
ԴԱՇՆԱԿ ՄԱՐՏՈՒՆԻ ԲԻԶՆԵՍԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Երեկ տեղեկություններ ստացանք, որ Լոռու մարզի դատախազությունը պատրաստվում է ինչ-ինչ ստուգումներ անցկացնել Դսեղի անտառտնտեսությունում: Արդեն խոսակցություններ են տարածվում, որ բնապահպանության նախարարության ներկայացուցիչները եւս պատրաստվում են մեկնել հանցագործության վայր եւ այնտեղ ստուգումներ անցկացնել: Հիշեցնենք, որ չնայած «Հայանտառ» պետական ընկերությունը ենթարկվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, այնուամենայնիվ, բնապահպանության նախարարությունը «Հայանտառի» վրա վերահսկողության ֆունկցիա ունի: Իսկ թե ի՞նչ քայլեր է իր հերթին պատրաստվում իրականացնել գյուղնախարարությունը, ի դեմս` նախարար եւ միաժամանակ «Ավշար» գինու եւ օղու գործարանի սեփականատեր ՀՅԴ-ական Արամայիս Գրիգորյանի, առայժմ պարզ չէ:
Երեկվա հրապարակման մեջ մենք արդեն գրել էինք, որ 2008 թ. ընթացքում 15 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով գումար էր անհետացել Դսեղի անտառտնտեսության դրամարկղից, ինչի արդյունքում անտառտնտեսության պետ Արմեն Այդինյանը «փուռն էր տվել» հաշվապահ Անահիտ Ջաղինյանին: «Քո ստորագրությունն է դրված թղթերի տակ, դու էլ պետք է պատասխան տաս», հայտարարել էր Արմենչոն եւ գործից ազատել հաշվապահ Ջաղինյանին: Թեման շարունակելով` նշենք, որ երեկ մեզ հայտնի դարձավ այս պատմության եւս մեկ դրվագ. հաշվապահը, տեսնելով, որ իր վրա են փորձում ջարդել գործը, սկսել է տարբեր ատյանների դիմում-բողոքներ ներկայացնել: Այդ դիմումներում Ջաղինյանը բացահայտել է շատ հետաքրքիր մանրամասներ` պատմելով, թե ինչպես են օրինակ Լալվարի եւ Դսեղի անտառտնտեսությունները հանցավոր համաձայնության եկել ու լայնածավալ ապօրինի ծառահատումներ իրականացրել: Ըստ այդ բացահատումների` թղթարարությունն իրականացվել է մի անտառտնտեսության անունից, իսկ ծառերը հատվել են մյուսի կողմից: Այսինքն` պարզ մեքենայության մեխանիզմ է գործել. մեկը թուղթ է տվել, թե պլանային հատումներ են տեղի ունեցել, իսկ մյուսը` ապօրինի հատումներ է իրականացրել իր անտառտնտեսության սահմաններում: (Ի դեպ` հատվածներ կան, որ առանց անտառի քարտեզի դժվար է ասել, թե նշված հատվածը որ անտառտնտեսությանն է պատկանում): Երբ Ջաղինյանը սկսել է բողոքել, Այդինյանը այս ամբողջ «պրեսինգի» արդյունքում փորձել է նրա հետ համաձայնության գալ, թե «գործը ես կփակեմ, միայն թե բողոքներդ հետ վերցրու»: Թե այդ «բանակցություններն» ինչպես են ավարտվել, գիտենք, բայց դրան ավելի ուշ կանդրադառնանք:
Ինչ վերաբերում է Լալվարի անտառտնտեսությանը, ապա դրա պետը Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի աներձագն է` Կամո Շահնազարյանը: Վերջինս էլ իր հերթին «հնձում» է Հաղպատ եւ Ծաղկաշատ գյուղերի շրջակա անտառները, ինչպես նաեւ Ջիլիզայի եւ, առհասարակ, Վրաստանի հետ սահմանակից անտառները: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատում արված չէ: Բացի այն հսկայական էկոլոգիական վնասը, որն «ակնկալվում» է վերացվող անտառից, վտանգվում է նաեւ Հայաստանի տարածքը: Բանն այն է, որ Հայաստանի եւ Վրաստանի սահմանը այդ տարածքում հնարավոր չէ հստակ նախանշել, քանի որ այն գծագրված է բնական անտառներով եւ բնական ռելիեֆով: Ապօրինի ծառահատումների արդյունքում` հնարավոր է, որ Հայաստանի տարածքը կամաց-կամաց կրճատվի: Բայց դա առանձնապես չի հուզում Քոչինյանի աներձագին. վերջինս իր տախտակի եւ շինափայտի արտադրության «հոգսերով» է ապրում: Մասնավորապես` Ալավերդու շրջակայքում` անտառի մեջ` Հաղպատ ու Սանահին գյուղերից ոչ հեռու, տեղադրված է Կամո Շահնազարյանի սղոցարանն ու փայտի վերամշակման արտադրամասը:
