
ՊՌՈՍԽՈՒՄԷ, ԱՍԷ ԱՍՏՈՒԱԾ
Լից-կյան, կամ Լիս-կան, կամ խրոխտ կառավարիչը Սյունյաց աշխարհի, երբ որոշել էր Տաթեւը նորոգել ու սկսել էր իր եվրոռեմոնտը,շարժվող բազմատոննա սյունը՝ երկրաշարժի՝ տեկտենիկ շերտերի շարժման ցուցիչ՝ դրել ու արմատուրա բետոնով ամրացրել է՝ գնացեք Տաթեւում տեսեք, հոգեւորականների կացարաններ է սալիկապատել, թե փորձել է սալիկապատել եւ ունեցել է նույն Սյունյաց աշխարհի հոգեւոր, նույնքան խրոխտ կառավարչի՝ Թեմի, թե՞ ԹՄԻ շեֆության դաբռոն՝ նրա կարիքներն էր պիտո հոգալ՝ տերտերները քնելու կարգին տեղ չունեին՝ բաքսի,սալիկ, պարկետ, ցնցուղ, ճենապակե կոնք պետքարանի՝ եվրո-այս-ամեն-ը իր բացառապես արժանի տեղը միայն պատմամշակութային բացառիկ արժեք Տաթեւի վանքի հոգեւորականների պատմա-մշակութային արժեք կացարաններում պիտի իրականացվեր։
Ուրիշ քնելու տեղ Լից-կյան ու տեր-տերը չէին պատկերացնում։ Շարժվող սյունն էլ թերեւս մահապատժի, ահաբեկման կոշմարներ էր առաջացնում, պետք էր ամրանա-բետոնել, որ խելոք մնար։ Հանրապետական ու հոգեւոր այս փոդրաթի առջեւ չգիտես ինչու անզոր էր Հայաստանի մշակույթի նախարարությունը՝ պատմաճարտարապետական ու մշակութային, հուշարձանապահպան իր ստորաբաժանում-կառույցներով հանդերձ։ Ինչպես որ անզոր էր մինչ այդ իր իսկ կառույցի նախաձեռնած՝ Կարմրավորի հնադարյան կարմիր կղմինդրը վերացումից փրկելու եւ Կարմրավորի եվրոռեմոնտը ձախողելու, Հաղարծնի եվրոայլանդակումը կասեցնելու, կարծեմ Գոշավանքը նույն ճակատագրից ազատելու հարցում։ «Իր իսկ կառույց»-ը Գյուրջ-յան անունով մի տեղակալ էր նախարարի, որ հովանավորյալն ու փողալվան էր Աղվան դատա-ղազի, եւ պարզապես գործի տեղը փոխեց, երբ շատ էր արդեն փող լվացել ու հուշարձան այլանդակել՝ հիմա էրեբունի ամրոցն ու թանգարանն է խզարում՝ Աստծուն Փառք՝ ռեալ ուրարտական շրջանը կամ արդեն այլ թանգարաններում է, կամ դեռ պեղված չէ։ Այդ ամենի միջից լոկ Տաթեւը փրկվեց՝ մասնակիորեն՝ Տաթեւ-Ճոպանուղի ծրագիր հաստատվեց հանուն բարերար Ռուբեն Վարդանյանի, ու Լից-կյային ու Սյունյաց թմի զարզանդ առաջնորդին առայժմ մեկուսացրել են։ ՊՌՈՍԽՈՒՄԷ, ԱՍԷ ԱՍՏՈւԱԾ։
