
ԻՌԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԽՄԻՉՔԸ ՀԱՄԱՐՅԱ ՁՐԻ Է
Յուրաքանչյուր զբոսաշրջիկ գիտե, որ այս կամ այն երկիր այցելելու ընտրությունը պայմանավորված է ոչ միայն ուղեգրի արժեքով, այլ նաեւ սննդի եւ խմիչքի վրա նախատեսվող ծախսերի հաշվարկով:
ԵվրոՆյուզի ամենաթարմ տվյալներով, ամբողջ Եվրամիության տարածքում ամենաթանկ երկիրն այդ իմաստով Դանիան է. միջինը երեք անգամ թանկ, քան, օրինակ, Բուլղարիայում է: Այնպես որ, մեկնելով բուլղարական հանգստավայրեր, կարելի է ոչ միայն վայելել գեղեցիկ բնապատկերները, այլեւ ճաշակել տեղական խոհանոցի եւ գինիների համեղ տեսականին` առանց մեծ ծախսերի: Այսպես, մի ափսե խինկալին արժե ընդամենը 3 լեվ ¥1,5 լեվը 1 դոլար է¤: Նույնքան արժե մեկ բաժին գրիլը: Մեկ ափսե աղցանը` 1,7 լեվ, մեկ գավաթ գարեջուրը` 1,25, մեկ շիշ գինին` 3,5, կոնյակը` 8: Կարգին ռեստորանում երեք հոգով ընթրիքը կարժենա մոտավորապես 50 լեվ:
Եվրոպական վիճակագրական գործակալության փորձագետները պնդում են, որ մթերքները ամենաթանկն են Դանիայում, Իռլանդիայում, Ֆինլանդիայում եւ Շվեդիայում, որոնք գլխավորում են 15 ամենաթանկ եվրոպական երկրների ցուցակը: Նոր-եվրոպական երկրներն ավելի»մարդասեր» են այս իմաստով. միջին եվրոպական գներից 70 տոկոսով ավելի էժան կարող եք սնվել ոչ միայն Բուլղարիայում, այլեւ Լեհաստանում, Սլովակիայում, Լիտվայում:
Վերջերս հեղինակավոր «Economist» ամսագիրը հրապարակել էր «Բիգ Մակ»-ի ինդեքսը. կես-կատակ այս վարկանիշային աղյուսակն արտացոլում է աշխարհի տարբեր երկրներում «McDonalds» ռեստորանների բուտերբրոդների գինը: Պարզվել է, որ կոտլետով բուտերբրոդն աշխարհում ամենաէժանը Չինաստանում է վաճառվում, իսկ ամենաթանկը` Շվեյցարիայում: Ինչ վերաբերում է ոգելից խմիչքին, ապա էժանության իմաստով առաջատարը Իռլանդիան է . այստեղ ոգելից խմիչքը 2,5 անգամ էժան է նույնիսկ Բուլղարիայից:
Տեղին է հիշեցնել, որ «ալկոհոլային տուրիզմը»` երբ ավելի էժան ոգելից խմիչք վայելելու նպատակով մեկնում են որեւէ երկիր, արդեն շուրջ 10 տարի է` լուրջ անհանգստություն է պատճառում եվրոպացիներին: Եվրոպայի շրջանակներում գոյություն չունեն մասնավոր անձանց կողմից ոգելից խմիչքի ներկրման միասնական սահմանափակումներ: Այդ պատճառով որոշ երկրներ, ինչպես, օրինակ, Ֆինլանդիան եւ Մեծ Բրիտանիան, սահմանել են խմիչքի առավել մեծ ակցիզային հարկեր: Այսպես, անգլիական պետական գանձարանը ամեն տարի այդ ճանապարհով համալրվում է 15 միլիարդ ֆունտով, ինչը բավարարում է Արտաքին գործերի նախարարության, Ներքին գործերի նախարարության եւ Մշակույթի, սպորտի եւ ԶԼՄ-ների վարչության տարեկան ընթացիկ ծախսերը հոգալուն: Սակայն, վերջին հաշվով, պետությունը միլիարդավոր ֆունտ ստեռլինգ է կորցնում մասնավոր անձանց կողմից ներկրման սահմանափակումների չկարգավորվածության պատճառով: Եվրամիության ընդլայնման հետ` այս խնդիրն ավելի է խորանում: Այսպես, մի քանի տարի առաջ Ֆինլանդիան ստիպված եղավ համարյա կրկնակի իջեցնել ներկրվող ոգելից խմիչքի ակցիզների վճարը, որպեսզի ֆինները չհրապուրվեն դեպի հարեւան Էստոնիա «ալկոհոլային տուրիզմի» գաղափարով:
Որքան հասցրեցիք նկատել, ամեն դեպքում, ուր էլ գնաք, Երեւանից եւ հայաստանյան հանգստավայրերի գներից հազիվ թե թանկ լինի: Մնում է` ուղեգրի գումար ունենաք:
- ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՈՉ ՄԻԱՅՆ ՃԱՇԻՎ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ«Էնտեղ ոնց որ ճաշ են տալիս շատ, ճաշ ուտողներն են գնում այնտեղ», անդրադառնալով Անթալիայում հանգստանալու թեմային՝ հայտարարել է պատգամավոր Վարդան Բոստանջյանը եւ ավելացրել, թե իր կարծիքով՝ Հայաստանն աստվածային ...ԱՄԵՆԱԱՆՀԱՍԿԱՆԱԼԻՆ ԵԼՈՒՅԹԻ ՆՊԱՏԱԿՆ ԷՐ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ Տես նաեւ էջ 5, 6Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը մեծ իրարանցում առաջացրեց Հայաստանի քաղաքական կյանքում: Վերջին ամիսներին քաղաքական կյանքն իսկապես մի տեսակ մարած էր, եւ այդ իմաստով ելույթը կարեւորագույն դեր խաղաց` ...ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
