
ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Ա ՏԱՐԵԼ, ԱՆՏԵՐԻՆ` ԳԵԼԸ
Մենք պարբերաբար անդրադարձել ենք կրթության ոլորտում տիրող հոռի բարքերին` նպատակ ունենալով վերհանել այն տխուր իրականությունը, որ սեւ ամպի նման կախվել է մեր դպրոցների կամ բուհերի գլխին` ի տարբերություն այս ոլորտի պատասխանատուների ներկայացվող կեղծ իրականության։ Թերեւս ավելորդ չէ կրկին հիշատակել, որ մեր դպրոցների գերագույն աղտը դրանցում շրջանառվող դրամահավաքությունն է, ռեպետիտորության անվան տակ ուսուցիչներին տրվող կաշառքը, որը լայն թափով դեռեւս շարունակվում է շատուշատ դպրոցներում։
Սակայն այս անգամ մեր նպատակը ոչ թե աշակերտներից գանձվող գումարներին նորից անդրադառնալն է, այլեւ ընդհանրապես կաշառակերությանը, կոռուպցիոն այն երեւույթներին, որոնք խոշոր հաշվով դուրս են մնում հանրության տեսադաշտից։ Մենք ամենեւին էլ հակված չենք հավատալու, որ մեկ-երկու տնօրենի հեռացնելով կամ խիստ նկատողություն տալով` դպրոցներում վերջ դրվեց արատավոր այդ երեւույթին։ Պարզապես համապատասխան մարմինների կողմից քավության նոխազ դարձան այն տնօրենները, ովքեր, այսպես ասած, կա՛մ չեն հասցրել ծառայել վարչակազմի շահերին, կա՛մ համապատասխան ծանոթություններ չունեն իշխանական օղակներում։ Հետեւաբար` կաշառակերի մեծ համբավ վաստակած տնօրեններն այդպես էլ մնացին անպատիժ, բացի այդ, նույնիսկ նրանցից շատերը բարձրագոչ կոչումների ու մեդալների արժանացան։
Մեր նախորդ հրապարակմամբ ներկայացրինք մի շարք դպրոցների տնօրենների, ովքեր մեդալներ ու կոչումներ ստանալով հանդերձ` նաեւ ամենամեծ կաշառակերների համբավ են ձեռք բերել համակարգում եւ, չնայած դրան, շարունակում են սերունդների դաստիարակման պատասխանատու աշխատանքը։ Դրա մասին, բնականաբար, տեղյակ են համապատասխան բոլոր մարմինները` քաղաքապետարանի կրթության վարչությունից մինչեւ Կրթության նախարարություն։ Օրինակ, լավատեղյակ աղբյուրները պատմում են, որ դեռեւս երկու տարի առաջ փոխքաղաքապետ Կամո Արեյանը իր տղային տեղափոխել է Երեւանի Պուշկինի անվան դպրոցից` այդտեղ տիրող մեծածավալ դրամահավաքության պատճառով։ Սակայն ինչ-ինչ սուբյեկտիվ պատճառներ հաշվի առնելով Կամո Արեյանը կամ մյուս չինովնիկները նախընտրում են ձայն չհանել այդ մասին` իրենց անտեղյակ ձեւացնելով։
Ըստ նույն աղբյուրների` դրամահավաքությունը լայն թափով զարգացում է ապրում նաեւ քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանի փեսայի` Երեւանի Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում (մեր նախորդ հրապարակման մեջ վրիպակ էր եղել եւ սույն դպրոցի թիվը նշվել էր որպես 112 դպրոց, որը Կրթության նախարարությանն է պատկանում), ինչի առաջ ամենայն խնամքով աչք են փակում քաղաքապետարանի նույն այդ պաշտոնյաները։ Անհավասարության սկզբունքով առաջնորդվում են նաեւ տեսուչները, որվքեր մեկ ամսվա մեջ նույնիսկ մի քանի անգամ կարող են տարբեր պատրվակներով` ֆինանսական փաստաթղթերի, աշակերտների բացակայությունների եւ այլն, շրջայց կատարել այն դպրոցներում, որոնց տնօրենները, կոպիտ ասած, «անտեր» են, այսինքն` Սերժ Սարգսյանի համակուրսեցին չեն եղել կամ էլ Աղվան Հովսեփյանի կամ Հերմինե Նաղդալյանի պես ծանրակշիռ ծանոթություններ չունեն։ Այս պարագայում բնականոն հարց է ծագում, թե ինչու գոնե ամիսը մեկ անգամ, ասենք, Արաբկիրի տեսուչը չի այցելում նույն այդ համայնքի թիվ 78 դպրոցի տնօրենին կամ էլ, ասենք, Ռուբեն Սեւակի անվան դպրոցի տնօրենին:
