
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է, ՄՆԱՑ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
- «ՉԻ»-ն արդեն տեղեկացրել էր, որ Սեւանա լճի հիմնախնդիրները լուծելու համար ՀՀ կառավարությունը մի ժամանակացույց է հաստատել։ Կյանքի կկոչվի՞ արդյոք այդ փաստաթուղթը, թե՞ ոչ, դժվար է ասել, բայց այնտեղ բավականին ուշագրավ տեղեկություններ կան, որոնք կհետաքրքրեն մեր ընթերցողներին։

Եվ այսպես, ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009 թվականի աշխատանքային ծրագրին համապատասխան մշակված եւ ՀՀ հանձնաժողովի գրություններով ներկայացված միջոցառումների ժամանակացույցի կիրառման դեպքում, ըստ հեղինակների, «ակնկալվում է կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ միջոցառումների իրականացման միջոցով ապահովել Սեւանա լճի եւ դրա ջրահավաք ավազանի էկոհամակարգերի բարելավումը, բնական պաշարների կայուն օգտագործումը, ինչպես նաեւ ստեղծում նախադրյալներ տուրիզմի եւ տեղի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար»։
Իսկ ի՞նչ է նախատեսված այդ ժամանակացույցով։ «Սեւանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառամաքրման աշխատանքների իրականացում 2789 հեկտարի վրա (տարեկան 600-650 հա¤։ Այսինքն` ըստ այս ժամանակացուցի զեկուցող ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, ջրածածկման է ենթակա 2789 հա տարածք։ Սակայն Սեւանի հարցերով հատուկ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի տվյալներով, 3393 հեկտար տարածքն է մաքրման ենթակա։ Այս երկու թվերի տարբերությունը կազմում է 604հա, այսինքն` մեկ տարվա աշխատանք։ Սա նշանակում է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը մաքրման ենթակա տարածքների թիվը քիչ ցույց տալով փորձում է մեկ տարվա իրենց չկատարած աշխատանքը «սղղացնել»։ Միեւնույն է, ջուրը լցվել եւ Արամ Հարությունյանի գործունեության ամբողջ պատկերը ծածկել է եւ եթե նրան հաջողվի «տակով անել» 604 հա տարածքը, ամբողջությամբ իր «կեղտերը կմաքրվեն»։ Հիշեցնենք, որ ՀՀ պետբյուջեից տարեկան շուրջ 250 մլն դրամ է հատկացվել` Սեւանի ափերը մաքրելու համար։ Ըստ ժամանակացույցի, 2011-ին 242 մլն դրամ կհատկացվի, 2012-15-ին` մինչեւ 257 մլն դրամ։ Սակայն Սեւանա լճի ափը դեռեւս նույն ողբալի վիճակում է։
Կառավարության կողմից հաստատված փաստաթղթի համաձայն՝ նախատեսված է կատարել Սեւանա լճի շրջակայքում նոր ճանապարհների կառուցում, ափապաշտպան միջոցառումների եւ ջրահեռացման համակարգի վերակառուցում։ 2011-14-ին Կապի եւ տրանսպորտի նախարարությանը պետբյուջեից տարեկան մինչեւ 550 մլն դրամ կհատկացվի այդ աշխատանքների կատարման համար։ Բայց որպեսզի հասկանալի լինի, թե ինչքան անարդյունավետ են ծախսվում ՀՀ պետբյուջեի գումարները, կոնկրետ օրինակով բացատրենք։ Լճաշեն գյուղի մերձակա ավտոճանապարհի վրա, որը մոտ երկու տարի առաջ վերջնականապես ջրի տակն անցավ, 2009-ին շուրջ 341 մլն դրամ ծախսվեց, սակայն ավտոճանապահը չգործեց։ Կառավարությունը որոշեց, որ պետք է 2010-ին եւս 550 մլն դրամ հատկացնի, որպեսզի գոնե 6-7 տարի այդ ավտոճանապարհը գործի։ Որպեսզի այդքան անհեթեթություններից հետո գոնե տնտեսում արվի, որոշվեց 150 մլն դրամ կրճատել 550-ից եւ այդ ավտոճանապարհը չասֆալտապատել։ Արդյունքում ստացվում է, որ մի քանի կիլոմետր կոպճապատ ավտոճանապարհ ունենալու համար ՀՀ պետբյուջեն 741 մլն դրամ հատկացրեց։ Սակայն 6-7 տարի հետո անպիտան է դառնալու այդ ավտոճանապարհը, քանի որ կմնա ջրի տակ։ Այս անգամ էլ պետք է մտածեն, թե ինչ ճանապարհներով պետք է քանդեն այդ ճանապարհը։ Մի խոսքով, Լճաշեն գյուղի կողքով նոր եւ ավելի երկարակյաց ճանապարհ կառուցելու փոխարեն ՀՀ կառավարությունը ահա թե ինչ է որոշել անել։ Այնպես որ, դժվար է ասել, թե ինչ արդյունավետությամբ են հաշվարկվել եւ պետք է ծախսվեն ժամանակացույցով հաստատված մյուս ճանապարհաշինարարությունները։
Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Ժամանակացույցով նախատեսված է նաեւ, որ այս տարվա սեպտեմբերին պետք է Սեւանի ափի անշարժ գույքի հաշվառում եւ գույքագրում կատարվի։ Մեր ընթերցողն հիշում է, որ լճի տարածքում 1967 շինություն կա, որից միայն 481 պետական գրանցում ունի, մնացածն ապօրինի է։ Այդ 481-ից 263-ը «Լավանդա սիթի»-ինն են, իսկ մնացած 218 շենք-շինությունները գրանցված են 62 գույքային միավորով։ Այսինքն, մի մարդը մի քանի անվանումով գրանցված «օբյեկտ» ունի լճափին։ Ահա այս 62 օբյեկտներից միայն 19-ն են օրինական, 8-ը պետական են։ Ընդհանուր հաշվարկով, 45 անօրինական շինություն կա, որոնք գրանցվել են։ Ի՞նչ ճանապարհներով են դրանք գրանցվել, եթե արդեն երկար ժամանակ է, ինչ ՀՀ կառավարությունն է Սեւանի ափին ինչ-որ բան կառուցելու թույլտվություն տալիս։ Ստացվում է, որ ՀՀ կառավարությունը թույլատրել է ապօրինությունները իրականացնել, օրինականացնել դրանք, հիմա էլ «նվնվում» է, թե անհնար է այդ հարցը լուծել, սեփականատերերը փոխհատուցում են ուզում եւ այլն։ Մի խոսքով, հայտնի ասացվածք կա. «ձուկը գլխից է հոտած»։ Հաջորդ համարում մենք կներկայացնենք մի քանի հետաքրքիր անուններ, որոնք Սեւանա լճի ափին օբյեկտներ ունեն։
- Շարունակելի ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԶԲԱՂՄՈՒՆՔՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Երեկ Սերժ Սարգսյանը, «հընթացս» կաթվածահար անելով Երեւանի երթեւեկությունը, մեկնել է Սեւան, հանդիպել «Միասին» շարժման եւ «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ ու նույնիսկ ...ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱՆԿԵՂԾ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՀայաստանում անցկացված հարցումների համաձայն, կոռուպցիոն գործընթացներում ընդգրկվելու ցանկություն ունեցող քաղաքացիներն ավելի շատ են, քան կոռուպցիայի դեմ պայքարել ցանկացողները։ «ՉԻ» - Ինչի՞ մասին ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱԶԱՏ ԵԹԵՐԸ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է
Եվ այսպես, արդեն այս տարվա դեկտեմբերին հեռուստահաճախականությունների մրցույթի 18 հաղթողները հայտնի կդառնան։ Կարող ենք գրազ գալ, որ «Ա1+»-ի ծրագիրը հերթական անգամ «թույլիկ» կհռչակվի։ Ոչ մի միջազգային ...ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ՍԱՄՎԵԼ ՏՈՆՈՅԱՆԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ
Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց 24-ամյա Վահան Խալաֆյանի մահվան փաստով դատաքննությունը։ Նախորդ դատական նիստին ...ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է, ՄՆԱՑ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
Շարունակելի ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
«ՉԻ»-ն արդեն տեղեկացրել էր, որ Սեւանա լճի հիմնախնդիրները լուծելու համար ՀՀ կառավարությունը մի ժամանակացույց է հաստատել։ Կյանքի կկոչվի՞ արդյոք այդ փաստաթուղթը, թե՞ ոչ, դժվար է ասել, բայց այնտեղ բավականին ...ՍՍ-Ն ՈՒ ԻՐԱ ՄԱՐՏՈՒՆԸ-2
Մ.Մ.Հայրենասիրական խանդավառ ավյունով առլեցուն, իջեւանցիք` իրենց, լոռեցիք` իրենց անտառներն ու իրենց ապագան սս-ի բիզնեսին են մատաղ անում` դաշնակ Մարտունի սենտիմենտալ, հայրենապաշտ ղեկավարությամբ։ Սալվադոր ...ՄԱՐԴ ԼԻՆԵԼԸ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ ՉԷ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆԻ ՀԵՏ
Զրուցեց ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
- Դու այն բացառիկ մտավորականներից ես, որ 2008 թվականին կանգնեցիր համաժողովրդական շարժման առաջին շարքերում։ Անկեղծ ասած` երբ առաջին անգամ քեզ տեսա հարթակում, դժվարանում էի հավատալ, որ մարտիկի, հեղափոխականի ...
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԸ ԳԱՂՏՆԱԼՍՎՈՒՄ Է, ԵԹԵ ԱՌԿԱ ԵՆ 5 ՆՇԱՆՆԵՐ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆՏՂԱ ԵՔ՝ ԴԱՏԻ ՏՎԵՔ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՄԱ՞Հ, ԹԵ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԱՐՏԱՇԱՏՅԱՆ ԿԼԱՆՆԵՐՆ ԷԼԻ ԻՐԱՐ ԴԵՄ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՈՇԱԿԱՌՈՒ- ԲԱԺՆԵՏԵՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՄՈՆՂՈԼ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ «ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐ» ԷՔՍ - ՆԱԽԱԳԱՀԸ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԳԻՇԱՏԻՉ ԲՈՄԺԵՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ Լուսանկարները` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻՀԱՅԵՐՆ ՈՒ ԻՐԵՆՑ ՖՐԱՆՍԻԱՆ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ Փարիզ«ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԲՌՆԱԲԱՐՈՂԻՆ ԹՈՂՆԵԼ ՏԱՆԸ ՈՒ ԳՆԱԼ ՊԱՏԵՐԱԶՄ»
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
- 1956 Շահագործման է հանձնվում Երևանի կայարանի նոր շենքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

