
ԵՎՐՈՊԱՆ ԵՎ ԿԵՂԾԻՔԸ
Մինչ Եվրոխորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի եվրոտոլերանտ հայտարարություններին անցնելը անդրադառնանք Հայաստանում իշխող կուսակցության ներկայացուցչի մի արտահայտության, որը, իրավամբ, կարելի է համարել միջազգային կառույցներին ֆռռացնելու դասական միջոց։
Այսպես, ըստ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցած տեղեկատվության. «Հայաստանի խորհրդարանն իր մասնակցությունն է բերում կոռուպցիայի դեմ պայքարին,- հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` այսօր ընդունելով Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության (GOPAC) գործադիր տնօրեն Ջոն Ուիլյամսին եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինային»։
Ուրեմն միջազգայիններին հավաստիացնում են, որ առավելաբար հայաստանյան «գործարարներից» բաղկացած պառլամենտը մասնակցում է կոռուպցիայի դեմ պայքարին։ Ափսոս, չի խոսել մասնակցության ձեւերի մասին, որոնց բազմազանությանը ծանոթ ենք մենք` հայաստանցիներս։ Օրինակներ` որքան ուզեք։ Այսպես, մեր պատգամավորներից մեկի մասին մամուլում վերջերս տպագրված նյութում ներկայացվում էր այդ ձեւերից մեկը` «ատկատը»։ Ուրեմն պատգամավորը այս կամ այն բիզնեսմենի համար վարկ է դասավորում եւ կոռուպցիայի դեմ իր անձնական պայքարի նպատակով նույն այդ վարկից «ատկատ» է ստանում։ Սա դեռ թույլիկ եւ ոչ այնքան օրիգինալ մեթոդներից մեկն է։ Տարածված են նաեւ հակակոռուպցիոն «կռիշները», «քեռու մարդու անունով» բազմամիլիոնանոց գույքի ձեռքբերումը չնչին կոպեկներով, նույնիսկ գիտակրթական ոլորտներում սեփական մարդկանց նշանակելը, որպեսզի հանկարծ կոռուպցիան անտեր չմնա։ Ավելին, մեր սիրելի պատգամավորները օրենքներ մշակելիս ջանք ու եռանդ չեն խնայում, որ կոռուպցիայով զբաղվողների ցուցակը կրճատվի եւ վերահսկելի դառնա։ Այսինքն` աստիճանաբար կենտրոնացնում են այդ հրեշին իրենց ձեռքում` հետագայում նրան ջախջախիչ հարված հասցնելու նպատակով։ Եվ պատկերացրեք` միջազգայինները գոհ եւ երջանիկ են` այս հայտարարությունները լսելով։ Գոհ ու երջանիկ են, որովհետեւ կարող են իրենց «պրոտոկոլներում» հերթական «պտիչկան» ավելացնել։
Եվրոկեղծիքի դասական օրինակ էր, սակայն, Եժի Բուզեկի հայտարարությունը. «Մարտի 1-ի գործով դատապարտված ընդդիմադիր գործիչների ազատ արձակումը շատ լավ սկիզբ է ընդդիմության եւ իշխանությունների հաշտեցման համար, որը կարող է ավելի խորանալ եւ ամրապնդվել ապագայում» («Ազատություն» ռ/կ)։ Սակայն միայն ձերբակալվածների ազատ արձակումը չէր, որ Եվրոխորհրդարանի նախագահին ուրախություն էր պատճառել։ Նա, իհարկե, ցնծությամբ էր ընդունել Ս. Սարգսյանի ելույթը. «Կարծում եմ, շատ խոստումնալից էր Հայաստանի նախագահի ելույթը անցած տարվա դեկտեմբերին, որում նա խոստացավ օրենքի գերակայությանն ուղղված խորը բարեփոխումներ իրականացնել երկրում։ Սա հաշտեցման շատ լավ սկիզբ է»։
Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ Եվրոպան կամ եվրոչինովնիկները շարունակում են դատարկ հայտարարություններից ոգեւորվել` չտեսնելու տալով Հայաստանում (ինչպես նաեւ Հայաստանի նման այլ երկրներում) քաղաքական-հասարակական ճգնաժամի իրական պատճառը` կեղծված ընտրությունները եւ դրանց արդյունքը։ Իսկ արդյունքը իշխանության բռնազավթումն է եւ լեգիտիմությունից զուրկ կառավարողների խումբը։ Մարտի մեկի պատճառն էլ էր սա։
