
Ո՞Վ Է ԳՐԵԼ ԱՅԴ ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ՆԱՄԱԿԸ
Լավ, էս գեղում մի կենդանի շոֆեռ չկա՞...
Ընկեր Նաջարյանի մենախոսությունը հանրահայտ ֆիլմից
Հայաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը կանխելու խնդրանքով Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի աղերսագիր նամակը եվրոպական եւ ԱՊՀ երկրների գործընկերներին, անկասկած, հանդիսանում է նոր սկսված 2009 թ. լավագույն անեկդոտը: Վստահ ենք, որ գրական եւ քաղաքական մտքի սույն գլուխգործոցում պարունակվող 54 սխալներից յուրաքանչյուրը դեռ երկար կուրախացնի հայաստանյան հանրությանը:
Սակայն անկեղծ ուրախության պահին մենք չպետք է մոռանանք մի քանի լուրջ հարցերի մասին, որոնց պարզաբանումը, վստահ եմ, կծառայի հարազատ իշխանությունների փառավորմանը: Ինչպես հայտնի է, պետության առաջին դեմքերի գրագրությունը մինչեւ այդ դեմքի կողմից ստորագրվելը պետք է անցնի բազմաթիվ մարդկանց ձեռքով: Բացի անմիջական կատարողից, դրանք են համապատասխան բաժնի վարիչը, վարչության պետը: Եթե քննարկվող հարցը կապվում է երկրի արտաքին քաղաքականության հետ, ապա, սովորաբար, ընդունված է լսել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ Արտաքին գործերի նախարարության (վերջինս նաեւ օրենքի պահանջ է) կարծիքը: Իսկ այնտեղ, ինչպես արդեն կռահեց ընթերցողը, նույնպես կան անմիջական կատարողներ, բաժնի վարիչներ եւ վարչության պետեր: Առանձնակի լուրջ նամակները, բացի այդ, արժանանում են լեզվական քննության: Վերջապես, արդեն ստորագրվելուց հետո, նամակը ուղարկվում է արտաքին գերատեսչություն, որտեղից եւ դիվանագիտական կապուղիներով ուղարկվում է հասցեատերերին: Մի խոսքով, ամեն ինչ արվում է, որպեսզի երկրի ղեկավարները ընկալելի դեմքով հանդես գան համաշխարհային հանրության առջեւ: Համաձայնվեք, սիրելի հայրենակիցներ, որ եթե Տիգրան Թորոսյանի պարագայում նմանատիպ մտավախությունները անհիմն էին, ապա Հովիկ Աբրահամյանի պարագայում, հաշվի առնելով վերջինիս խոր ինտելեկտուալ անցած ուղին, պետք է աշխատի մի ողջ գիտահետազոտական ինստիտուտ:
Իսկ այժմ, սիրելի ընթերցողներ, պատկերացրեք, որ այսքանից հետո երկրի թիվ 2 պաշտոնյայի նամակում հայտնաբերվել է 54 սխալ: Այստեղ հնարավոր է երկու տարբերակ: Հնարավոր է, որ պարոն Աբրահամյանը որոշել է շրջանցել նշված բոլոր օղակները եւ ինքն է գրել նշված նամակը: Այդ դեպքում մենք պետք է խոր վշտով արձանագրենք, որ ՀՀ ԱԺ նախագահը չնչին գաղափար անգամ չունի պետական գործավարության ճիշտ կազմակերպումից: Սակայն այս տարբերակն այդքան էլ հավանական չէ, ավելի ճիշտ` խիստ անհավանական է: Եվ բանն այն չէ, որ, ըստ իս, եթե իրական հեղինակը հանդիսանար հենց պրն Աբրահամյանը, ապա սխալների քանակը կլիներ ոչ թե 54, այլ 554: Բանն այն է, որ ես երբեք չեմ հավատա, որ Հովիկ Աբրահամյանը կամավոր կարող է կատարել որեւէ աշխատանք` լինի դա մտավոր թե ֆիզիկական:
Երկրորդ տարբերակն այն է, որ սա է մեր պետական չինովնիկության մակարդակը, եւ նամակը օրենքի համաձայն անցել է բոլոր փուլերը: Եթե դա այդպես է, ապա պետք է խոստովանենք, որ Հայաստանն աշխարհում ամենահարուստ երկիրն է, մենք էլ աշխարհում ամենահարուստ մարդիկ ենք (ղալաթ են արել Բիլ Գեյթսը եւ Բրունեյի սուլթանը), եթե մենք ի վիճակի ենք մեր հարկերի հաշվին պահել ձրիակերների այդպիսի մի մեծ բանակ, որոնք տարրական փաստաթուղթ չեն կարող կազմել: Եթե դա այդպես է, ապա մեր խմբագրությունն այսուհետ կհայտարարի իրեն խորապես իշխանամետ եւ, հրաժարվելով