
ԵՐԿՈՒ ԱՄԻՍ` Ի ՊԵՏՍ ԼՐՋՈՒԹՅԱՆ
- Հայ Ազգային Կոնգրեսի երեկվա հանրահավաքում «երկխոսությո՞ւն, թե ջրբաժան» հարցի կոնկրետ պատասխանը չտրվեց, բայց դրա փոխարեն հստակեցվեցին Կոնգրեսի առաջիկա ամիսների քայլերը։ Հանրահավաքի հիմնական ինտրիգը հետեւյալն էր. Կոնգրեսն ընդունո՞ւմ է երկխոսության` Սերժ Սարգսյանի առաջարկած ֆորմատը, թե՞ չի ընդունում։

Այդ հարցի պատասխանը շատ հստակ տրվեց. Կոնգրեսն անլուրջ է համարում «սրա-նրա հետ առանձին-առանձին երկխոսելու» առաջարկը, պարզ ասած` մերժում է։ Ավելին` Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ եթե Սերժ Սարգսյանը մինչեւ սեպտեմբեր «քարը փեշից չթափի» եւ պատվիրակությունների մակարդակով, «հավասարը հավասարի հետ» բանակցություններ չսկսի, իրենք կհամարեն, որ ողջամիտ ժամկետը սպառված է, կհրաժարվեն երկխոսությունից եւ կպահանջեն նրա եւ նրա կառավարության անհապաղ հրաժարականը։ Մի խոսքով` Կոնգրեսը Սերժ Սարգսյանին երկու ամիս ժամանակ տվեց եւ զգուշացրեց, որ հակառակ դեպքում ինքը Մուբարաքի եւ Բեն-Ալիի օրն է ընկնելու։ Հենց սա էր երեկվա հանրահավաքի հիմնական ուղերձը։
Հիմա` հանրահավաքում հնչած ելույթների հիմնական շեշտադրումների մասին։ Եթե փորձենք առանձնացնել հիմնական թեզերը, պատկերը մոտավորապես այսպիսին կլինի։ 1. «Կոնգրեսն այնքան միամիտ չէ, որ հավատա, թե Սերժ Սարգսյանն իր կամքով ինչ-որ զիջման կգնա։ Եթե նա ճար ունենար` ոչ միայն արտահերթ, այլեւ հերթական ընտրություններ էլ չէր անի, հետեւաբար` արտահերթ ընտրությունները պետք է պարտադրել»։ 2. «Իշխանությունների հետ երկխոսել` չի նշանակում ընդունել նրանց լեգիտիմությունը։ Համակարգը մնում է ավազակապետական, եւ սրանք պատրաստ են անգամ երկիրը դատարկել` իրենց աթոռները հանգիստ վայելելու եւ թալանը շարունակելու համար»։ 3. «Արտահերթ ընտրությունների համար այնքան նախադրյալներ կան, որ կբավականացնեին մի քանի երկրների»։ 4. «Մարտի 1-ի ոճրագործությունը պետք է ոչ թե կոծկել, այլ բացահայտել (Տեր-Պետրոսյանն իր ելույթում կետ առ կետ նշեց այն քայլերը, որոնց իրականացման դեպքում ոճրագործության պատասխանատուները հեշտությամբ կբացհայտվեն)»։ 5. «Շտապելու կարիք չկա, որովհետեւ Սերժ Սարգսյանն ուզած-չուզած մեզ հետ բանակցությունների է նստելու։ Այլ ելք նա պարզապես չունի»։
Հիմա` ժամկետների մասին։ Ինչո՞ւ այնուամենայնիվ իշխանություններին երկու ամիս ժամանակ տրվեց (հաջորդ հանրահավաքը լինելու է օգոստոսի 1-ին, բայց մեր տպավորությամբ` «ջրբաժանի օրն» այնուամենայնիվ սեպտեմբերի սկզբներին է նշանակված)։ Սա, կարծում ենք, պայմանավորված էր երկու հիմնական հանգամանքով։ Առաջին. ցանկացած «վերջնագիր» ծանրակշիռ է միայն այն դեպքում, եթե դրա չկատարման պարագայում «վերջնագիր» ներկայացնողն ի վիճակի է այլ մեթոդներով պարտադրել իր պահանջների կատարումը։ Առջեւում ամառ է, ամռանը քաղաքական կյանքը, որպես կանոն, մի տեսակ թմրում է, իսկ սեպտեմբերին սկսվում է նոր թափով։
