
ՕՐԵՆՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ
- Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման հարաճուն անհրաժեշտությունը, ինչպես նաեւ առաջնորդվելով այն իրողությամբ, որ հայ պատգամավորը պարտավոր է իր անբասիր պահվածքով եւ առինքնող կերպարով օրինակ ծառայել մատաղ սերնդի համար, առաջարկում ենք անհապաղ օրենք ընդունել պատգամավորական էթիկայի մասին։ Սույն օրենքի ընդունումը հնարավորություն կտա ոչ միայն բարձրացնել խորհրդարանի դերը եւ կանոնակարգել բարձրագույն օրենսդիր մարմնի ներքաղաքական գործառույթները, այլեւ նոր էջ բացել հայկական պառլամենտարիզմի եւ ընդհանրապես` էթնոմշակութային հանրույթի զարգացման պատմության մեջ։ Եվ այսպես.

Օրենք պատգամավորական էթիկայի մասին
(նախագիծ)
Հոդվ. 1. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը (այսուհետ` պատգամավոր) հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը եւ օգտագործվում է բացառապես ՀՀ շահերից ելնելով` ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ ՀՀ սահմաններից դուրս։
Հոդվ. 2. Պատգամավորների կիրառման կարգը սահմանվում է օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաեւ սույն օրենքով նախատեսված ՀՀ նախագահի փեսայի (այսուհետ` Միշիկ) բանավոր կարգադրությամբ։
Հոդվ. 3. Պատգամավորներն իրականացնում են հետեւյալ գործառույթները.
ա. Այցելություն ԱԺ շենք,
բ. Մուտք ԱԺ դահլիճ եւ տեղաբաշխում աթոռների վրա` նախապես սահմանված կարգով եւ մարմնի համապատասխան մասի կիրառմամբ,
գ. Կոճակի սեղմում` աջ ձեռքի ցուցամատի կիրառմամբ,
դ. Այցելություն ԱԺ բուֆետ։
Հոդվ. 4. Պատգամավորն ինտելեկտուալ գործունեություն կարող է ծավալել բացառապես սույն օրենքի հոդվ. 3-ի «բ» կետով նախատեսված մարմնամասով։
Հոդվ. 5. Պատգամավորներին խորհուրդ չի տրվում.
ա. Խորհրդարանի շենք մտնել չստիկներով, խալաթով, մարզահագուստով կամ հանրային բարոյականությունը խաթարող այլ զգեստավորմամբ,
բ. Թքել խորհրդարանի հատակին եւ (կամ) պատերին,
գ. Մասնավոր զրույցներում բարձրաձայն տեսակետներ արտահայտել Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակի եւ (կամ) սույն օրենքով նախատեսված Միշիկի մասին,
դ. Արտասանել բարդ-ստորադասական նախադասություններ։
Հոդվ. 6. Պատգամավորը պարտավոր է այլ պատգամավորի կողմից սույն օրենքի հոդվ. 5-ի պահանջների խախտման դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնել պատկան մարմիններին` գրավոր տեսքով, իսկ դրա անհնարինության դեպքում` բանավոր։
Հոդվ. 7. Պատգամավորներն ազատազրկման վայրերում գտնվող իրենց գործընկերների մասին կարող են կարծիք արտահայտել բացառապես Միշիկի գրավոր համաձայնությամբ։ Մասնավոր զրույցներում կարող են տեսակետներ արտահայտվել, որ նրանք իրենց կալանավորված ընկերների հետ են հոգով, սրտով եւ մարմնի այլ մասերով։
Հոդվ. 8. Հասարակության մեջ ԱԺ հեղինակության բարձրացման եւ պատգամավորների` հասարակական վայրերում երեւալու գործընթացն անվտանգ դարձնելու նպատակով պատգամավորներին տրվում է.
