
ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ՍԱՄՎԵԼ ՏՈՆՈՅԱՆԸ
- Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց 24-ամյա Վահան Խալաֆյանի մահվան փաստով դատաքննությունը։ Նախորդ դատական նիստին կիսատ էր մնացել ոստիկանության Չարենցավանի պրոֆիլակտիկայի բաժնի պետ, վկա Կամո Միրումյանի ցուցմունքը. երեկ այն շարունակվեց։

Հիշեցնենք, որ Խալաֆյանը մահացել է հենց Միրումյանի աշխատասենյակում, իսկ ինքնասպանության գործիք համարվող դանակը պատկանել է սույն ոստիկանին («Մենք դրանով երշիկ ու հաց էինք կտրում եւ «պերերիվներին» ուտում». մեջբերում վկայի ցուցմունքից)։ Ավելացնենք նաեւ, որ Միրումյանն այն մարդն է եղել, ով Խալաֆյանի մահից ժամեր առաջ նրա եղբորը` Վարդան Խալաֆյանին ասել է` «Հիմա նստած է, մի քիչ հետո կպառկի (խոսքը Վահանի մասին է-հեղ.)»։ Միրումյանն երեկ դատարանի դահլիճում` պատասխանելով նախ դատախազ Կորյուն Փիլոյանի, ապա տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի հարցին, թե 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող ոստիկանին հայտնի եղե՞լ են այլ ինքնավնասման դեպքեր, Միրումյանը դրական պատասխան տվեց։ Սա 20 տարվա ոստիկանի կողմից միակ հստակ տրված պատասխանն էր` «այո». մնացած դեպքերում «չեմ հիշում», «չեմ կարող ասել», «չգիտեմ», «ես այնտեղ չեմ եղել» տարբերակներն էին «աշխատում»։ Միրումյանը դժվարությամբ էր ընկալում կողմերի եւ դատավորի հարցերը. «այսի՞նքն»` բոլոր պատասխաններից առաջ հնչում էր Միրումյանի ձայնը։ «Առավոտյան ժամը 10։00-ին, երբ Խալաֆյանին բերել են բաժին, Դուք այնտեղ եղե՞լ եք, թե՞ ոչ». հնչեց հերթական հարցը։ «Հեսա կասի` այսինքն», տեղից բարձրաձայնեց Վահանի մայրը։ Միրումյանի «այսինքն»-ը չուշացավ, ու դահլիճը պոռթկաց ծիծաղից։ Հարցը նորից կրկնեցին, բայց պատասխանն ավելի «դաժան էր»։ «Ես այդ ժամին քնից արթնացա», ասաց մենթը։ Դատավորի համբերությունն էլ հատեց. «Լսեք, Դուք չեք կարողանո՞ւմ հարցերին ուղիղ պատասխանել։ Ձեզ ասում են` բաժնում եղել ե՞ք, թե՞ ոչ, Դուք պատասխանում եք` քնից արթնացա»։ Վկա ոստիկանների տգիտությունը, օրենքից ու ծառայության կանոնակարգերից, մասնագիտական ու բարոյական չափորոշիչներից կիլոմետրերով հեռու լինելը շփոթ էր առաջացնում բոլորի մոտ։ Սա՞ է հայ ոստիկանի կերպարը, այս խղճուկ տգետներից է բաղկացած հանրապետության կարեւորագույն ուժային կառույցը` ՀՀ ոստիկանությունը...վստահ եմ, որ երեկ դատարանի դահլիճում շատերն են իրենց մտքում այսպիսի հարցադրում արել։
Թվում էր, թե Միրումյան-»թյուրիմացության» ֆենոմենը գերազանցող չի լինի։ Եղավ` տեղամասային տեսուչ Համլետ Դավթյանն էր. սա նաեւ վախեցած էր, ահավոր վախեցած ու ակնհայտ էր, որ նրա վրա ճնշում են գործադրել։ Նա այնպիսի տոնայնությամբ էր արտաբերում «ընկեր Միրումյան» եւ «ընկեր Հարությունյան» ազգանունները, կարծես իր թշվառ գոյությունը կախված է եղել հենց նրանց կամքից։ (Խոսքը մեղադրյալի աթոռին հայտնված Աշոտ Հարությունյանի մասին է, ով սեռական բնույթի հայհոյանքների ուղեկցությամբ ծեծել ու խոշտանգել է 24-ամյա երիտասարդին։ Ի դեպ` ամեն անգամ, երբ մեղադրանքից ընթերցվում են այդ տողերը, իսկ դրանք հաճախ են ընթերցվում, քանի որ վկաները նախաքննական ցուցմունքում գրել են այդ մասին, բայց դատարանում, «ընկեր Հարությունյանի» անառողջ հայացքի ներքո լալկվում են, Վահանի մայրը բարձրաձայնում է. «Մորդ հայհոյեիր, անասուն», «թաղելու եմ քեզ` սպասի»)։ Համլետ Դավթյանը այն մարդկանցից մեկն է, ով վերադասի` Աշոտ Հարությունյանի