
ԳԱՐՆԱՆ ՏԱՍՆՅՈԹ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ
Ստորեւ ներկայացվող հեռախոսազրույցն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել վերջերս, ընդ որում` սա միջազգային հեռախոսազրույց է։ Խոսակցությունն ընթանում է ռուսերեն, եւ զրուցակիցներն ակնհայտորեն բարձրաստիճան ոստիկաններ են, բայց, դատելով զրուցակիցներից մեկի ակցենտից, նա ազգությամբ ռուս չէ։ Ինչեւէ։ Դժվար է միանգամից կռահելը, թե խոսքն ինչի մասին է, բայց ամեն դեպքում մասնագետները, կարծում ենք, մի կերպ գլուխ կհանեն։ Նպատակահարմար ենք համարում ներկայացնել գաղտնալսման հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը։ Եվ այսպես.
- Ալո՛, բարի օր, շեֆ։
- Բարեւ ձեզ։
- Ո՞նց եք։
- Լավ, շնորհակալություն։ Ո՞վ է։
- Չճանաչեցի՞ք։ Ես եմ, Երեւանից։ Մի քանի օր առաջ ձեզ մի նամակ էինք ուղարկել...
- Հա, հիշեցի։ Այսօր երեկոյան պատասխանը անպայման կուղարկենք։
- Չէ, չէ, ճիշտ չհասկացաք... Շտապել պետք չի...
- Չհասկացա։
- Գիտե՞ք... Ոնց բացատրեմ... Մենք խնդրել էինք պատասխանել` հնարավո՞ր է «Չերյոմուխայի» պարկուճի բեկորներով նույնականացում կատարել։
- Պրոբլեմ չկա։
- Չէ, մի շտապեք պատասխանել։ Ես, օրինակ, պատրաստ եմ երկու արկղ կոնյակի վրա գրազ գալ, որ անպայման հնարավո՛ր է նույնականացում կատարել։
- Երկու ա՞րկղ։ Նու-նու... Այսինքն, եթե պարզվի, որ հնարավոր չէ, գրազը տարվո՞ւմ եք։
- Այո։ Բնականաբար, բաստուրմա-սուջուխն էլ հետը... Ստրասբուրգի համար նախատեսվածից մի քիչ մնացել է...
- Ես հասկացա, բայց մի հարց տամ։ Էդ ո՞ր խշշշ...խշշշ-ն էր հրամայել «Չերյոմուխայով» կրակել մարդկանց գլխներին։
- Լավ, էլի, շեֆ, դուք չգիտե՞ք ում եք մեդալ տալիս...
- Ա~, նու պանյատնը... Չէ, այդ դեպքում բաստուրմա-սուջուխով բան չի ստացվի։ Ես, օրինակ, պատրաստ եմ 10 միլիոնով գրազ գալ, որ նամակի պատասխանը մի ամսից շուտ չեք ստանա:
- 10 միլիո՞ն։ Գիտեք, ես պիտի խորհրդակցեմ...
- Խորհրդակցելու բան չկա, մատս ֆաքսի կոճակի վրա է։
- Շեֆ, մի րոպե, շեֆ... Ախր ռազմավարական գործընկերներ ենք... Ֆորպոստ, մարշալ Բաղրամյան, մատուշկա Ռասիյա...
- Իսկ դուք ուրիշ գույք-բան չունե՞ք։
- Ինչ կար-չկար` պարտքի դիմաց տվել ենք։
- Դա~... Այդ դեպքում կարող եմ գրազ գալ, որ առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում Վրաստանի հարավային շրջաններում իրավիճակը կայուն կմնա: Եթե կրվեմ, համարի, որ ֆաքսս փչացել ա։
- Մեկ-երկու շաբաթվա ընթացքո՞ւմ։ Համաձայն եմ։ Պա ռուկա՞մ։
- Պա ռուկամ։ Բայց կոնյակը ամեն դեպքում...