Տեսնենք` ինչու չեն խոսում այս պարզ ճշմարտությունից` գերադասելով ՀՀ կառավարիչների գլխին տալ մարտի մեկի չբացահայտված ոճիրը։ Որովհետեւ հենց իրենք են ՀՀ ապօրինի իշխանությունների կնքահայրերը, ինչպես նաեւ իրենք են նպաստել մարտիմեկյան հանցագործությանը եւ դրա` երեք տարի շարունակ չբացահայտված լինելուն։ Թեեւ ասածս ապացուցելու կարիք չկա, հիշեցնեմ փաստերը։ Պարոնայք եվրոդիտորդներն ընտրություններից հետո արված իրենց փնթի հայտարարություններով եւ գնահատականով ամրապնդեցին կեղծիքների միջոցով իշխանությունը զավթողների դիրքերը։ Հասարակությունն ընդվզեց, 10 օրից ավելի խաղաղ ցույցեր արեց, որոնք ավարտվեցին իշխանության կողմից կազմակերպված բռնի գործողություններով` ցուցարարներին մարտի մեկի վաղ առավոտյան դուրս արեցին Ազատության հրապարակից։ Վրդովված մարդիկ հավաքվեցին Ֆրանսիայի դեսպանատանը շատ մոտ տարածքում։ Եվ գիշերն արդեն իշխանությունները նոր սադրանքների գնացին, որոնց արդյունքում գնդակահարվեց 10 մարդ։ Ֆրանսիայի դեսպանատունը հատուկ եմ նշում, որպեսզի ցույց տամ, որ բռնությունները տեղի ունեցան հենց Եվրոպայի քթի տակ։ Ողբերգական դեպքերից հետո, իհարկե, եվրոպացիներն արձագանքեցին` կոչ անելով բացահայտել ոճիրը։ Սակայն նրանց կոչերի մեջ մի էական կեղծիք կար, որը թույլ տվեց բանտերում երկար ժամանակով պահել ընդդիմության ներկայացուցիչներին։ Ուրեմն մեր երկրում տիրող իրավիճակի գնահատականներում եվրոպացիները ձգտում էին հավասարություն (պարիտետ) պահպանել իշխանության եւ ընդդիմության միջեւ` անընդհատ երկխոսության կոչեր անելով։ Ընդ որում, նրանց կողմից «քաղբանտարկյալ» տերմինը հայ ընդդիմադիրների մասին խոսելիս բացառելը մինչեւ օրս է ձեռնտու մարտի մեկի կազմակերպիչներին։ Ասենք, որ Բելառուսի ընդդիմության լիդերների մասին խոսելիս նրանք չեն խուսափում այդ տերմինից։
Հիմա էլ պարոն Բուզեկը հրճվում է Ս. Սարգսյանի հայտարարության առիթով` հընթացս մեզ տեղեկացնելով, որ իրենք սպասում են այդ հայտարարության մեջ եղած կետերի կատարմանը։ Այսինքն` հասկացնում է, որ մենք էլ պիտի համբերենք եւ չպահանջենք արտահերթ ընտրություններ։
Այս ամենի մասին հենց այնպես չեմ խոսում, այլ ուզում եմ ապացուցել, որ ոչ մի եվրոպացի կամ ամերիկացի մեր փոխարեն մեր հարցերը չի լուծելու։ Ավելին, եթե մենք հետեւողական չլինենք, նրանք նույնիսկ մարտի մեկը կմոռանան։ Հետեւաբար մայիսի 31-ին քաղբանտարկյալները պիտի մեզ հետ լինեն, եւ մենք պիտի պնդենք արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը` ստիպելով բոլորին հաշվի նստել հայ հասարակության պահանջների հետ։
- Լ. ԱՍԱՏՐՅԱՆ
ԽՈՍՏՈՎԱՆԵՑԻՆ, ՈՐ ԲԱՆԱԿԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Եվ այսպես, Ռոբերտ Քոչարյանն իր գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի միջոցով «արժանի հակահարված տվեց» բոլոր նրանց, ովքեր իր վերջին հարցազրույցն ընկալել են որպես մարտի 1-ի գործով «ինքնախոստովանական ...ԼԱՎ ԷԼ ՀԱՋՈՂԱԿ ԵՆ
Գ. ՎԵԶԻՐՅԱՆ Կ. ԱՇՈՒՂՅԱՆ«Հայերը բիզնեսում հաջողակ են ամեն տեղ, բացի Հայաստանից», հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գիլյերմո Տոլոսան։ «ՉԻ» - Սա, իհարկե, բացարձակ ճշմարտություն է, եւ ...ԵՎՐՈՊԱՆ ԵՎ ԿԵՂԾԻՔԸ
Լ. ԱՍԱՏՐՅԱՆՄինչ Եվրոխորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի եվրոտոլերանտ հայտարարություններին անցնելը անդրադառնանք Հայաստանում իշխող կուսակցության ներկայացուցչի մի արտահայտության, որը, իրավամբ, կարելի է համարել միջազգային ...ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ Քաղաքացիական ժողովը սկսվում է։ Դահլիճի դռան մոտ հսկիչները հատուկ սարքավորումներով ստուգում են հրավիրյալների հայրենասիրության չափը եւ ներս թողնում։ Դաշնակները հրաժարվում ...