
ՊԵՏԻՑ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ
Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության մոտ 80 աշխատակից խմբագրությանն ուղարկած նամակում անդրադարձել են իրենց խնդրին, որի մասին, ի դեպ, մեր թերթն արդեն գրել է։
Նամակում նրանք նշել են. «ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի` Գրիգոր Գրիգորյանի բեսպրեդելի հետեւանքով քաղաքացիական ծառայող աշխատակիցների խախտված իրավունքի վերականգնման` ծառայությունում աշխատանքի նշանակման եւ նրանց արդեն 2 ամիս շարունակվող հարկադիր պարապուրդի խնդիրները լուծում չեն ստանում»։
Նամակի հեղինակները պետի մեկնաբանության վերաբերյալ կոչ են անում բոլոր զանգվածային լրատվամիջոցներին` նրան ուղղել հետեւյալ հարցերը եւ հույս հայտնել, որ նրա կողմից կտրվեն պատասխաններ։ Իսկ հարցադրումներն այսպիսին են.
«1. եթե աշխատակիցները հեռացված էին, ձեզ մոտ հարց չառաջացա՞վ, թե ինչու Էրեբունի 12 հասցեում գյուղնախարարը ձեզ` որպես ծառայության պետ, ներկայացրեց գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության ապարատին.
2. ապրիլի 8-ից նշանակվելով պետ` ինչո՞ւ 1 ամսվա ընթացքում գոնե 1 անգամ չբարեհաճեցիք մտնել գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության տեսչության ապարատի աշխատասենյակները եւ տեսնել ովքեր են աշխատում կամ ինչ են անում, հարցնել կամ իմանալ աշխատակիցների աշխատանքի գալու պատճառը, եթե նրանք ըստ ձեր մեկնաբանության «հեռացվել են ձեր պաշտոնավարությունից առաջ».
3. դուք գոնե տիրապետո՞ւմ եք, թե ինչու եւ ինչ աշխատանք են կատարել տեսչության աշխատակիցները գյուղատնտեսության նախարարությունից ապրիլի 1-ից ազատվելուց հետո եւ ինչու են ձեզնից առաջ նշանակված ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարները աշխատել այդ «տեսչության հեռացված աշխատակիցների» հետ, որոնք ապահովել են ծառայության գործունեությունը.
4. ինչո՞ւ, երբ ապրիլի 20-ից հետո տեսչության աշխատակիցները` ձեզնից կամ ծառայության աշխատակազմի ղեկավարից իրենց նշանակումների մասին որեւէ տեղեկություն չստանալով, գնացել են գյուղատնտեսության նախարարություն, որպեսզի վերցնեն իրենց ազատման հրամանները եւ գոնե որեւէ տեղեկատվություն ստանան իրենց հետագայի մասին, դուք անմիջապես հետ եք կանչել աշխատակիցներին եւ դժգոհելով, թե ինչու են գնացել նախարարություն, ծառայության աշխատակազմի ղեկավար Արսեն Սարգսյանի եւ տեսչության ապարատի աշխատակիցների ներկայությամբ հայտարարել եք, որ բոլոր մասնագետ աշխատողները անհանգստանալու կարիք չունեն եւ պետք է նշանակվեն աշխատանքի.
5. եթե տեսչության աշխատողները ազատվելուց հետո պետք է գնային ռեզերվ, ինչո՞ւ են տեսչության աշխատողների մի մասին ապրիլի 30-ին եւ մայիսի 25-ից հետո տվել ստորագրելու կադրերի կարճաժամկետ ռեզերվ գնալու մասին դիմումներ, մյուս մասին` ոչ.
6. ինչո՞ւ է ապրիլի 30-ից հետո ծառայության պետը թույլ տվել տեսչության իր մեկնաբանմամբ հեռացված աշխատողների մի մասին աշխատել ծառայությունում, ինչ կարգավիճակով եւ ինչ պաշտոններ են զբաղեցրել այդ աշխատողները.
