
ԶԲԱՂՄՈՒՆՔՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
- Երեկ Սերժ Սարգսյանը, «հընթացս» կաթվածահար անելով Երեւանի երթեւեկությունը, մեկնել է Սեւան, հանդիպել «Միասին» շարժման եւ «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ ու նույնիսկ պատասխանել նրանց հարցերին։

Երեւույթն, իհարկե, գեղեցիկ է։ Երեք միլիոն հայաստանցիների հետ Սերժ Սարգսյանն այդ թեմաներով չի խոսում, բայց գնում-հասնում է Սեւան, որ սփյուռքահայ երիտասարդի հետաքրքրությունը բավարարի։ Ու պատկերացրեք՝ տեղեկացնում է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Ո՞ւմ մտքով կանցներ։ Նույն օրը, ի դեպ, արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն էլ խորհրդարանում է «հանգամանորեն ներկայացնում բանակցային գործընթացի ներկայիս իրողություններն ու հնարավոր զարգացումները»։ Հետաքրքիր է՝ ինչո՞վ է բացատրվում այս «պարզաբանումների շքերթը»։ Կարո՞ղ է ինչ-որ բան է պատահել՝ մենք չգիտենք։
Ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ ոչինչ չի պատահել։ Ալմաթիում ըստ էության բանակցային գործընթացը սառեցվել է, ընդ որում՝ սառեցվել է կարծես թե «մեր օգտին» ¥համանախագահները մի թեթեւ մուննաթ են եկել ադրբեջանական կողմի վրա ու շեշտել, որ հիմնախնդրի կարգավորման երեք սկզբունքները հավասարազոր են՝ մեկը մյուսի նկատմամբ գերակա չէ¤։ Այս իրավիճակում, բնականաբար, Սարգսյանն ու Նալբանդյանը «խոսելու տեղ ունեն» եւ շտապել են պարզաբանումներ տալ այն մասին, որ պարզաբանելու բան չկա, «ոնց որ թե էս անգամ էլ պրծանք»։ Առավել եւս, որ Սերժ Սարգսյանը սփյուռքահայ երիտասարդին բացատրել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը կարող է ցանկությունն իրականության տեղ ընդունել, «բայց դա պարապ զբաղմունք է, իսկ մենք չենք ուզում պարապ զբաղմունքով զբաղվել»։ Դե իհարկե, ի՞նչ կարիք կա պարապ զբաղմունքով զբաղվել, եթե կարելի է զբաղված զբաղմունքով զբաղվել։
Սերժ Սարգսյանն, օրինակ, երեկ հենց այդպես էլ արել է։ Երիտասարդներից մեկը հարցրել է, թե արդյո՞ք Սփյուռքից Հայաստան եկող հայի համար դժվար է Հայաստանում աշխատել եւ փող վաստակելը ¥դե իհարկե դժվար չէ, պարզապես կես միլիոն հայաստանցիները ծույլ են, դրա համար են Ռուսաստանում աշխատում¤, ու գիտե՞ք, թե ինչ է պատասխանել Սերժ Սարգսյանը։ Ասել է, որ ի՛նքն է լինելու նրանց թիկունքը ¥պարզ ասած՝ «կռիշը»¤։ Այս պատասխանից հետո շփոթահար սփյուռքահայերը երեւի վշտից ընկղմվել են Սեւանա լճի կոհակների մեջ, որովհետեւ ցանկացած նորմալ երկրում իրենց «թիկունքը» օրենքը պիտի լիներ, բայց Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ կարողացել է փարատել նրանց վիշտը եւ ուրախ տրամադրություն ստեղծել։ Նա, ասում են, նույնիսկ անեկդոտ է պատմել սփյուռքահայերին ¥նրանք, համենայն դեպս, դա ընկալել են որպես անեկդոտ¤։ Հայտարարել է, թե պետք է սեր ունենալ գիտելիքի նկատմամբ, քանի որ Հայաստանում գործ սկսելու ճիշտ ճանապարհը գիտելիք ունենալն է։
Ուրիշ ուրախ բաներ էլ է ասել Սերժ Սարգսյանը։ Օրինակ, կարծիք է հայտնել, թե Հայաստանում սփյուռքահայերը կարող են իրենց ներկայությամբ «ստիպել, որպեսզի չաղտոտեն մեր քաղաքը իրենց թռուցիկներով ու պլակատներով, գովազդային թղթերով»։ Հասկացաք, չէ՞։ Ձմերուկի կեղեւներով ու դատարկ շշերով՝ խնդրեմ, ինչքան ուզում եք աղտոտեք, շաբաթներով աղբահանություն մի իրականացրեք, ոչ ոք ոչինչ չի ասի։ Իսկ ահա «թռուցիկների ու պլակատների» դեմ պայքարել պետք է, հենց դրա՛նք են աղտոտում քաղաքը։ Երեւում է՝ ենթագիտակցությունն իսկապես հզոր բան է ¥Ֆրեյդի ականջը կանչի¤։ Մարդը Սեւանի ափին «թեթեւ ժանրի մեջ» խոսում է շորտիկավոր ջահելների հետ, բայց ուշքումիտքը թռուցիկների ու պլակատների դեմ պայքարն է։ Սփյուռքահայ ջահելներն ու «Միասին» պիտակով «սպառողին ներկայացող» կոմսոմոլն էլ պիտի խրատեն «անտաշ» հայաստանցիներին՝ թե «բա ամոթ չի՞, ինչո՞ւ եք թռուցիկներով ու պլակատներով աղտոտում մեր քաղաքը»։ Բա իհարկե, բացատրեց, չէ՞, Սերժ Սարգսյանը, որ «Մենք մեզ երբեք ասիացի չենք համարել, մենք մեզ մշտապես համարել ենք եվրոպացի, իհարկե՝ ասիական շեշտադրումներով»։ Հետաքրքիր է՝ Սերժ Սարգսյանը քանի՞ եվրոպական երկիր գիտի, որտեղ իշխանական կոմսոմոլը բյուջետային միջոցներով հանգստանում է լողափերին, իսկ ընդդիմադիր երիտասարդներին արգելված է զբոսնել մայրաքաղաքի կենտրոնում։
