
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱԶԱՏ ԵԹԵՐԸ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է
Եվ այսպես, արդեն այս տարվա դեկտեմբերին հեռուստահաճախականությունների մրցույթի 18 հաղթողները հայտնի կդառնան։ Կարող ենք գրազ գալ, որ «Ա1+»-ի ծրագիրը հերթական անգամ «թույլիկ» կհռչակվի։ Ոչ մի միջազգային ճնշում կամ ներքին պահանջարկ այս իշխանություններին չի ստիպի եթեր տալ իրենց կողմից չվերահսկվող հեռուստաընկերությանը։ Ընդ որում, դրա պատճառները միայն քաղաքական չեն։ Հասկանալի է, որ անկախ հեռուստաընկերության գոյությունը կտրուկ կմեծացնի ընդդիմության՝ ժողովրդի հետ հաղորդակցվելու հնարավորությունները, հասարակությունն ավելի արժանահավատ տեղեկատվություն կստանա Հայաստանի իրավիճակի մասին եւ այլն, ինչն իր հերթին կմեծացնի ընդդիմության քաղաքական ռեսուրսը, բայց ամեն դեպքում՝ պատճառները միայն քաղաքական չեն։
Բանն այն է, որ ընդամենը մեկ անկախ հեռուստաընկերությունն ի վիճակի է խարխլել Հայաստանում ձեւավորված հանցավոր համակարգը առանց բացառության բոլոր ոլորտներում։ Հայաստանն, ի վերջո, փոքր երկիր է, բոլոր գործընթացներն աչքի առաջ են, եւ բավական է ընդամենը մեկ-երկու տասնյակ տեսախցիկ՝ բոլոր ոլորտներում տիրող իրավիճակը ներկայացնելու համար։
Խոսենք կոնկրետ օրինակներով։ Ինչո՞ւ է Երեւանում միրգն ու բանջարեղենն ահավոր թանկ։ Որովհետեւ երբ գիշերը գյուղացիներն իրենց ապրանքը մի կերպ հասցնում են մեծածախ շուկաներ, հաստավիզ «նայողները» վրա են տալիս, նրանց ապրանքը բառիս բուն իմաստով խլում ու հենց տեղում կրկնակի թանկ հանձնում վերավաճառողներին։ Սա մի ամբողջ հանցավոր մեխանիզմ է, որի ամսական շրջանառությունն, ի դեպ, կազմում է մի քանի տասնյակ միլիոն դոլար։ Հիմա պատկերացրեք՝ «գործընթացը» նկարահանվում է եւ եթեր հեռարձակվում։ Ոլորտի պատասխանատուները կամ պիտի տեղում «զխկեն» հեռուստալրագրողներին ¥ընդ որում՝ մեծ է հավանականությունը, որ հետագայում այդ կադրերը եւս եթեր կհեռարձակվեն¤, կամ թողնեն-հեռանան։ Ընդ որում, թողնել-հեռանալը ելք չէ, որովհետեւ համակարգը փլուզվում է, բայց «չորով» հարց լուծելու դեպքում էլ օրումեջ աշխարհով մեկ խոսվելու է Հայաստանում լրագրողների նկատմամբ իրականացվող բռնությունների մասին։ Իշխանություններն էլ, ի դեպ, ստիպված են լինելու ամեն անգամ քրեական գործեր հարուցել եւ գոնե ձեւի համար պատժել մեկ-երկուսին։ Կամ, ասենք, անկախ հեռուստաընկերությունը կարող է որեւէ մաքսակետում տեսախցիկ տեղադրել եւ նկարահանել, օրինակ, թե ինչպես է շարքային քաղաքացին փորձում մի քանի տոննա շաքարավազ ներկրել։ Ի՞նչ պիտի անեն, հո տեսախցիկների առջեւ «սամասուդ» չե՞ն անելու այդ մարդուն։ Ստիպված՝ պիտի թույլ տան, բայց այդ դեպքում էլ դարձյալ տարիներով մշակված համակարգն է ոչնչանում։ Կամ կարելի է պարզապես հեռուստատեսությամբ ցուցադրել, թե ինչ տներում են ապրում «աշխատավարձով գոյատեւող» պատգամավորներն ու նախարարները, ինչ մեքենաներ ունեն եւ այլն։
Ինչի՞ կհանգեցնի այդ ամենը։ Կհանգեցնի նրան, որ օրումեջ տեսախցիկներ կջարդվեն,. երկրի ներսում լարվածությունը կմեծանա, Հայաստանի միջազգային հեղինակությունը կնվազի, եւ այդպես շարունակ, մի խոսքով՝ դա «ոչ մի լավ բանի չի հանգեցնի»։ Դրա համար էլ իշխանություններին այս վիճակը շատ ավելի ձեռնտու է։ Ավելի լավ է միջազգային կառույցները մի երկու օր փնթփնթան «Ա1+»-ին եթեր չտալու կապակցությամբ, քան հետագայում օրումեջ բանաձեւեր ընդունեն Հայաստանի վերաբերյալ։
Կարող են առարկել, թե զուտ տեղեկատվության առումով անկախ հեռուստաընկերության գոյությունն առանձնապես ոչինչ չի փոխի, որովհետեւ ժողովուրդն առանց այն էլ ամեն ինչ շատ լավ գիտի։ Հավատացնում ենք՝ իմանալը մի բան է, ամեն օր հեռուստացույցը միացնելն ու այդ ամենը էկրանին տեսնելը՝ բոլորովին այլ բան։ Խոսքը, կրկնում ենք, քարոզչության մասին չէ, խոսքը սովորական, օբյեկտիվ տեղեկատվության մասին է։
