
ԹԱԼԱՆ` ՍՐՏԱՃՄԼԻԿ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐՈՎ
Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը նորից է անդրադարձել ոսկու շուկային եւ սրտաճմլիկ բառերով ներկայացրել այնտեղ տիրող իրավիճակը։
Աշխատանքային պայմանները, պարզվում է, անմարդկային են, ամռանը շոգ է եւ օդափոխություն չկա, ձմռանը ցուրտ է, իսկ տոնավաճառի տերերն իրենց ստացած գերշահույթներով պայմանները բարելավելու փոխարեն էլիտար տներ ու դղյակներ են կառուցում։ Վարչապետը նաեւ սպառնացել է, թե եթե տոնավաճառի տերերն ի վիճակի չեն նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծել, կգտնվեն ուրիշները, ու նաեւ նշել է, որ նրանք հարկեր են թաքցնում եւ այլն։ Մի խոսքով` վարչապետի ազնիվ ցասումը երեւի շատերի աչքերից խանդաղատանքի արցունքներ կորզեց։ Այո, վերջապես գտնվեց մեկը, ով իսկապես մտածում է շարքային քաղաքացիների աշխատանքային պայմանների մասին եւ պատրաստ է պաշտպանել նրանց շահերն` ընդդեմ «կապիտալիստական տզրուկների...»։
Շա՛տ հուզիչ էր։ Սկզբում քիչ էր մնում նույնիսկ հավատայինք։ Չէ, ճիշտ հասկացեք, աշխատանքային ահավոր պայմանների, գերշահույթների եւ հարկերը թաքցնելու մասին Տիգրան Սարգսյանն ամեն ինչ ճիշտ է ասում։ Բայց, որքան հիշում ենք, ոսկու շուկայի աշխատողները Տիգրան Սարգսյանի հետ զրուցելիս ամենեւին էլ աշխատանքային ծանր պայմաններից չէին բողոքում։ Նրանք հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառման որոշման դեմ էին բողոքում եւ պահանջում էին վերադառնալ հին ձեւին` հաստատագրված վճարներին։ Խնդիրը նույնիսկ այն չէ` արդարացի՞ են այդ պահանջները, թե ոչ։ Խնդիրն այն է, որ ոսկու առեւտրականները բողոքում են ՀԴՄ-ների տեղադրման դեմ եւ ներկայացնում իրենց փաստարկները, իսկ վարչապետն ի պատասխան գոռգոռում է շուկայի տիրոջ վրա ու հարցն այնպես ներկայացնում, իբր վաճառականների հիմնական բողոքն աշխատանքային վատ պայմանների դեմ է։ Ավելի պարզունակ պոպուլիզմ հնարավոր չէ պատկերացնել։ Լավ, ենթադրենք` շուկայի տերն իր դղյակներից մեկը վաճառեց ու այդ գումարով շուկան ծայրից ծայր «եվրոռեմոնտ» արեց. դրանից հետո առեւտրականները կարողանալո՞ւ են ՀԴՄ-ներ տեղադրել ու դրա տակից դուրս գալ։ Մյուս կողմից էլ` իհարկե ցանկացած տոնավաճառում պիտի նորմալ պայմաններ լինեն, բայց դա որոշումներով չի լինում։ Դրա համար մրցակցություն է պետք, որպեսզի շուկաների տերերն իրար հետ մրցեն, թե ով ավելի լավ պայմաններ կստեղծի եւ ավելի շատ աշխատողներ կունենա։ Այս իշխանությունները մինչեւ հիմա ի՞նչ են արել մրցակցային դաշտ ապահովելու համար։ Ճիշտ հակառակը` ամեն ինչ արել են, որպեսզի մրցակցությունը վերանա։
Եվ այնուամենայնիվ` ինչո՞ւ է Տիգրան Սարգսյանը թեւերը քշտել ու հարձակվել ոսկու շուկայի սեփականատիրոջ վրա։ Ո՞րն է այս անակնկալ հարայհրոցի իրական պատճառը։ Ըստ երեւույթին Տիգրան Սարգսյանին բարկացրել է այն, որ ոսկու շուկայի առեւտրականները բարձրաձայն բողոքել են ՀԴՄ-ների տեղադրման դեմ, իսկ շուկայի տերը չի կարողացել կանխել դա։ Ռեժիմի տրամաբանությամբ, ցանկացած մեկը, ով Հայաստանում փող է աշխատում, պիտի վերահսկի «իր աշխատողներին» եւ թույլ չտա, որ նրանք որեւէ հարցով իշխանությունների դեմ բողոքեն։ Համոզելով կլինի, վախեցնելով, թե «ախրաննիկներին» քսի տալով` իրենց գործն է, միայն թե վերահսկեն։ Այսինքն, տոնավաճառների