Բայց սրանք, իհարկե, մանրուքներ են։ Կարեւորը՝ Սերժ Սարգսյանը սփյուռքահայ երիտասարդին բացատրել է, որ ղարաբաղյան բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Ասում են՝ այս լուրը լսելուն պես երիտասարդն ասել է «Վա՜ու»։
- ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ԶԲԱՂՄՈՒՆՔՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Երեկ Սերժ Սարգսյանը, «հընթացս» կաթվածահար անելով Երեւանի երթեւեկությունը, մեկնել է Սեւան, հանդիպել «Միասին» շարժման եւ «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ ու նույնիսկ ...ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱՆԿԵՂԾ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՀայաստանում անցկացված հարցումների համաձայն, կոռուպցիոն գործընթացներում ընդգրկվելու ցանկություն ունեցող քաղաքացիներն ավելի շատ են, քան կոռուպցիայի դեմ պայքարել ցանկացողները։ «ՉԻ» - Ինչի՞ մասին ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱԶԱՏ ԵԹԵՐԸ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է
Եվ այսպես, արդեն այս տարվա դեկտեմբերին հեռուստահաճախականությունների մրցույթի 18 հաղթողները հայտնի կդառնան։ Կարող ենք գրազ գալ, որ «Ա1+»-ի ծրագիրը հերթական անգամ «թույլիկ» կհռչակվի։ Ոչ մի միջազգային ...ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ՍԱՄՎԵԼ ՏՈՆՈՅԱՆԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ
Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց 24-ամյա Վահան Խալաֆյանի մահվան փաստով դատաքննությունը։ Նախորդ դատական նիստին ...ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է, ՄՆԱՑ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
Շարունակելի ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
«ՉԻ»-ն արդեն տեղեկացրել էր, որ Սեւանա լճի հիմնախնդիրները լուծելու համար ՀՀ կառավարությունը մի ժամանակացույց է հաստատել։ Կյանքի կկոչվի՞ արդյոք այդ փաստաթուղթը, թե՞ ոչ, դժվար է ասել, բայց այնտեղ բավականին ...ՍՍ-Ն ՈՒ ԻՐԱ ՄԱՐՏՈՒՆԸ-2
Մ.Մ.Հայրենասիրական խանդավառ ավյունով առլեցուն, իջեւանցիք` իրենց, լոռեցիք` իրենց անտառներն ու իրենց ապագան սս-ի բիզնեսին են մատաղ անում` դաշնակ Մարտունի սենտիմենտալ, հայրենապաշտ ղեկավարությամբ։ Սալվադոր ...ՄԱՐԴ ԼԻՆԵԼԸ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ ՉԷ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆԻ ՀԵՏ
Զրուցեց ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
- Դու այն բացառիկ մտավորականներից ես, որ 2008 թվականին կանգնեցիր համաժողովրդական շարժման առաջին շարքերում։ Անկեղծ ասած` երբ առաջին անգամ քեզ տեսա հարթակում, դժվարանում էի հավատալ, որ մարտիկի, հեղափոխականի ...
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԸ ԳԱՂՏՆԱԼՍՎՈՒՄ Է, ԵԹԵ ԱՌԿԱ ԵՆ 5 ՆՇԱՆՆԵՐ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆՏՂԱ ԵՔ՝ ԴԱՏԻ ՏՎԵՔ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՄԱ՞Հ, ԹԵ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԱՐՏԱՇԱՏՅԱՆ ԿԼԱՆՆԵՐՆ ԷԼԻ ԻՐԱՐ ԴԵՄ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՈՇԱԿԱՌՈՒ- ԲԱԺՆԵՏԵՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՄՈՆՂՈԼ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ «ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐ» ԷՔՍ - ՆԱԽԱԳԱՀԸ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԳԻՇԱՏԻՉ ԲՈՄԺԵՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ Լուսանկարները` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻՀԱՅԵՐՆ ՈՒ ԻՐԵՆՑ ՖՐԱՆՍԻԱՆ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ Փարիզ«ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԲՌՆԱԲԱՐՈՂԻՆ ԹՈՂՆԵԼ ՏԱՆԸ ՈՒ ԳՆԱԼ ՊԱՏԵՐԱԶՄ»
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
- 1956 Շահագործման է հանձնվում Երևանի կայարանի նոր շենքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

