
ՕՐԵՆՔ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԳԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակը եւ ընթացող դատավարությունների ծավալն ու միջազգային հնչեղությունը, ինչպես նաեւ առաջնորդվելով այն իրողությամբ, որ դատաիրավական բարեփոխումները կարեւորագույն նշանակություն ունեն Հայաստանում ժողովրդավարության հետագա զարգացման առումով, առաջարկում ենք անհապաղ օրենք ընդունել դատարանի նկատմամբ հարգալից վերաբերմունքի մասին։ Սույն օրենքի ընդունումը ոչ միայն կբարձրացնի Հայաստանի` որպես իրավական պետության, միջազգային հեղինակությունը, այլեւ կկանխի ընդդիմության` Հայաստանի դատաիրավական համակարգի բարի համբավն արատավորելու բոլոր չարանենգ փորձերը։ Եվ այսպես.
Օրենք դատարանի նկատմամբ հարգանքի մասին
(նախագիծ)
Հոդվ. 1. Հայաստանի դատարանն աշխարհի ամենաարդար դատարանն է։
Հոդվ. 2. Դատական գործընթացների մասնակիցները պարտավոր են պատշաճ հարգանք ցուցաբերել դատարանի նկատմամբ` անկախ դատավորի անձից եւ (կամ) վերջինիս բարոյական նկարագրից։
Հոդվ. 3. Ամբաստանյալները պարտավոր են.
ա. «Ոտքի, դատարանն է գալիս» խոսքերից հետո երկրագնդի նկատմամբ ընդունել ուղղահայաց դիրք,
բ. Բարձրաձայն արտասանել սույն օրենքի առաջին հոդվածը,
գ. Դատավորներին եւ պետական մեղադրողներին հայհոյելիս ձեռնպահ մնալ նրանց պատիվն ու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններից։
Հոդվ. 4. Խստիվ արգելվում է.
ա. Դատավորներից պահանջել ինքնաբացարկ ներկայացնել ինքնահրկիզման, պտղատու ծառերից վայր ընկնելու եւ առողջության քայքայմամբ ուղեկցվող այլ միջոցառումների եղանակով,
բ. Նիստերի ժամանակ երգել տարածաշրջանային պետությունների ազգաբնակչության նկատմամբ բռնություն եւ զանգվածային անկարգություններ քարոզող երգեր,
գ. Դատարանի դահլիճ հրավիրել հայ ժողովրդի բարոյական նկարագրին անհարիր մասնագիտությունների տեր անձանց,
դ. Դատավորներին համեմատել սույն հոդվածի «գ» կետում հիշատակված անձանց հետ։
Հոդվ. 5. Ամբաստանյալների կողմից թիկունքով դեպի դատավորը շրջվելը համարվում է անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ։ Նույն գործողությունը` կատարված դատավորի կողմից դեպի ամբաստանյալները, համարվում է անվտանգության տեխնիկայի կանոնների խախտում։
Հոդվ. 6. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեպքում դատավորը հետաձգում է նիստը ողջամիտ ժամկետով` հույս ունենալով, որ այդ ընթացքում դատարանի նկատմամբ հարգանքը կավելանա, եւ ծլկում է դահլիճից։ Դատավորի ծլկույթն իրականացվում է առավելագույն արագությամբ եւ ոստոստուն քայլերով։
Հոդվ. 7. Դատավորի ծլկույթը չի կարող ուղեկցվել «ս» տառով սկսվող ոչ հայեցի մեկնաբանություններով եւ (կամ) կոչերով։
Հոդվ. 8. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի շարունակական դրսեւորումների դեպքում դատական նիստն անցկացվում է դռնփակ, թեեւ դրա արդյունքում դատարանի նկատմամբ վերաբերմունքն ավելի հարգալից չի դառնում։
Հոդվ. 9. Օրենքն ուժի մեջ է մտնում ընդունման պահից եւ ենթակա է փոփոխության միայն դատարանի որոշմամբ։
Հուսով ենք, խորհրդարանում կգտնվեն 50-60 պատգամավորներ, ովքեր առանց երկմտելու կողմ կքվեարկեն սույն օրինագծին եւ դրանով իսկ կնպաստեն Հայաստանի դատաիրավական համակարգի հեղինակության բարձրացմանը։
- ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ԿԻՍԵԼ ՉՊԱՇՏՈՆԱՆԿՎԱԾ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄՈՐԹԻՆ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Հայաստանի ներքաղաքական կյանքում ինչ-որ խմորումներ այնուամենայնիվ տեղի են ունենում։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն, օրինակ, ինչ-որ անհասկանալի աժիոտաժ է ստեղծել փետրվարին կայանալիք իր համագումարի ...ԵՐԵՎԻ ՄԻ ԲԱՆ ԿԱ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, թե «ժողովրդավարության զարգացման ոլորտում Հայաստանը բավականին հետամնաց երկիր է»։ «ՉԻ» - Հետաքրքիր է` ի՞նչ է նշանակում ժողովրդավարության ...ՍԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆԽորհրդային իրականությունն այնպիսին էր, որ Հայաստանում քչից-շատից աչքի ընկնող ցանկացած պաշտոնյա իր դիրքերը պահպանելու համար ժամանակ առ ժամանակ պիտի մեկներ Մոսկվա ու «տեղում իր հարցերը լուծեր»։ ...ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՍ ՇԻՆԱՓԱՅՏԸ
