
ՄԱՐԴ ԼԻՆԵԼԸ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ ՉԷ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆԻ ՀԵՏ
- - Դու այն բացառիկ մտավորականներից ես, որ 2008 թվականին կանգնեցիր համաժողովրդական շարժման առաջին շարքերում։ Անկեղծ ասած` երբ առաջին անգամ քեզ տեսա հարթակում, դժվարանում էի հավատալ, որ մարտիկի, հեղափոխականի կարգավիճակը գերադասել ես «աստղային» կարգավիճակից։ Ուզում եմ իմանալ` այս տարիների ընթացքում քո աչքին ի՞նչն է փոխվել։

- Ոչ թե 2008, այլ 2007 թվականից։ Իսկ փոխվելը... Ամեն ինչ ավելի է վատացել։ Ու եթե անհանդուրժողականությունը առաջ քողարկված էր, հիմա ավելի ցցուն է, ընդ որում` փոխակերպվելով բացահայտ անտարբերության։ Որը շատ վտանգավոր է երկիր-պետություն-ժողովուրդ եռամիասնության համար։ Նախընթաց մի քանի խոշոր ցնցումները` երկրաշարժ, Խորհրդային Միության փլուզում, պատերազմ, տնտեսական ճգնաժամ, Քոչարյանի տիրապետության տարիներին ժողովրդին մի տեսակ թմբիրի մեջ էին գցել, եւ դա շատ հարմար ժամանակ էր, որպեսզի տարբեր տրամաչափի սրիկաները հափշտակեն-տռզեն։ Երկիր կառուցելու, պետականություն կերտելու համար, իհարկե, ժամանակ է պետք, բայց ոչ` քառորդ դար։ Նկատի ունեմ` ոչ հարուստ, բայց ճիշտ գործող ինստիտուտների կայացումը։ Մենք, կարծես թե, դրանք ունեինք։ Էլի ունենք։ Բայց չիմանալով` ինչ է դեմոկրատիան, ամեն ինչ պարփակվում է «պետություն» հասկացության մեջ։ Այսինքն` սահմաններից ներս նորմալ, օրինապահ եւ անվտանգ կյանք սոցիումի համար։ Եվ այո, նաեւ պայմաններ` սոցիումի բարգավաճման ու բարեկեցության համար։ Եթե, իհարկե, պետություն է։ Ոչ ինչպես Քոչարյանի օրերում էր` երկնիշ աճ` միայն իր շրջապատի համար։ Եթե իշխանությունների եւ ժողովրդի միջեւ փոխվերահսկողություն չկա, դա անկատար կապիտալիզմ է կամ, եթե կուզեք, անկատար ստրկատիրություն։ Այսինքն` պետությունը իր հիմնական ֆունկցիան չի կատարում։ Սա, մեղմ ասած, պարզապես փնթի վերաբերմունք է սեփական երկրի ունեցվածքի եւ ժողովրդի նկատմամբ։
- Եվ ուրեմն...
- Դա ամենատանջալից հարցն է. ուրեմն` ինչ անել։ Այսօրվա քաղաքական դաշտը` այդքան կուսակցություններով հանդերձ, լուրջ տպավորություն չի թողնում։ Առիթը չեն տալիս, որ ասես` փայլուն կուսակցություն է։ Հետեւաբար, այսօր արդյունավետ է միայն Հայ Ազգային Կոնգրեսի սկզբունքը` կուսակցությունների միավորման, դետոնացնելով քաղաքացիական հասարակության հասկացությունը, ազատվել ինչ-որ մի կուսակցության ամբիցիաներից։ Հարյուրավոր կուսակցությունների տեսլականներով առաջ չես գնա։ Շարժումը հնարավորություն է տալիս ամրապնդել պետություն-տնտեսություն-քաղաքացիական գիտակցություն շղթան։ Երիտասարդների նախաձեռնողականությունը ուղղակի հիացնում է։ Նրանք այլեւս տեր են քաղաքում, երկրում կատարվող անցուդարձին։ Այս ծաղիկներն, այո, հույս են ներշնչում, որ քաղաքացիական հասարակությունը կկայանա։ Իսկ իշխանությունը իրար նկատմամբ խորապես անտարբեր մի զանգված է` գումարած քաղաքացիական գիտակցությունից զուրկ միավորները։ Որ, ասենք, չգիտեն` ինչ ողբալի վիճակում է մեր կրթական համակարգը, ինչ խայտառակություն է Լեզվի մասին օրենքում փոփոխությունների փաթեթը` ինչ-որ իմաստով ամենաճռճռան հակազգային նախաձեռնությունը։ Այս ամենը կարո՞ղ է հուզել էլիտար շենքերի մի խումբ բնակիչներին ։ Մանավանդ որ մեր երկրում այսօր իրական էլիտա չկա։ Եվ էլիտա բառի նկատմամբ հակակրանքը այդ պատճառով է առաջացել։
