
ՍՍ-Ն ՈՒ ԻՐԱ ՄԱՐՏՈՒՆԸ-2
Հայրենասիրական խանդավառ ավյունով առլեցուն, իջեւանցիք` իրենց, լոռեցիք` իրենց անտառներն ու իրենց ապագան սս-ի բիզնեսին են մատաղ անում` դաշնակ Մարտունի սենտիմենտալ, հայրենապաշտ ղեկավարությամբ։
Սալվադոր Դալին մի նկար ունի։ «Մարտունիս» ու «ՍՍ»-իս ասեմ, որ Սալվադոր Դալին նկարիչ է, 20-րդ դարում է ապրել։ Մի նկար ունի երբ ասում եմ, իր դիմանկարի ու ֆոտոյի մասին չէ, այլեւ ստեղծագործություններից մեկի, որ «քաղաքացիական պատերազմի կանխազգացում է կոչվում»։ Հակված եմ կարծելու, որ միստիֆիկատոր ու արկածախնդիր Դալին երեսնականների Իսպանիայի քաղաքացիական պատերազմից առաջ է նկարել նկարը։Քանի որ նկարն ապրված է, խիստ է ապրված, անտանելի նյարդով է ապրված` հողից պառավ կնոջ կերպարանափոխված երկիրը` հայրենիք, ծամածռված դեմքով ճչում է, քանի որ նրա սմքած մի կուրծքը նույն հողից այլակերպված ջղոտ ձեռքը մատներով սեղմում-բզկտում է։
Սա սիմվոլ է։ Սա Հայաստանի սիմվոլն է։ Այսօր այս երկրի քաղաքական զավակները` «ալբանացի» թե «հայ», «ղարաբաղցի» թե «լոռեցի», այլեւս ոչ թե բարեխղճորեն, այլ հատուկ կատաղած ու վրեժխնդիր մի ավյունով, թշնամու, «թուրքի»` բաշիբոզուկ, ենիչերի, առնաուտի ավյունով, սեւեռմամբ են այս երկիրը բզկտում։
«ՍՍ»-իս ու «ՄՄ»-իս /Մարտուն Մաթեւոսյան/ մաղթում եմ` զուգարանում թաքուն ալբոմից-բանից բացեն` տեսնեն Դալիի այդ նկարը` իրենք իրենց տեսնեն։
Այս տեսակը ունի շարժման մի գիծ, մտասեւեռման, ներշնչանքի, ստեղծագործականության մի առարկա` ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏԱՀԱՆՈՒՄԸ, ՌԵՍՈՒՐՍԱԶՐԿՈՒՄԸ։ Այս տեսակը միայն մի ԳԼՈԲԱԼ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ԱՅՍ ԵՐԿՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ։
Բացարձակապես կարիք չկա սահմանների պաշտպանության, բանակի բյուջեի, տնտեսական աճի ու ֆինանսական գերաճի, կապիտալ շինարարության` որեւէ բանի մասին խոսելու որեւէ կարիք չկա։ Պետության ու երկրի որեւէ չափորոշիչ ավելորդ է այլեւս։ Անբարյացակամ, ժողովրդագրական առումով խիստ անբարենպաստ, էթնիկ ու կրոնական բնակեցվածության առումով սարսափելի դժվար այս տարածաշրջանում վերապրած ու գոյատեւած այս ազգն ու երկիրը առանց մի դժվարության այսօր ոչնչացվում են ներսից։ Եթե սառը դատենք` դրսի աչքով նայենք` հայ ժողովուրդը ինքնասպանում է իրեն ու իր միջավայրը։ Դրսի աչքով, որովհետեւ անհեթեթ են ներքին մեր պնդումները` ղարաբաղցի, լենինականցի, կիլիկեցի, վանեցի... Այո, ղարաբաղյան կլանը այսօր հրաշալիորեն է սիմբիոզվել երեւանյան օլիգարխիկ քաղաքական դաշտին, այսպես կոչված՝ կոալիցիային եւ, այո, խորապես արմատավորվել է, պատվաստվել այդ «կոալիցիայի» վրա, բայց դա ներհայաստանյան խնդիր է, դա, դրսի աչքով, մեր աղբ լինելն է մատնանշում, իսկ եթե վիրավորվեցիք` աղբի որակական, տեսակային գերակայությունը էթնոսիս մեջ։
Գաղափարախոսությունը` փող ու արյունահեղություն, բռնությունն ու խունտան` գաղափարը, նպատակը` ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՈՒՄ, հանուն բիզնեսի, փողի, աշխարհիկ ջեննաթի։ Հայ ժողովուրդը, այո, իր «լավագույն» մասին է տվել իրեն կառավարելու բոլոր լծակները, ուզուրպացվել է ինքն իր տականքին, ու որպես սփոփանք տարադասումներ է մոգոնում` ալբանացի, ղարաբաղցի, լոռեցի, կիլիկեցի, վանեցի` թե ես չեմ` ղարաբաղցին է, ախպարն է, պարսկահայն է, դաշնակն է... ԴՈ'Ւ ԷՍ։ Իսկ եթե ոչ` տուր հերն անիծիր, սատկացրո'ւ։ Եթե հանցագործ է, եթե լլկող է ու թուրք, եթե անասուն է ու երկրիդ ապագան է վտանգում ու երեխեքիդ վաղվա օրը` ոտքի կանգնիր ու հե'րն անիծիր, ի խրատ իր ու քո սերունդների` որ այլեւս ոչ մի ռոբ, սս, մարտուն, ոչ մի տականք մտքի ծերով էլ անց չկացնի, թե կարող է կառավարիչ դառնալ այս երկրին։
Մտքի ծերով էլ որ չանցնի ոչ մի ռք-սս-ի, մարտունի, մարտունիկի ու մարտունացու մեկի, թե կարող է ոռնալ ու վայրահաչել երկրով մեկ հայրենիքի ու մշակույթի ու Թումանյանի ու Մաթեւոսյանի մասին, տակից փողերը, ծառերի ու անտառի արյամբ, ԱՅՈ՛, ԱՐՅԱ՛ՄԲ աշխատած փողերը հաշվելիս, խոսել հատումների սանիտարականությունից, հույժ գիտականությունից, անտառի խտությունից, քարտեզագրումներից, տեխնիկական անապահովությունից... ՈՐԵՎԷ ՃՇՄԱՐԻՏ ԽՈՍՔ ՉԿԱ ՆՈՒՅՆԻՍԿ ՆՐԱ ՄԵԿ ԲԱՌԻ ՄԵՋ` ՀԱՆՈՒՆ ՕՏԱՐԻ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿԻՐԸ ԱՎԵՐԵԼՈՒ «ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ» է նրա արածը։ Նա փող է աշխատում օտարի արտոնությամբ եւ նրան այդ լիցենզիան տվել են որպես երկրի ավերումը ամբողջական, ցմրուր կազմակերպելու խրախուսական բոնուս` քո ձեռքով քանդիր` փող աշխատիր։
- Մ.Մ.
ԶԲԱՂՄՈՒՆՔՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Երեկ Սերժ Սարգսյանը, «հընթացս» կաթվածահար անելով Երեւանի երթեւեկությունը, մեկնել է Սեւան, հանդիպել «Միասին» շարժման եւ «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ ու նույնիսկ ...ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱՆԿԵՂԾ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՀայաստանում անցկացված հարցումների համաձայն, կոռուպցիոն գործընթացներում ընդգրկվելու ցանկություն ունեցող քաղաքացիներն ավելի շատ են, քան կոռուպցիայի դեմ պայքարել ցանկացողները։ «ՉԻ» - Ինչի՞ մասին ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱԶԱՏ ԵԹԵՐԸ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է
Եվ այսպես, արդեն այս տարվա դեկտեմբերին հեռուստահաճախականությունների մրցույթի 18 հաղթողները հայտնի կդառնան։ Կարող ենք գրազ գալ, որ «Ա1+»-ի ծրագիրը հերթական անգամ «թույլիկ» կհռչակվի։ Ոչ մի միջազգային ...ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ՍԱՄՎԵԼ ՏՈՆՈՅԱՆԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ
Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց 24-ամյա Վահան Խալաֆյանի մահվան փաստով դատաքննությունը։ Նախորդ դատական նիստին ...ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է, ՄՆԱՑ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
Շարունակելի ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
«ՉԻ»-ն արդեն տեղեկացրել էր, որ Սեւանա լճի հիմնախնդիրները լուծելու համար ՀՀ կառավարությունը մի ժամանակացույց է հաստատել։ Կյանքի կկոչվի՞ արդյոք այդ փաստաթուղթը, թե՞ ոչ, դժվար է ասել, բայց այնտեղ բավականին ...ՍՍ-Ն ՈՒ ԻՐԱ ՄԱՐՏՈՒՆԸ-2
Մ.Մ.Հայրենասիրական խանդավառ ավյունով առլեցուն, իջեւանցիք` իրենց, լոռեցիք` իրենց անտառներն ու իրենց ապագան սս-ի բիզնեսին են մատաղ անում` դաշնակ Մարտունի սենտիմենտալ, հայրենապաշտ ղեկավարությամբ։ Սալվադոր ...ՄԱՐԴ ԼԻՆԵԼԸ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ ՉԷ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆԻ ՀԵՏ
Զրուցեց ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
- Դու այն բացառիկ մտավորականներից ես, որ 2008 թվականին կանգնեցիր համաժողովրդական շարժման առաջին շարքերում։ Անկեղծ ասած` երբ առաջին անգամ քեզ տեսա հարթակում, դժվարանում էի հավատալ, որ մարտիկի, հեղափոխականի ...
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԸ ԳԱՂՏՆԱԼՍՎՈՒՄ Է, ԵԹԵ ԱՌԿԱ ԵՆ 5 ՆՇԱՆՆԵՐ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆՏՂԱ ԵՔ՝ ԴԱՏԻ ՏՎԵՔ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՄԱ՞Հ, ԹԵ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԱՐՏԱՇԱՏՅԱՆ ԿԼԱՆՆԵՐՆ ԷԼԻ ԻՐԱՐ ԴԵՄ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՈՇԱԿԱՌՈՒ- ԲԱԺՆԵՏԵՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՄՈՆՂՈԼ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ «ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐ» ԷՔՍ - ՆԱԽԱԳԱՀԸ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԳԻՇԱՏԻՉ ԲՈՄԺԵՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ Լուսանկարները` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻՀԱՅԵՐՆ ՈՒ ԻՐԵՆՑ ՖՐԱՆՍԻԱՆ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ Փարիզ«ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԲՌՆԱԲԱՐՈՂԻՆ ԹՈՂՆԵԼ ՏԱՆԸ ՈՒ ԳՆԱԼ ՊԱՏԵՐԱԶՄ»
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
- 1956 Շահագործման է հանձնվում Երևանի կայարանի նոր շենքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

