
ԻՆՉՔԱՆ ՇՈՒՏ ՀԱՐՁԱԿՎԵՆ՝ ԱՅՆՔԱՆ ԼԱՎ
- Կարծես թե արդեն իսկ ակնհայտ է, որ Ալմաթիում կայացած բանակցություններից ¥ավելի ճիշտ՝ ձախողումից¤ հետո ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել։ Պարզ ասած՝ կողմերը ,չորովե մերժել են փոխզիջումները, եւ ամեն մեկն իր դիրքորոշումն է պնդել։ Լավ է դա, թե վատ՝ այլ հարց է, բայց այս պահին շատ ավելի կարեւոր է այն հարցադրումը, թե ո՞րն է լինելու հաջորդ քայլը, ի՞նչ է սպասվում առաջիկայում։

Տարբերակներն այստեղ մի քանիսն են։
1. Բանակցությունները ,ծուլորենե շարունակվում են, մի քանի ամիսը մեկ արտգործնախարարները հանդիպում ու մի երկու ժամ զրուցում են, տարբեր միջազգային կառույցներում հայ եւ ադրբեջանցի պատվիրակներն իրար կճմտում են եւ այլն, բայց դրա արդյունքում որեւէ առաջընթաց չի արձանագրվում։ Ի վերջո գերտերությունների համբերությունը սպառվում է, նրանք մեծացնում են ճնշումը կողմերի վրա, ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվում, որից հետո բանակցությունները ձգձգվում են եւս մի քանի տարի։
2. Ադրբեջանն աստիճանաբար կոշտացնում է իր դիրքորոշումը, բայց իրականում ընդամենը սպասում է ավելի հարմար պահի՝ պատերազմ սկսելու համար, իսկ ,ամենահարմար պահըե երեւի 2010-13 թվականներն են, որովհետեւ հենց այդ տարիներին են հայկական բանակ զորակոչվելու ,մութ ու ցուրտ տարիներինե ծնվածները ¥այսինքն՝ բանակի համալրման խնդիր ենք ունենալու¤, հենց այդ տարիներին է Հայաստանի տնտեսության վիճակը ծանրանալու ¥արտաքին պարտքի սպասարկման առումով ¤ եւ այլն։
3. Ադրբեջանը պատերազմը վերսկսելու է շատ ավելի շուտ՝ համարելով, որ արդեն բավականաչափ հզոր է ղարաբաղյան խնդիրը զենքի ուժով լուծելու համար։
Ըստ էության, այս երեք տարբերակներից միայն առաջինն է քննարկման արժանի։ Բայց ոչ թե այն պատճառով, որ ավելի հավանական է, այլ որովհետեւ երկրորդ եւ երրորդ տարբերակների դեպքում քննարկելու բան չկա. հենց որ ադրբեջանցիները սկսեն պատերազմը, ամեն մեկս պիտի մի թվանք վերցնենք ու գնանք պատերազմ, էլ ի՞նչ կա այդտեղ քննարկելու։ Խնդիրն ընդամենը այն է, որ առաջին տարբերակի դեպքում եւս ամենայն հավանականությամբ ամեն ինչ հանգեցնելու է պատերազմի։ Եթե նույնիսկ համաձայնագիրը ստորագրվի, ու դրա կետերը սկսեն կատարվել ¥տարածքներից մեկ-երկուսի հանձնում, փախստականների վերադարձ¤, ի՞նչը պիտի ադրբեջանցիներին խանգարի կեսից ընդհատել գործընթացը եւ պատերազմ սկսել։ Վախենում եք պատճառ չգտնե՞ն։ Այնպես որ, պատերազմն ըստ երեւույթին իսկապես անխուսափելի է։ Մնում է հուսալ միայն, որ պատերազմի արդյունքում խնդիրը վերջնականապես կլուծվի, եւ ոչ թե կհետաձգվի անորոշ ժամանակով։
