
ԱՆՏԵՐՈՒԴՈՒՍ
- ,Այսօր սկսնակները վեպով են գրականամուտ նշում, որովհետեւ սկսնակը միշտ չգիտակցված մղումով, բնազդաբար եւ ճշգրիտ գտնում է հեղինակությամբ ու պրեստիժով պաշտպանված ժանրերն ու ձեւերը։ Սա ասում եմ, որպեսզի պատկերանալի դառնա նվաստիս մեծությունը. ես պոեզիա սկսեցի գրել այն ժամանակ, երբ պոեզիայի մահվան մասին շշուկները փոխվեցին հրապարակային քննարկումների, եւ պոետները դարձան արձակագիրե,- գրել է Արփի Ոսկանյանն իր ,Անտերուդուսե գրքի շապիկին։

- Քո գրքի շապիկին նախաբանի ու վերջաբանի փոխարեն քո խոսքն է։ Ինչո՞ւ որոշեցիր գրով զարդարել գիրը։
- Երկար ժամանակ չէի կարողանում համապատասխան ձեւավորում գտնել, եւ երբ տպարան տանելուն մի շաբաթ էր մնում, մտածեցի՝ ինչո՞ւ տեքստ չդնեմ այնտեղ, որտեղ մեր աչքը սովոր է պատկեր տեսնել։ Օրիգինալ է եւ յուրատեսակ մարտահրավեր է պատկերի էքսպանսիային։ Մեկ այլ ,գյուտե էլ եմ արել, առանց որի նույնպես հնարավոր չէ պատկերացնել այդ գիրքը։ Քանի որ ես շարքեր չեմ գրում, միշտ դժվարություն եմ ունենում բանաստեղծություններ ընտրելիս, որոնք պիտի հանձնեմ տպագրության։ Նույն պատճառով երկար ժամանակ չէի կարողանում կազմել գիրքս, գտնել այն ճիշտ հերթականությունը, որը թույլ կտա յուրաքանչյուր բանաստեղծությանը հնչել։ Տարբեր տարիներին գրված, ոճական, ասելիքային առումով բազմազան այդ նյութը որոշեցի տրոհել պայմանական շարքերի, որոնք վերնագրեցի՝ ,ոչ շարքային բանաստեղծություններե, ,շարքից դուրս եկած բանաստեղծություններե, ,շարադասականե, ,շարակցականե եւ այլն։ Բանաստեղծական շարքերը խոսում են բանաստեղծի տիեզերակարգված մտածողության մասին, մինչդեռ ժամանակակից մարդու մտածողությունը քաոսային է ու հատվածային։ Շարք բառի պարոդիկ խաղարկմամբ հենց դա եմ փորձել ասել։
- Այդ գրության մեջ խոսում ես նաեւ արձակի ու պոեզիայի տարբերությունների մասին եւ թե ինչու անցար պոեզիայի...
- Չի կարելի ասել, թե անցել եմ պոեզիայի։ Դա ենթադրում է, որ հիմա միայն պոեզիա եմ գրում։ Ես ասում եմ, որ մտայնություն է, թե պոեզիան գրողական կարիերայի սկզբնական փուլն է։ Եթե ինչ-որ ժամանակ նույնիսկ այդ կաղապարը աշխատել է, այսօր բոլորովին այլ պատկեր է գրական առաջնահերթությունների առումով։ Տարիներ առաջ, երբ սկսել էի վեպ գրել, ընկերներիցս մեկը՝ մշակութաբան, ձեռ առավ, թե՝ բարի գալուստ վիպասանների էլիտար ակումբ։ Բոլորը վեպ են գրում, սկսնակները գրում են առնվազն վիպակներ։ Ավելի ճիշտ՝ պատմվածքը տպում են տեքստը մեծացնող տառատեսակով ու անունը դնում վիպակ։ Խոսքն այն մասին չէ, թե վեպը չի կարող կարճ լինել, վեպն ու պատմվածքն իրարից ծավալով չեն միայն տարբերվում։ Ինչ վերաբերում է ինձ, այդ խնդիրը երբեք չեմ ունեցել, գրում եմ 5, տպագրվում 10 տարեկանից, միշտ էլ գրել եմ՝ ե'ւ արձակ, ե'ւ չափածո, ե'ւ հանգավոր բանաստեղծություն, ե'ւ վերլիբր, գրել եմ պիեսներ ու հեքիաթներ, շատ եմ սիրում նամակի ժանրը։ Ստեղծագործել մի ժանրում նշանակում է չօգտվել քեզ ընձեռված հնարավորությունների բազմազանությունից։ Ես առանց այդ էլ նկարիչ չեմ, երգիչ ու երգահան չեմ, այկիդոիստ ու էլի շատ բան չեմ, որ կարող էի հաջողությամբ լինել, միայն պոետ կամ արձակագիր լինելու շռայլությունը չեմ կարող ինձ թույլ տալ։
- Այսօր գրականությամբ տուն չես պահի եւ մեծ շքեղություն է համարվում գրականությամբ ապրելը. բա հա՞ցը, բա կյա՞նքը...
