
ՀՈԳԵՄԵՏ ԴԵՂԵՐԻ ԿԱՐԻՔ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ՉԵ՛Ն ՈՒՆԵՆԱ
Հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդները հայտնվել են բարդ իրավիճակում. վերջիններս մնացել են առանց իրենց հասանելիք հոգեմետ դեղերի: Ավանի հոգեբուժական դիսպանսերի գլխավոր բժիշկը չի կարողանում հիվանդներին ապահովել անհրաժեշտ դեղորայքով, քանի որ հանրապետությունում բացակայում են համապատասխան դեղերը: Այս երեւույթը խուճապային տրամադրություն է առաջացրել այդ դեղերի կարիքն ունեցողների շրջանում: Հաշվի առնելով, որ հոգեմետ դեղերը բավական թանկ հաճույք են հիվանդների համար, ովքեր դրանք ստանում են անվճար` բժշկի նշանակումով, արդեն իսկ տեսակետ է հնչում, թե ՀՀ առողջապահության նախարարությունը պարզապես հրաժարվում է շարունակել դրանց անվճար տրամադրումը:
Մեր աղբյուրները հայտնում էին, որ այս խնդրի առիթով բավական մտահոգված է նաեւ Ավանի հոգեբուժական դիսպանսերի գլխավոր բժիշկը, ում հետ զրուցել մեզ չհաջողվեց: Մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական եւ մամլո խոսնակ Ռուսլանա Գեւորգյանը մեզ տեղեկացրեց, որ խնդիրներ կան ընդամենը մեկ անուն դեղորայքի` «Զիպրեկսի» հետ կապված, որը բավական թանկ արժե: Ըստ տկն Գեւորգյանի` նախարարի որոշմամբ այս դեղորայքը, որը նախկինում տրամադրվում էր հումանիտար օգնության տեսքով, այժմ պետք է ներառվի բյուջեում: Այսինքն` այդ դեղորայքի համար հատկացումներ պետք է արվեն պետբյուջեից: «Քանի որ անցած տարի խնդիրներ եղան, նախարարը 20մլն դրամ հատկացրեց այդ դեղորայքի համար, հարցերը լուծվեցին: Իսկ քանի որ այդ դեղը բավական թանկ արժե, այս տարի պետք է պարտադիր հաշվառվեն բոլոր այդ հիվանդները... Բայց եթե նախարարությունը հաշվառված բոլոր հիվանդներին հատկացնի այդ դեղը, երեւի ողջ բյուջեն չի բավականացնի բոլորի համար: Դրա համար պետք է ընտրվեն միայն այն հիվանդները, ովքեր այդ դեղը ընդունելուց հետո կարող են կրկին վերադառնալ նորմալ կյանք: Այսինքն` որոշակի թվով մարդկանց»,-հավելեց առողջապահության նախարարի մամլո խոսնակը: Վերջինիս փոխանցմամբ, սակայն, վերոնշյալ դեղամիջոցը դեռ մոտ կես ամիս էլ չեն կարող հատկացնել հիվանդներին, քանի որ մինչեւ վերջնական հաշվառումը` այդ դեղորայքը ձեռքբերելու համար նախ պետք է տենդերի մրցույթ հայտարարվի: «Մինչեւ մրցույթ չլինի, տենդեր չլինի, այդ դեղորայքը նախարարությունը հատկացնել չի կարող»,- ընդգծեց Ռուսլանա Գեւորգյանը:
ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային վարչության պետ Մարինա Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ հոգեմետ դեղերը հատկացվում են եռամսյակը մեկ, իսկ վերջին հատկացումը եղել է անցած տարվա դեկտեմբերին` ներառյալ այս հունվար ու փետրվար ամիսները: «Հաշվառված բոլոր հիվանդների թվով բաշխումն արդեն կատարվել է, եւ բոլոր հիվանդներն էլ, դեռ մի բան էլ ավելի, ապահովված են անհրաժեշտ դեղերով»,-հավելեց դեղորայքային վարչության պետը` միաժամանակ տեղեկացնելով, որ մինչեւ փետրվարի կեսերը` 10-15-ը, բոլոր հիվանդները կստանան մյուս եռամսյակային հատկացումը: «Անցած տարի ֆինանսավորումը լիարժեք չէր, հարյուր տոկոսի չէինք հասցնում, բայց այս տարի հարյուր տոկոսով կապահովվենք»,-շեշտեց Հարությունյանը: Վերջինս, այնուամենայնիվ, նշեց, որ մինչեւ նոր հատկացումը որոշակի խնդիրներ եղել են մեկ անուն դեղորայքի առումով, իսկ մնացած դեղերն ապահովվել է հարյուր տոկոսով: Ինչ վերաբերում է թանկարժեք դեղամիջոցին, որի համար պետք է մրցույթ հայտարարվի, ապա ՀՀ ԱՆ դեղորայքային վարչության պետը հայտնեց, որ այնուամենայնիվ, այդ դեղամիջոցը կտրամադրվի ոչ թե որոշակի թվով հիվանդների, այլ հաշվառման մեջ գտնվող մոտ 200 հիվանդներին:
Նշենք, որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ոչ միայն խնդիրներ կան Հայաստան ներկրվող հոգեմետ դեղերի, այդ թվում` վերոնշյալի, այլեւ տեղական արտադրության դեղերի: «Այսօրվա հոգեմետ պրեպարատների մոտ ութսուն տոկոսը արտադրվում է Հայաստանում` Աբովյանի «Արքիմեդ» գործարանում եւ կապ չունի Հայաստանում է արտադրվում, թե ներկրվում է: «Բենզոնալի» մասին է խնդիրը, բայց ես էլի եմ ասում, գնման, մատակարարման համար տրված է տասը օր, այդ ընթացքում էլ պետք է տան մեզ, մենք էլ բաշխենք հիվանդներին, եւ դա արվում է գրեթե մեկ ամիս ապահովագրությամբ: Այնպես չի, որ հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում, դա հազվադեպ է լինում, այն էլ այն դեպքում, եթե մատակարարի հետ խնդիրներ են լինում: Բայց այնպես էլ չի լինում, որ դեղը իսպառ վերջանա, որ նոր միայն հատկացում տանք կամ էլ նոր դեղի պատվեր տանք»,-մեր հայտնած տեղեկության պարզաբանման առնչությամբ հայտնեց Առողջապահության նախարարության դեղորայքային վարչության պետը:
Հուսանք, որ հատուկ ուշադրության ու բուժման կարիք ունեցող եւ ոչ մի քաղաքացի չի զրկվի իրեն հասանելիք դեղամիջոցից միայն այն պատճառով, որ կա՛մ մրցույթը ժամանակին չի կայացվի, կա՛մ էլ տեխնիկական հազարումի պատճառաբանություններով: Ինչ վերաբերում է հոգեմետ թանկ դեղամիջոցի ներկրմանը եւ բոլոր հիվանդներին դրանով ապահովելուն, ապա կարծում ենք, մեծագույն ցանկության դեպքում կառավարությունը կարող է իրեն նման «շռայլություն թույլ տալ»: Ինչի, այսպիսի՞ գումարներ եք բյուջեի հաշվին քամուն տվել:
- ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ
ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԵՔ ԽԱՅԾ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ 17
Ստրասբուրգում տարած «հաղթանակից» հետո, որքան էլ տարօրինակ է, Սերժ Սարգսյանը միանգամից ծանր վիճակում է հայտնվել։ Եվ դա վերաբերում է ոչ այնքան ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որքան հայ-թուրքական ...ՉԱՐԱՃՃԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
4Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ նկատողություն է հայտարարել առողջապահության փոխնախարարներ Թաթուլ Հակոբյանին եւ Աբրահամ Մանուկյանին` «պետական պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսեւորելու համար»։ ...ԹԱԼԱՆ` ՍՐՏԱՃՄԼԻԿ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐՈՎ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ 1Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը նորից է անդրադարձել ոսկու շուկային եւ սրտաճմլիկ բառերով ներկայացրել այնտեղ տիրող իրավիճակը։ Աշխատանքային պայմանները, պարզվում է, անմարդկային ...ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
13ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԵՐԱԶԸ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցություն է, բայց աշխատասենյակի դուռը դեռ փակ է։ Իրենք ընդունարանում սպասում են։ Քարտուղարուհին, դեմքի տրտում արտահայտությամբ, ոտնածայրերի վրա ...ԴԱՇՆԱԿ ՄԱՐՏՈՒՆԻ ԲԻԶՆԵՍԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Շարունակելի 20
Երեկ տեղեկություններ ստացանք, որ Լոռու մարզի դատախազությունը պատրաստվում է ինչ-ինչ ստուգումներ անցկացնել Դսեղի անտառտնտեսությունում: Արդեն խոսակցություններ են տարածվում, որ բնապահպանության նախարարության ...ԱՐԳԱՄԻՉՆ ԻՐ ՎՐԱՅԻՑ ԳՑՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԹեեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը «ՉԻ» հետ զրույցում պաշտոնապես հայտարարեց, թե իրենք բաց նամակ «չեն ստացել» ու դեռ պետք է որոշ բաներ պարզեն այդ առնչությամբ, այնուամենայնիվ երեկ անձամբ ...ԵԽԽՎ