- Բայց հարց է ծագում` ի՞նչ անել։
- Դժվար կլինի պատասխանելը։ Ինքս ամեն օր փորձում եմ անել այն, ինչը կուզեի, որ ամենքն անեն` լինել ազնիվ, նախաձեռնող, դրսեւորել կամք եւ քանի դեռ կամ` շարունակել կրթվել։ Ներկայից իրադրությունը թույլ չի տալիս այս ամենը կատարել իբրեւ քաղաքացի, եւ դա հերոսության շղարշով է ներկայացվում։ Մինչդեռ մարդ լինելը հերոսություն չէ, այլ բնական վիճակ։ Այսինքն` հասարակության ներսում բաժանարար սահման կա։ Մենք երկիր ունենք` քար ու սար, դաշտ ու անտառ, բայց պետականություն չունենք, եւ ակամայից աչքդ դեպի դուրս է ուղղվում։ Էսօրվա ֆրանսիացին մեզնից ավելի կիրթ չէ, այլ հասցրել է քաղաքացիական գիտակցություն ձեռք բերել` պետության եւ քաղաքացու պարտականությունների եւ իրավունքների հավասարակշռվածության կայուն կարգավիճակ։
- Հետաքրքիր կլինի իմանալ քո կարծիքը ՀՀՇ վերջին համագումարում կատարվածի մասին` իշխանամերձները գուժեցին պայքարի ու մեր ամեն ինչի վերջը։
- Նորմալ եմ համարում կատարվածը, նաեւ Կարապետ Ռուբինյանի քայլը, քանի որ դա վկայում է, որ կուսակցության ներսում կա շարժում, կյանք։ Իսկ ՀՀՇ-ի թուլանալ-չթուլանալու մասին խոսակցությունը վաղաժամ է, դա կերեւա հետագայում, կոնկրետ քայլերից։ Ինչ վերաբերում է մեր պայքարին, թող ոչ ոք հույսեր չփայփայի. շարունակելու ենք եւ անպայման հաղթելու ենք։
- Գուցե մենք ընդամենը չարի եւ բարու կռվի ինչ-որ փուլում ենք, որ մի օր կավարտվի։ Քիչ առաջ ասացիր` բաժանարար սահման կա։
- Հասկանում եմ ենթատեքստը, բայց սա չարի ու բարու կռիվը չէ։ Աստվածաշունչը հստակ է ասում` դատապարտված է նա, ով ընդդիմանում է աստվածային օրենքներին։ Իսկ չարի եւ բարու կռիվը հավերժական է ու վերջ չունի։ Դրա համար մարդկությունը ստեղծել է պետության ինստիտուտը, որ կարգավորի հասարակական հարաբերությունները` հանցագործության դեմ պայքարի ոստիկանությունը եւ այլն, եւ այլն։
- Քեզ գոհացնո՞ւմ է այսօրվա պայքարը։ Գաղտնիք չէ, որ մենք կորցրել ենք 2008-ի համազգային ոգեւորվածության վիճակը, եւ հեղափոխության պատրաստ տրամադրությունը վերածվել է երկար սպասումի։
- Այդ տպավորությունը իրականում ինֆորմացիայի պակասից է։ Այո, կարծես թե մի այդպիսի ժամանակ է այսօր, երբ օֆիցիալ լրատվությունը իրականությունից հեռու է, եւ ընդհանուր լրատվությունը մի տեսակ ամբողջական չէ։ Անգամ ընդդիմադիր մամուլը` հազար ու մի պատճառով։ Նաեւ ռազմավարական նկատառումներից ելնելով։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ ոչինչ չի կատարվում։ Բայց որ կատարվում է` հաստատ։
- Կես միլիոն մարդ էր կանգնած, անձնազոհության , ամեն ինչի պատրաստ, միայն թե փոխվի մեր երկրի զարգացման ընթացքը, միայն թե տեր կանգնի երկրին։
- Ճիշտ է` կես միլիոնը կանգնած էր, բայց միայն մի մարդ կար, որ պատրաստ էր ամեն ինչի` Ռոբերտ Քոչարյանը։ Որի պատճառով տեղի ունեցավ մեր պատմության ամենասեւ էջերից մեկը` մարտի 1-ը։ Նա, ով պատրաստ էր պայքարել, այսօր էլ պատրաստ է։ Եթե մարդու մղումները, սկզբունքները իրեն բերել են մեր դաշտ, նա չի կարող փոխվել։ Իսկ եթե ինչ-որ մեկը ետ է կանգնել, նահանջի պատճառն իր ներսում է։
- Ճիշտ ես, բայց հայտնի է, որ տատանվողների հոծ բանակը հաճախ որոշում է նման իրավիճակների ելքը։ Պայմանականորեն ասած` կոմֆորմիստները, որոնք հեղափոխական եռանդով են լցվում միայն այն ժամանակ, երբ հաղթանակի հնարավորությունը համարյա շոշափվում է։ Լավ, իրենց էլ մի կողմ թողնենք` նվիրյալներն էլ են ուզում, որ այն, ինչի համար ոտքի են ելել, իրականանա, եւ Հայաստանում հաստատվի օրենքի իշխանությունը` անկախ անձերից։