Ընդ որում` կոռուպցիոն համաճարակը միայն դպրոցների պատերի ներսում չէ, այլ դրանից առավել բարձր` ընդհուպ քաղաքապետարանի կրթության վարչություն եւ Կրթության ու գիտության նախարարություն։ Լավատեղյակ աղբյուրների պատմածներից պարզ է դառնում, որ մի ամբողջ մաֆիոզ կառույց է ձեւավորված, որի օրենքներով էլ առաջնորդվում են կրթության պատասխանատուները։ Ավելին, կանանց մեկամսյակի կամ ուսուցիչների օրվա կապակցությամբ առանց ուշադրության չեն մնում քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալներն ու տեսուչները: Իսկ համընդհանուր ուշադրությունն արտահայտվում է բավական կլորիկ գումարի տեսքով, որը որպես նվեր մատուցվում է տնօրենների կողմից քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալներին: Ըստ այդ տվյալների` միայն Կենտրոն համայնքի դպրոցների տնօրեններից յուրաքանչյուրը 50-ական ԱՄՆ դոլար են հավաքել քաղաքապետարանի ներկայացուցիչներին ու տեսուչին` որպես տոնի առթիվ արված նվեր:
Այնպես որ, կրթության նախարարն ու փոխնախարար Բագրատ Եսայանը կոռուպցիայի դեմ պայքարը թող սկսեն նախ իրենցից` չմոռանալով այն տնօրեններին, ովքեր վայելում են տարբեր տրամաչափի չինովնիկների հովանավորությունը:
- ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ
ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԵՔ ԽԱՅԾ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ 17
Ստրասբուրգում տարած «հաղթանակից» հետո, որքան էլ տարօրինակ է, Սերժ Սարգսյանը միանգամից ծանր վիճակում է հայտնվել։ Եվ դա վերաբերում է ոչ այնքան ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որքան հայ-թուրքական ...ՉԱՐԱՃՃԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
4Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ նկատողություն է հայտարարել առողջապահության փոխնախարարներ Թաթուլ Հակոբյանին եւ Աբրահամ Մանուկյանին` «պետական պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսեւորելու համար»։ ...ԹԱԼԱՆ` ՍՐՏԱՃՄԼԻԿ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐՈՎ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ 1Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը նորից է անդրադարձել ոսկու շուկային եւ սրտաճմլիկ բառերով ներկայացրել այնտեղ տիրող իրավիճակը։ Աշխատանքային պայմանները, պարզվում է, անմարդկային ...ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
13ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԵՐԱԶԸ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցություն է, բայց աշխատասենյակի դուռը դեռ փակ է։ Իրենք ընդունարանում սպասում են։ Քարտուղարուհին, դեմքի տրտում արտահայտությամբ, ոտնածայրերի վրա ...ԴԱՇՆԱԿ ՄԱՐՏՈՒՆԻ ԲԻԶՆԵՍԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Շարունակելի 20
Երեկ տեղեկություններ ստացանք, որ Լոռու մարզի դատախազությունը պատրաստվում է ինչ-ինչ ստուգումներ անցկացնել Դսեղի անտառտնտեսությունում: Արդեն խոսակցություններ են տարածվում, որ բնապահպանության նախարարության ...ԱՐԳԱՄԻՉՆ ԻՐ ՎՐԱՅԻՑ ԳՑՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԹեեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը «ՉԻ» հետ զրույցում պաշտոնապես հայտարարեց, թե իրենք բաց նամակ «չեն ստացել» ու դեռ պետք է որոշ բաներ պարզեն այդ առնչությամբ, այնուամենայնիվ երեկ անձամբ ...ԵԽԽՎ