ՔԱՀԱՆԱՆ ՀԻՇԵԼ Է ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՅԻ ՄՈՐԸ ՎԿԱՆԵՐԸ ՏԵՐ ԵՍԱՅԻԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ ԵՆ ԽԱՉԸ ՄՏՑՆԵԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՄայիսի 15-ին Մալաթիայի եկեղեցու սպասավոր Տեր Եսայի քահանայի վրա էին հարձակվել երկու երիտասարդ, որոնք հրապարակավ հայտարարել էին, որ իրենք Եհովայի վկա են, ապա ներկայացել էին եւ տվել էին իրենց հեռախոսահամարը` ...ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴՐՈՒՄ ՊԱՐԶՎՈՒՄ Է` ՄԵՂԱՎՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացում վերջին շրջանում նկատված լռությունը, որը այս ընթացքում խախտվել է բացառապես շփման գծում գրանցված կրակոցներով (որոնց մի մասի արդյունքում ...ՀԱՎԱՏՔԻ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ-2
Մ.Մ.Հիմա կան եկեղեցին ու հոտը։ Եկեղեցում ու հոտում կան մարդիկ, ստվար ու խուռն խմբեր կան մարդկանց հոտում եւ հատուկենտ հոգեւորականներ Առաքելական Եկեղեցում, որոնք իրենց հավատքով ապրում են ու քարոզում, աղոթում ...«ՎԵԴԻ» ՋՕԸ-Ն ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ
Կ. Ա.«Վեդի» ՋՕԸ-ի մասին մեր թերթի հրապարակմանը նախ արձագանքեցին ՋՕԸ-ի աշխատակիցները` զանգահարելով խմբագրություն նրանք հայտնում էին իրենց անհամաձայնությունը հոդվածում տեղ գտած այս կամ այն պնդման եւ որոշ կարծիքների ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ
Գ. ԱՐԱՄՅԱՆ Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ
Երեկ Երեւանում միջադեպ է գրանցվել ԱԺ պատգամավորի մասնակցությամբ։
Ինչպես տեղեկացրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ ճանապարհային ոստիկանները փորձել են կանգնեցնել ԱԺ ...ՆՍՏԵՔ, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ
ԱՇՈՏ ՄԿՐՏՉՅԱՆ ք.ԳյումրիՀավատի կորուստն արդարադատության նկատմամբ բարոյալքման ու բարոյազրկության ամենավտանգավոր ախտանիշն է։ Տեսականորեն ժողովրդավար մեր երկրում դատարանները, արդարադատության համակարգն ընդհանրապես, երբեք այնքան ...ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Վիկտոր Սողոմոնյան - Կենդանակերպի նշանը` Մոսկա։ Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի բուռն աշխատանքային իրադարձություններով։ Երկուշաբթին ծանր օր է։ Քոչարյանը հարցազրույց ...
ԵՐԵԿ ԱՆՀԵՏԱՑԵԼ ԵՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ ՈՒ ՆՐԱ «ՊԵՏԸ» ԳՏՆՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ՄՈՏԱԿԱ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՇԱՆՏԱԺՈՎ «ՆԱԼՈԳ» Է ՀԱՎԱՔՈՒՄ
ՏԵՐ ՎԱՉԵՆ ԴԵԴԻՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ, ԹԵ՞ ԷՋՄԻԱԾՆԻՆ
ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆԽՈՍՏՈՎԱՆԵՑԻՆ, ՈՐ ԲԱՆԱԿԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆԷԴՄՈՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ ԵՎՍ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԶՈՀՆ ԷՐ
ՃԻՇՏ ԵՐԿԻՐ Է ԸՆՏՐԵԼ
Կ. ԱՇՈՒՂՅԱՆ Գ.ՎԵԶԻՐՅԱՆԾԱՆՈՒՑԱԳԻՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է
Գ. ՎԵԶԻՐՅԱՆ Կ.ԱՇՈՒՂՅԱՆ
ՄՈՂԵՍԻ ՊՈՉԸ
Լ. ԱՍԱՏՐՅԱՆԱԹՈՌԻ ՊԱԿԱՍՈՒԹՅԱՆ, ԵԹԵՐԻ ԱՂԲԻ ԵՎ ԱՅԼՆԻ ՄԱՍԻՆ
Գ. ԱՐԱՄՅԱՆՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՐԵՆ ԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
- 1737 Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում ավարտվեց «Հաճախապատում»-ի առաջին տպագրողթյունը:
- 1923 Երևանում բացվում է Շահումյանի անվան ջրանցքը:
- 1963 Մոսկվայում ավարտվում է աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման համար Բոտվիննիկ-Պետրոսյան մատչը՝ Տ. Պետրոսյանի հաղթանակով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