Մ.Մ. 2Հայերենս, մայրենիս հապավումներից ակներեւաբար խեղճ է: Տառեր- հնչյունները իրենց անուններից զրկվել են` Ե-ն Եչ չէ` այլեւս, այլ յէ, Հ-ն Հո չէ, Հը-է: Հիմա տարբեր-տարբեր օրինակները կողմ թողնելով այս խիստ ...ՀՈԳԵՄԵՏ ԴԵՂԵՐԻ ԿԱՐԻՔ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ՉԵ՛Ն ՈՒՆԵՆԱ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆՀոգեկան խնդիրներ ունեցող հիվանդները հայտնվել են բարդ իրավիճակում. վերջիններս մնացել են առանց իրենց հասանելիք հոգեմետ դեղերի: Ավանի հոգեբուժական դիսպանսերի գլխավոր բժիշկը չի կարողանում հիվանդներին ապահովել ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԲՋՆԻԻ» ՄԱՍԻՆ
Գ. ԱՐԱՄՅԱՆ 2Երեկ «Բջնի» հանքային ջրերի գործարանի» գլխավոր տնօրեն` Լ.Հարությունյանը հանդես է եկել Հայաստանի իշխանություններին եւ Հայաստանում գործող դեսպանատներին ուղղված բողոք- նամակով, որտեղ նա ներկայացրել է «Բջնի» ...ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
12Սերժ Սարգսյան - Կենդանակերպի նշանը` Սաշիկ։ Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է սեփական կամքից անկախ հանդիպումներով։ Երկուշաբթին անհաջող օր է։ Մոնտե-Կառլոյի ինքնաթիռը հարկադիր ...ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Ա ՏԱՐԵԼ, ԱՆՏԵՐԻՆ` ԳԵԼԸ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ 3Մենք պարբերաբար անդրադարձել ենք կրթության ոլորտում տիրող հոռի բարքերին` նպատակ ունենալով վերհանել այն տխուր իրականությունը, որ սեւ ամպի նման կախվել է մեր դպրոցների կամ բուհերի գլխին` ի տարբերություն ...
ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԵՔ ԽԱՅԾ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԴԱՇՆԱԿ ՄԱՐՏՈՒՆԻ ԲԻԶՆԵՍԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Շարունակելի
ՉԱՐԱՃՃԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԲՋՆԻԻ» ՄԱՍԻՆ
Գ. ԱՐԱՄՅԱՆ
ԹԱԼԱՆ` ՍՐՏԱՃՄԼԻԿ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐՈՎ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Ա ՏԱՐԵԼ, ԱՆՏԵՐԻՆ` ԳԵԼԸ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐԸ
Մ.Մ.ԱՐԳԱՄԻՉՆ ԻՐ ՎՐԱՅԻՑ ԳՑՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
- 410 Ծնվեց միջնադարյան պատմագրության ներկայացուցիչ Մովսես Խորենացին:
- 1799 Կ. Պոլսում ծնվեց Մխիթարյան միաբանության հիմնադիրներից և սյուներից մեկը՝ Էդուարդ Հյուրմուզյանը: (Վախճ. Հռոմում 1876թ-ին):
- 1901 Վանում ծնվեց Հկ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջանը: Խանջյանը զոհ գնաց Լավրենտի Բերիայի հերթական սադրանքին և սպանվեց 1936 թվականի հուլիսին Թիֆլիսում, ուր հրավիրված էր խորհրդակցության:
- 1915 Գաղթական վիճակագրության համաձայն, 1914 թվականի վերջին և 1915 թվականի սկզբին Արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից և Թուրքիային սահմանակից շրջաններից, Երևանի և Թիֆլիսի նահանգների 10 գավառներ են գաղթել շուրջ 49800 հայ:
- 1927 Երևանի մշակույթի տանը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի անդրանիկ շրջանավարտների հանդիսավոր նիստը:
- 1975 Երևանում բացվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:
- 2001 Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց 1915-ի Օսմանյան կայսրության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