Այնպես որ, «Ա1+»-ին ¥կամ որեւէ այլ անկախ հեռուստաընկերության¤ կապուղի տրամադրելը բացառված է։ Ուրիշ բան, որ իշխանությունները կարող են իրենց ենթակա հեռուստաընկերություններից մեկը վերանվանել, ասենք, «Ա1++», կապուղի տրամադրել ու արտաքին աշխարհին համոզել, որ խնդիրը լուծված է։ Արտաքին աշխարհն էլ, եթե լավ համոզեն, երեւի կհավատա։ Նրանք սիրում են հավատալ նման բաներին՝ եթե, իհարկե, դրա դիմաց լուրջ բան է առաջարկվում։
ԶԲԱՂՄՈՒՆՔՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Երեկ Սերժ Սարգսյանը, «հընթացս» կաթվածահար անելով Երեւանի երթեւեկությունը, մեկնել է Սեւան, հանդիպել «Միասին» շարժման եւ «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ ու նույնիսկ ...ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱՆԿԵՂԾ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՀայաստանում անցկացված հարցումների համաձայն, կոռուպցիոն գործընթացներում ընդգրկվելու ցանկություն ունեցող քաղաքացիներն ավելի շատ են, քան կոռուպցիայի դեմ պայքարել ցանկացողները։ «ՉԻ» - Ինչի՞ մասին ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱԶԱՏ ԵԹԵՐԸ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է
Եվ այսպես, արդեն այս տարվա դեկտեմբերին հեռուստահաճախականությունների մրցույթի 18 հաղթողները հայտնի կդառնան։ Կարող ենք գրազ գալ, որ «Ա1+»-ի ծրագիրը հերթական անգամ «թույլիկ» կհռչակվի։ Ոչ մի միջազգային ...ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ՍԱՄՎԵԼ ՏՈՆՈՅԱՆԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ
Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց 24-ամյա Վահան Խալաֆյանի մահվան փաստով դատաքննությունը։ Նախորդ դատական նիստին ...ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է, ՄՆԱՑ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
Շարունակելի ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
«ՉԻ»-ն արդեն տեղեկացրել էր, որ Սեւանա լճի հիմնախնդիրները լուծելու համար ՀՀ կառավարությունը մի ժամանակացույց է հաստատել։ Կյանքի կկոչվի՞ արդյոք այդ փաստաթուղթը, թե՞ ոչ, դժվար է ասել, բայց այնտեղ բավականին ...ՍՍ-Ն ՈՒ ԻՐԱ ՄԱՐՏՈՒՆԸ-2
Մ.Մ.Հայրենասիրական խանդավառ ավյունով առլեցուն, իջեւանցիք` իրենց, լոռեցիք` իրենց անտառներն ու իրենց ապագան սս-ի բիզնեսին են մատաղ անում` դաշնակ Մարտունի սենտիմենտալ, հայրենապաշտ ղեկավարությամբ։ Սալվադոր ...ՄԱՐԴ ԼԻՆԵԼԸ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ ՉԷ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆԻ ՀԵՏ
Զրուցեց ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
- Դու այն բացառիկ մտավորականներից ես, որ 2008 թվականին կանգնեցիր համաժողովրդական շարժման առաջին շարքերում։ Անկեղծ ասած` երբ առաջին անգամ քեզ տեսա հարթակում, դժվարանում էի հավատալ, որ մարտիկի, հեղափոխականի ...
«ԳԱԼՈՒ Է 9-ՐԴ ԱԼԻՔԸ»
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԸ ԳԱՂՏՆԱԼՍՎՈՒՄ Է, ԵԹԵ ԱՌԿԱ ԵՆ 5 ՆՇԱՆՆԵՐ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆՏՂԱ ԵՔ՝ ԴԱՏԻ ՏՎԵՔ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՄԱ՞Հ, ԹԵ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԱՐՏԱՇԱՏՅԱՆ ԿԼԱՆՆԵՐՆ ԷԼԻ ԻՐԱՐ ԴԵՄ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՈՇԱԿԱՌՈՒ- ԲԱԺՆԵՏԵՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՄՈՆՂՈԼ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ «ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐ» ԷՔՍ - ՆԱԽԱԳԱՀԸ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԳԻՇԱՏԻՉ ԲՈՄԺԵՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ Լուսանկարները` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻՀԱՅԵՐՆ ՈՒ ԻՐԵՆՑ ՖՐԱՆՍԻԱՆ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ Փարիզ«ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԲՌՆԱԲԱՐՈՂԻՆ ԹՈՂՆԵԼ ՏԱՆԸ ՈՒ ԳՆԱԼ ՊԱՏԵՐԱԶՄ»
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
- 1956 Շահագործման է հանձնվում Երևանի կայարանի նոր շենքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