- Գրականությամբ հնարավոր չէ տուն պահել, ինչպես հնարավոր չէ տուն պահել ցանկացած հոգեւոր պրակտիկայով, որն ուղղված է ինքնաճանաչմանն ու իր մեջ հավատի տարր է պարունակում։ Այսինքն հնարավոր է միայն այն դեպքում, երբ դա հավատի մակարդակից իջնում է սնահավատության մակարդակի։ Ինչպես ,Նարեկե-ի պարագայում, որին վերագրվել է բուժական նշանակություն։ Կամ Չարենցի, որի անունը չի իջնում այն մարդկանց շուրթերից, ովքեր ի վիճակի չեն տարբերել Տերյանին Չարենցից։ Դա էլ է սնահավատության դրսեւորում։ Գրողը եթե ողջ է, կարող է դրանից ինչ-որ նյութական օգուտ քաղել, ինչպես շահում են տերտերները, երբ գնում են տուն օրհնելու եւ այլն, բայց բարոյական առումով դա գրողի մահն է։ Եղբայրս էլ ուշուի մասնագետ է, գուրու, այն բացառիկներից է, որ աշակերտներից գումար չի վերցնում, ասում է, որ ճշմարիտ գիտելիքը չի կարող վաճառվել։ Եթե ես էլ եղբորս չափ ապահովված լինեի, հավանաբար իմ հաշվին գրքեր կտպեի ու կնվիրեի բոլոր ցանկացողներին (ծիծաղում է¤։
- Ի դեպ, դու Գրողների միության` որպես գրական կառույցի մերժողներից ես եւ քանիցս մամուլում հանդես ես եկել քննադատությամբ։ Իսկ քո ,Անտերուդուսե բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է պետ.պատվերի շրջանակներում` ՀԳՄ հրատարակչությունում։ Սա կարելի է վերագրել ՀԳՄ նախագահի մեծահոգությա՞նը, թե՞...
- Ես այդ կառույցը քննադատում եմ որպես դրա անդամ, այն վիճակն եմ քննադատում, որը հիմա կա՝ համարելով, որ ԳՄ-ի միջոցները կարելի է օգտագործել մի քիչ էլ ի շահ գրականության։ Գրական պրոցեսը կարելի է կազմակերպել նաեւ այդ կառույցից դուրս, բայց դրա գոյությունը դժվարացնում է այդ աշխատանքը։ Ինչ վերաբերում է գրքին, այն մի քանի տարի դրված էր Հովհաննես Գրիգորյանի դարակում, նա էլ որոշել է ներկայացնել տպագրության՝ ըստ երեւույթին կռահելով, որ հովանավոր չի ճարվում։ Դրա մասին ես ավելի ուշ եմ իմացել։ Այնպես որ, պետ.պատվերով գիրք տպելը փառք չի, դա ավելի շուտ անճարության դրսեւորում է։ Նաեւ չի կարելի ասել, թե պետությունն այդպիսով գրողին լավություն է անում։ Այդ գրքերը վաճառքի շատ հաճախ չեն էլ հանվում։ Պետությունն այդ գրքերը տպում է, որ վաճառի գրողի վրա։ Կամ գոնե այդպես է ստացվում։
- Քեզ տեսել ենք հեղափոխության բարիկադներում, միտինգավորների շարքերում։ Ի՞նչ եղավ քո հեղափոխությունը` հաղթե՞ց, պարտվե՞ց...