- Ես չեմ կարող միանշանակ մի լուծում առաջարկել։ Միակ ճշգրիտ բանն այն է, որ ամենից առաջ յուրաքանչյուրն ինքն իր նկատմամբ լինի պարկեշտ, ազնիվ։ Բոլորս էլ ուզում ենք, որ երկիրը որքան հնարավոր է արագ դառնա մեր ուզած, մեր երազած երկիրը։ Այսօր կա ինֆորմացիայի պակասից եկող վակուում, սպասողական վիճակ։ Բայց ես համոզված եմ, որ հասնելու ենք հաղթանակի հանգրվանին։ Որովհետեւ այսպես վարվել երկրի եւ պետության հետ պարզապես չի կարելի։ Եթե ազգովի ունենք մեր լինելու-շարունակվելու գիտակցությունը եւ բնազդը, մեր երեխաների ու թոռների համար պետք է պայքարենք։ Հապաղումը արդեն կարող է վտանգավոր դառնալ ու սպառնալ ապագային։
- Աշոտ, իսկ այս պայքարի տարիներին ի՞նչ փոխվեց դերասան Ադամյանի կյանքում։
- Դերասան Աշոտ Ադամյանի ստեղծագործական կյանքում այդ իմաստով ոչինչ չի փոխվել։ Գուցե այն, որ ժամանակի կորուստն ավելի սուր ես զգում։ Ինչպես եւ առաջ, դարձյալ ապրում եմ արվեստով։ Այն, ինչ որ ունենք այսօր մշակույթի ասպարեզում, շատ տխուր է որակական իմաստով։ Համատարած ասելիքի բացակայություն է։ Արվեստի կենտրոնում մարդն է, իսկ մեզանում մարդու կերպարը լղոզվել-կորել է, եւ ոչ ոք չի զբաղվում դրանով։ Իհարկե, կան օազիսներ, որտեղ երեկ էլ, այսօր էլ արարվում է բարձր, մարդակենտրոն արվեստ։
- «Ոսկե ծիրան» փառատոնը, երեւի, այդ օազիսներից է։ Չես կարող չընդունել, որ հրաշալի գաղափար է ու լավ էլ իրագործվում է։ Հույս կա, որ տարեցտարի կընդլայնվի փառատոնի աշխարհագրությունը, կբարձրանա մասնակցող եւ հաղթող ֆիլմերի գնահատման նշաձողը։
- Փառատոնի անցկացման երեւույթն ինքնին դրական է։ Ի դեպ. ինֆորմացիայի պակասը նաեւ արվեստի ոլորտին է վերաբերվում, եւ փառատոնը լրացնում է նաեւ այդ բացը։ Սա կխթանի, որ հայ կինոն զարգանա, նաեւ կարեւոր է, որ կինեմատոգրաֆի աշխարհասփյուռ հայ մասնագետներն ու ընդհանրապես կինոյի վարպետները այս հարթակում հանդիպում են։ «Ոսկե ծիրանը» ինտերնետի դարաշրջանում կինոյի զարգացման միտումներին տեղյակ լինելու մեր միջոցն է։ Ու էլի լիքը լավ բաներ։
- Այս պահին ինչո՞վ ես զբաղված։
- Չալիկյան Խաչիկի հետ ֆիլմ ենք սկսել` իր «Անպոչ ճգնավորը» պիեսի հիման վրա, Տիրանի դերակատարն եմ։ Խաչիկը պատմական թեմաներով պիեսների մի շարք ունի, որտեղ շատ հետաքրքիր ձեւով արտացոլվում է մեր ներկան։ Իսկ հենց այս պահին զրուցում եմ, մտածում։ Լավ եմ զգում, որ նույն լեզվով ենք խոսում
- Զրուցեց ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԶԲԱՂՄՈՒՆՔՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Երեկ Սերժ Սարգսյանը, «հընթացս» կաթվածահար անելով Երեւանի երթեւեկությունը, մեկնել է Սեւան, հանդիպել «Միասին» շարժման եւ «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ ու նույնիսկ ...ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱՆԿԵՂԾ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՀայաստանում անցկացված հարցումների համաձայն, կոռուպցիոն գործընթացներում ընդգրկվելու ցանկություն ունեցող քաղաքացիներն ավելի շատ են, քան կոռուպցիայի դեմ պայքարել ցանկացողները։ «ՉԻ» - Ինչի՞ մասին ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱԶԱՏ ԵԹԵՐԸ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է