լրագրողի անապահով փեշակից, վճարովի հիմքերով կսովորեցնի մեր պետական պաշտոնյաներին պաշտոնական փաստաթղթեր կազմել: Այս տարբերակն այդքան էլ հիմնազուրկ չէ, քանզի հաշվետու տասնամյակում պետական ապարատը ոտից գլուխ լցվել է այս իշխանություններին անձնապես նվիրված մարդկանցով, իսկ նրանք, որպես կանոն, խոր ինտելեկտուալիզմով աչքի չեն ընկնում: Սակայն որքան էլ շատ լինեն մեր պետական ապարատում ոչ կոմպիտենտ պաշտոնյաները, այնուամենայնիվ դեռեւս կան բավականաչափ լուրջ մասնագետներ, եւ վերջիններս հազիվ թե թույլ տային նման նամակի լույս աշխարհ գալը:
Առավել հավանական է, որ պրն Աբրահամյանը, հասկանալով, որ նման նամակի ի հայտ գալը կարող է ոչ միանշանակ ընկալվել հայաստանյան հասարակության կողմից եւ չվստահելով իր իսկ աշխատակիցներին, որոշել է նամակը կազմելու գործը վստահել յուրայինների նեղ շրջանակին: Դե նրանք էլ իրենց խելքի գյորա մի փաստաթուղթ են կազմել:
Իսկ այժմ քննարկենք թե ինչու այս ամենի արդյունքում աշխատանքից հեռացվեցին հասարակայնության հետ կապերի վարչության պետը եւ աշխատակազմի ղեկավարը, այսինքն մարդիկ, որոնք սկզբունքորեն կապ չէին կարող ունենալ նման փաստաթուղթ կազմելու հետ: Իհարկե, կարելի է ենթադրել, որ հենց այս անձինք էին վերոնշյալ «յուրայինները», սակայն այս դեպքում Հ. Աբրահամյանը հազիվ թե այդքան խիստ պատժեր նրանց: Ավելի հավանական է, որ նշված պաշտոնյաները պատժվեցին ոչ թե փաստաթուղթը կազմելու, այլ տեղեկատվական արտահոսք թույլ տալու համար:
- ՇՊԱՏԻ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂՈՒՑ Է ՊԱՐՏՎԵԼ
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Եվ այսպես, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների այցն ավարտվեց։ Դատելով ամեն ինչից, իշխանությունների համար այցն անհաջող է ստացվել։
Այսինքն` նրանք չեն կարողացել ինչպես հարկն է խաբել ...ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ԲՈԼՈՐԻՆ ՉԵՆ «ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ»
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պնդում է, որ իրենք ոչ մի դատապարտյալի չեն ստիպել ներման խնդրագիր գրել։ Պարզապես «քրեակատարողական ծառայության աշխատակիցները կալանավորներին ծանոթացրել ...ՍՏԻՊՎԱԾ` ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ԳԱՂՏՆԻ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆԷլի անհարմար բան ստացվեց։ Ընդամենը մի քանի օր առաջ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, թե վերջերս Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագետների միջեւ հերթական գաղտնի հանդիպումն է տեղի ունեցել, հետո Հայաստանի ...ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՍ ՇԻՆԱՓԱՅՏԸ-3
Մ.Մ.Պատիվ ունեն ՍՐԱՆՔ: Պատիվ ունեն իրենց ոտնատակ արած այս երկիրը իրենց հայրենիք հորջորջել: Պատիվ ունեն իրենց հայրենիքը օտարների հայրենիքների հետ համեմատել, փորձի փոխանակում ու փոխառում խաղացնել: ՍՐԱՆՑ թվացել ...ՈՍԿՈՐՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿՈՏՐԵԼ, ԲԱՅՑ ԿԱՄՔԸ` ԵՐԲԵՔ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
Երեկ «7-ի գործով» դատավարությունը հետաձգվեց 6-րդ անգամ: «Ոտքի, դատարանն է գալիս» հրահանգին 7 քաղբանտարկյալները արձագանքեցին այնպես, ինչպես նախորդ անգամներում` ոտքի չկանգնեցին: Դատավոր Մնացն էլ անգիր ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԵՐՔԻ ՄԵՋ Է
