
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Սերժ Սարգսյան - Կենդանակերպի նշանը` Սաշիկ։
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է սեփական կամքից անկախ հանդիպումներով։
Երկուշաբթին անհաջող օր է։ Մոնտե-Կառլոյի ինքնաթիռը հարկադիր վայրէջք կկատարի Դավոսում։ Տրամադրության անկում, ծանր դեպրեսիա։
Երեքշաբթին բուռն իրադարձությունների օր է։ Միջանցքում պատահաբար ուսով կհպվեք Պուտինի հետ։ Օրվա վերջում «կարճատեւ աշխատանքային հանդիպման» մասին ռեպորտաժն արդեն պատրաստ կլինի։
Չորեքշաբթին բարեհաջող օր է։ Հրաշալի թռիչքային եղանակ, բարձր տրամադրություն։ Օրվա վերջում` ծանր դեպրեսիա։ Անսպասելիորեն կտեղեկանաք, որ հանդիպելու եք Էրդողանի հետ։ Ստիպված կլինեք հետաձգել թռիչքը։
Հինգշաբթին ծանր հիասթափությունների օր է։ Գործադուլի պատճառով Դավոս-Մոնակո գնացքը չի գործի։
Ուրբաթ օրը` հաճելի անակնկալ։ Կտեղեկանաք, որ ընտրվել եք շախմատի ֆեդերացիայի նախագահ` առանց էական կեղծիքների։
Շաբաթը եւ կիրակին անցկացրեք ընտանեկան բիզնեսի կարգավորման հոգսերով։
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

