
ՕՐԵՆՔ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի հարուցած վտանգավոր հետեւանքները եւ առկա մարտահրավերներին դիմակայելու հարաճուն անհրաժեշտությունը, ինչպես նաեւ առաջնորդվելով երկիրը սոցիալ-տնտեսական ցնցումներից զերծ պահելու հրամայականով, առաջարկում ենք անհապաղ օրենք ընդունել տոնավաճառների մասին: Սույն օրենքի ընդունումը հնարավորություն կտա ոչ միայն ամբողջովին հարկային դաշտ բերել առ այսօր ստվերում, գործող մանրածախ առեւտուրը, այլեւ անուղղակիորեն կնպաստի Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների թվաքանակի աճին` դրանով իսկ մեծացնելով Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների ծավալները եւ ապահովելով երկրի տնտեսական աճի հետագա երկնիշայնությունը: Եվ այսպես.
Օրենք տոնավաճառների մասին (նախագիծ)
Հոդվ. 1. Տոնավաճառներ են համարվում հանրային առեւտրի կազմակերպման նպատակով մանր ինքնազբաղվածներին որոշակի վարձավճարի դիմաց տրամադրված տարածքները:
Հոդվ. 2. Տոնավաճառների տերերը վարձավճարների չափը որոշում են կամայականորեն եւ պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունների չափը որոշում են բանակցությունների միջոցով։
Հոդվ. 3. Տոնավաճառների տերերն իրավունք ունեն բարձրացնել վարձավճարները.
ա. Իրենց ազգականների եւ մոտիկների հարսանիքների, նշանդրեքների եւ չնախատեսված ծախսեր ենթադրող այլ հանրային միջոցառումների դեպքում,
բ. Ընտրություններից, հանրաքվեներից եւ համապետական այլ միջոցառումներից հետո` կատարված ներդրումների վերադարձելիությունն ապահովելու նպատակով,
գ. Արտասահմանյան ձախողված այցերից հետո։
Հոդվ. 4. Տոնավաճառների աշխատակիցները պարտավոր են յուրաքանչյուր տաղավարում ունենալ.
ա. Հսկիչ-դրամարկղային մեքենա,
բ. Հաշվապահ,
գ. Բուժքույր,
դ. Երեք փոխտնօրեն,
ե. Երեք ապրանքագետ,
զ. Հավաքարար։
Հոդվ. 5. Տոնավաճառների աշխատակիցները պարտավոր են պետության նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները կատարել անձամբ` օրական նվազագույնը 4 (չորս) անգամ։ Կից ներկայացված գրավոր հաշվետվությունը պիտի ներառի։
ա. Վաճառված ապրանքատեսակի մանրամասն նկարագրությունը,
բ. Գնի շուրջ ծավալված բանակցությունների ընթացքը,
գ. Գնորդի անձնագրային տվյալները, իսկ տասը հազար դրամը գերազանցող գնումների դեպքում` նաեւ մատնահետքերը։
Հոդվ. 6. Տոնավաճառների աշխատակիցների կազմակերպած ապօրինի զանգվածային միջոցառումներն ընկալվում են որպես Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության դեմ ուղղված քայլ եւ կասեցվում են տեղում` ՀՀ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների եւ (կամ) տոնավաճառների սեփականատերերի թիկնազորային կառույցների ուժերով։
Հոդվ. 7. Սույն օրենքի ընդունման արդյունքում գործունեությունը դադարեցրած տոնավաճառների տարածքը վաճառվում է աճուրդով։
Հովդ. 8. Օրենքն ուժի մեջ է մտնում ընդունման պահից եւ ենթակա է փոփոխության միայն հոդվ. 3.-ով նախատեսված դեպքերում։
Հուսով ենք, Ազգային ժողովն այնքան խոհեմություն կունենա, որ սույն օրինագիծը կընդունի առանց ավելորդ քննարկումների։
- ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ
ԲԱ Ի՞ՆՉ ԵՂԱՎ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵԼԸ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից արդեն գրեթե մեկ տարի է անցել, եւ հասարակությունը, բնականաբար, այսօր շատ ավելի մեծ ինֆորմացիա ունի այդ իրադարձությունների մասին, քան մարտի 1-ին հաջորդած օրերին։ ...ՁԵՎԱՑՆՈՒՄ Է, ԹԵ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ
«Անհրաժեշտ եմ համարում, որ մեր երկրում էլ խիստ բարձրացվի ընտրության ինստիտուտի, քվեարկության արժեքը, հանրային կարեւորությունը։ Ընտրեցինք, ուրեմն նաեւ պետք է սպասենք, մինչեւ անցնի ընտրաշրջանը, ու եթե ...ԱՐԴԵՆ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԷԼ ՉԻ ՓՐԿԻ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆԱրդեն իսկ ակնհայտ է, որ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի տնտեսական կյանքում, առանձնապես կապ չունի համաշխարհային ճգնաժամի հետ։ Այդ ճգնաժամը պարզապես փոքր-ինչ արագացրել է Հայաստանի տնտեսության փլուզման ...ԱՀԱ ՄԱՐԴԸ
