
ԱՐԳԱՄԻՉՆ ԻՐ ՎՐԱՅԻՑ ԳՑՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Թեեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը «ՉԻ» հետ զրույցում պաշտոնապես հայտարարեց, թե իրենք բաց նամակ «չեն ստացել» ու դեռ պետք է որոշ բաներ պարզեն այդ առնչությամբ, այնուամենայնիվ երեկ անձամբ է գնացել կալանավայրեր` նույն բաց նամակի հետքերով:
Հիշեցնենք, որ խոսքը քաղբանտարկյալ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի եւ Սասուն Միքայելյանի բաց նամակի մասին է` ուղղված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Պատգամավորները ԱԺ նախագահից պահանջել են հրավիրել արտահերթ նիստ` իրենց եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մասնակցությամբ: Սակայն մինչեւ օրս մեզ այդպես էլ չի հաջողվել խորհրդարանում գտնել որեւէ պատասխանատու մարդու, ով իրավասու լինի հստակ ասելու` հրավիրվելո՞ւ է արտահերթ նիստ, թե՞ ոչ: Բոլորը միաբերան պնդում են, թե իրենք նամակ չեն ստացել` մոռանալով, որ խոսքը բաց նամակի մասին է:
Ինչեւէ, երեկ հայտնի դարձավ, որ Հովիկ Արգամիչը ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանին ու իր գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանին ուղարկել է ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին եւ Հակոբ Հակոբյանին հանդիպելու: Ըստ ԱԺ պաշտոնական կայքի, Գեղամ Ղարիբջանյանը եւ Վիկտոր Մնացականյանը պատգամավորներին պարզաբանումներ են ներկայացրել իրենց դիմումի վերաբերյալ` նշելով որ «ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` Հանրապետության նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ»: Այսինքն, Արգամիչի բանագնացները քաղբանտարկյալներին հասկացրել են, որ Աբրահամյանից որեւէ բան կախված չէ, ու նա իրավունք չունի արտահերթ նիստ հրավիրել: Բայց այս բացատրություններից զատ, պաշտոնական կայքում բավականին գեղեցիկ շարադրանքով հիշեցում է արվում, թե պատգամավորների քրեական գործը գտնվում է դատաքննության փուլում, եւ «քննությունը պետք է ընթանա քրեական դատավարության` օրինականության, օրենքի եւ դատարանի առջեւ հավասարության, անձի իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը հարգելու, դատական քննության հրապարակայնության, անմեղության կանխավարկածի, գործի արդարացի քննության եւ այլ սկզբունքներին համապատասխան»: Եվ սա դեռ ամբողջը չէ, բանագնացները քաղբանտարկյալներին ասել են, թե «արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են եւ ենթարկվում են միայն օրենքին»: Այսինքն ասել են մի բան, որին Հայաստանում գրեթե ոչ ոք չի հավատում, այդ թվում եւ իրենք:
Իհարկե, ԱԺ պաշտոնական կայքում գրված չէ, թե ինչ պատասխան են տվել քաղբանտարկյալ պատգամավորները ԱԺ աշխատակազմի ղեկավարին: Մեր տեղեկություններով, քաղբանտարկյալները եւս մեկ անգամ իրենց հյուրերին հիշեցրել են, որ իրենք կնստեն այնքան, ինչքան պետք է, բայց երբեք ոտքի չեն կանգնի դատարանում, քանի որ չեն վստահում Հայաստանի իրավապահ որեւէ կառույցի: Պատգամավորները Արգամիչին միջնորդավորված փոխանցել են, որ իրենց դատելու համար որեւէ հիմք չունեն ոչ դատախազները, ոչ էլ դատավորը: Բացի այդ, ե՛ւ Հակոբյանը, ե՛ւ Միքայելյանը, ե՛ւ Մալխասյանը Գեղամ Ղարիբջանյանին ասել են, թե իրենք շատ լավ են հասկանում, որ իրենց կալանավորելը քաղաքական որոշման արդյունք է եւ միայն այդ հարթությունում է լուծվելու նաեւ իրենց ազատության հարցը: Ու որքան էլ, որ ԱԺ աշխատակիցները փորձել են հարցը տեղափոխել իրավական հարթություն, քաղբանտարկյալները կրկնել են իրենց ասելիքը:
ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք նաեւ, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը պատգամավորներին տեղեկացրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 225 (Զանգվածային անկարգություններ) եւ 300 (իշխանության յուրացում) հոդվածներում «փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որին հանձնարարված է օրինագծի մշակման ժամանակ հաշվի առնել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայից սահմանված չափորոշիչները եւ օրենքի` իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանեցնելու հարցը»: Իսկ դա նշանակում է, որ քաղբանտարկյալների հարցն, ըստ ամենայնի, կլուծվի փետրվարի վերջերին, մարտ ամսին, քանի որ նախագծերը մշակվելուց հետո պետք է քննարկվեն ու քվեարկության դրվեն խորհրդարանում, որից հետո էլ նախագահը վավերացնի այն: Մի խոսքով, արվում է ամեն ինչ «7» քաղբանտարկյալների գործը հնարավորինս ձգձգելու համար: Իշխանություններին չափազանց դժվար է քաղբանտարկյալներին ե՛ւ դատապարտելը, ե՛ւ ազատ արձակելը:
Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանական արտահերթ նիստ հրավիրելու խնդրին, ապա, անշուշտ, դժվար է հավատալ, թե ինչպես էր քրեական անցյալով հարուստ այսօրվա ԱԺ նախագահը համարձակվելու գլխավոր դատախազին հրավիրել ԱԺ եւ պատկերավոր ասած` բացատրություն պահանջել: Իսկ մականունավոր պատգամավորների դեպքում վիճակն ավելի տխուր է. նրանք այնպիսի արարքներ են գործել ու գործում, որ անգամ դատախազի շողքից են վախենում ու երբեք իրենց ստորագրությամբ համաձայնություն չեն տա ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու` դատախազից բացատրություններ պահանջելու համար: Մեր երկրում համարձակություն ունեցող մարդկանց դեֆիցիտ կա, որը նկատվում է հատկապես խորհրդարանում:
Ինչեւէ, դառնանք ԱԺ պաշտոնական տեղեկությանը, որտեղ գրված է, թե «Գեղամ Ղարիբջանյանը եւ Վիկտոր Մնացականյանը հետաքրքրվեցին պատգամավորների առողջական վիճակով եւ կեցության պայմաններով»: Թե առողջական ինչ վիճակում են գտնվում քաղբանտարկյալները, կայքը լռում է:
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Հակոբ Հակոբյանը գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում, որտեղ սիստեմաներ է ընդունում, իսկ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը շարունակում է մնալ մտահոգիչ: «Բայց մենք բողոքող տղա չենք»,- ԱԺ աշխատակազմի ղեկավարին երեկ բազմիցս ասել են քաղբանտարկյալ պատգամավորները:
- ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԵՔ ԽԱՅԾ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ 17
Ստրասբուրգում տարած «հաղթանակից» հետո, որքան էլ տարօրինակ է, Սերժ Սարգսյանը միանգամից ծանր վիճակում է հայտնվել։ Եվ դա վերաբերում է ոչ այնքան ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որքան հայ-թուրքական ...ՉԱՐԱՃՃԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
4Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ նկատողություն է հայտարարել առողջապահության փոխնախարարներ Թաթուլ Հակոբյանին եւ Աբրահամ Մանուկյանին` «պետական պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսեւորելու համար»։ ...ԹԱԼԱՆ` ՍՐՏԱՃՄԼԻԿ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐՈՎ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ 1Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը նորից է անդրադարձել ոսկու շուկային եւ սրտաճմլիկ բառերով ներկայացրել այնտեղ տիրող իրավիճակը։ Աշխատանքային պայմանները, պարզվում է, անմարդկային ...ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
13ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԵՐԱԶԸ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցություն է, բայց աշխատասենյակի դուռը դեռ փակ է։ Իրենք ընդունարանում սպասում են։ Քարտուղարուհին, դեմքի տրտում արտահայտությամբ, ոտնածայրերի վրա ...ԴԱՇՆԱԿ ՄԱՐՏՈՒՆԻ ԲԻԶՆԵՍԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Շարունակելի 20
