
ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԵՔ ԽԱՅԾ

Ստրասբուրգում տարած «հաղթանակից» հետո, որքան էլ տարօրինակ է, Սերժ Սարգսյանը միանգամից ծանր վիճակում է հայտնվել։ Եվ դա վերաբերում է ոչ այնքան ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որքան հայ-թուրքական հարաբերություններին։ Երեկ Դավոսում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից առաջ Թուրքիայի վարչապետ Էրդողանը մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել, որոնք ինչ-որ առումով բացահայտում են հայ-թուրքական այս ամբողջ «ֆլիրտի» նրբերանգները։
Իսկ ի՞նչ է ասել Էրդողանը։ «Մենք չենք կարող Ադրբեջանին միայնակ թողնել Ղարաբաղի խնդրում», հայտարարել է նա եւ ավելացրել, թե «հայ-թուրքական հետագա բանակցությունների հստակ ծրագիր կարող է կազմվել այն դեպքում, երբ մենք զգանք, որ հայկական կողմից հարաբերությունների կարգավորմանն ուղղված անկեղծ ձգտում կա»։ Հասկացա՞ք։ Այսինքն, եթե հայկական կողմը ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված «անկեղծ ձգտում» չցուցաբերի, հայ-թուրքական բանակցությունները չեն շարունակվի (հստակ ծրագիր չեն ունենա)։ Սա Թուրքիայի կողմից մի քիչ «սիրուն բան չի», որովհետեւ Սերժ Սարգսյանն ամեն առիթով հայտարարում էր, թե հայ-թուրքական հարաբերությունները չպետք է կապել ղարաբաղյան խնդրի հետ։ Հիմա Թուրքիան փաստորեն հակառակն է պնդում, ընդ որում` բացահայտորեն հայտարարում է, որ «Ադրբեջանին մենակ չի թողնի» (այսինքն` անկողմնակալ չէ)։ Ավելին. Էրդողանը բացահայտորեն խոսում է Թուրքիայի միջնորդական առաքելության մասին։ Նա հայտարարում է, թե «բնականաբար, ես Սարգսյանին հանդիպելուց առաջ բանակցում եմ Իլհամ Ալիեւի հետ։ Իմ եւ Ալիեւի հանդիպումը կհստակեցնի Սարգսյանի հետ բանակցությունների օրակարգը»։ Միջնորդական առաքելությունը հո «պոզով-պոչով» չի՞ լինում։
Թուրքիայի պահվածքը հասկանալի է։ Նրանք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորում են ղարաբաղյան խնդրով, միջնորդություն են իրականացնում եւ չեն էլ թաքցնում, որ Ադրբեջանի կողմից են։ Բայց սա որեւէ մեկի համար նորություն չէ։ Մեզ ավելի շատ Սերժ Սարգսյանի պահվածքն է հետաքրքրում։ Ընդ որում, առանցքային հարցը հետեւյալն է` ինչո՞ւ նա սկսեց այս թամաշան եւ ինչո՞ւ Գյուլին հրավիրեց Հայաստան։ Ո՞րն էր այդ քայլի նպատակը։ Եթե հիշում եք, այդ «ֆուտբոլային» խոսքազրույցի առանցքն այն էր, որ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել, եթե Թուրքիան մինչ այդ բացի սահմանը։ Այդ «գաղափարը» շատ արագ ձախողվեց, որովհետեւ նախ` Հայաստանում մեծ աղմուկ բարձրացավ, եւ երկրորդ` Թուրքիան համարեց, որ սահմանը բացելու դիմաց միայն հանձնաժողովի ստեղծումը քիչ է, եւ կարելի է Հայաստանից ավելին պահանջել։ Այլ կերպ ասած, Հայաստանը փորձեց սահմանը բացել` առանց ղարաբաղյան խնդիրը կարգավորելու, եւ կատարելապես ձախողվեց (Էրդողանի երեկվա հայտարարությունները դրա լավագույն ապացույցն են)։ Հիմա` երկրորդ հարցը. իսկ արժե՞ արդյոք այս իրավիճակում շարունակել Թուրքիայի հետ բանակցությունները։ Վերջին հաշվով, եթե ղարաբաղյան խնդիրը կարգավորվի, հայ-թուրքական սահմանն այսպես թե այնպես կբացվի։ Ուրեմն էլ ի՞նչ կարիք կա ղարաբաղյան բանակցություններում ներգրավել նաեւ Թուրքիային, եթե ստացվում է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում է լուծվում։