Մ.Մ. 2Հայերենս, մայրենիս հապավումներից ակներեւաբար խեղճ է: Տառեր- հնչյունները իրենց անուններից զրկվել են` Ե-ն Եչ չէ` այլեւս, այլ յէ, Հ-ն Հո չէ, Հը-է: Հիմա տարբեր-տարբեր օրինակները կողմ թողնելով այս խիստ ...ՀՈԳԵՄԵՏ ԴԵՂԵՐԻ ԿԱՐԻՔ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ՉԵ՛Ն ՈՒՆԵՆԱ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆՀոգեկան խնդիրներ ունեցող հիվանդները հայտնվել են բարդ իրավիճակում. վերջիններս մնացել են առանց իրենց հասանելիք հոգեմետ դեղերի: Ավանի հոգեբուժական դիսպանսերի գլխավոր բժիշկը չի կարողանում հիվանդներին ապահովել ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԲՋՆԻԻ» ՄԱՍԻՆ
Գ. ԱՐԱՄՅԱՆ 2Երեկ «Բջնի» հանքային ջրերի գործարանի» գլխավոր տնօրեն` Լ.Հարությունյանը հանդես է եկել Հայաստանի իշխանություններին եւ Հայաստանում գործող դեսպանատներին ուղղված բողոք- նամակով, որտեղ նա ներկայացրել է «Բջնի» ...ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
12Սերժ Սարգսյան - Կենդանակերպի նշանը` Սաշիկ։ Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է սեփական կամքից անկախ հանդիպումներով։ Երկուշաբթին անհաջող օր է։ Մոնտե-Կառլոյի ինքնաթիռը հարկադիր ...ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Ա ՏԱՐԵԼ, ԱՆՏԵՐԻՆ` ԳԵԼԸ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ 3Մենք պարբերաբար անդրադարձել ենք կրթության ոլորտում տիրող հոռի բարքերին` նպատակ ունենալով վերհանել այն տխուր իրականությունը, որ սեւ ամպի նման կախվել է մեր դպրոցների կամ բուհերի գլխին` ի տարբերություն ...
ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԵՔ ԽԱՅԾ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԴԱՇՆԱԿ ՄԱՐՏՈՒՆԻ ԲԻԶՆԵՍԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Շարունակելի
ՉԱՐԱՃՃԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԲՋՆԻԻ» ՄԱՍԻՆ
Գ. ԱՐԱՄՅԱՆ
ԹԱԼԱՆ` ՍՐՏԱՃՄԼԻԿ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐՈՎ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Ա ՏԱՐԵԼ, ԱՆՏԵՐԻՆ` ԳԵԼԸ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐԸ
Մ.Մ.ԱՐԳԱՄԻՉՆ ԻՐ ՎՐԱՅԻՑ ԳՑՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
- 410 Ծնվեց միջնադարյան պատմագրության ներկայացուցիչ Մովսես Խորենացին:
- 1799 Կ. Պոլսում ծնվեց Մխիթարյան միաբանության հիմնադիրներից և սյուներից մեկը՝ Էդուարդ Հյուրմուզյանը: (Վախճ. Հռոմում 1876թ-ին):
- 1901 Վանում ծնվեց Հկ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջանը: Խանջյանը զոհ գնաց Լավրենտի Բերիայի հերթական սադրանքին և սպանվեց 1936 թվականի հուլիսին Թիֆլիսում, ուր հրավիրված էր խորհրդակցության:
- 1915 Գաղթական վիճակագրության համաձայն, 1914 թվականի վերջին և 1915 թվականի սկզբին Արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից և Թուրքիային սահմանակից շրջաններից, Երևանի և Թիֆլիսի նահանգների 10 գավառներ են գաղթել շուրջ 49800 հայ:
- 1927 Երևանի մշակույթի տանը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի անդրանիկ շրջանավարտների հանդիսավոր նիստը:
- 1975 Երևանում բացվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:
- 2001 Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց 1915-ի Օսմանյան կայսրության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

