
ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մեկնաբանելով հուլիսի 17-ին ՀՀՇ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի արտահայտած այն տեսակետը, որ Հայաստանում տնտեսական զարգացումը անվտանգությունը եւ դեմոգրաֆիական աճը անհնար է առանց Ղարաբաղի հարցի եւ հայ-թուրքական հարաբերության կարգավորման, եւ որ արտագաղթը Ղարաբաղի հարցի չլուծվածության հետեւանք է, պատասխանել է, որ պատճառը թե դա է, թե սոցիալական անարդարությունը:
«Համենայն դեպս, սկսած 98-99 թվականից, երբ որ խոսում են 12 տոկոս տնտեսական աճի մասին, իսկ Ռուսաստանում աճը 4-5 տոկոս էր միջինը, արի ու տես, որ Հայաստանից են գնում Ռուսաստան եւ ոչ թե Ռուսաստանից են գալիս Հայաստան: Ուրեմն նաեւ սոցիալական անարդարությունն է պատճառը», նշել է Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով, պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, ըստ պաշտոնական վիճակագրության, մոտավորապես հավասար` 250-ական հազար մարդ է գնացել:
«Բայց, հիմա մենք չենք կարող ասել, որ նաեւ սոցիալականն է, որը պակաս կարեւոր չէ, ավելի կարեւոր է, ես չեմ կարող հավասարակշռել, որովհետեւ այսօրվա այդ սոցիալական արտագաղթն էլ տեղի է ունենում այն պայմաններում, երբ որ մարդիկ նորից համարում են, որ էլի պատերազմի վտանգ կա: Այստեղ կարելի է անընդհատ կպնել սրան: Բայց երեւի, ճիշտ պատասխանն այնուամենայնիվ, կոպիտ ճիշտ պատասխանը, թվական նա է, մոտավորապես հավասար էին, գուցե եւ մի փոքր գերակշռում է պատերազմի վտանգը: Եթե ուզում եք ավելի մանրամասն մեկնաբանություն ստանաք, դիմեք Տեր-Պետրոսյանին: Հստակ ասում եմ իմ կարծիքը այդ ամեն ինչի վերաբերյալ: Պատերազմը, հնարավոր վտանգը խանգարում են եւ ներդրումներին, չեն թողնում կոնսոլիդացվի դեմոկրատիան եւ ոչ դեմոկրատ ուժերի կողմից, հատկապես ուժային կառույցների կողմից օգտագործվում են իշխանությունը վերցնելու համար, իշխանությունը պահելու համար: Սա պարզ է, երկրորդ կարծիք լինել չի կարող», ընդգծել է Հրանտ Բագրատյանը:
Վերջինս նաեւ նշել է, որ զարգացման հեռանկարները պատերազմի պայմաններում, կամ չլուծված պատերազմական պրոբլեմների պայմաններում ավելի սահմանափակ են. «Չի ասվում ընդհանրապես զարգացում չի կարող լինել: Այդպիսի բան չի ասվում: Մենք հիմա եկել ենք խոսում ենք կենսաթոշակային զարգացումներից: Խաղաղության խնդիրը դեռ լուծված չէ: Ուրեմն ի՞նչ եմ եկել: Եթե ես համարեի անիմաստ ընդհանրապես գալը, կնստեի կասեի՝ Անժելա, խաղաղություն կլինի, նոր կգամ կենսաթոշակային ֆոնդից կխոսեմ», ավելացրել է Բագրատյանը:
Հարցը, թե արդյոք եթե հեռանկարը պայմանավորվում է Ղարաբաղի խնդրով, անիմաստ չէ իր հեղինակած 100 քայլ ծրագիրը, Հրանտ Բագրատյանը համարել է անիմաստ. «100 քայլը կա, Տեր-Պետրոսյանն էլ այդպես չի մտածում իմ կարծիքով, այդպիսի բան ես չեմ տեսել: Հետո ո՞վ ասաց, որ խաղաղությունը միայն մեզանից է կախված: Միայն մի կողմից չի կախված դա: Այդպիսի խնդիր չկա», ասել է ՀՀ նախկին վարչապետը:
Ինչ վերաբերում է Հայաստանում դրամի արժեւորման գործընթացին, ապա ըստ Հրանտ Բագրատյանի, դա պայմանավորված է տրանսֆերտների ներհոսքով: Նա նշել է, որ իշխանությունը փոխանակ ստերիլիզացնի դրանք եւ վերածի վարկավորման ռեսուրսի եւ արտադրություն խթանի, փոխանակ ԿԲ-ն դոլարը գնի եւ արտաքին պահուստները հասցնի 3-4 միլիարդ դոլարի, թողնում է, որպեսզի տրանսֆերտները ծառայեն սպառման եւ գնան ներմուծողների գրպանը: Հրանտ Բագրատյանի կարծիքով, այսօր ԿԲ-ն պետք է օրական 10-15 միլիոն դոլար գներ: Եվ փոխանակ արտաքին վարկեր վերցնելու, իշխանությունը թող իր քաղաքացիների փողն օգտագործի որպես վարկային ռեսուրս:
Հ. Բագրատյանը նաեւ կարծիք է հայտնել, որ Հայաստանի կենսաթոշակային բարեփոխման հետեւանքով հասարակությունը չի շահի գրեթե ոչինչ, իսկ ահա օլիգարխների թիվը կարող է մեկով ավելանալ կամ էլ ավելանալ նրանցից մեկի հարստությունը:
Նախկին վարչապետը սխալ է համարում, որ նախատեսվում է կենսաթոշակային մասնավոր հիմնադրամներում կուտակվելիք գումարը, որն ըստ իշխանության հաշվարկի կազմելու է մոտ 800 միլիոն դոլար` կեսը մասնավոր կենսաթոշակային հատկացումները, իսկ մյուս կեսն էլ իշխանության հավելումը, ուղղվի արտասահմանյան արժեթղթեր գնելուն: Հրանտ Բագրատյանի կարծիքով, ավելի ճիշտ կլիներ այն ուղղել երկրում սոցիալական ենթակառուցվածքների բարելավմանը, որից կշահի պետությունը. «Արտաքին պարտք վերցնելու փոխարեն պետությունը թող այդ փողը նախատեսի ծախսել ներքին կարիքների համար», եզրափակել է Բագրատյանը:
- Գ. ԱՐԱՄՅԱՆ
ՈՉ ՄԻԱՅՆ ՃԱՇԻՎ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ«Էնտեղ ոնց որ ճաշ են տալիս շատ, ճաշ ուտողներն են գնում այնտեղ», անդրադառնալով Անթալիայում հանգստանալու թեմային՝ հայտարարել է պատգամավոր Վարդան Բոստանջյանը եւ ավելացրել, թե իր կարծիքով՝ Հայաստանն աստվածային ...ԱՄԵՆԱԱՆՀԱՍԿԱՆԱԼԻՆ ԵԼՈՒՅԹԻ ՆՊԱՏԱԿՆ ԷՐ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ Տես նաեւ էջ 5, 6Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը մեծ իրարանցում առաջացրեց Հայաստանի քաղաքական կյանքում: Վերջին ամիսներին քաղաքական կյանքն իսկապես մի տեսակ մարած էր, եւ այդ իմաստով ելույթը կարեւորագույն դեր խաղաց` ...ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
Ինչպես հայտնի է, փետրվարի 24-ին ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մուտքի մոտ ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի դեմ իրականացված բռնարարքի փաստով հարուցված քրեական գործը հանցակազմի բացակայության պատճառով կարճվեց: ...ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ
Գ. ԱՐԱՄՅԱՆԵրեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մեկնաբանելով հուլիսի 17-ին ՀՀՇ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի արտահայտած այն տեսակետը, որ Հայաստանում տնտեսական զարգացումը ...«ԺՈՂԳՈՐԾԻՔՆԵՐԸ» ՇԱՆՍ ՉՈՒՆԵՆ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ lragir.amՀայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հուլիսի 17-ի ելույթը, որ նա ունեցավ ՀՀՇ համագումարում, կարծես թե բավական ոգեւորել է այն ուժերին ու գործիչներին, որոնք նրա քաղաքական ակտիվացումից հետո ...ԻՌԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԽՄԻՉՔԸ ՀԱՄԱՐՅԱ ՁՐԻ Է