Պարզ ասած, Սերժ Սարգսյանը շատ ավելի կզգուշանա` իմանալով, որ «ջրբաժանի հանրահավաքը» լինելու է ոչ թե «մեռյալ սեզոնին», այլ սեպտեմբերին։ Երկրորդ` պետք է նաեւ Սերժ Սարգսյանի դրության մեջ մտնել։ Եթե, ասենք, նրան ընդամենը երկու շաբաթ ժամանակ տրվեր, եւ նա «ափալ-թափալ» պատվիրակություն կազմեր, դա մի տեսակ կապիտուլյացիայի կնմանվեր։ Իսկ այսպես նա «դեմքը փրկելու» ժամանակ եւ հնարավորություն է ստանում։ Կցանկանա օգտվել այդ հնարավորությունից, թե ոչ` այլ հարց է, բայց Կոնգրեսը պարտավոր էր նրան տալ այդ հնարավորությունը։ Հասկանալի է, որ հանրահավաքում «հիմա՛» գոռացողներն անհամեմատ ավելի շատ են, բայց մյուս կողմից էլ` Սերժ Սարգսյանը Կոնգրեսի պահանջները երկու փուլով կատարելու սովորություն ունի։ Հիշո՞ւմ եք, գարնանը Կոնգրեսը նրա առջեւ մինչեւ ապրիլի 28-ը քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջ դրեց, Սերժ Սարգսյանն այդ պահանջը չկատարեց, բայց հետո Կոնգրեսը լրացուցիչ մեկ ամիս ժամանակ էլ տվեց, եւ մեկ ամիս անց բոլորն ազատության մեջ էին։ Հիմա մոտավորապես նույն բանն է կատարվում, եւ արդյունքներն էլ ամենայն հավանականությամբ նույնը կլինեն` մինչեւ սեպտեմբեր բանակցությունները պաշտոնական տեսք կստանան։
Իսկ եթե փորձենք ընդամենը մեկ նախադասությամբ ամփոփել Կոնգրեսի երեկվա հանրահավաքի հիմնական ուղերձը, դա կհնչի այսպես. «Սերժի՛կ, մենք քեզ լուրջ մարդու տեղ ենք դրել, հետդ լուրջ բաներ ենք խոսում` դու տունտունիկ ես խաղո՞ւմ. քեզ երկու ամիս ժամանակ, լրջացի` տեսնենք ինչ ենք անում»։ Կարծում ենք` կլրջանա։ Կամ էլ` կլրջանա Հայաստանի ներքաղաքական վիճակը։
- ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ԵՐԿՈՒ ԱՄԻՍ` Ի ՊԵՏՍ ԼՐՋՈՒԹՅԱՆ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Հայ Ազգային Կոնգրեսի երեկվա հանրահավաքում «երկխոսությո՞ւն, թե ջրբաժան» հարցի կոնկրետ պատասխանը չտրվեց, բայց դրա փոխարեն հստակեցվեցին Կոնգրեսի առաջիկա ամիսների քայլերը։ Հանրահավաքի հիմնական ինտրիգը ...ԲԹԱՄՏՈՒԹՅԱՆ ՀՈՆՈՐԱՐԸ
Գ. ՎԵԶԻՐՅԱՆ Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆԲանից պարզվում է` Հայաստանի իշխանություններն ընդհանրապես չեն քննարկում ռազմավարական նշանակության օգտակար հանածոների հանքավայրերը պետությանը հանձնելու հարցը, որովհետեւ չեն կարողանում սահմանել, թե ո՞ր ...ԿՌԻՎ-ԿՌԻՎ` ՍԵՐԺԻՆ ՍՐԲԱԳՐԵԼՈՎ