Պարզ ասած, ղարաբաղյան խնդիրը լուծվելու է կամ Կոսովոյի, կամ Հարավային Օսիայի տարբերակով։ Կոսովոյի տարբերակը գիտեք. Սերբիան Ալբանիայից շատ ավելի հզոր էր, բայց Կոսովոյի ալբանացիները մինչեւ վերջ դիմացան ¥բնականաբար՝ Արեւմուտքի օգնությամբ¤ եւ ի վերջո միջազգայնորեն ճանաչվեցին որպես անկախ պետություն։ Հարավային Օսիայի տարբերակը շատ ավելի ծանր է, բայց՝ շատ ավելի իրատեսական ¥հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները¤։ Հիշո՞ւմ եք այդ տարբերակը։ Վրաստանի իշխանությունների նյարդերը չդիմացան, նրանք հարձակվեցին ու համարյա հիմնովին ավերեցին Ցխինվալին, հետո ռուսները ,միջամտեցինե, վերականգնեցին ,ստատուս-քվոնե եւ ճանաչեցին Հարավային Օսիայի անկախությունը։ Եթե ադրբեջանցիների նյարդերը չդիմանան, եւ նրանք հարձակվեն Ղարաբաղի վրա, նման տարբերակը չի բացառվում։ Ափսոս միայն, որ Ղարաբաղում ռուսական զոքեր չկան, մեր առջեւ էլ ոչ թե Ռուսաստանի թշնամի Վրաստանն է, այլ Ռուսաստանի ռազմավարական գործընկեր Ադրբեջանը։
Այնպես որ՝ մեզ Կոսովոյի տարբերակն է ձեռնտու։ Ափսոս միայն, որ առայժմ որեւէ երկիր ցանկություն չունի ճանաչել ԼՂՀ անկախությունը։ Հաջորդ պատերազմից հետո երեւի կճանաչեն։ Բայց դրա համար անհրաժեշտ կլինի նախ հաղթել այդ պատերազմում։ Դրա համար ենք ասում ,ինչքան շուտ հարձակվեն՝ այնքան լավե։
- ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ԻՆՉՔԱՆ ՇՈՒՏ ՀԱՐՁԱԿՎԵՆ՝ ԱՅՆՔԱՆ ԼԱՎ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Կարծես թե արդեն իսկ ակնհայտ է, որ Ալմաթիում կայացած բանակցություններից ¥ավելի ճիշտ՝ ձախողումից¤ հետո ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել։ Պարզ ասած՝ կողմերը ,չորովե ...ԷՇԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ՈՒՆԵՆՔ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՀյուսիսային Իրաքում ստեղծվել է նոր կուսակցություն՝ ,Ավանակե անվանումով։ Կուսակցության նախագահը հայտարարել է, թե ավանակները նույնպես իրավունքներ ունեն, որոնք ենթակա են պաշտպանության։ «ՉԻ» - Էշերի ...ԱՆԱՌՈՂՋ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆԹե հատկապես ինչերն են խանգարում վատ պարողին՝ բոլորին է հայտնի, բայց այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի ,ձվի ապրանքային շուկայումե, շատերի համար առ այսօր էլ երեւի գաղտնիք է։ Մինչդեռ ,գործընթացըե բավականին ...ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ Ամառ։ Սեւանա լիճ։ Ինքը ,Հարց չկա, շեֆե շարժման եւ ,Հլը շուշուտ էկեք տունե ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ հանգստանում է լողափին։ Հագին ծաղկավոր զրահաշորտիկ ...ՈՒՄ ՊԱՏՃԱՌՈՎ Է ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԵՂԵԼ ԱՍԵԼՈՒ` ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ Լուսանկարները` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ
Երեկ Չարենցավանի թերթի կրպակներից ,հավաքվելե է ,Չորրորդ ինքնիշխանությունե եւ ,Հայկական ժամանակե թերթերի խմբաքանակը։ Կրպակի աշխատակիցների պատմելով` առավոտյան իրենց են մոտեցել ինչ-որ մարդիկ եւ գումարով ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՄԱՅԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ
Մ.Մ.Հայաստանում ով էլ իշխանության գա, ով էլ մնա, ով էլ չընտրվի, այլ նշանակվի, ընտրակաշառքվի, ով էլ, ով էլ, ով էլ... ելքը վիճակը նույնն է լինելու ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆԸ ձեւավորվել է ու զըմփ այս է` մի քանի տարի է ...ԱՆՏԵՐՈՒԴՈՒՍ
ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ
,Այսօր սկսնակները վեպով են գրականամուտ նշում, որովհետեւ սկսնակը միշտ չգիտակցված մղումով, բնազդաբար եւ ճշգրիտ գտնում է հեղինակությամբ ու պրեստիժով պաշտպանված ժանրերն ու ձեւերը։ Սա ասում եմ, որպեսզի ...ՇԱՐԺՄԱՆ ԶԻՆՎՈՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Մենք հողին հանձնեցինք մի զարմանալի մարդու` Գուրգեն Բոյաջյանին։ Նրա հետ ծանոթ եմ եղել 1989թ. մայիսից, երբ ԽՍՀՄ պատգամավորի թեկնածու Կարեն Սիմոնյանի վստահված անձը լինելով, անցավ Գալինա Ստարովոյտովայի ...ԱՄԱՌՆ ԱՆՑՆՈՒՄ Է, ԻՍԿ ԱՄԱՌԸ ՎԱՅԵԼՈՒՄ Է ՀԱԶԱՐԻՑ ՄԵԿԸ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԱմառն անցնում է. ոմանք հասցնում են լիարժեք հանգստանալ, ոմանք հնարավորություն չունեն` անգամ քաղաքից դուրս գալու, ոմանց համար էլ ամառը ոչ թե հանգստի, այլ բուռն աշխատանքի շրջան է։ Թե ինչպես են անցկացնում ...ԸՆԿՃԵԼ ԸՆԿՃԱԽՏԸ
Մ. ՄԱՆՈՒԿՅԱՆԹեեւ ռուսներն ամերիկացիներից ավելի շատ են հակված սեւեռվելու ծանր հիշողությունների եւ մտքերի վրա եւ ընդհանրապես` մտախոհության, սակայն նրանք նաեւ ավելի քիչ են տառապում ընկճախտից։ ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` ...ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Արթուր Բաղդասարյան - Կենդանակերպի նշանը՝ Ախքեղջյուր։ Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է փաղաքույշ իրադարձություններով։ Երկուշաբթի օրը ձեր ժողովրդականությունը կտրուկ կմեծանա։ ...
ԷՍ ԷԼ ՄԵՐ ԲԱՆԱԿԻ ԴԵՄՔԸ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԵՐԵՎԱՆ-ԱՆԹԱԼԻԱ 2010
Շարունակելի ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԽՐՈՂ ԹՈՒՅՆԵՐԸ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ«ԳԱԼՈՒ Է 9-ՐԴ ԱԼԻՔԸ»
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ
ՈՒՄ ՊԱՏՃԱՌՈՎ Է ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԵՂԵԼ ԱՍԵԼՈՒ` ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ Լուսանկարները` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻԻՆՉՔԱՆ ՇՈՒՏ ՀԱՐՁԱԿՎԵՆ՝ ԱՅՆՔԱՆ ԼԱՎ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԸ ԳԱՂՏՆԱԼՍՎՈՒՄ Է, ԵԹԵ ԱՌԿԱ ԵՆ 5 ՆՇԱՆՆԵՐ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆՏՂԱ ԵՔ՝ ԴԱՏԻ ՏՎԵՔ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՄԱ՞Հ, ԹԵ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԱՐՏԱՇԱՏՅԱՆ ԿԼԱՆՆԵՐՆ ԷԼԻ ԻՐԱՐ ԴԵՄ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՈՇԱԿԱՌՈՒ- ԲԱԺՆԵՏԵՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՄՈՆՂՈԼ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ «ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐ» ԷՔՍ - ՆԱԽԱԳԱՀԸ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԳԻՇԱՏԻՉ ԲՈՄԺԵՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ Լուսանկարները` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻՀԱՅԵՐՆ ՈՒ ԻՐԵՆՑ ՖՐԱՆՍԻԱՆ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ Փարիզ
- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