Մյուսը Գանձասարն է եւ առաջնորդն այստեղ Արցախի Պարգեւ Սրբազանն է եւ...դարձյալ սալիկապատում-եվրոռեմոնտ են անում միջնադարի հրաշք եկեղեցին եւ դարձյալ չկա Հայաստանի, կամ Արցախի մշակույթի նախարարություն, չկա մեկենաս Ռուբեն Վարդանյան, չկա Կաթողիկոս, որ ձեռքը բռնի, թե՝ հնություն է, գեղեցիկ է, չի կարելի ու գյուրջ-յան-դատա-ղազ կարգի տանդեմները խզարում են։ ՊՌՈՍԽՈՒՄԷ, ԱՍԷ ԱՍՏՈւԱԾ։
Բայց եթե հույսը պատահական մեկենասի անճաշակ չլինելն է եւ անճարակ է նախարարությունը, ուրեմն նախարարություն պետք չէ՞։ Բայց եթե հույսը բացառապես բարի համբավ ունեցող Պարգեւն էր, ու իզուր էր հույսը, ուրեմն գուցե քանդվի Գանձասարը, քան ՀԱՄԲԱԿՆԵՐԻ ՁԵՌՔՈՎ եվրոռեմոնտի տակ գնա։ Թե՞ այս դեպքում բարերար միլիոնատերն է, քաջ հայտնի Լեւոնը, ծագումով Վանք գյուղից եւ ճաշակը այլեւս ցենզային չի, չի ներում-բավարարում։ Գուցե անճարակ նախարարությունների անճարակ նախարարները դիմեն բարերարին-բարերարներին՝ բա գիտե՞ք ռեստավրացիան եվրոռեմոնտ չի։ ՊՌՈՍԽՈՒՄԷ, ԱՍԷ ԱՍՏՈւԱԾ։
Արդեն քանի՞ այսպես վանք է այլանդակվել, շենք է ոչնչացվել Հայաստանում՝ չգիտեմ։
Ու երբ ութսունականների սկզբի Վրաստանի Մծխեթի վանքն եմ հիշում ու քիվերին, թեւերին, խորշերում առկա գրաբար հայերեն գրությունները, որ հետո սալիկապատվեցին... Գուցե սրանք թուրք են՝ ազերի եւ կամ վրացի են՝ ԾՊՏՅԱԼ։ Ու երբ վրացիների ազգային տխմար քաղաքականությունն եմ տեսնում ու տգեղ վարքը ի մեզ՝ որին համենայն կերպ մենք ենք արժանացրել զմեզ, հանձին մեր իշխանագող տխմարների, բայց երբ Վրաց պատրիարք Իլյա-Եղիայի հետ մեր էս կաթ-ո-ղի-կոսի հանդիպումն ու մեր թեթեւ տղու «դու» եզակի գողականով դիմելաձեւը ու ասելիքի բացակայությունը եւ «խորիմաստ» գինետուֆտումներն եմ տեսնում, ու հասկանում, որ գուցե մեզ կաթ-ո-ղի-կոս էլ պետք չի այսպիսի ու թմի առաջնորդներ՝ առաքինի եւ ոչ այնքան՝ նույնպե՞ս։ ՈՒ ես հավատում եմ ԱՍՏԾՈ գոյությանը ու մեզ՝ քիչ ու դեռ կանգնածներիս հովանավորելուն։ Ու ԵԿԵՂԵՑԻՆ այլեւս հոտն է ու ՀՈՎԻՎ են նրանք, ովքեր հոտից են կամ հոտին մոտ են, տեր են հոտին։ Եվ կեցցեն քաղաքացիները Հայաստանի եւ կորչեն անպատիվ բոլոր կառավարիչները, քանի որ քաղաքացիներին ԵՐԿԻՐ Է ՊԵՏՔ, իսկ կառավարիչներին՝ ԿԹՈՒ ԿՈՆԳԼՈՄԵՐԱՏ։
ՊՌՈՍԽՈՒՄԷ, ԱՍԷ ԱՍՏՈւԱԾ։ Ուշադիր, ուշիմ եղեք, Աստված է ասում։
- Մ.Մ.