Հիմա մի փոքր ետ գնանք եւ հիշեցնենք, թե երբ առաջին անգամ թալանվող ու ոչնչացվող անտառների մասին խոսք բացվեց: Դեռեւս 2007 թ. օգոստոսի 25-ին Վանաձորում սպանվեց Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը: Թեեւ սպանության բազմաթիվ վարկածներ էին շրջանառվում, այնուամենայնիվ, այս գործը այդպես էլ չբացահայտվեց, ու պատմությունը համարվեց ավարտված: Ինչո՞ւ ենք հիշում այս ամենը. այն պարզ պատճառով, որ դատախազի սպանության հիմնական վարկածը կապվում էր Լոռվա անտառների ապօրինի ծառահատումների հետ:
«Առավոտ» օրաթերթի լրագրող Նաիրա Մամիկոնյանը 2007 թ. սեպտեմբերի 4-ի «Սպանության նոր վարկած» հրապարակման մեջ գրում է. «Քչերն են կարծում, որ այդ երրորդ ուժը (նկատի ունի սպանության պատվիրատուներին-հեղ.) կարող է լինել ՀՀԿ նախագահին հավատարիմ «գեներալիտետը»` ի դեմս Արշալույս Փայտյանի, Լեւոն Երանոսյանի եւ Ռազմական ոստիկանության մարզային վարչության պետ Կամո Հովհաննիսյանի: Առավել եւս, ոչ ոք լուրջ չի համարում նրանց կողմից դատախազի սպանությունը պատվիրած լինելու վարկածը, թեեւ հիշյալ զինվորականներն ու նրանց հարազատները Լոռու անտառների ապօրինի ծառահատումների ակտիվ մասնակիցն են, եւ նրանց նկատմամբ 2006 թվականին սպանված դատախազը նաեւ քրգործեր էր հարուցել: Մեր տեղեկություններով, մեկ տարի առաջ դատախազի եւ «գեներալիտետի» միջեւ բախումը հարթվել էր, թերեւս, դատախազի համար շահավետ պայմաններով»:
«Վանաձորում բոլորն են համամիտ, որ Ա. Ղազարյանի սպանությունը պայմանավորված է տնտեսական շահերով, որովհետեւ այնտեղ, որտեղ խոշոր չափերի հասնող փողի շրջանառություն է եղել, դատախազը փորձել է միջամտել եւ պարտադրել իր մասնակցությունը` որպես փայատեր կամ «տանիք»: Հայտնի է, որ Լոռու մարզում ամենաշահութաբեր բիզնեսը «անտառն» է` Ջիլիզա, Շամրուղ, Լալվար, որի համար վանաձորցին, հենց վանաձորցիների ասելով, կարող է անգամ սպանության գնալ: Փայտանյութի բիզնեսը մարզում նաեւ նախկին մարզպետի եւ նրա հարազատների «փեշակն» էր, թեեւ դրանում ներգրավված էր նաեւ «գեներալիտետը», ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Իհարկե, բոլոր այս կողմերը ժամանակին փոխադարձ համաձայնության էին եկել ու «մեջ-մեջ» արել այդ բիզնեսը: Լոռու մարզում եւ սպանված դատախազը, եւ նրա նախորդը բազմաթիվ անգամ են նյութեր հավաքել եւ գործեր հարուցել անտառի ապօրինի ծառահատման եւ փայտանյութի ստվերային շրջանառության փաստերի առնչությամբ: Ընդ որում, այդ բիզնեսում շրջանառվող գումարը հասնում է մի քանի տասնյակ, եթե ոչ ավելի, միլիոն դոլարների»:
«ՀՅԴ-ն, որպես կուսակցություն, Լոռու մարզում ազդեցիկ չէ, փոխարենը ամենաեկամտաբեր` անտառի բիզնեսը Լոռու մարզում փաստացի գտնվում է այդ կուսակցության` ի դեմս անտառտնտեսության պետ Մարտուն Մաթեւոսյանի եւ Վահրամ Բաղդասարյանի, մի չնչին հատված էլ` «գեներալիտետի» ձեռքում: Վանաձորցիների ասելով, մեկ խորանարդ մետր արդյունաբերական փայտն արժե 800-1000 դոլար: Այդպիսի փայտը վերջին շրջանում ստվերային ճանապարհով արտահանվում է արտերկիր` Թուրքիայով մինչեւ Գերմանիա: Իսկ 6 ամիս առաջ անտառտնտեսությունը` ի դեմս ՀՅԴ կարկառուն գործիչների, «գործ է» բռնել նաեւ պարսիկների հետ: Դատախազն էլ, ըստ մեր աղբյուրների, փորձել է իր մասնաբաժինն ունենալ այդ չհարկվող բիզնեսում` սպառնալով