Զ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԽճճվել են մեր վերլուծաբանները կազանյան հանդիպումից հետո, խճճվել են Ս. Սարգսյանի ստրասբուրգյան ելույթից հետո։ Չգիտեն` ինչպես սատարեն սիրելի շեֆին։ Ընդգծենք, որ իսկապես նրանց գործը շատ է դժվարացել։ ...ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ Իրենք որոշել են հետեւել Ադրբեջանի օրինակին եւ զինվորական շքերթ անցկացնել։ «Հայլուրի» տեսախցիկները պատրաստ են, ինքն ու մի քանի հոգի տրիբունայում կանգնած` պատրաստվում են դիմավորել ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՏՎԵՑ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ. «ԵԹԵ ԱՎԱԶԱԿՆԵՐԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՉԻ ՏԱԼԻՍ, ԱՊԱ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ ՎՆԱՍԱԶԵՐԾՈՒՄ ԵՆ ԳՐՈՀՈՎ»
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ
Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը, որը, ինչպես իր ելույթում նշեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, Գինեսի գրքում նոր ռեկորդ սահմանել էր, ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ԲԱՑԱՌԱՊԵՍ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
Մարտիմեկյան ոճրագործության գլխավոր օղակները
Երեկ ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը սովորականից կարճ էր։ Նա չանդրադարձավ օրերս Կազանում կայացած Սարգսյան- ...ՄԵՏՐՈՆ, ՇՆԵՐԸ, ՔԱՂԱՔԻ ՊԵՏԸ-2
Մ.Մ.Միամիտ քաղաքացիների մի խումբ կա, որոնց ԼՈԽԻ կարգավիճակի մեջ դրած՝ էս առուտրական շոպլիկները խաբում են, թե մետրոն դոտացիոն, զիջումային է, եւ պետք է զարգացվի, որպեսզի... Այսինքն բնակչության մեկ շնչին ընկնող ...ՊԵՏԻՑ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ
Գ. ԱՐԱՄՅԱՆՍննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության մոտ 80 աշխատակից խմբագրությանն ուղարկած նամակում անդրադարձել են իրենց խնդրին, որի մասին, ի դեպ, մեր թերթն արդեն գրել է։ Նամակում ...ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Տիգրան Սարգսյան - Կենդանակերպի նշանը` Թրաշամանուկ։ Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հոգեցունց իրադարձություններով։ Երկուշաբթին ծանր օր է։ Ստիպված կլինեք պարզաբանել, ...
ՄԱՆԿԱՊԻՂԾԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՎՃԱՐԵԼ Է 30-80 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
Շարունակելի ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՀԱՅՏՆԻ Է
Գ. ՎԵԶԻՐՅԱՆ Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆՍՐԱՆՑ ՀՈՒՅՍՆ ԱՐՏԱԳԱՂԹՆ Է
Գ. ՎԵԶԻՐՅԱՆՄԵՏՐՈՆ, ՇՆԵՐԸ, ՔԱՂԱՔԻ ՊԵՏԸ-2
Մ.Մ.ՔԵԶ Ո՞Վ ԿԹՈՂԻ ՑՈՐԵՆ ՑԱՆԵՍ
Գ. ՎԵԶԻՐՅԱՆԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ԿՌԻՎ-ԿՌԻՎ` ՍԵՐԺԻՆ ՍՐԲԱԳՐԵԼՈՎ
Զ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԷԼԻ ՍԼԱՔԱՎԱՐԻՆ ԲՌՆԵՑԻՆ
Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆ Գ. ՎԵԶԻՐՅԱՆԱՄԵՆ ՄԱՐԴ ԻՐԱ ԴԱՐԴԻՆ
Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆ Գ. ՎԵԶԻՐՅԱՆԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ԲԱՑԱՌԱՊԵՍ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

