
ԵԽԽՎ
Հայերենս, մայրենիս հապավումներից ակներեւաբար խեղճ է: Տառեր- հնչյունները իրենց անուններից զրկվել են` Ե-ն Եչ չէ` այլեւս, այլ յէ, Հ-ն Հո չէ, Հը-է: Հիմա տարբեր-տարբեր օրինակները կողմ թողնելով այս խիստ ու արդարադատ, համակողմ ու ժողովրդավար կառույցին դառնանք` ԵԽԽՎ: ԵԽ-ն գոնե առանձին կարդայինք, ԽՎ-ն մի հինգ-յոթ վայրկյան անց` էլի բան կլիներ, թե չէ` Ե-ԽԽ~ԽՎ: Ամեն, ամեն բան պատճառահետեւանքային կապի մեջ է այս աշխարհում եւ Հայաստանում` հատուկ ձեւով: Ու եթե անբարեհունչ են հապավումները` անբարեհունչ է նաեւ վերաբերմունքը դրանց հանդեպ: Ինչ է նշանակում, ասենք` ԾԻԳ, կամ ՌՈ, կամ ՊՊԾ եւ այլն: Իմաստը գիտեմ, գոնե մի մասինը, բայց անբարեհունչ այս ձայները նստվածք են թողնում ախր:
Հենց այդպես էլ` նստվածքով ու կանխակալ, երբ լսեցի, թե ԵԽԽՎ-ն մեր էս մոնղոլ- թաթարներին պատասխանի է կանչելու` մի տեսակ ԾԻԳՌՈՊՊԾ տրամադրության եկա: Ինձ իհարկե սփոփեցին կողքիս մարդիկ, թե` էդ ոչինչ, էնտեղ ախր Համմերբերգ, Պրեսկոտ ու հատկապես` Կոլոմբիե կան` լավ կլինի: Մտածեցի, թե Համմերբերգը մի տեսակ հուսալի-ծանր է հնչում, խրատական ու բարյացակամ գուցե, Պրեսկոտը հրահանգային է ու կտրական` խիստ կլինի, իսկ Կոլոմբիեն այսպես պաճուճավոր-միջերկրածովյան է, լատինա-բարեհունչային... Մի տեսակ ներդաշնակ եռերգություն էր առաջանալու հոգուս մեջ, մեկ էլ հիշեցի..., ու հույսերս ի դերեւ ելան: Հիշեցի ախր մեկ էլ, մտքումս շատ ցածր արտասանեցի, բայց կտրական ու վերջակետային ստացվեց միեւնույնն է` Ա~-ԴՈ՛ՆՑ:
Ադոնցը, ժողովուրդ ջան, հապավում չէ: Ազգանուն է: Բավականին հազվագյուտ: Կար հայ մեծագույն մի հումանիտար գիտնական` ԱԴՈՆՑ ՆԻԿՈՂԱՅՈՍԸ: Ահա այս Ա~-դոնցը նրա ազգականներից պիտի լինի: Ու թե ինչու վերջակետային ստացվեց արտաբերումը հայ ԵԽԽՎ պատվիրակի ազգանվան, այլ հարց է` հապավման հետ կապ չունի: Այս Ա~-դոնց Ավետը «մարդու» տեսակ է, շնչավոր էակի հոգեվիճակ: Ես պարզապես պատկերացրի ու տեսա, թե ինչպես է Համմերբերգ-Պրեսկոտ-Կոլոմբիե եռերգությունը տապալվում-քանդվում ՀՀ ԱԺ` Եվրոպայի ԽՎ պատվիրակության ամենակարեւոր «տղի» ազգանունից` գրադ կայանքից ռմբահարման նման: Այսպես` Ա-ա-ա-ա ու Դ՛ոնց: Պյուու-գըմփ:
Հետո հիշեցի Բուլղարիայի, Հունգարիայի ու Լատվիայի վերջին տարիների «Եվրոպական» շորշոփները, Եվրոպայի կառույցներից նրանց կերակրվելն ու...բազմապիսի խնդիրները` կոռուպցիայից սկսած մինչեւ սոցիալական-քաղաքացիական խնդիրների անտեսում: Հիշեցի նաեւ այդ երկրներից երկուսում նոր-նոր եղած` հանուն մարդկային իրենց իրավունքների ընդվզած քաղաքացիների բավական ագրեսիվ ցույցերը, ուր մարդկանց որեւէ Ա~-դոնցի որեւէ պախան գնդակահարելու հրաման չտվեց, չնայած այդ ժողովուրդների որդիների կատաղի կռիվներին իրավապահների հետ:
Երբ Պրեսկոտը կամ Համմարբերգը կամ Կոլոմբիեն այս կողմերում դեռ 2008-ին` «թարմ հետքերով» էին երեւում, նրանց էդ անսեռ ձեւակերպումների ու իբր սուր արտահայտությունների ետեւում ես Ա~-դոնց ձայնային աղտեղություն էի տեսնում ու ԵԽԽԽԽՎ ղռղռոցներ` դրանք մարդու ու մարդկայինի, իրավունքի` քաղաքացու ու քաղաքացիականի, վերջապես` ցավի, սիրո, ընդվզման` ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ներկայացուցիչների խոսքեր չէին, արարքներ չէին, որոշումներ չէին: Դրանք կոռումպացված բյուրոկրատների ձեւակերպումներ էին` հանուն ինչ-ինչ նպատակների, ինքնանպատակների, կամ թե նույնիսկ` աննպատակ` այնքանով որքանով:
Երբ մեկն ասում է կոռուպցիա, փող ու կաշառք էլ հասկացեք, քաղաքական ու հաշվարկային խաղեր էլ, բյուրոկրատի ռացիոնալիզմ էլ` բոլորն է հնարավոր: Այդ մարդիկ, պաշտոնյաները գոյություն ունեն հանուն ոչ էլ իսկ Եվրոպայի` հանուն իրենք իրենց շահերի` գերատեսչական, անձնական, կամ ֆինանսա-տնտեսական: Եվ պատահական չէ, որ Հայաստանիս կողմից «պատվիրակություն» կոչվածը իր ուղն ու ծուծով հավասարարժեք է «մարդու իրավունքների այս հանձնակատարներին», լինի Ադոնց, Թորոսյան, թե ուրիշ մի կոնգլոմերատ:
Եվ պատահական չէ, որ Լատվիայում ու Բուլղարիայում, Հունգարիայում ու Հունաստանում մարդու իրավունքների այսօրինակ խնդիրներ են ընդվզում` քաղաքացիները ոտքի են կանգնում հանուն իրենց իրավունքների, հանուն ժողովրդավարության մասին իրենց պատկերացումների, եւ ընդդեմ կոռուպցիայի ու ընդդեմ նոմենկլատուրային փողկապավոր այս գործիչների գրասենյակային կրքերի ու ֆինանսական-վաշխառուական խաղերի:
«Այս հրապարակը աշխարհի ուշադրության կենտրոնում է» ձեւակերպումը միայն առաջին հայացքից կարող է վերամբարձ-հռետորական թվալ` իբր` Հայաստանն ինչ է, որ մեր այս շարժումն ու հանուն երկրի ապագայի մեր կռիվը որեւէ մեկին հուզի` առավել եւս` աշխարհին:
Մինչդեռ բազմադեմ, բազմաշերտ ու բազմանդամ եվրոպական բյուրոկրատիան գնում-գալիս է, խաղեր է խաղում ու հարցեր չի լուծում, քանզի կոչված չէ հարց լուծելու, այլ գոյատեւում է միայն փաստեր ամրագրելով` պասսիվ-հայեցողական դիտորդի դերում: Փաստերը, իրողությունները` դրական թե բացասական լիցքերով հագեցած` սրանց պարտադրում են հաշվի նստել ու սուս ու փուս անել ինչ պետք է:
Իսկ Հայաստանում կա մեկ իրողություն` ռեժիմը փլվում է: Ռեժիմը վերջացած է: Երթեւեկությանը մի՛ նայեք ադոնցների կամ թորոսյանների: Հայաստանում կա մեկ իրողություն` ռեժիմի վերջը մենք ենք տալու: Մեր ձեռքերով ենք վերջացնելու մեր սկսած գործը: Սահմանադրորեն ենք լուծելու մեր եղբայրների արյան վրեժը եւ մեր բանտարկվածների չարչարանքի գինը լումա առ լումա ետ ենք ստանալու: Մինչեւ վերջ: Ապրիլն են ժամկետ նշել, թող լինի ապրիլ, կարող էին հոկտեմբեր, կամ 2012-ի դեկտեմբեր գրել, մե՞զ ինչ: Մեր գործի տերը մենք ենք, մեր դատի պահանջատերը մենք ենք, մեր մարտ ամսի ՀԱՂԹԱՆԱԿԻ երաշխիքն ու իրականացնողը` էլի մենք:
- Մ.Մ.
ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԵՔ ԽԱՅԾ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ 17
Ստրասբուրգում տարած «հաղթանակից» հետո, որքան էլ տարօրինակ է, Սերժ Սարգսյանը միանգամից ծանր վիճակում է հայտնվել։ Եվ դա վերաբերում է ոչ այնքան ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որքան հայ-թուրքական ...ՉԱՐԱՃՃԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
4Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ նկատողություն է հայտարարել առողջապահության փոխնախարարներ Թաթուլ Հակոբյանին եւ Աբրահամ Մանուկյանին` «պետական պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսեւորելու համար»։ ...ԹԱԼԱՆ` ՍՐՏԱՃՄԼԻԿ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐՈՎ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ 1Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը նորից է անդրադարձել ոսկու շուկային եւ սրտաճմլիկ բառերով ներկայացրել այնտեղ տիրող իրավիճակը։ Աշխատանքային պայմանները, պարզվում է, անմարդկային ...ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
13ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԵՐԱԶԸ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցություն է, բայց աշխատասենյակի դուռը դեռ փակ է։ Իրենք ընդունարանում սպասում են։ Քարտուղարուհին, դեմքի տրտում արտահայտությամբ, ոտնածայրերի վրա ...ԴԱՇՆԱԿ ՄԱՐՏՈՒՆԻ ԲԻԶՆԵՍԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Շարունակելի 20
Երեկ տեղեկություններ ստացանք, որ Լոռու մարզի դատախազությունը պատրաստվում է ինչ-ինչ ստուգումներ անցկացնել Դսեղի անտառտնտեսությունում: Արդեն խոսակցություններ են տարածվում, որ բնապահպանության նախարարության ...ԱՐԳԱՄԻՉՆ ԻՐ ՎՐԱՅԻՑ ԳՑՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԹեեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը «ՉԻ» հետ զրույցում պաշտոնապես հայտարարեց, թե իրենք բաց նամակ «չեն ստացել» ու դեռ պետք է որոշ բաներ պարզեն այդ առնչությամբ, այնուամենայնիվ երեկ անձամբ ...ԵԽԽՎ
Մ.Մ. 2Հայերենս, մայրենիս հապավումներից ակներեւաբար խեղճ է: Տառեր- հնչյունները իրենց անուններից զրկվել են` Ե-ն Եչ չէ` այլեւս, այլ յէ, Հ-ն Հո չէ, Հը-է: Հիմա տարբեր-տարբեր օրինակները կողմ թողնելով այս խիստ ...ՀՈԳԵՄԵՏ ԴԵՂԵՐԻ ԿԱՐԻՔ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ՉԵ՛Ն ՈՒՆԵՆԱ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆՀոգեկան խնդիրներ ունեցող հիվանդները հայտնվել են բարդ իրավիճակում. վերջիններս մնացել են առանց իրենց հասանելիք հոգեմետ դեղերի: Ավանի հոգեբուժական դիսպանսերի գլխավոր բժիշկը չի կարողանում հիվանդներին ապահովել ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԲՋՆԻԻ» ՄԱՍԻՆ
Գ. ԱՐԱՄՅԱՆ 2Երեկ «Բջնի» հանքային ջրերի գործարանի» գլխավոր տնօրեն` Լ.Հարությունյանը հանդես է եկել Հայաստանի իշխանություններին եւ Հայաստանում գործող դեսպանատներին ուղղված բողոք- նամակով, որտեղ նա ներկայացրել է «Բջնի» ...ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
12Սերժ Սարգսյան - Կենդանակերպի նշանը` Սաշիկ։ Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է սեփական կամքից անկախ հանդիպումներով։ Երկուշաբթին անհաջող օր է։ Մոնտե-Կառլոյի ինքնաթիռը հարկադիր ...ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Ա ՏԱՐԵԼ, ԱՆՏԵՐԻՆ` ԳԵԼԸ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ 3Մենք պարբերաբար անդրադարձել ենք կրթության ոլորտում տիրող հոռի բարքերին` նպատակ ունենալով վերհանել այն տխուր իրականությունը, որ սեւ ամպի նման կախվել է մեր դպրոցների կամ բուհերի գլխին` ի տարբերություն ...
ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԵՔ ԽԱՅԾ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԴԱՇՆԱԿ ՄԱՐՏՈՒՆԻ ԲԻԶՆԵՍԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Շարունակելի
ՉԱՐԱՃՃԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԲՋՆԻԻ» ՄԱՍԻՆ
Գ. ԱՐԱՄՅԱՆ
ԹԱԼԱՆ` ՍՐՏԱՃՄԼԻԿ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐՈՎ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Ա ՏԱՐԵԼ, ԱՆՏԵՐԻՆ` ԳԵԼԸ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐԸ
Մ.Մ.ԱՐԳԱՄԻՉՆ ԻՐ ՎՐԱՅԻՑ ԳՑՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
- 410 Ծնվեց միջնադարյան պատմագրության ներկայացուցիչ Մովսես Խորենացին:
- 1799 Կ. Պոլսում ծնվեց Մխիթարյան միաբանության հիմնադիրներից և սյուներից մեկը՝ Էդուարդ Հյուրմուզյանը: (Վախճ. Հռոմում 1876թ-ին):
- 1901 Վանում ծնվեց Հկ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջանը: Խանջյանը զոհ գնաց Լավրենտի Բերիայի հերթական սադրանքին և սպանվեց 1936 թվականի հուլիսին Թիֆլիսում, ուր հրավիրված էր խորհրդակցության:
- 1915 Գաղթական վիճակագրության համաձայն, 1914 թվականի վերջին և 1915 թվականի սկզբին Արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից և Թուրքիային սահմանակից շրջաններից, Երևանի և Թիֆլիսի նահանգների 10 գավառներ են գաղթել շուրջ 49800 հայ:
- 1927 Երևանի մշակույթի տանը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի անդրանիկ շրջանավարտների հանդիսավոր նիստը:
- 1975 Երևանում բացվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:
- 2001 Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց 1915-ի Օսմանյան կայսրության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