հրահանգով ապօրինաբար Վահանին բերել է ոստիկանության բաժին։ Երեկ ամբողջ օրը դատական նիստի ժամանակ որեւէ ոստիկան այդպես էլ չկարողացավ ասել` Խալաֆյանին բերման են ենթարկել ոստիկանության բաժին, հրավիրել են, թե՞ ձերբակալման որոշում են ունեցել։ «Դուք գիտակցո՞ւմ եք, որ Ձեր գործողություններով Դուք զրկել եք Վահան Խալաֆյանին իր ազատությունից». հարցրեց Արտակ Զեյնալյանը։ Այսպիսի նախադասություն ընկալել Դավթյանը չէր կարող` ինտելեկտուալ հնարավորությունները թույլ չէին տալիս։ Դահլիճում նստածների մեջ այս տեսարանը վերստին ծիծաղ առաջացրեց, իսկ դատավորը, ով բավականին մարդասեր է, շտապեց փրկել իրավիճակը` Զեյնալյանին առաջարկելով վերաձեւակերպել հարցը։ Զեյնալյանի համար դժվար էր վերաձեւակերպել առանց այդ էլ պարզ շարադրված միտքը։ Փիլոյանն էլ ծիծաղեց` ուսերը վեր բարձրացնելով նայեց Զեյնալյանի կողմը. «Ես չեմ կարող վերաձեւակերպել հարցը. այն նույնությամբ կտամ»։ Դատավորի «լիկբեզը» տեսուչին օգնեց կողմնորոշվել, ու նա հայտարարեց. «Կներեք, բայց ես չեմ իմացել ինչի համար եմ Վահանին բերում...ոչ, չեմ գիտակցել»։ «Բերման ենթարկելու արձանագրություն ինչո՞ւ չեք կազմել». «Պետք է իմանայի չէ ինչի համար եմ բերում, որ արձանագրություն կազմեի։ Համ էլ կազմողը ես չեմ», «Բա ո՞վ է», «Չեմ ասի»։ Դատավորը զարմացավ. ապա բարկացավ` «Ո՞նց չեմ ասի. լսեք, Դուք իրավունք չունեք չասելու։ Դուք կարող եք ասել՝ չգիտեմ»։ «Չգիտեմ», եղավ պատասխանը։ Փիլոյանը հարցրեց, թե ինչպե՞ս է տեսուչը իմացել, որ իր բերած անձնավորությանը` նույն Վահանին, ծեծի են ենթարկել, եւ նա դանակով հարվածել է ինքն իրեն։ Տեսուչն ասաց, թե ինքը չի հետաքրքրվել այդ հարցով։ «Չէ՞ որ դեպքը արտասովոր էր. հո ամեն օր նման բան չի՞ լինում», Փիլոյանի այս հարցին` պատասխանելով տեսուչն ասաց, որ իրեն դեպքի մասին օրեր անց Մորեսն է պատմել (վերջինս օպերներից է, ով դահլիճում նստած էր մեղադրյալների կողքին։ Նա, ի դեպ, միակն է, ով ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը)։ Մորեսը պատմել է, թե իրենք` մենթերով, երեքով են եղել սենյակում, եւ չեն նկատել` ինչպես Վահանը վերցրեց դանակն ու խփեց ինքն իրեն։ «Տո Վահանի ձեռը դանակ ընկներ, ձեր երեքի վիզն էլ կկտրեր` անասուններ», բղավեց որդեկորույս մայրը։ Ի դեպ` տեսուչն այնքան վախեցած էր, որ այն հարցին, թե Խալաֆյանին Միրումյանի սենյակ որտեղից են տեղափոխել, վերջինս ասաց` «մայթից»։ Դահլիճում իրարանցում սկսվեց` դարձյալ ծիծաղից։ «Ես սխալ էի հասկացել, ինձ թվաց միջանցք որտեղից ենք բերել։ Իրան բերել ենք ոստիկանության շենք, հետո ընկեր Հարությունյանի սենյակից տարել ենք ընկեր Միրումյանի սենյակ»։
Եթե չլիներ «ընկեր Միրումյանի» սենյակը, եթե համատարած բթությունից մթագնած չլինեին օրենքի պաշտպանների ուղեղները, եթե չլիներ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Տոնոյանի` գողության կասկածանքով բաժին բերված երիտասարդների ծնողներից գումար շորթելու ակնկալիքը, նախկին ընկերոջ որդուն` Վահանին, նենգաբար ստորացնելու եւ «կոտրելու» հորթային թաքուն հրճվանքը, հնարավոր է կորուստն անդառնալի չլիներ։