տերերին Տիգրան Սարգսյանի ասածը մոտավորապես հետեւյալն է. «Մենք որոշել ենք այդ մարդկանց մինչեւ վերջ քամել, բայց դուք էլ եք քամում։ Ուրեմն եթե այդ մարդիկ բողոքեն, դո՛ւք պիտի նրանց հարցերը լուծեք ու մեզ գլխացավանքի մեջ չգցեք։ Ոնց ուզում եք արեք, բայց մենք թալանի որոշումից հետ չենք կանգնելու։ Եթե չեք կարողանում` ուրիշներին կճարենք, նրանք զաստավիտով այդ մարդկանց կստիպեն աշխատել»։ Հիմա ինքներդ դատեք` այս ամենի մեջ «շարքային վաճառականների» նկատմամբ իրական մտահոգություն կա՞, թե ոչ։
Եվս մի դիտարկում. եթե կոնկրետ այդ շուկայի տերը թաքցրել է հարկերը, ապա պետք է ոչ թե սոցիալական արդարության մասին բոցաշունչ ճառեր արտասանել, այլ քրեական գործ հարուցել, մեղավորներին պատժել եւ վերականգնել պետությանը հասցված վնասը` թեկուզ նույն այդ դղյակները վաճառելու եղանակով։ Բայց այս ամբողջ պատմությունն ի հայտ է եկել ՀԴՄ-ների տեղադրման պատճառով, իսկ այդ որոշումը ոչ թե շուկայի տերն է կայացրել, այլ կառավարությունը։ Այնպես որ` իզուր է Տիգրան Սարգսյանը փորձում սիրաշահել առեւտրականներին ու նրանց բողոքն ուղղել դեպի ուրիշ կողմ։ Նրանք շատ լավ գիտեն, թե ինչի համար են պայքարում եւ ում դեմ։
- ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԵՔ ԽԱՅԾ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ 17
Ստրասբուրգում տարած «հաղթանակից» հետո, որքան էլ տարօրինակ է, Սերժ Սարգսյանը միանգամից ծանր վիճակում է հայտնվել։ Եվ դա վերաբերում է ոչ այնքան ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որքան հայ-թուրքական ...ՉԱՐԱՃՃԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
4Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ նկատողություն է հայտարարել առողջապահության փոխնախարարներ Թաթուլ Հակոբյանին եւ Աբրահամ Մանուկյանին` «պետական պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսեւորելու համար»։ ...ԹԱԼԱՆ` ՍՐՏԱՃՄԼԻԿ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐՈՎ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ 1Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը նորից է անդրադարձել ոսկու շուկային եւ սրտաճմլիկ բառերով ներկայացրել այնտեղ տիրող իրավիճակը։ Աշխատանքային պայմանները, պարզվում է, անմարդկային ...ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
13ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԵՐԱԶԸ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցություն է, բայց աշխատասենյակի դուռը դեռ փակ է։ Իրենք ընդունարանում սպասում են։ Քարտուղարուհին, դեմքի տրտում արտահայտությամբ, ոտնածայրերի վրա ...ԴԱՇՆԱԿ ՄԱՐՏՈՒՆԻ ԲԻԶՆԵՍԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Շարունակելի 20
Երեկ տեղեկություններ ստացանք, որ Լոռու մարզի դատախազությունը պատրաստվում է ինչ-ինչ ստուգումներ անցկացնել Դսեղի անտառտնտեսությունում: Արդեն խոսակցություններ են տարածվում, որ բնապահպանության նախարարության ...ԱՐԳԱՄԻՉՆ ԻՐ ՎՐԱՅԻՑ ԳՑՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԹեեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը «ՉԻ» հետ զրույցում պաշտոնապես հայտարարեց, թե իրենք բաց նամակ «չեն ստացել» ու դեռ պետք է որոշ բաներ պարզեն այդ առնչությամբ, այնուամենայնիվ երեկ անձամբ ...ԵԽԽՎ