հակառակ դեպքում իր հավաքած նյութերին ընթացք տալ: Հայտնի է նաեւ, որ Վ. Բաղդասարյանի հարաբերությունները միշտ էլ լարված են եղել Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետի հետ, իսկ ԱԺ ընտրություններից հետո նախկին պատգամավորը իր տապալման համար մեղադրել էր նաեւ ՀՀԿ-ի Վանաձորի կառույցին: Վանաձորում կարծում են, որ դատախազի սպանությունից հետո հիմնական կասկածը քաղաքապետի դեմ ուղղելը միանգամայն ձեռնտու է Վ. Բաղդասարյանին, իսկ դատախազի սպանությունը նրան ձեռնտու է նաեւ անտառի բիզնեսը եւս մեկ հոգու հետ չկիսելու իմաստով: Նույն պատճառաբանությամբ դատախազի սպանությունը, նաեւ ՀՀԿ-ի դիրքերի թուլացումն ու կուսակցության վարկաբեկումը մարզում ձեռնտու է ՀՅԴ-ին: Ընդ որում, Վանաձորում մեր ուշադրությունը հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ դատախազի սպանությունից անմիջապես հետո «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը առաջինն էր, որն այդ սպանությունը կապեց ՀՀԿ-ական քաղաքապետի հետ»:
Ինչպես տեսնում եք մամուլը դեռեւս 2007 թվականին բացահայտ գրել է, որ Լոռվա մարզում ամենաեկամտաբեր գործը` անտառի բիզնեսը, փաստացի գտնվում է ՀՅԴ-ի եւ մասնավորապես «Հայանտառի» պետ Մարտուն Մաթեւոսյանի ձեռքում:
Ինչ վերաբերում է Լոռու մարզի սպանված դատախազ Ալբերտ Ղազարյանի` անտառի ապօրինի ծառահատման եւ փայտանյութի ստվերային շրջանառության փաստերի առնչությամբ հարուցած գործերին, ապա դրանց ճակատագրին կանդրադառնանք առաջիկայում:
- Շարունակելի
ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԵՔ ԽԱՅԾ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ 17
Ստրասբուրգում տարած «հաղթանակից» հետո, որքան էլ տարօրինակ է, Սերժ Սարգսյանը միանգամից ծանր վիճակում է հայտնվել։ Եվ դա վերաբերում է ոչ այնքան ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որքան հայ-թուրքական ...ՉԱՐԱՃՃԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
4Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ նկատողություն է հայտարարել առողջապահության փոխնախարարներ Թաթուլ Հակոբյանին եւ Աբրահամ Մանուկյանին` «պետական պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսեւորելու համար»։ ...ԹԱԼԱՆ` ՍՐՏԱՃՄԼԻԿ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐՈՎ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ 1Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը նորից է անդրադարձել ոսկու շուկային եւ սրտաճմլիկ բառերով ներկայացրել այնտեղ տիրող իրավիճակը։ Աշխատանքային պայմանները, պարզվում է, անմարդկային ...ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
13ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԵՐԱԶԸ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցություն է, բայց աշխատասենյակի դուռը դեռ փակ է։ Իրենք ընդունարանում սպասում են։ Քարտուղարուհին, դեմքի տրտում արտահայտությամբ, ոտնածայրերի վրա ...ԴԱՇՆԱԿ ՄԱՐՏՈՒՆԻ ԲԻԶՆԵՍԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Շարունակելի 20
Երեկ տեղեկություններ ստացանք, որ Լոռու մարզի դատախազությունը պատրաստվում է ինչ-ինչ ստուգումներ անցկացնել Դսեղի անտառտնտեսությունում: Արդեն խոսակցություններ են տարածվում, որ բնապահպանության նախարարության ...ԱՐԳԱՄԻՉՆ ԻՐ ՎՐԱՅԻՑ ԳՑՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԹեեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը «ՉԻ» հետ զրույցում պաշտոնապես հայտարարեց, թե իրենք բաց նամակ «չեն ստացել» ու դեռ պետք է որոշ բաներ պարզեն այդ առնչությամբ, այնուամենայնիվ երեկ անձամբ ...ԵԽԽՎ