Մ.Մ.Երեմ Եսոյան մարդու անունը կրող տականքը Վահագն Հարությունյան անվանակիր վիժվածքից հերթական մի գործ է ստացել: Սա իր հերթին այդ գործը պատվիրել ու ստացել է մարզային, շրջանային, գեղջկական մակարդակի մենթերից, ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԻՎԱՆԴ ԵՆ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Քաղբանտարկյալ պատգամավորը ստացիոնար բուժման կարիք ունի, սակայն «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նրան այդպիսի հնարավորություն ...ԴԱՏԱՎՃՌԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆՉորս երիտասարդները, ովքեր գրեթե չորս տարի է, ինչ հանիրավի պահվում են կալանքի տակ, երեկ ասացին իրենց վերջին խոսքը` պահանջելով արդար դատավճիռ: Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյան եղբայրները, Հրաչ Սահակյանն ...ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ՀԵՌԱՑՐԻՆ ԴԱՏԱՐԱՆԻՑ
«Ա1+»Երեկ Վերաքննիչ քրեական դատարանում պետք է շարունակվեր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի դատավարությունը: Երբ Ս. Այվազյանը մտավ դահլիճ, ներկաները ծափողջույններով դիմավորեցին ...ՄԱՔՍԱԿԵՏԵՐԻ ԲՈՄԺԵՐԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՇատերը դեռ չեն մոռացել, թե ինչպես Սերժ Սարգսյանը, երկրի ղեկը ստանձնելուց անմիջապես հետո, շտապեց իր PR ակցիայի շրջանակներում հանդիպել մաքսային եւ հարկային ոլորտի աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում ...ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ Է
Երեկ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը «Հայացք» ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կողմ է Կոնգրեսը, որ ԵԽԽՎ-ն Հայաստանին զրկի ձայնի իրավունքից, ...Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ
Գագիկ Ջհանգիրյանի վերջին դատը հատկանշական էր այն բանով, որ մեղադրող կողմի հանգուցային վկաներից մեկը, փաստորեն, խոստովանեց, որ իր գործողություններն ապօրինի էին եւ ինքը բավական հիմքեր չուներ Ջհանգիրյանին ...ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ «ՎՐԻՊԱԿՆ»
Իրավաբանական կրթություն ունեցող վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ եւ ներքին գործերի նախկին աշխատակից 73-ամյա Հովհաննես Ռուշանյանը իր իրավունքների հաստատման համար, կարելի է ասել միայնակ, դուրս է եկել մի ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆՆ» ԱՅԼԵՎՍ ՇՔԵՂՈՐԵՆ ՓԱԹԵԹԱՎՈՐՎԱԾ
ՍՈՍԵ ԶԱՔԱՐՅԱՆԻր բազմադարյան պատմության ընթացքում ոչ քիչ թվով հանճարներ աշխարհին պարգեւած հայ ժողովուրդը այսօր էլ առիթ ունի հպարտանալու իր հանճարեղ զավակներով, որոնց շարքում ամենահռչակավորը, մեր ազգային «սնապարծության» ...ՕՐԵՆՔ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆՀաշվի առնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի հարուցած վտանգավոր հետեւանքները եւ առկա մարտահրավերներին դիմակայելու հարաճուն անհրաժեշտությունը, ինչպես նաեւ առաջնորդվելով երկիրը սոցիալ-տնտեսական ցնցումներից ...
ԱՐԴԵՆ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԷԼ ՉԻ ՓՐԿԻ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՀԱԳՈՒՍՏԻ ՇՈՒԿԱՅԻՆ ՀԱՍԱՆ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
ԱՂՎԱՆ ԳԱՌՆԻԿԻՉԻ ՔԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԱՀԱ ՄԱՐԴԸ
Մ.Մ.ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ`
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆԱԺ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ՍԿՍԵՑ ԻՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱԳՈՂԵՐԸ
ՏԻԳՐԱ՛Ն, ՑԱԾ ԻՋԻՐ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆԲԱ ԵՐԵՎԱ՞ՆԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
- 1872 Մահացավ բանաստեղծ Պետրոս Դուրյանը: (Ծնվ. 1851 թ.):
- 1921 Դաշնակցական մի ջոկատ, խմբապետ Մարտիրոսի ղեկավարությամբ, Գառնիում խռովություն է բարձրացրել խորհրդային իշխանության դեմ:
- 1921 Ծնվեց hայ կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանը: (Վախճ. 1983թ.-ին):
- 1922 Վախճանվեց պետական գործիչ Վիկոնտ Ջեմս Բրայսը: Նա աշխատում էր Վիլիամ Գլադստոունի օրոք, ազգերի լիգայի հիմնադիրն է, գրում էր իրավագիտության և քաղաքագիտության վերավերյալ հոդվածներ: Նա բարձրաձայն դադապարտում էր Թուրքական կառավարության կողմից իրագործված հայկական ցեղասպանությունը: (Ծնվ. 1838թ.-ին):
- 1974 Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը ընտրվեց Նյու Յուրքի ակդեմիայի պատվավոր անդամ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