Մ.Մ. 2Հայերենս, մայրենիս հապավումներից ակներեւաբար խեղճ է: Տառեր- հնչյունները իրենց անուններից զրկվել են` Ե-ն Եչ չէ` այլեւս, այլ յէ, Հ-ն Հո չէ, Հը-է: Հիմա տարբեր-տարբեր օրինակները կողմ թողնելով այս խիստ ...ՀՈԳԵՄԵՏ ԴԵՂԵՐԻ ԿԱՐԻՔ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ՉԵ՛Ն ՈՒՆԵՆԱ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆՀոգեկան խնդիրներ ունեցող հիվանդները հայտնվել են բարդ իրավիճակում. վերջիններս մնացել են առանց իրենց հասանելիք հոգեմետ դեղերի: Ավանի հոգեբուժական դիսպանսերի գլխավոր բժիշկը չի կարողանում հիվանդներին ապահովել ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԲՋՆԻԻ» ՄԱՍԻՆ
Գ. ԱՐԱՄՅԱՆ 2Երեկ «Բջնի» հանքային ջրերի գործարանի» գլխավոր տնօրեն` Լ.Հարությունյանը հանդես է եկել Հայաստանի իշխանություններին եւ Հայաստանում գործող դեսպանատներին ուղղված բողոք- նամակով, որտեղ նա ներկայացրել է «Բջնի» ...ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
12Սերժ Սարգսյան - Կենդանակերպի նշանը` Սաշիկ։ Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է սեփական կամքից անկախ հանդիպումներով։ Երկուշաբթին անհաջող օր է։ Մոնտե-Կառլոյի ինքնաթիռը հարկադիր ...ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Ա ՏԱՐԵԼ, ԱՆՏԵՐԻՆ` ԳԵԼԸ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ 3Մենք պարբերաբար անդրադարձել ենք կրթության ոլորտում տիրող հոռի բարքերին` նպատակ ունենալով վերհանել այն տխուր իրականությունը, որ սեւ ամպի նման կախվել է մեր դպրոցների կամ բուհերի գլխին` ի տարբերություն ...
ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԵՔ ԽԱՅԾ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԴԱՇՆԱԿ ՄԱՐՏՈՒՆԻ ԲԻԶՆԵՍԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Շարունակելի
ՉԱՐԱՃՃԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԲՋՆԻԻ» ՄԱՍԻՆ
Գ. ԱՐԱՄՅԱՆ
ԹԱԼԱՆ` ՍՐՏԱՃՄԼԻԿ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐՈՎ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Ա ՏԱՐԵԼ, ԱՆՏԵՐԻՆ` ԳԵԼԸ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐԸ
Մ.Մ.ԱՐԳԱՄԻՉՆ ԻՐ ՎՐԱՅԻՑ ԳՑՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
- 410 Ծնվեց միջնադարյան պատմագրության ներկայացուցիչ Մովսես Խորենացին:
- 1799 Կ. Պոլսում ծնվեց Մխիթարյան միաբանության հիմնադիրներից և սյուներից մեկը՝ Էդուարդ Հյուրմուզյանը: (Վախճ. Հռոմում 1876թ-ին):
- 1901 Վանում ծնվեց Հկ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջանը: Խանջյանը զոհ գնաց Լավրենտի Բերիայի հերթական սադրանքին և սպանվեց 1936 թվականի հուլիսին Թիֆլիսում, ուր հրավիրված էր խորհրդակցության:
- 1915 Գաղթական վիճակագրության համաձայն, 1914 թվականի վերջին և 1915 թվականի սկզբին Արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից և Թուրքիային սահմանակից շրջաններից, Երևանի և Թիֆլիսի նահանգների 10 գավառներ են գաղթել շուրջ 49800 հայ:
- 1927 Երևանի մշակույթի տանը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի անդրանիկ շրջանավարտների հանդիսավոր նիստը:
- 1975 Երևանում բացվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:
- 2001 Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց 1915-ի Օսմանյան կայսրության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