Ինչպես հայտնի է, փետրվարի 24-ին ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մուտքի մոտ ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի դեմ իրականացված բռնարարքի փաստով հարուցված քրեական գործը հանցակազմի բացակայության պատճառով կարճվեց: ...ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ
Գ. ԱՐԱՄՅԱՆԵրեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մեկնաբանելով հուլիսի 17-ին ՀՀՇ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի արտահայտած այն տեսակետը, որ Հայաստանում տնտեսական զարգացումը ...«ԺՈՂԳՈՐԾԻՔՆԵՐԸ» ՇԱՆՍ ՉՈՒՆԵՆ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ lragir.amՀայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հուլիսի 17-ի ելույթը, որ նա ունեցավ ՀՀՇ համագումարում, կարծես թե բավական ոգեւորել է այն ուժերին ու գործիչներին, որոնք նրա քաղաքական ակտիվացումից հետո ...ԻՌԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԽՄԻՉՔԸ ՀԱՄԱՐՅԱ ՁՐԻ Է
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆՅուրաքանչյուր զբոսաշրջիկ գիտե, որ այս կամ այն երկիր այցելելու ընտրությունը պայմանավորված է ոչ միայն ուղեգրի արժեքով, այլ նաեւ սննդի եւ խմիչքի վրա նախատեսվող ծախսերի հաշվարկով: ԵվրոՆյուզի ամենաթարմ ...ՀԱՅԵՐԻ ԵՎ ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Լուսանկարչական ռեպորտաժը ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՀՌՈՄ
Հայտնի խոսք կա. իտալացիներն ու հայերը միմյանց նման ժողովուրդներ են: Իտալացիներն էլ մեզ նման տաքարյուն են, ճկուն մտածողություն ունեն եւ այլն: Մենք նմանություններ ունենք ոչ միայն արտաքին տեսքով, այլ նաեւ ...ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ
... Եվ եղաւ, որ Երուսաղէմի մէջ յամագումար էր, եւ Հրեաստանի տասներկու կօղմերից ամէնայն պատուիրակք յաւաքուեցին կառաւարութեան նիստոց դահլիճի մէջ, զի յանդիսաւոր էր պահը, եւ Տէրը պիտի խօսեր նորանց առաջին: ...
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԸ ԳԱՂՏՆԱԼՍՎՈՒՄ Է, ԵԹԵ ԱՌԿԱ ԵՆ 5 ՆՇԱՆՆԵՐ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆՏՂԱ ԵՔ՝ ԴԱՏԻ ՏՎԵՔ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՄԱ՞Հ, ԹԵ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԱՐՏԱՇԱՏՅԱՆ ԿԼԱՆՆԵՐՆ ԷԼԻ ԻՐԱՐ ԴԵՄ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՈՇԱԿԱՌՈՒ- ԲԱԺՆԵՏԵՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՄՈՆՂՈԼ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ «ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐ» ԷՔՍ - ՆԱԽԱԳԱՀԸ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԳԻՇԱՏԻՉ ԲՈՄԺԵՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ Լուսանկարները` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻՀԱՅԵՐՆ ՈՒ ԻՐԵՆՑ ՖՐԱՆՍԻԱՆ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ Փարիզ«ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԲՌՆԱԲԱՐՈՂԻՆ ԹՈՂՆԵԼ ՏԱՆԸ ՈՒ ԳՆԱԼ ՊԱՏԵՐԱԶՄ»
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԴԻՐՔԱՎՈՐՈՒՄԸ ՍԿՍՎԱԾ Է
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
- 1827 Կարազիադինում հանդիպում են Ա. Ս. Գրիբոյեդովը և Աբաս Միրզան, նպատակ ունենալով հաշտության բանակցություններ վարել:
- 1902 Մահացավ հմուտ մատենագիր Արսեն արք. Այտենյանը:
- 1905 Մահափորձ Աբդուլ Համիդի դեմ:
- 1921 Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն որոշում ընդունեց Արցախը Խորհրդային Ադրբեջանին միացնելու մասին: Սա հիմք հանդիսացավ Անդրկովկասում առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու որոշումներ ընդունելու Ստալինյան խարդախություններին:
- 1947 Երևանում մահացավ ականավոր բանասեր, ակադեմիկոս Ստեփան Մալխասյանը: (Ծնվ. 1857թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