Երեկ տեղեկություններ ստացանք, որ Լոռու մարզի դատախազությունը պատրաստվում է ինչ-ինչ ստուգումներ անցկացնել Դսեղի անտառտնտեսությունում: Արդեն խոսակցություններ են տարածվում, որ բնապահպանության նախարարության ...ԱՐԳԱՄԻՉՆ ԻՐ ՎՐԱՅԻՑ ԳՑՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԹեեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը «ՉԻ» հետ զրույցում պաշտոնապես հայտարարեց, թե իրենք բաց նամակ «չեն ստացել» ու դեռ պետք է որոշ բաներ պարզեն այդ առնչությամբ, այնուամենայնիվ երեկ անձամբ ...ԵԽԽՎ
Մ.Մ. 2Հայերենս, մայրենիս հապավումներից ակներեւաբար խեղճ է: Տառեր- հնչյունները իրենց անուններից զրկվել են` Ե-ն Եչ չէ` այլեւս, այլ յէ, Հ-ն Հո չէ, Հը-է: Հիմա տարբեր-տարբեր օրինակները կողմ թողնելով այս խիստ ...ՀՈԳԵՄԵՏ ԴԵՂԵՐԻ ԿԱՐԻՔ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ՉԵ՛Ն ՈՒՆԵՆԱ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆՀոգեկան խնդիրներ ունեցող հիվանդները հայտնվել են բարդ իրավիճակում. վերջիններս մնացել են առանց իրենց հասանելիք հոգեմետ դեղերի: Ավանի հոգեբուժական դիսպանսերի գլխավոր բժիշկը չի կարողանում հիվանդներին ապահովել ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԲՋՆԻԻ» ՄԱՍԻՆ
Գ. ԱՐԱՄՅԱՆ 2Երեկ «Բջնի» հանքային ջրերի գործարանի» գլխավոր տնօրեն` Լ.Հարությունյանը հանդես է եկել Հայաստանի իշխանություններին եւ Հայաստանում գործող դեսպանատներին ուղղված բողոք- նամակով, որտեղ նա ներկայացրել է «Բջնի» ...ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
12Սերժ Սարգսյան - Կենդանակերպի նշանը` Սաշիկ։ Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է սեփական կամքից անկախ հանդիպումներով։ Երկուշաբթին անհաջող օր է։ Մոնտե-Կառլոյի ինքնաթիռը հարկադիր ...ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Ա ՏԱՐԵԼ, ԱՆՏԵՐԻՆ` ԳԵԼԸ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ 3Մենք պարբերաբար անդրադարձել ենք կրթության ոլորտում տիրող հոռի բարքերին` նպատակ ունենալով վերհանել այն տխուր իրականությունը, որ սեւ ամպի նման կախվել է մեր դպրոցների կամ բուհերի գլխին` ի տարբերություն ...
ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԵՔ ԽԱՅԾ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԴԱՇՆԱԿ ՄԱՐՏՈՒՆԻ ԲԻԶՆԵՍԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Շարունակելի
ՉԱՐԱՃՃԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԲՋՆԻԻ» ՄԱՍԻՆ
Գ. ԱՐԱՄՅԱՆ
ԹԱԼԱՆ` ՍՐՏԱՃՄԼԻԿ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐՈՎ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Ա ՏԱՐԵԼ, ԱՆՏԵՐԻՆ` ԳԵԼԸ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐԸ
Մ.Մ.ԱՐԳԱՄԻՉՆ ԻՐ ՎՐԱՅԻՑ ԳՑՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
- 410 Ծնվեց միջնադարյան պատմագրության ներկայացուցիչ Մովսես Խորենացին:
- 1799 Կ. Պոլսում ծնվեց Մխիթարյան միաբանության հիմնադիրներից և սյուներից մեկը՝ Էդուարդ Հյուրմուզյանը: (Վախճ. Հռոմում 1876թ-ին):
- 1901 Վանում ծնվեց Հկ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջանը: Խանջյանը զոհ գնաց Լավրենտի Բերիայի հերթական սադրանքին և սպանվեց 1936 թվականի հուլիսին Թիֆլիսում, ուր հրավիրված էր խորհրդակցության:
- 1915 Գաղթական վիճակագրության համաձայն, 1914 թվականի վերջին և 1915 թվականի սկզբին Արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից և Թուրքիային սահմանակից շրջաններից, Երևանի և Թիֆլիսի նահանգների 10 գավառներ են գաղթել շուրջ 49800 հայ:
- 1927 Երևանի մշակույթի տանը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի անդրանիկ շրջանավարտների հանդիսավոր նիստը:
- 1975 Երևանում բացվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:
- 2001 Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց 1915-ի Օսմանյան կայսրության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