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆՅուրաքանչյուր զբոսաշրջիկ գիտե, որ այս կամ այն երկիր այցելելու ընտրությունը պայմանավորված է ոչ միայն ուղեգրի արժեքով, այլ նաեւ սննդի եւ խմիչքի վրա նախատեսվող ծախսերի հաշվարկով: ԵվրոՆյուզի ամենաթարմ ...ՀԱՅԵՐԻ ԵՎ ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Լուսանկարչական ռեպորտաժը ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՀՌՈՄ
Հայտնի խոսք կա. իտալացիներն ու հայերը միմյանց նման ժողովուրդներ են: Իտալացիներն էլ մեզ նման տաքարյուն են, ճկուն մտածողություն ունեն եւ այլն: Մենք նմանություններ ունենք ոչ միայն արտաքին տեսքով, այլ նաեւ ...ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ
... Եվ եղաւ, որ Երուսաղէմի մէջ յամագումար էր, եւ Հրեաստանի տասներկու կօղմերից ամէնայն պատուիրակք յաւաքուեցին կառաւարութեան նիստոց դահլիճի մէջ, զի յանդիսաւոր էր պահը, եւ Տէրը պիտի խօսեր նորանց առաջին: ...
ԹԵԺ ԿՐՔԵՐ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՈՒՐՋ
Գ. ԱՐԱՄՅԱՆԷՍ ԷԼ ՄԵՐ ԲԱՆԱԿԻ ԴԵՄՔԸ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԸ ԳԱՂՏՆԱԼՍՎՈՒՄ Է, ԵԹԵ ԱՌԿԱ ԵՆ 5 ՆՇԱՆՆԵՐ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆՏՂԱ ԵՔ՝ ԴԱՏԻ ՏՎԵՔ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՄԱ՞Հ, ԹԵ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԱՐՏԱՇԱՏՅԱՆ ԿԼԱՆՆԵՐՆ ԷԼԻ ԻՐԱՐ ԴԵՄ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՈՇԱԿԱՌՈՒ- ԲԱԺՆԵՏԵՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՄՈՆՂՈԼ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ «ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐ» ԷՔՍ - ՆԱԽԱԳԱՀԸ
ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԳԻՇԱՏԻՉ ԲՈՄԺԵՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ Լուսանկարները` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻՀԱՅԵՐՆ ՈՒ ԻՐԵՆՑ ՖՐԱՆՍԻԱՆ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ Փարիզ«ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԲՌՆԱԲԱՐՈՂԻՆ ԹՈՂՆԵԼ ՏԱՆԸ ՈՒ ԳՆԱԼ ՊԱՏԵՐԱԶՄ»
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԴԻՐՔԱՎՈՐՈՒՄԸ ՍԿՍՎԱԾ Է
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
- 1827 Կարազիադինում հանդիպում են Ա. Ս. Գրիբոյեդովը և Աբաս Միրզան, նպատակ ունենալով հաշտության բանակցություններ վարել:
- 1902 Մահացավ հմուտ մատենագիր Արսեն արք. Այտենյանը:
- 1905 Մահափորձ Աբդուլ Համիդի դեմ:
- 1921 Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն որոշում ընդունեց Արցախը Խորհրդային Ադրբեջանին միացնելու մասին: Սա հիմք հանդիսացավ Անդրկովկասում առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու որոշումներ ընդունելու Ստալինյան խարդախություններին:
- 1947 Երևանում մահացավ ականավոր բանասեր, ակադեմիկոս Ստեփան Մալխասյանը: (Ծնվ. 1857թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

