
ՍՏՎԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ
Երկարատեւ ընդմիջումից հետո երեկ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հանդես է եկել ուղիղ եթերում՝ պատասխանելով համաքաղաքացիների բազմաթիվ հարցերին: Ըստ էության, Սահակաշվիլին անդրադարձել է բոլոր այն խնդիրներին, որոնք առկա էին վերջին ամիսներին:
Միանգամից նշենք, որ երեկ եթերում Սահակաշվիլին իրեն բավական վստահ էր զգում: Փողկապ ծամելու որեւէ նախանշան չկար: Խորհրդային տարիների լավագույն ավանդույթների համաձայն՝ Սահակաշվիլին Վրաստանի ներկայիս իրավիճակը գնահատեց պարզապես փայլուն: Ըստ նրա, Վրաստանը շարունակում է մնալ ժողովրդավարական երկիր, որի ամենավառ ապացույցը իր բազմաթիվ նախկին զինակիցների ընդդիմության շարքերն անցնելն է: Այդ տրամաբանությամբ Հայաստանը կարելի է պարզապես ժողովրդավարության դասական նմուշ համարել:
Ինչեւէ, երեկ Սահակաշվիլին բավական երկար խոսեց վրաց ընդդիմության մասին: Ավելի շուտ` քննադատեց: Նրա խոսքերով, ոչ ոք իր կամքով չի անցել ընդդիմության շարքերը, այլ նրանք բոլորը պաշտոնանկ են արվել: Այս խոսքերը կարելի է կասկածի տակ դնել արդեն միայն նրա համար, որ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ներկայումս ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Նինո Բուրջանաձեն, երբեւիցե չի հեռացվել իր պաշտոնից:
Խոսելով համաշխարհային տնտեսական ճգնաժամից, Սահակաշվիլին նշել է, որ այն Վրաստանի վրա ավելի քիչ է ազդել, քան այլ երկրներում: «Մեր մոտ աշխատատեղերը նվազել են, ձեռնարկություններ են փակվել, կան արտահանման եւ վարկային ռեսուրսների հետ կապված խնդիրներ, սակայն բանկային համակարգը կայուն է եւ զարգանում է», նշել է Սահակաշվիլին: Եթե նկատում եք, մոտավորապես նույն բանն են ասում նաեւ մեր իշխանությունները, առավել հաճախ՝ ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը: Ավելին, ինչպես եւ այստեղ, Վրաստանի նախագահն էլ է կայունության հիմնական գրավականների շարքում նշել վրացական լարիի կայունությունը: Նույնիսկ հպարտանում է դրանով, միչդեռ տեղական արտադրողի համար դա պարզապես սպանիչ իրողություն է:
Խոսելով ճգնաժամից դուրս գալու ուղիների մասին, Սահակաշվիլին նշել է միջազգային ֆինանսական կառույցների օգնության կարեւորությունը, որի արդյունքում Վրաստանը մոտ 300 մլն դոլարի վարկային լրացուցիչ գումար է ստացել: Ահա այստեղ մենք համեմատվելու տեղ չունենք: Ինչ-ինչ, բայց Վրաստանում առայժմ քաղբանտարկյալներ չկան, ինչը բավական է, որպեսզի միջազգային ֆինանսական կառույցները եւ, առաջին հերթին, «Հազարամյակի մարտահրավերների» կորպորացիան մերժի մեր իշխանությունների մուրացկանության բոլոր փորձերը, ինչը ստիպել է մեր «էլիտային» փողի համար հայացքները թեքել դեպի Ռուսաստան եւ նույնիսկ Չինաստան:
Երեկ Սահակաշվիլին նաեւ հայտարարել է, որ չի դնելու իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում, բայց եւ մտադիր չէ ժամկետից շուտ հրաժարական տալ. «Քաղաքական գործիչներից ոմանք ենթադրում են, որ եթե ես մի անգամ հրաժարական եմ տվել ( 2007թ. նոյեմբերին), ապա հիմա էլ նույնը պիտի անեմ: Սխալ են ենթադրում: Հրաժարական չեմ տալու», ընդդիմությանը այսպես հուսախաբ է արել Վրաստանի ղեկավարը: Այդ կապակցությամբ նույնիսկ ԱՄՆ-ի օրինակն է բերել. «Նախագահ Ջորջ Բուշը բավական ցածր վարկանիշ ուներ, ավելի ցածր, քան Սահակաշվիլին Վրաստանում, բայց ոչ մեկի մտքով չէր անցնում նրան վերընտրել»: Տարօրինակ է, որ այս տրամաբանությունը դեռեւս չի օգտագործվել Սերժ Սարգսյանի կողմից: Կարող էր ասել, չէ՞, վարկանիշս զրո է, բայց դե նայեք Ամերիկայի կողմը:
Բնականաբար, Սահակաշվիլին չէր կարող շրջանցել Ռուսաստանի հետ հարաբերությունների թեման: Սահակաշվիլին հայտարարել է, որ ողջունում է երկկողմանի շփումները, բայց միայն «ժողովրդական դիվանագիտության» մակարդակը: Նա հերթական անգամ ընդգծել է, որ Ռուսաստանը փորձում է «իրենով անել» Վրաստանը: «Մեր թշնամին ռուս ժողովուրդը չէ, առավել եւս օսեթներն ու աբխազները, նշել է Սահակաշվիլին: Հիմա Մոսկվայում փորձում են տարբեր էմիսարների միջոցով մեղմացնել Վրաստանի հետ հարաբերություններում իրենց դիրքորոշումը, բայց մենք այդ խաղը չենք խաղա, թե չէ նորից ստրկության կմատնվենք»:
Նշենք միայն, Սահակաշվիլու ելույթը ուղիղ եթերում տեղի էր ունենում Վրաստանի 1-ին ալիքի ստուդիայում, որի դիմաց հենց նույն պահին ընդդիմադիր ուժերը բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով, որ Սահակաշվիլին իրենց հետ ուղիղ եթերում բանավեճ անցկացնի: Հասկանալի է, որ այդ պահանջները մնացել են առանց արձագանքի:
- Գ. ԱՐԱՄՅԱՆ
ՁԵՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ԴՈ՛ՒՔ ՀԱՐԳԵՔ
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Նա, ով երբեւէ եղել է կալանավայրում, շատ լավ գիտի, թե ինչ բան է «սեդկան»։ Իրավապահները երբեմն նման հնարքի են դիմում` ինչ-որ մեկին որպես կալանավոր «ներդնում են» կալանավորների մեջ, ու սա, ամեն կերպ ...ԼԱՎ ՉԵՔ ՍՈՎՈՐԵՑՐԵԼ
4«Նույն Եվրոպային մենք ենք սովորեցրել կյանքի իմաստության այբուբենը, հիմա նրանք եկել են, որոշում են կայացնում, դատավոր են դառել` մենք ճի՞շտ ենք ապրում, թե ճիշտ չենք ապրում», հայտարարել է հանրապետական ...ՊԱՐԶՎՈՒՄ Է` ՆԵՐԳԱՂԹԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆԵրբ տարիներ շարունակ պնդում էինք, որ այս իշխանությունների հռչակած «ազգային ծրագրերն» ու տնտեսական քաղաքականությունը բացարձակապես չեն համապատասխանում իրար, շատերին թվում էր, թե պարզապես «չուզողություն ...ՔՐԵԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՍՈՂԱՆՑՔՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱԱրդեն մի քանի օր է, ինչ համառորեն լուրեր են շրջանառվում, թե իբր ՀՀ իշխանությունները նախաձեռնել են փոփոխության ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ (իշխանության յուրացում) եւ 225-րդ (զանգվածային անկարգություններ ...«ՉԵՐՅՈՄՈՒԽԱՆԵՐԻ» ՊԱՏԱՍԽԱՆԸ ԵԿԱՎ
Մարտի 1-ի դեպքերն ու դրանց պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը երեկ գումարեց իր այս տարվա առաջին նիստը, որի ընթացքում եղան բավականին հետաքրքիր բացահայտումներ, ու բորբոքվեցին կրքեր: ...ՇԱՀՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՏԱՄՈԺՆԻ ԳԱԳՈՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԱրդեն մի քանի ամիս է, ինչ հայկական հեռուստաեթերում ցուցադրվող զանազան սննդամթերքների, խանութների, կենցաղային ապրանքատեսակների եւ հայ աստղերի գովազդային հոլովակները իրենց տեղը զիջել են ՀՀ կառավարությանն ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐՆ ՈՒ ՀՐԱՄԱՆ ՏՎՈՂՆԵՐԸ ՎԱՂՈՒՑ ՀԱՅՏՆԻ ԵՆ
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Գագիկ Ջհանգիրյանը երեկ ծավալուն հարցազրույց է տվել «Ա1+»-ին, որտեղ անդրադարձել է ...ՆՈՒՅՆ ՀԱՆԳՈՒՅՆ ԵՎ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆԵրկրորդ կարգի հաշմանդամ Հովհաննես Ռուշանյանի խնդրին, ով իր եւ իր պես վետերանների իրավունքների վերականգնման պայքարում հետեւողականորեն ձեռք չի քաշում ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը պատասխանատվության ...ՍՏՎԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ
Գ. ԱՐԱՄՅԱՆԵրկարատեւ ընդմիջումից հետո երեկ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հանդես է եկել ուղիղ եթերում՝ պատասխանելով համաքաղաքացիների բազմաթիվ հարցերին: Ըստ էության, Սահակաշվիլին անդրադարձել է բոլոր այն ...
ԱՐԴԵՆ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԷԼ ՉԻ ՓՐԿԻ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՇԱՀՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՏԱՄՈԺՆԻ ԳԱԳՈՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԼԱՎ ՉԵՔ ՍՈՎՈՐԵՑՐԵԼ

ԿՄԵԾԱՆԱ` ԿՍՈՎՈՐԻ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՀԱԳՈՒՍՏԻ ՇՈՒԿԱՅԻՆ ՀԱՍԱՆ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
ԱՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆԱՂՎԱՆ ԳԱՌՆԻԿԻՉԻ ՔԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԱՀԱ ՄԱՐԴԸ
Մ.Մ.ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ`
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ
- 1826 Մահացավ Ջուղայեցի Հովակիմ Լազարյանցը: Նա իր եղբոր՝ Հովհաննես Լազարյանցի կտակը գործադրելով 1815 թ.-ին կառուցում է Մոսկվայի Լազարյան Ճեմարանը: (Ծնվ. սեպտեմբերի 5-ին, 1743 թ.):
- 1933 Շահագործման հանձնվեց Երևանի ծխախոտի ֆաբրիկան:
- 1965 Մահացավ քաղաքագետ Վինսթոն Չրչիլը, որն առաջինն օգտագործեց «ցեղասպանություն» բառը՝ բնութագրելու 1915 թ.-ի հայերի ռասսայական բնաջնջումը թուրքերի կողմից: (ծն.1874թ.)
- 1965 Իսրայել Օրին հանդիպում է Պյոտր Մեծին արցախահայության անկախության հարցը քննարկելու համար:
- 1973 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում ընդունեց հայ պարբերական մամուլի կենտրոնական արխիվ ստեղծելու մասին:
- 1973 Որոշում ընդունվեց հայ պարբերական մամուլի կենտրոնական պետական արխիվ ստեղծելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