Սամվել Տոնոյան։ Սամվել Տոնոյանն այս գործի «մութ» կետն է։ Փորձում են նրան զերծ պահել մեղադրյալի աթոռին հայտնվելուց։ Առայժմ ստացվում է։ Որովհետեւ հենց նա է իր նախաքննական ցուցմունքում գրել, որ Աշոտ Հարությունյանը ծեծել ու խոշտանգել է Վահանին։ Երեկ նա ասաց, թե Հարությունյանն ընդամենը «հայրական ապտակ» է տվել Վահանին` մեկ հատ։ «Մարդակեր անասուն, մարդուս փողերը կերար, գլուխը կերար, հերթը հասավ էրեխուս։ Մինուճարիդ դիակը բերեն, որ հասկանաս», արցունքն աչքերին բղավեց Վահանի մայրը։ «Էս հեսա կտամ ճակատիդ (նկատի ուներ ձեռքի լուսանկարչական ապարատը-հեղ.)», տեղից գոռաց Վահանի եղբայրը։ Պարզվեց մեղադրյալներ Դավթյան Գարիկն ու Ղազարյան Գագիկն են իրեն` Տոնոյանին պատմել, որ Աշոտ Հարությունյանը հարվածել է Վահանին։ Այն էլ հետո, երբ վերջիններս հրավիրվել են ՀՔԾ, եւ առերեսում է տեղի ունեցել Մորեսի, Գարիկի ու Գագիկի միջեւ։ Տոնոյանն իր սենյակում թեյ ըմպելուց է եղել, երբ Միրումյանի սենյակից բղավոց է լսել։ Վազել է ու տեսել է Վահանին` գետնին ընկած, արյունոտ։ «Արյուն քիչ էր գալիս, ասեցին` ինքն է խփել իրան։ Վերցրել ա հացի դանակը, շորը բարձրացրել ա ու խփել ա։ Ասեցին նաշադիր ա պետք։ Իջա «ապտեկա» նաշադիր բերելու։ Հետո եկա` տեսա շտապօգնություն են կանչել, տանում են», պատմեց Տոնոյանը։ Վահանին բերանով շնչառություն տվե՞լ են, ինչ-որ գործիքով փորձե՞լ են նրա բերանը բացել. նմանատիպ հարցադրումների մի ամբողջ շարք ներկայացրեց Արտակ Զեյնալյանը։ «Չեմ հիշում, հա, գդալ կար էնտեղ, ուզում էին բերանը բացեին»։ Ձայն արձակո՞ւմ էր այդ ժամանակ Վահանը. շարունակեց Զեյնալյանը։ «Հա, նռռում էր», եղավ պատասխանը։ Մոր լացի ձայնը գրավեց Փիլոյանի ուշադրությունը, եւ նա խնդրեց Զեյնալյանին դադարեցնել հարցադրումները. «Պետք չի, մորը տանջում ես», ասաց Փիլոյանը։
Ինչո՞ւ Տոնոյանը չի հայտնվել մեղադրյալի աթոռին. չէ՞ որ նրա հրահանգն է եղել` ամեն ինչ անել, որ Վահանն ընդունի գողության փաստը։ Համարյա ինքնախոստովանական ցուցմունք էր Տոնոյանի այն հայտարարությունը, թե ինքը Վահանին ասել է` մնացած ընկերներն արդեն ընդունել են, որ գողություն են արել եւ որ Վահանն էլ իրենց հետ է եղել։ Վահանը չի հավատացել, ավելին` ընկերների հետ առերեսման պահանջ է ներկայացրել ոստիկաններին։ 9 ժամ շարունակ Վահանը պահվել է ոստիկանության բաժնում։ Բերման ենթարկելու արձանագրությունը կազմվել է նրա մահից հետո... (նա հրաժարվել է ստորագրել դրա տակ, եւ տեսուչին ուղարկել են ընթերականեր բերելու։ Ընթերակաները երբ եկել են, արդեն ուշ է եղել)։ Այդ ժամերի ընթացքում որեւէ իրավական փաստաթուղթ չի «ստեղծվել», չի եղել ոչ սկզբում, ոչ վերջում։
Գործով անցնող ոստիկաններ Միրումյանի, Դավթյանի եւ Տոնոյանի նկատմամբ ՀՀ ոստիկանությունը ծառայողական քննություն է նշանակել։ Առաջին երկուսի դեպքում քննությունը ոչինչ չի տվել. նրանք ոչ նկատողություն են ստացել, ոչ տուգանքի են ենթարկվել։ Տոնոյանի դեպքում եղել է «անհամապատասխանություն», սակայն մեկ տարի փորձաշրջան են տվել։ Ի դեպ` երեկվա դատական նիստից մի բան էլ պարզ դարձավ. ամեն ինչ արվում է, որպեսզի ամբողջ գործը ջարդվի Մորես Հայրապետյանի վրա, ով արդեն հայտարարել է, որ իրեն մեղավոր է ճանաչում։ Աշոտ Հարությունյանին Տոնոյանը երեկ շփոթմունքի մեջ գցեց` մի քանի դրվագում ասելով, որ Աշոտը մեղք չունի։ Փիլոյանը ստիպված էր ընթերցել Տոնոյանի նախաքննական ցուցմունքը, որն էլ, ըստ էության, դրված է Հարությունյանի նկատմամբ մեղադրանքի հիմքում։ Մնաց դատարանում լսենք վերջին վկային` Չարենցավանի արդեն նախկին ոստիկանապետին։ Դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 27-ին։
- ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ
ԶԲԱՂՄՈՒՆՔՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Երեկ Սերժ Սարգսյանը, «հընթացս» կաթվածահար անելով Երեւանի երթեւեկությունը, մեկնել է Սեւան, հանդիպել «Միասին» շարժման եւ «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ ու նույնիսկ ...ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱՆԿԵՂԾ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՀայաստանում անցկացված հարցումների համաձայն, կոռուպցիոն գործընթացներում ընդգրկվելու ցանկություն ունեցող քաղաքացիներն ավելի շատ են, քան կոռուպցիայի դեմ պայքարել ցանկացողները։ «ՉԻ» - Ինչի՞ մասին ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱԶԱՏ ԵԹԵՐԸ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է
Եվ այսպես, արդեն այս տարվա դեկտեմբերին հեռուստահաճախականությունների մրցույթի 18 հաղթողները հայտնի կդառնան։ Կարող ենք գրազ գալ, որ «Ա1+»-ի ծրագիրը հերթական անգամ «թույլիկ» կհռչակվի։ Ոչ մի միջազգային ...ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ՍԱՄՎԵԼ ՏՈՆՈՅԱՆԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ
Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց 24-ամյա Վահան Խալաֆյանի մահվան փաստով դատաքննությունը։ Նախորդ դատական նիստին ...ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է, ՄՆԱՑ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
Շարունակելի ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
«ՉԻ»-ն արդեն տեղեկացրել էր, որ Սեւանա լճի հիմնախնդիրները լուծելու համար ՀՀ կառավարությունը մի ժամանակացույց է հաստատել։ Կյանքի կկոչվի՞ արդյոք այդ փաստաթուղթը, թե՞ ոչ, դժվար է ասել, բայց այնտեղ բավականին ...ՍՍ-Ն ՈՒ ԻՐԱ ՄԱՐՏՈՒՆԸ-2
Մ.Մ.Հայրենասիրական խանդավառ ավյունով առլեցուն, իջեւանցիք` իրենց, լոռեցիք` իրենց անտառներն ու իրենց ապագան սս-ի բիզնեսին են մատաղ անում` դաշնակ Մարտունի սենտիմենտալ, հայրենապաշտ ղեկավարությամբ։ Սալվադոր ...ՄԱՐԴ ԼԻՆԵԼԸ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ ՉԷ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆԻ ՀԵՏ
Զրուցեց ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
- Դու այն բացառիկ մտավորականներից ես, որ 2008 թվականին կանգնեցիր համաժողովրդական շարժման առաջին շարքերում։ Անկեղծ ասած` երբ առաջին անգամ քեզ տեսա հարթակում, դժվարանում էի հավատալ, որ մարտիկի, հեղափոխականի ...
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԸ ԳԱՂՏՆԱԼՍՎՈՒՄ Է, ԵԹԵ ԱՌԿԱ ԵՆ 5 ՆՇԱՆՆԵՐ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆՏՂԱ ԵՔ՝ ԴԱՏԻ ՏՎԵՔ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՄԱ՞Հ, ԹԵ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԱՐՏԱՇԱՏՅԱՆ ԿԼԱՆՆԵՐՆ ԷԼԻ ԻՐԱՐ ԴԵՄ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՈՇԱԿԱՌՈՒ- ԲԱԺՆԵՏԵՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՄՈՆՂՈԼ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ «ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐ» ԷՔՍ - ՆԱԽԱԳԱՀԸ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԳԻՇԱՏԻՉ ԲՈՄԺԵՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ Լուսանկարները` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻՀԱՅԵՐՆ ՈՒ ԻՐԵՆՑ ՖՐԱՆՍԻԱՆ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ Փարիզ«ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԲՌՆԱԲԱՐՈՂԻՆ ԹՈՂՆԵԼ ՏԱՆԸ ՈՒ ԳՆԱԼ ՊԱՏԵՐԱԶՄ»
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
- 1956 Շահագործման է հանձնվում Երևանի կայարանի նոր շենքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