Մ.Մ. 2Հայերենս, մայրենիս հապավումներից ակներեւաբար խեղճ է: Տառեր- հնչյունները իրենց անուններից զրկվել են` Ե-ն Եչ չէ` այլեւս, այլ յէ, Հ-ն Հո չէ, Հը-է: Հիմա տարբեր-տարբեր օրինակները կողմ թողնելով այս խիստ ...ՀՈԳԵՄԵՏ ԴԵՂԵՐԻ ԿԱՐԻՔ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ՉԵ՛Ն ՈՒՆԵՆԱ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆՀոգեկան խնդիրներ ունեցող հիվանդները հայտնվել են բարդ իրավիճակում. վերջիններս մնացել են առանց իրենց հասանելիք հոգեմետ դեղերի: Ավանի հոգեբուժական դիսպանսերի գլխավոր բժիշկը չի կարողանում հիվանդներին ապահովել ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԲՋՆԻԻ» ՄԱՍԻՆ
Գ. ԱՐԱՄՅԱՆ 2Երեկ «Բջնի» հանքային ջրերի գործարանի» գլխավոր տնօրեն` Լ.Հարությունյանը հանդես է եկել Հայաստանի իշխանություններին եւ Հայաստանում գործող դեսպանատներին ուղղված բողոք- նամակով, որտեղ նա ներկայացրել է «Բջնի» ...ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
12Սերժ Սարգսյան - Կենդանակերպի նշանը` Սաշիկ։ Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է սեփական կամքից անկախ հանդիպումներով։ Երկուշաբթին անհաջող օր է։ Մոնտե-Կառլոյի ինքնաթիռը հարկադիր ...ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Ա ՏԱՐԵԼ, ԱՆՏԵՐԻՆ` ԳԵԼԸ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ 3Մենք պարբերաբար անդրադարձել ենք կրթության ոլորտում տիրող հոռի բարքերին` նպատակ ունենալով վերհանել այն տխուր իրականությունը, որ սեւ ամպի նման կախվել է մեր դպրոցների կամ բուհերի գլխին` ի տարբերություն ...
ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԵՔ ԽԱՅԾ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԴԱՇՆԱԿ ՄԱՐՏՈՒՆԻ ԲԻԶՆԵՍԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Շարունակելի
ՉԱՐԱՃՃԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԲՋՆԻԻ» ՄԱՍԻՆ
Գ. ԱՐԱՄՅԱՆ
ԹԱԼԱՆ` ՍՐՏԱՃՄԼԻԿ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐՈՎ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Ա ՏԱՐԵԼ, ԱՆՏԵՐԻՆ` ԳԵԼԸ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐԸ
Մ.Մ.ԱՐԳԱՄԻՉՆ ԻՐ ՎՐԱՅԻՑ ԳՑՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
- 410 Ծնվեց միջնադարյան պատմագրության ներկայացուցիչ Մովսես Խորենացին:
- 1799 Կ. Պոլսում ծնվեց Մխիթարյան միաբանության հիմնադիրներից և սյուներից մեկը՝ Էդուարդ Հյուրմուզյանը: (Վախճ. Հռոմում 1876թ-ին):
- 1901 Վանում ծնվեց Հկ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջանը: Խանջյանը զոհ գնաց Լավրենտի Բերիայի հերթական սադրանքին և սպանվեց 1936 թվականի հուլիսին Թիֆլիսում, ուր հրավիրված էր խորհրդակցության:
- 1915 Գաղթական վիճակագրության համաձայն, 1914 թվականի վերջին և 1915 թվականի սկզբին Արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից և Թուրքիային սահմանակից շրջաններից, Երևանի և Թիֆլիսի նահանգների 10 գավառներ են գաղթել շուրջ 49800 հայ:
- 1927 Երևանի մշակույթի տանը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի անդրանիկ շրջանավարտների հանդիսավոր նիստը:
- 1975 Երևանում բացվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:
- 2001 Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց 1915-ի Օսմանյան կայսրության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