- Հարց չկա, շեֆ։
- Դե հաջող։
- Լավ մնացեք։
Այս հեռախոսազրույցը, կարծում ենք, կհետաքրքրի մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովին։
... ԵՎ ՈՎ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Եվ այսպես, Եվրախորհուրդն այսօր Հայաստանի վերաբերյալ պիտի որոշում ընդունի։ Թե ինչպիսին կլինի այդ որոշումը` դժվար է ասել, թեեւ, ամենայն հավանականությամբ, Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվի. ...ԼԱՎ ԷԼ ԼԵԶՈՒ ԵՆ ԳՏԵԼ
ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավարը հայտարարել է, թե Հայաստանում իրավիճակը սկզբունքորեն չի տարբերվում շատ այլ երկրների իրավիճակից, եւ եթե գործը հասնի Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն, ...ՈՉ ԹԵ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՓՈԽԵՔ, ԱՅԼ ԴԱՏԱԽԱԶԻՆ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆԱմեն անգամ, երբ իշխանությունները հայտնվում են երկընտրանքի առջեւ եւ ստիպված լինում ընտրություն կատարել անձնական եւ պետական շահերի միջեւ, նրանք անպայման ընտրում են անձնական շահը եւ գերադասում իրենց հարցերը ...ՈՏՔԻ՛, ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆՆ Է ԳԱԼԻՍ
Մ.Մ. 30Ինչ էլ լինի` այս «մտավորականին» ես պարտք եմ ու պարտական: Միշտ ու առընդմիշտ լինելու եմ այդպիսին. Պերճ Զեյթունցյանը հայտարարագրել է մի քանի խիստ կարեւոր իրողություն, որ այսօրվա Հայաստանի եւ հատկապես նրա ...«ՀԱՅԱՆՏԱՌԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼԱՓԵԼ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
Մի քանի ամիս է, ինչ մենք սկսել ենք հետաքննել Դսեղի անտառներում ստեղծված վիճակը: Մեր հետաքննության շրջանակներում հասցրել ենք պարզել, թե ինչպես է «Հայանտառ» պետական ընկերությունը` Մարտուն Մաթեւոսյանի գլխավորությամբ, ...ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՁԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հիշո՞ւմ եք, մարտի 1-ի արդեն պատմական սպանդից հետո` արյունարբու Ռ. Քոչարյանի ձեռամբ մտցված 20-օրյա արտակարգ դրության ավարտից երեք օր առաջ, նույն արտակարգ դրությունը քողարկված երկարաձգելու նպատակով, մեկ ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼ
Երեկ քաղբանտարկյալ պատգամավորները հրապարակավ դիմել են ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին` վերջինիցս պահանջելով ԱԺ արտահերթ նիստ հրավիրել ու դատախազ Աղվան Հովսեփյանին հրավիրել ...Ի՞ՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻՑ
ՍԵՐՈԲԵվ այսպես, այսօր եվրոպացիները պետք է քննարկեն, թե արդյոք պետք է պարտավորված լինեն տարեկան մի քանի անգամ լսել հայաստանյան քաղաքական գործիչների ձայները: Անձամբ ես, հոգու խորքում լավ եմ հասկանում ԵԽ պաշտոնյաներին: ...«ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐՆ ՈՒ ՀՐԱՄԱՆ ՏՎՈՂՆԵՐԸ ՌԵԺԻՄԻ ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐԻՆ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ
«ՉԻ» նախորդ համարում մենք հրապարակել էինք ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության առաջին դասի պետական խորհրդական, քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցի ...ԳԱՐՆԱՆ ՏԱՍՆՅՈԹ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ
Ստորեւ ներկայացվող հեռախոսազրույցն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել վերջերս, ընդ որում` սա միջազգային հեռախոսազրույց է։ Խոսակցությունն ընթանում է ռուսերեն, եւ զրուցակիցներն ակնհայտորեն բարձրաստիճան ...
ԱՐԴԵՆ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԷԼ ՉԻ ՓՐԿԻ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՈՏՔԻ՛, ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆՆ Է ԳԱԼԻՍ
Մ.Մ.
ՇԱՀՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՏԱՄՈԺՆԻ ԳԱԳՈՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԼԱՎ ՉԵՔ ՍՈՎՈՐԵՑՐԵԼ

ԿՄԵԾԱՆԱ` ԿՍՈՎՈՐԻ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՀԱԳՈՒՍՏԻ ՇՈՒԿԱՅԻՆ ՀԱՍԱՆ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
ԱՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆԱՀԱ ՄԱՐԴԸ
Մ.Մ.ԳԱՐՆԱՆ ՏԱՍՆՅՈԹ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
- 1899 Արարատի մարզի Այգեզարդ գյուղում ծնվեց լեզվաբան, ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ Արարատ Ղարիբայնը:
- 1923 Անդրկովկասյան դաշնության զինանշանը ստեղծելու համար առաջին մրցանակն են ստացել նկարիչներ Մարտիրոս Սարյանը և Հակոբ Կոջոյանը:
- 1924 Երևանի Լենինի հրապարակում տեղի ունեցավ աշխատավորների միտինգ, որի ժամանակ դրվել է Լենինի հուշարձանի հիմքը:
- 1939 Բեյրութում ծնվեց հայտնի կոնպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
- 1973 Կալիֆորնիայի Սանտա-Բարբարա քաղաքում արդյունաբերող, գյուտարար և հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Յանիկյանը սպանել է երկու թուրք դիվանագետի՝ միջազգային հասարակայնության ուշադրությունը Հայ Դատի վրա բևեռելու ակնկալիքով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