Ամբողջ խնդիրն այն է, որ 2008-ի ամռանը Սերժ Սարգսյանի վիճակն ահավոր էր` ե՛ւ ներքաղաքական առումով, ե՛ւ արտաքին քաղաքական ճնշումների իմաստով, եւ նա ստիպված էր նետվել Թուրքիայի գիրկը։ Դա, ի դեպ, նրան իսկապես օգնեց. միջազգային կառույցների վերաբերմունքը նրա նկատմամբ կտրուկ փոխվեց։ Պրոբլեմն ընդամենը այն է, որ ամեն ինչի համար պետք է վճարել, եւ հիմա հենց այդ վճարելու պահն է։ Ընդ որում, բոլորը միանգամից են պահանջում այդ վճարը։ Թուրքիան հայտարարում է, որ քանի դեռ ղարաբաղյան խնդիրը չի կարգավորվել, հայ-թուրքական սահմանը չի բացվի. Մինսկի խմբի համանախագահները վստահություն են հայտնում, որ «շատ մոտ ապագայում» կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնագիր կստորագրվի, Եվրախորհուրդը շարունակում է «մոնիտորինգի տակ պահել» Հայաստանը եւ այլն։ Սերժ Սարգսյանը փաստորեն հայտնվել է այն ձկան վիճակում, որը միանգամից երեք խայծ է կուլ տվել, ու հիմա փորձում է խաղալ երեք ձկնորսների միջեւ առկա տարաձայնությունների վրա` առանց հասկանալու, որ երեք կարթերն էլ նույն ուղղությամբ են քաշում։ Ընդ որում, հիմնական խայծը նախագահի աթոռն է եղել։ Եթե նրան թույլ են տվել տիրանալ նախագահի աթոռին` առանց դրա իրավունքն ունենալու, այսօրվա համար են թույլ տվել։ Եվ անձամբ ինքը հետդարձի ճանապարհ չունի։
Լավ է, որ Հայաստանը գոնե տեսականորեն դեռ հնարավորություն ունի դուրս գալ այս վիճակից։
- ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԵՔ ԽԱՅԾ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ 17
Ստրասբուրգում տարած «հաղթանակից» հետո, որքան էլ տարօրինակ է, Սերժ Սարգսյանը միանգամից ծանր վիճակում է հայտնվել։ Եվ դա վերաբերում է ոչ այնքան ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որքան հայ-թուրքական ...ՉԱՐԱՃՃԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
4Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ նկատողություն է հայտարարել առողջապահության փոխնախարարներ Թաթուլ Հակոբյանին եւ Աբրահամ Մանուկյանին` «պետական պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսեւորելու համար»։ ...ԹԱԼԱՆ` ՍՐՏԱՃՄԼԻԿ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐՈՎ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ 1Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը նորից է անդրադարձել ոսկու շուկային եւ սրտաճմլիկ բառերով ներկայացրել այնտեղ տիրող իրավիճակը։ Աշխատանքային պայմանները, պարզվում է, անմարդկային ...ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
13ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԵՐԱԶԸ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցություն է, բայց աշխատասենյակի դուռը դեռ փակ է։ Իրենք ընդունարանում սպասում են։ Քարտուղարուհին, դեմքի տրտում արտահայտությամբ, ոտնածայրերի վրա ...ԴԱՇՆԱԿ ՄԱՐՏՈՒՆԻ ԲԻԶՆԵՍԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Շարունակելի 20
Երեկ տեղեկություններ ստացանք, որ Լոռու մարզի դատախազությունը պատրաստվում է ինչ-ինչ ստուգումներ անցկացնել Դսեղի անտառտնտեսությունում: Արդեն խոսակցություններ են տարածվում, որ բնապահպանության նախարարության ...ԱՐԳԱՄԻՉՆ ԻՐ ՎՐԱՅԻՑ ԳՑՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԹեեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը «ՉԻ» հետ զրույցում պաշտոնապես հայտարարեց, թե իրենք բաց նամակ «չեն ստացել» ու դեռ պետք է որոշ բաներ պարզեն այդ առնչությամբ, այնուամենայնիվ երեկ անձամբ ...ԵԽԽՎ