- Իմ շենքի տակ մի օբյեկտ կա, որի տերերը պարբերաբար դեբոշներ են անում։ Մի անգամ ցուցափեղկի ապակիներն էին ջարդում, մի անգամ մարդ էին ծեծում, ու պարզորոշ լսվում էին էդ մարդու տնքոցները։ Էս գիշեր էլ էին իրենց տարերքի մեջ։ Առնվազն երկու շենքի բնակիչ այդ ձայներից ու հայհոյանքներից չեն քնում, դուրս են գալիս պատշգամբ, լույսերն են վառում, անջատում, վառում։ Հեղափոխությունը տեղի կունենա այն օրը, երբ էդ շենքերի բնակիչներից մեկնումեկը կվերցնի հեռախոսն ու կզանգի ոստիկանություն։ Առայժմ ոստիկանները ավելի մեծ գլխացավանք են թվում, եւ մարդիկ չեն ուզում շառի մեջ ընկնել։ Բայց առանց սխրանքի հեղափոխություն չի լինում։
- Քո պատշգամբից երեւում էր Մարտի 1-ը` իր ողջ սոսկալիությամբ։ Հիմա ի՞նչ ես մտածում այդ օրվա մասին։
- Մարտի 1-ը իմ կյանքի ամենալուսավոր օրն է։ Կարծում եմ շատերի համար է այդպես՝ չնայած, որ զոհեր ունեցանք... Դա կարող էր լինել մեզնից յուրաքանչյուրը, իմ ուղղությամբ էլ կրակեցին... Բայց այդ պահին մահից չէինք վախենում։ Այդ օրը ես առաջին անգամ հպարտության զգացում ունեցա, որ հայ եմ։ Դա յուրատեսակ ջրբաժան էր մեր ու մեր միջեւ։ Եթե պատկերացնենք մեր պատմությունը համակարգչային խաղի տեսքով, Մարտի 1-ը անցում էր նոր ,լեվլե-ի։ Դա մեր նորոգված ինքնության անբաժանելի մասն է, որն անհնար է ուրանալ։
- ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ
ԻՆՉՔԱՆ ՇՈՒՏ ՀԱՐՁԱԿՎԵՆ՝ ԱՅՆՔԱՆ ԼԱՎ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Կարծես թե արդեն իսկ ակնհայտ է, որ Ալմաթիում կայացած բանակցություններից ¥ավելի ճիշտ՝ ձախողումից¤ հետո ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել։ Պարզ ասած՝ կողմերը ,չորովե ...ԷՇԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ՈՒՆԵՆՔ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՀյուսիսային Իրաքում ստեղծվել է նոր կուսակցություն՝ ,Ավանակե անվանումով։ Կուսակցության նախագահը հայտարարել է, թե ավանակները նույնպես իրավունքներ ունեն, որոնք ենթակա են պաշտպանության։ «ՉԻ» - Էշերի ...ԱՆԱՌՈՂՋ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆԹե հատկապես ինչերն են խանգարում վատ պարողին՝ բոլորին է հայտնի, բայց այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի ,ձվի ապրանքային շուկայումե, շատերի համար առ այսօր էլ երեւի գաղտնիք է։ Մինչդեռ ,գործընթացըե բավականին ...ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ Ամառ։ Սեւանա լիճ։ Ինքը ,Հարց չկա, շեֆե շարժման եւ ,Հլը շուշուտ էկեք տունե ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ հանգստանում է լողափին։ Հագին ծաղկավոր զրահաշորտիկ ...ՈՒՄ ՊԱՏՃԱՌՈՎ Է ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԵՂԵԼ ԱՍԵԼՈՒ` ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ Լուսանկարները` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ
Երեկ Չարենցավանի թերթի կրպակներից ,հավաքվելե է ,Չորրորդ ինքնիշխանությունե եւ ,Հայկական ժամանակե թերթերի խմբաքանակը։ Կրպակի աշխատակիցների պատմելով` առավոտյան իրենց են մոտեցել ինչ-որ մարդիկ եւ գումարով ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՄԱՅԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ
Մ.Մ.Հայաստանում ով էլ իշխանության գա, ով էլ մնա, ով էլ չընտրվի, այլ նշանակվի, ընտրակաշառքվի, ով էլ, ով էլ, ով էլ... ելքը վիճակը նույնն է լինելու ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆԸ ձեւավորվել է ու զըմփ այս է` մի քանի տարի է ...ԱՆՏԵՐՈՒԴՈՒՍ
ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ
,Այսօր սկսնակները վեպով են գրականամուտ նշում, որովհետեւ սկսնակը միշտ չգիտակցված մղումով, բնազդաբար եւ ճշգրիտ գտնում է հեղինակությամբ ու պրեստիժով պաշտպանված ժանրերն ու ձեւերը։ Սա ասում եմ, որպեսզի ...ՇԱՐԺՄԱՆ ԶԻՆՎՈՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Մենք հողին հանձնեցինք մի զարմանալի մարդու` Գուրգեն Բոյաջյանին։ Նրա հետ ծանոթ եմ եղել 1989թ. մայիսից, երբ ԽՍՀՄ պատգամավորի թեկնածու Կարեն Սիմոնյանի վստահված անձը լինելով, անցավ Գալինա Ստարովոյտովայի ...ԱՄԱՌՆ ԱՆՑՆՈՒՄ Է, ԻՍԿ ԱՄԱՌԸ ՎԱՅԵԼՈՒՄ Է ՀԱԶԱՐԻՑ ՄԵԿԸ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԱմառն անցնում է. ոմանք հասցնում են լիարժեք հանգստանալ, ոմանք հնարավորություն չունեն` անգամ քաղաքից դուրս գալու, ոմանց համար էլ ամառը ոչ թե հանգստի, այլ բուռն աշխատանքի շրջան է։ Թե ինչպես են անցկացնում ...ԸՆԿՃԵԼ ԸՆԿՃԱԽՏԸ
Մ. ՄԱՆՈՒԿՅԱՆԹեեւ ռուսներն ամերիկացիներից ավելի շատ են հակված սեւեռվելու ծանր հիշողությունների եւ մտքերի վրա եւ ընդհանրապես` մտախոհության, սակայն նրանք նաեւ ավելի քիչ են տառապում ընկճախտից։ ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` ...ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Արթուր Բաղդասարյան - Կենդանակերպի նշանը՝ Ախքեղջյուր։ Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է փաղաքույշ իրադարձություններով։ Երկուշաբթի օրը ձեր ժողովրդականությունը կտրուկ կմեծանա։ ...
ՈՒՄ ՊԱՏՃԱՌՈՎ Է ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԵՂԵԼ ԱՍԵԼՈՒ` ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ Լուսանկարները` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻԻՆՉՔԱՆ ՇՈՒՏ ՀԱՐՁԱԿՎԵՆ՝ ԱՅՆՔԱՆ ԼԱՎ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԸ ԳԱՂՏՆԱԼՍՎՈՒՄ Է, ԵԹԵ ԱՌԿԱ ԵՆ 5 ՆՇԱՆՆԵՐ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆՏՂԱ ԵՔ՝ ԴԱՏԻ ՏՎԵՔ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՄԱ՞Հ, ԹԵ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԱՐՏԱՇԱՏՅԱՆ ԿԼԱՆՆԵՐՆ ԷԼԻ ԻՐԱՐ ԴԵՄ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՈՇԱԿԱՌՈՒ- ԲԱԺՆԵՏԵՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՄՈՆՂՈԼ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ «ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐ» ԷՔՍ - ՆԱԽԱԳԱՀԸ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԳԻՇԱՏԻՉ ԲՈՄԺԵՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ Լուսանկարները` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻՀԱՅԵՐՆ ՈՒ ԻՐԵՆՑ ՖՐԱՆՍԻԱՆ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ Փարիզ
- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