7. եթե գյուղատնտեսության նախարարությունը ազատված մարդկանց պետք է ուղարկեր ռեզերվ, ապա ինչո՞ւ է քաղաքացիական ծառայության խորհուրդը իր համապատասխան գրություններում նշում հունիսի 1-ի դրությամբ կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցման ենթակա քաղաքացիական ծառայողների եւ ծառայությունում պաշտոնների նշանակված մարդկանց վերաբերյալ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից որեւէ տեղեկատվություն չստանալու մասին,
8. ինչո՞ւ է գյուղատնտեսության նախարարության փոխարեն սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հունիսի 10-ից հետո ժամկետների եւ քաղաքացիական ծառայության օրենսդրության խախտումներով քաղաքացիական ծառայության խորհուրդ ուղարկել նախկին տեսչության ռեզերվում գրանցման ենթակա աշխատակիցների անձնական գործերը.
9. եթե ինքը որեւէ կապ չունի նախկին տեսչության ազատված աշխատողների հետ, ապա ինչո՞ւ է ծառայությունը «իրենց մեկնաբանմամբ օր ու գիշեր աշխատելով» հերկուլեսյան սխրանքների գնով փորձում վճարել նախկին տեսչության աշխատողների աշխատած ժամանակահատվածի աշխատավարձը.
10. ինչո՞ւ մինչեւ օրս` շուրջ 3 ամիս աշխատավարձ չեն ստացել ծառայությունում դրսից «աշխատանքի ընդունված» կամ աշխատանքի մեջ մնացած նախկին տեսչության աշխատողները.
11. ինչո՞ւ ծառայությունում «աշխատող» մարդիկ եւս չգիտեն, իրենք ինչ պաշտոն են զբաղեցնում, մինչ օրս նրանց չեն տվել աշխատանքի ընդունման փաստը հաստատող որեւէ հիմք` հրաման կամ պայմանագիր.
12. ինչո՞ւ նախկին տեսչության աշխատողները, որոնք աշխատել են ծառայությունում, եւս հունիսին հայտնվել են կադրերի կարճաժամկետ ռեզերվում։
Ինչ վերաբերվում է տեսչության 80-ից ավելի աշխատակիցների բարձրացրած հարցերին եւ ստեղծված անիրավ վիճակին, ապա սայլը տեղից չի շարժվում. սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի «բեսպրեդելի» հետեւանքով քաղաքացիական ծառայող աշխատակիցների խախտված իրավունքի վերականգնման` ծառայությունում աշխատանքի նշանակման եւ նրանց արդեն 2 ամիս շարունակվող հարկադիր պարապուրդի խնդիրները լուծում չեն ստանում», նշել են նամակի հեղինակները։
- Գ. ԱՐԱՄՅԱՆ
ԵՐԿՈՒ ԱՄԻՍ` Ի ՊԵՏՍ ԼՐՋՈՒԹՅԱՆ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Հայ Ազգային Կոնգրեսի երեկվա հանրահավաքում «երկխոսությո՞ւն, թե ջրբաժան» հարցի կոնկրետ պատասխանը չտրվեց, բայց դրա փոխարեն հստակեցվեցին Կոնգրեսի առաջիկա ամիսների քայլերը։ Հանրահավաքի հիմնական ինտրիգը ...ԲԹԱՄՏՈՒԹՅԱՆ ՀՈՆՈՐԱՐԸ
Գ. ՎԵԶԻՐՅԱՆ Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆԲանից պարզվում է` Հայաստանի իշխանություններն ընդհանրապես չեն քննարկում ռազմավարական նշանակության օգտակար հանածոների հանքավայրերը պետությանը հանձնելու հարցը, որովհետեւ չեն կարողանում սահմանել, թե ո՞ր ...ԿՌԻՎ-ԿՌԻՎ` ՍԵՐԺԻՆ ՍՐԲԱԳՐԵԼՈՎ