Երեկ Հայ Ազգային Կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Հունվարի 16-ին տեղի ունեցավ յոթ քաղբանտարկյալների գործով դատավարության հետաձգված հերթական նիստը։ Դատավորը, արդեն 5-րդ անգամ, ...ԱՂՎԱՆ ԳԱՌՆԻԿԻՉԻ ՔԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ«ՀԺ»-ն իր երեկվա համարում արդեն տպագրել էր անցած տարվա դեկտեմբերի 27-ին «Կակտուս» ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին, որը սարքել էին առողջապահության փոխնախարարներ Թաթուլ Հակոբյանն ու Աբրահամ Մանուկյանը: Պետական ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է
Թ.Թ.ԱԺ պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի փաստաբան Հովիկ Արսենյանից տեղեկացանք, որ «Սասուն» ջոկատի հրամանատար Ս. Միքայելյանի առողջական վիճակը բավականին վատ է: Նրա պաշտպանը միջնորդություն է ներկայացրել ...ՄԵՐՈՆՔ
ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸնդհանրապես, տգետների երկու տեսակ կա` խելոք տգետներ եւ պարզապես տգետներ: Խելոք տգետն իր շրջապատում խելացի մարդկանց է հավաքում, թեկուզ նրա համար, որ տառասխալներով գրություն չուղարկի, իսկ պարզապես տգետը ...ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ`
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆՈստիկանության կամ, ինչպես անցյալում էր կոչվում, Ներքին գործերի նախարարության նախկին աշխատակից, երկրորդ կարգի հաշմանդամ Հովհաննես Ռուշանյանն արդեն երեք տարի դատական քաշքշուկների լաբիրինթոսում է հայտնվել, ...Ո՞Վ Է ԳՐԵԼ ԱՅԴ ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ՆԱՄԱԿԸ
ՇՊԱՏԻԼավ, էս գեղում մի կենդանի շոֆեռ չկա՞... Ընկեր Նաջարյանի մենախոսությունը հանրահայտ ֆիլմից Հայաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը կանխելու խնդրանքով Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի աղերսագիր ...
ՄԻ ԱՍԱ ԲԱՆԵՐ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ
ԲԱՑ ՆԱՄԱԿ Ջ. ՊՐԵՍԿՈՏԻՆ ԵՎ Ժ. ԿՈԼՈՄԲԻԵԻՆ
Քաղբանտարկյալներ` Գագիկ Ջհանգիրյան, Սմբատ Այվազյան, Ալեքսանդր Արզումանյան, Մյասնիկ Մալխասյան, Սասուն Միքայելյան, Շանթ Հարությունյան, ՀակոՄԵՐՈՆՔ
ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
«ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ» ՎԻՃԱԿԸ ԴԱՐՁՅԱԼ «ՊԱԼԱԺԵՆԻ»Ա
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
ԱՂՎԱՆ ԳԱՌՆԻԿԻՉԻ ՔԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԵՎՍ ՄԻ ՍՆԱՅՊԵՐ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ`
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆԱԺ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ՍԿՍԵՑ ԻՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԱԿԱՆՋԴ ԲԵՐ` ԱՍԵՄ

- 1904 Այնթապում ծնվեց հայ ձեռագրագետ, բանասեր Նորայր արքեպիսկոպոս Պողորյանը:
- 1921 Հայաստանի կառավարությունը բողոք ներկայացրեց թուրքական զորքերի կողմից գրավված շրջաններում կատարված հրեշավոր չարագործությունների կապակցությամբ:
- 1930 Երևանում բացվեց գրողների տունը:
- 1939 Սկսվեց համամիութենական մարդահամարը: Մարդահամարի տվյալներով Հայաստանի Հանրապետության բնակչությունը կազմեց 1 միլլիոն 282 հազար մարդ, որից մեկ միլլիոն 62 հազարը եղել է հայ, 130 հազար 9 հարյուրը՝ ադրբեջանցի, 51 հազար 400՝ ռուս, 20 հազար 5 հարյուրը՝ քուրդ և այլն: Երևան բնակչության թիվը կազմեց 200 հազար 31 մարդ:
- 1979 Սկսվեց համամիութենական մարդահամարը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