ա. Տեղեկանք արժանապատվություն ունենալու մասին,
բ. Պատգամավորի կզույթը պետական շահերով բացատրող հավաստագիր,
գ. Սեփական ուղեղի առկայությունը հավաստող տեղեկանք (6-րդ ձեւ)։
Հոդվ. 9. Օրենքն ուժի մեջ է մտնում ընդունման պահից եւ պարտադիր է բոլոր պատգամավորների համար։
Հուսով ենք` խորհրդարանն առանց էական խմբագրումների կընդունի սույն օրինագիծը։
- ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՄԻԱԿ ՊԱՐՏՎՈՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷՐ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու առթիվ իշխանական շրջանակներում տիրող հորթային հրճվանքն, անկեղծ ասած, փոքր-ինչ տարօրինակ է։ Խնդիրն, ի դեպ, Եվրախորհրդի որոշումը չէ։
Վերջին հաշվով` լավ ...ԿՈՎԿԱՍՅԱՆ ՎԱԳՐԻ ՆԱՀԱՆՋԸ
Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆՎերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը փոխել է իր կանխատեսումները 2009թ. Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ։ Հիմա արդեն այդ կառույցի մասնագետները գտնում են, որ 2009թ. Հայաստանի տնտեսական աճը կկազմի ...ՔԻՐՎԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎՃԱՐԸ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆԲայց ոնց որ թե լավ բան չստացվեց։ Դեռ Ստրասբուրգում Հայաստանի իշխանությունների «համաներման» թանաքը չչորացած` Սերժ Սարգսյանից արդեն պահանջում են վճարել տոկոսադրույքները։ Այո, Եվրախորհուրդը Հայաստանին ...ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐԸ
Մ.Մ.Երեկ` հունվարի 28-ին հայոց բանակի օրն էր` Հայաստանի ռազմական ուժերի, Հարավային Կովկասի երկրների մեջ ամենամարտունակ ռազմական ուժերի օրը: Հրաշալի տոն: Հրաշալի առիթ... Կար-չկար մի ՌՔ-ՍՍ կար: Հայոց բանակը ...«ՀԱՅԱՆՏԱՌՆ» ՈՒ ԻՐ ՇԱՆՏԱԺԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԲոլորովին վերջերս դատախազությունը հաղորդագրություն տարածեց, թե գործ է հարուցվել Դսեղի անտառտնտեսության հաշվապահ Անահիտ Ջաղինյանի նկատմամբ: Բանն այն է, որ, մեր տեղեկությունների համաձայն, 2008 թ. ընթացքում ...ՏԱՆԿԵՐՈՎ` «ԽԱՂԱՂ ԱՐԱՐՈՒՄՆ ԷԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ»
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԵրեկ Հայաստանում նշվում էր հայոց բանակի կազմավորման 17 ամյակը: Պետական շատ պաշտոնյաներ, ավանդույթի համաձայն, այցելել էին Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկներին: Սակայն նրանցից ոչ ...ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԱՆՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Գ. ԱՐԱՄՅԱՆԵԽԽՎ նստաշրջանում այս օրերին հիմնական թեմաներից մեկը ոչ միայն Հայաստանի իշխանությունների կողմից պարտավորությունների կատարման թեման էր, այլ նաեւ ռուս-վրացական հակամարտությունը: Երեկ ռուս-վրացական ...ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ` ԵՐԲԵՄՆԻ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Շենգավիթ համայնքի Արտաշիսյան եւ Բագրատունյաց փողոցների խաչմերուկի հարեւանությամբ, որտեղ գտնվում է նաեւ այդ համայնքի նախկին պիոներպալատը, արդեն կես ամսից ավելի է` հսկայածավալ շինարարական աշխատանքներ ...ՕՐԵՆՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ
ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման հարաճուն անհրաժեշտությունը, ինչպես նաեւ առաջնորդվելով այն իրողությամբ, որ հայ պատգամավորը պարտավոր է իր անբասիր ...
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐԸ
Մ.Մ.ԱՍԱ ՈՎ Է ԾԱՆՈԹ-ԸՆԿԵՐԴ, ԱՍԵՄ` ԻՆՉՈՒ ԵՍ ՄԵԴԱԼ ՍՏԱՑԵԼ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆԱՐԴԵՆ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԷԼ ՉԻ ՓՐԿԻ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՈՏՔԻ՛, ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆՆ Է ԳԱԼԻՍ
Մ.Մ.
ՇԱՀՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՏԱՄՈԺՆԻ ԳԱԳՈՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԼԱՎ ՉԵՔ ՍՈՎՈՐԵՑՐԵԼ

ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ` ԵՐԲԵՄՆԻ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՈՒՄ
ԿՄԵԾԱՆԱ` ԿՍՈՎՈՐԻ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԴԱՇՆԱԿ ՄԱՐՏՈՒՆՆ ՈՒ ԻՐ ԲԱՆԴԱՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԱՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
- 1824 Մահացավ անվանի գիտնական Ստեփանոս Ադոնցը: (Ծնվ. 1740 թ.):
- 1923 Երևանի առաջին բանանասիրական ֆակուլտետի հանդիսավոր բացումը:
- 1951 Ծնվեց օպերային ճանաչված երգիչ, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