Զ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԽճճվել են մեր վերլուծաբանները կազանյան հանդիպումից հետո, խճճվել են Ս. Սարգսյանի ստրասբուրգյան ելույթից հետո։ Չգիտեն` ինչպես սատարեն սիրելի շեֆին։ Ընդգծենք, որ իսկապես նրանց գործը շատ է դժվարացել։ ...ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ Իրենք որոշել են հետեւել Ադրբեջանի օրինակին եւ զինվորական շքերթ անցկացնել։ «Հայլուրի» տեսախցիկները պատրաստ են, ինքն ու մի քանի հոգի տրիբունայում կանգնած` պատրաստվում են դիմավորել ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՏՎԵՑ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ. «ԵԹԵ ԱՎԱԶԱԿՆԵՐԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՉԻ ՏԱԼԻՍ, ԱՊԱ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ ՎՆԱՍԱԶԵՐԾՈՒՄ ԵՆ ԳՐՈՀՈՎ»
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ
Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը, որը, ինչպես իր ելույթում նշեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, Գինեսի գրքում նոր ռեկորդ սահմանել էր, ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ԲԱՑԱՌԱՊԵՍ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
Մարտիմեկյան ոճրագործության գլխավոր օղակները
Երեկ ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը սովորականից կարճ էր։ Նա չանդրադարձավ օրերս Կազանում կայացած Սարգսյան- ...ՄԵՏՐՈՆ, ՇՆԵՐԸ, ՔԱՂԱՔԻ ՊԵՏԸ-2
Մ.Մ.Միամիտ քաղաքացիների մի խումբ կա, որոնց ԼՈԽԻ կարգավիճակի մեջ դրած՝ էս առուտրական շոպլիկները խաբում են, թե մետրոն դոտացիոն, զիջումային է, եւ պետք է զարգացվի, որպեսզի... Այսինքն բնակչության մեկ շնչին ընկնող ...ՊԵՏԻՑ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ
Գ. ԱՐԱՄՅԱՆՍննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության մոտ 80 աշխատակից խմբագրությանն ուղարկած նամակում անդրադարձել են իրենց խնդրին, որի մասին, ի դեպ, մեր թերթն արդեն գրել է։ Նամակում ...ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Տիգրան Սարգսյան - Կենդանակերպի նշանը` Թրաշամանուկ։ Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հոգեցունց իրադարձություններով։ Երկուշաբթին ծանր օր է։ Ստիպված կլինեք պարզաբանել, ...
ՄԱՆԿԱՊԻՂԾԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՎՃԱՐԵԼ Է 30-80 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
Շարունակելի ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՀԱՅՏՆԻ Է
Գ. ՎԵԶԻՐՅԱՆ Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆՍՐԱՆՑ ՀՈՒՅՍՆ ԱՐՏԱԳԱՂԹՆ Է
Գ. ՎԵԶԻՐՅԱՆՄԵՏՐՈՆ, ՇՆԵՐԸ, ՔԱՂԱՔԻ ՊԵՏԸ-2
Մ.Մ.ՔԵԶ Ո՞Վ ԿԹՈՂԻ ՑՈՐԵՆ ՑԱՆԵՍ
Գ. ՎԵԶԻՐՅԱՆԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ԿՌԻՎ-ԿՌԻՎ` ՍԵՐԺԻՆ ՍՐԲԱԳՐԵԼՈՎ
Զ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԷԼԻ ՍԼԱՔԱՎԱՐԻՆ ԲՌՆԵՑԻՆ
Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆ Գ. ՎԵԶԻՐՅԱՆԱՄԵՆ ՄԱՐԴ ԻՐԱ ԴԱՐԴԻՆ
Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆ Գ. ՎԵԶԻՐՅԱՆԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ԲԱՑԱՌԱՊԵՍ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