Եվ այսպես, արդեն այս տարվա դեկտեմբերին հեռուստահաճախականությունների մրցույթի 18 հաղթողները հայտնի կդառնան։ Կարող ենք գրազ գալ, որ «Ա1+»-ի ծրագիրը հերթական անգամ «թույլիկ» կհռչակվի։ Ոչ մի միջազգային ...ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ՍԱՄՎԵԼ ՏՈՆՈՅԱՆԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ
Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց 24-ամյա Վահան Խալաֆյանի մահվան փաստով դատաքննությունը։ Նախորդ դատական նիստին ...ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է, ՄՆԱՑ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
Շարունակելի ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
«ՉԻ»-ն արդեն տեղեկացրել էր, որ Սեւանա լճի հիմնախնդիրները լուծելու համար ՀՀ կառավարությունը մի ժամանակացույց է հաստատել։ Կյանքի կկոչվի՞ արդյոք այդ փաստաթուղթը, թե՞ ոչ, դժվար է ասել, բայց այնտեղ բավականին ...ՍՍ-Ն ՈՒ ԻՐԱ ՄԱՐՏՈՒՆԸ-2
Մ.Մ.Հայրենասիրական խանդավառ ավյունով առլեցուն, իջեւանցիք` իրենց, լոռեցիք` իրենց անտառներն ու իրենց ապագան սս-ի բիզնեսին են մատաղ անում` դաշնակ Մարտունի սենտիմենտալ, հայրենապաշտ ղեկավարությամբ։ Սալվադոր ...ՄԱՐԴ ԼԻՆԵԼԸ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ ՉԷ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆԻ ՀԵՏ
Զրուցեց ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
- Դու այն բացառիկ մտավորականներից ես, որ 2008 թվականին կանգնեցիր համաժողովրդական շարժման առաջին շարքերում։ Անկեղծ ասած` երբ առաջին անգամ քեզ տեսա հարթակում, դժվարանում էի հավատալ, որ մարտիկի, հեղափոխականի ...
ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐ-1
ԱՍՏՂԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԱՂԲԸ` ԱԶԳԱՅԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ
Մ.Մ.ՍԵՎԱՆԻ ԱՓԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՈՒ ՕԲՅԵԿՏԱՏԵՐԵՐԸ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ ԱՆԳԱՄ ՊԵՏԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ԵՆ ԽՈՒՍԱՓՈՒՄ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԵՐԵՎԱՆ-ԱՆԹԱԼԻԱ 2010
Շարունակելի ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԸ ԳԱՂՏՆԱԼՍՎՈՒՄ Է, ԵԹԵ ԱՌԿԱ ԵՆ 5 ՆՇԱՆՆԵՐ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆՏՂԱ ԵՔ՝ ԴԱՏԻ ՏՎԵՔ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՄԱ՞Հ, ԹԵ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԱՐՏԱՇԱՏՅԱՆ ԿԼԱՆՆԵՐՆ ԷԼԻ ԻՐԱՐ ԴԵՄ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՈՇԱԿԱՌՈՒ- ԲԱԺՆԵՏԵՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՄՈՆՂՈԼ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ «ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐ» ԷՔՍ - ՆԱԽԱԳԱՀԸ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԳԻՇԱՏԻՉ ԲՈՄԺԵՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ Լուսանկարները` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻՀԱՅԵՐՆ ՈՒ ԻՐԵՆՑ ՖՐԱՆՍԻԱՆ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ Փարիզ«ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԲՌՆԱԲԱՐՈՂԻՆ ԹՈՂՆԵԼ ՏԱՆԸ ՈՒ ԳՆԱԼ ՊԱՏԵՐԱԶՄ»
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
- 1956 Շահագործման է հանձնվում Երևանի կայարանի նոր շենքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

