւան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ Երեւանից մեկնել է նաեւ Բաքու։ Ե՛վ Երեւան, ե՛ւ Բաքու Լավրովը այցելել էր մեկ նպատակով` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանձնարարությամբ ...ՊՌՈՍԽՈՒՄԷ, ԱՍԷ ԱՍՏՈՒԱԾ
Մ.Մ.Լից-կյան, կամ Լիս-կան, կամ խրոխտ կառավարիչը Սյունյաց աշխարհի, երբ որոշել էր Տաթեւը նորոգել ու սկսել էր իր եվրոռեմոնտը,շարժվող բազմատոննա սյունը՝ երկրաշարժի՝ տեկտենիկ շերտերի շարժման ցուցիչ՝ դրել ու ...ՈՐՏԵ՞Ղ ԷԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ՈՒ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆ
Նախօրեին Վանաձոր քաղաքում սկսվել է սփյուռքահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը։ Հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում Սերոբ Տեր-Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով ...ՕԼԻԳԱՐԽՆԵՐՆ ՈՒ ԳՆԱՃԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆՀՀ Կենտրոնական բանկն այս տարվա համար նախատեսել էր 4,5 տոկոս գնաճ, սակայն գնաճն արդեն երրորդ տարին է փաստացի գերազանցում է ծրագրված մակարդակը։ Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ ...
ՈՐՏԵ՞Ղ ԷԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ՈՒ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆԿՆԻՔՆԵՐ ԲԱԺԱՆԵՔ ՎՐԱՍՏԱՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ՄԵԿՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՊՌՈՍԽՈՒՄԷ, ԱՍԷ ԱՍՏՈՒԱԾ
Մ.Մ.ՔՅԱԲԱԲ ՉԵՆ ՏՎԵԼ ՈՒՏԻ, ՀԵՏՆԵՐՆ ԷԼ ՍԵՎԱՆ ՉԵՆ ՏԱՐԵԼ ԽԵՂՃ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ
ԳԱՐԵԳԻՆ Բ-Ի ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՈՐ ԱՍՈՒՄ ԷՐ` ՋԱՀԵԼ Ա
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆԳԱՐԵՋՈՒՐՆ ԱԶԴՈՒՄ Է
Գ. ՎԵԶԻՐՅԱՆ Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆՃԻՇՏԸ «ՖՈՐԲՍ» ԱՄՍԱԳՐԻՆ ԴԱՏԻ ՏԱԼՆ Է
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՀՅԴ-Ն ԿԵՑՎԱԾՔՆԵՐ Է ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ
Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆ Գ. ՎԵԶԻՐՅԱՆԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ ԾԵԾԵԼ ԵՆ ՈՒ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ԴԵՂԵՐ ԵՆ ՆԵՐԱՐԿԵԼ
Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆՄԵԴՎԵԴԵՎԸ ՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՅԱՑՆԻ` ԻՆՉ ԱՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊՐԱՑԵՍ ՊԱՇՈԼ
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ
- 1881 Բժիշկ Լևոն Տիգրանյանի խմբագրողթյամբ Երևանում լույս տեսավ «Առողջապահական թերթիկ» ամսագիրը:
- 1902 Վիեննայում մահացավ հայագետ Արսեն Այտընյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Մահացավ արձանագործ Երվանդ Ոսկանյանը:
- 1936 Թիֆլիսում խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը:
- 1937 Մահացավ դերասան Հովհաննես Զարիֆյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