Մ.Մ. 2Հայերենս, մայրենիս հապավումներից ակներեւաբար խեղճ է: Տառեր- հնչյունները իրենց անուններից զրկվել են` Ե-ն Եչ չէ` այլեւս, այլ յէ, Հ-ն Հո չէ, Հը-է: Հիմա տարբեր-տարբեր օրինակները կողմ թողնելով այս խիստ ...ՀՈԳԵՄԵՏ ԴԵՂԵՐԻ ԿԱՐԻՔ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ՉԵ՛Ն ՈՒՆԵՆԱ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆՀոգեկան խնդիրներ ունեցող հիվանդները հայտնվել են բարդ իրավիճակում. վերջիններս մնացել են առանց իրենց հասանելիք հոգեմետ դեղերի: Ավանի հոգեբուժական դիսպանսերի գլխավոր բժիշկը չի կարողանում հիվանդներին ապահովել ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԲՋՆԻԻ» ՄԱՍԻՆ
Գ. ԱՐԱՄՅԱՆ 2Երեկ «Բջնի» հանքային ջրերի գործարանի» գլխավոր տնօրեն` Լ.Հարությունյանը հանդես է եկել Հայաստանի իշխանություններին եւ Հայաստանում գործող դեսպանատներին ուղղված բողոք- նամակով, որտեղ նա ներկայացրել է «Բջնի» ...ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
12Սերժ Սարգսյան - Կենդանակերպի նշանը` Սաշիկ։ Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է սեփական կամքից անկախ հանդիպումներով։ Երկուշաբթին անհաջող օր է։ Մոնտե-Կառլոյի ինքնաթիռը հարկադիր ...ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Ա ՏԱՐԵԼ, ԱՆՏԵՐԻՆ` ԳԵԼԸ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ 3Մենք պարբերաբար անդրադարձել ենք կրթության ոլորտում տիրող հոռի բարքերին` նպատակ ունենալով վերհանել այն տխուր իրականությունը, որ սեւ ամպի նման կախվել է մեր դպրոցների կամ բուհերի գլխին` ի տարբերություն ...
ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԵՔ ԽԱՅԾ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԴԱՇՆԱԿ ՄԱՐՏՈՒՆԻ ԲԻԶՆԵՍԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Շարունակելի
ՉԱՐԱՃՃԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԲՋՆԻԻ» ՄԱՍԻՆ
Գ. ԱՐԱՄՅԱՆ
ԹԱԼԱՆ` ՍՐՏԱՃՄԼԻԿ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐՈՎ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Ա ՏԱՐԵԼ, ԱՆՏԵՐԻՆ` ԳԵԼԸ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ
ԱՐԳԱՄԻՉՆ ԻՐ ՎՐԱՅԻՑ ԳՑՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆՀՈԳԵՄԵՏ ԴԵՂԵՐԻ ԿԱՐԻՔ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ՉԵ՛Ն ՈՒՆԵՆԱ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ
- 410 Ծնվեց միջնադարյան պատմագրության ներկայացուցիչ Մովսես Խորենացին:
- 1799 Կ. Պոլսում ծնվեց Մխիթարյան միաբանության հիմնադիրներից և սյուներից մեկը՝ Էդուարդ Հյուրմուզյանը: (Վախճ. Հռոմում 1876թ-ին):
- 1901 Վանում ծնվեց Հկ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջանը: Խանջյանը զոհ գնաց Լավրենտի Բերիայի հերթական սադրանքին և սպանվեց 1936 թվականի հուլիսին Թիֆլիսում, ուր հրավիրված էր խորհրդակցության:
- 1915 Գաղթական վիճակագրության համաձայն, 1914 թվականի վերջին և 1915 թվականի սկզբին Արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից և Թուրքիային սահմանակից շրջաններից, Երևանի և Թիֆլիսի նահանգների 10 գավառներ են գաղթել շուրջ 49800 հայ:
- 1927 Երևանի մշակույթի տանը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի անդրանիկ շրջանավարտների հանդիսավոր նիստը:
- 1975 Երևանում բացվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:
- 2001 Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց 1915-ի Օսմանյան կայսրության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