ՃԻՇՏԸ «ՖՈՐԲՍ» ԱՄՍԱԳՐԻՆ ԴԱՏԻ ՏԱԼՆ Է
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
Աշխարհահռչակ «Ֆորբս» ամսագրի հրապարակած տվյալները մեծ իրարանցում են առաջացրել իշխանական շրջանակներում, ընդ որում` իրարանցումը բավականին տարօրինակ է։ Իշխանական քարոզչամիջոցներն, օրինակ, անցել են հակահարձակման ...ՀՅԴ-Ն ԿԵՑՎԱԾՔՆԵՐ Է ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ
Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆ Գ. ՎԵԶԻՐՅԱՆ«Բնական վիճակից դուրս գալու պատճառ չունենք, բայց մտահոգվելու պատճառ իսկապես ունենք, եւ կարծում եմ, որ մեզ հետ մեր ժողովուրդը պետք է կարողանա կեցվածքներ ցույց տալ», անդրադառնալով ղարաբաղյան խնդրին` հայտարարել ...2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ ՄԵԿԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ` ԱՐՏԱԳԱՂԹԻ ԽԹԱՆ
Լ. ԱՍԱՏՐՅԱՆՀայ Ազգային Կոնգրեսի հունիսի 30-ի հանրահավաքից հետո ծավալված քննարկումների` երկխոսությունների եւ մենախոսությունների ընթացքում ինչի մասին ասես խոսեցին, սակայն հիմնական թեմաները երեքն են` ա) ընդդիմություն-իշխանություն ...ԿՆԻՔՆԵՐ ԲԱԺԱՆԵՔ ՎՐԱՍՏԱՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ՄԵԿՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՄենք շարունակում ենք մեր ուշադրության կենտրոնում պահել Բագրատաշենում ստեղծված խառնաշփոթ իրավիճակը։ Հիշեցնենք, որ վերջին օրերին անհատ վարորդներին Հայաստանից դուրս, մասնավորապես` Ռուսաստան, թույլ չեն ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԵՎ ՍՊԱՍՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԻՆ ԼԱՎՐՈՎԸ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ ՉԷՐ ԵԿԵԼ
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ
Տարածաշրջանային այցով նախօրեին Երեւան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ Երեւանից մեկնել է նաեւ Բաքու։ Ե՛վ Երեւան, ե՛ւ Բաքու Լավրովը այցելել էր մեկ նպատակով` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանձնարարությամբ ...ՊՌՈՍԽՈՒՄԷ, ԱՍԷ ԱՍՏՈՒԱԾ
Մ.Մ.Լից-կյան, կամ Լիս-կան, կամ խրոխտ կառավարիչը Սյունյաց աշխարհի, երբ որոշել էր Տաթեւը նորոգել ու սկսել էր իր եվրոռեմոնտը,շարժվող բազմատոննա սյունը՝ երկրաշարժի՝ տեկտենիկ շերտերի շարժման ցուցիչ՝ դրել ու ...ՈՐՏԵ՞Ղ ԷԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ՈՒ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆ
Նախօրեին Վանաձոր քաղաքում սկսվել է սփյուռքահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը։ Հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում Սերոբ Տեր-Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով ...ՕԼԻԳԱՐԽՆԵՐՆ ՈՒ ԳՆԱՃԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆՀՀ Կենտրոնական բանկն այս տարվա համար նախատեսել էր 4,5 տոկոս գնաճ, սակայն գնաճն արդեն երրորդ տարին է փաստացի գերազանցում է ծրագրված մակարդակը։ Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ ...
ՈՐՏԵ՞Ղ ԷԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ՈՒ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ
Գ. ԱՐԱՄՅԱՆԿՆԻՔՆԵՐ ԲԱԺԱՆԵՔ ՎՐԱՍՏԱՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ՄԵԿՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՊՌՈՍԽՈՒՄԷ, ԱՍԷ ԱՍՏՈՒԱԾ
Մ.Մ.ՔՅԱԲԱԲ ՉԵՆ ՏՎԵԼ ՈՒՏԻ, ՀԵՏՆԵՐՆ ԷԼ ՍԵՎԱՆ ՉԵՆ ՏԱՐԵԼ ԽԵՂՃ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ
ԳԱՐԵԳԻՆ Բ-Ի ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՈՐ ԱՍՈՒՄ ԷՐ` ՋԱՀԵԼ Ա
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆԳԱՐԵՋՈՒՐՆ ԱԶԴՈՒՄ Է
Գ. ՎԵԶԻՐՅԱՆ Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆՃԻՇՏԸ «ՖՈՐԲՍ» ԱՄՍԱԳՐԻՆ ԴԱՏԻ ՏԱԼՆ Է
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՀՅԴ-Ն ԿԵՑՎԱԾՔՆԵՐ Է ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ
Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆ Գ. ՎԵԶԻՐՅԱՆԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ ԾԵԾԵԼ ԵՆ ՈՒ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ԴԵՂԵՐ ԵՆ ՆԵՐԱՐԿԵԼ
Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆՄԵԴՎԵԴԵՎԸ ՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՅԱՑՆԻ` ԻՆՉ ԱՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊՐԱՑԵՍ ՊԱՇՈԼ
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ
- 1881 Բժիշկ Լևոն Տիգրանյանի խմբագրողթյամբ Երևանում լույս տեսավ «Առողջապահական թերթիկ» ամսագիրը:
- 1902 Վիեննայում մահացավ հայագետ Արսեն Այտընյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Մահացավ արձանագործ Երվանդ Ոսկանյանը:
- 1936 Թիֆլիսում խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը:
- 1937 Մահացավ դերասան Հովհաննես Զարիֆյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