Մ.Մ.Հայաստանի կամայական բլրոտ ու ծառածածկ անկյուն դե~ռ վաղնջական, դե~ռ սովետի ժամանակներից բնիկ-տեղաբնակները Շվեյցարիա են հորջորջում: Հյուր են բերում մեկին, դեմ անում բլուրներն ու անտառը, գետակն ու մոտակա ...ՄԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԽԱՅՏԱՌԱԿԵՑ ՈՂՋ ԵՐԿԻՐԸ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԵրբ Սերժ Սարգսյանը իր աշխատակազմից Հովիկ Աբրահամյանին «գործուղեց» խորհրդարանը ղեկավարելու, ասաց, թե նա կբարձրացնի ԱԺ-ի դերը: Սակայն հայրենի խորհրդարանի դերը ոչ միայն դեռ իր տեղում է, այլեւ քաղաքական այդ ...ՓԻԼՈՅԱՆԻ ՄՈՒՐԱԶԸ ՓՈՐԸ ԿՄՆԱ
Թ.Թ.Մինչ 5-րդ անգամ կհետաձգվեր հունվարի 13-ին կայացած «7-ի գործով» դատավարությունը, դատախազ Կորյուն Փիլոյանը դատարանի դահլիճում հանդես եկավ հայտարարությամբ: «Եթե այսպես շարունակվի, հնարավոր է առաջիկայում ...ԱԺ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ՍԿՍԵՑ ԻՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ոչ միայն նոր բացահայտումների մասին խոսեց, այլեւ հակադարձեց նախորդ անգամվա բացահայտումներին տրված պատասխաններին, որոնք ...ԻՐԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ Հայ Ազգային Կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Բանտախցերում քաղբանտարկյալների ծեծի առիթով բարձրացված բողոքի ալիքը մեղմելու եւ այդ փաստերով քրեական գործեր հարուցելու պահանջը ...ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԻՆՏԵԳՐՎԵԼՈՒ ԵՎՐՈՊԱ
Հայաստանին ձայնից զրկելու վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի սպառնացող որոշումն, ամենայն հավանականությամբ, խոր դեպրեսիայի մեջ է գցել Հայաստանի իշխանությունների բոլոր թեւերին, ճյուղերին եւ բաղադրատարրերին: ...ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆ ԱՉՔ Է ՓԱԿՈՒՄ ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ«Շուրջ երկուսուկես տարի տեւած դատաքննությամբ ձեռքբերված ապացույցներով հիմնավորվել եւ հաստատվել է այն հանգամանքը, որ մեր որդիներն այդ դաժան սպանությունը չեն կատարել եւ դեպքից ընդհանրապես տեղյակ չեն»,- ...ՕՐԵՆՔ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԳԱՆՔԻ ՄԱՍԻՆ
ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆՀաշվի առնելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակը եւ ընթացող դատավարությունների ծավալն ու միջազգային հնչեղությունը, ինչպես նաեւ առաջնորդվելով այն իրողությամբ, որ դատաիրավական բարեփոխումները ...
ՈՒՄ ԻՆՉ ՀԱՍՆՈՒՄ Է

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ՄԻ ԱՍԱ ԲԱՆԵՐ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ
ԲԱՑ ՆԱՄԱԿ Ջ. ՊՐԵՍԿՈՏԻՆ ԵՎ Ժ. ԿՈԼՈՄԲԻԵԻՆ
Քաղբանտարկյալներ` Գագիկ Ջհանգիրյան, Սմբատ Այվազյան, Ալեքսանդր Արզումանյան, Մյասնիկ Մալխասյան, Սասուն Միքայելյան, Շանթ Հարությունյան, ՀակոՄԵՐՈՆՔ
ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
«ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ» ՎԻՃԱԿԸ ԴԱՐՁՅԱԼ «ՊԱԼԱԺԵՆԻ»Ա
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
ԵՎՍ ՄԻ ՍՆԱՅՊԵՐ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԱԺ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ՍԿՍԵՑ ԻՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ԱԿԱՆՋԴ ԲԵՐ` ԱՍԵՄ

- 1795 Ծնվեց ռուս գրող, դիվանագետ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովը: Նա առաջին ռուս մեծ գրողն է, որը պատմական դեպքերի բերումով մոտիկից ծանոթացել է հայ ժողովրդին:
- 1855 Փարիզում հրատարակվեց «Մասեաց աղավնի» ամսագիրը (խմբ.՝ Գ. Այվազովսկի):
- 1903 Լաչինի շրջանում ծնվեց Շմավոն Առուշանյանը: Եղել է ՀՀ հողժողկոմ, Լենինականի կուսշրջկոմի նախագահ, ԽՍՀՄ ԳԽ նախագահության նախագահ:
- 1916 Կարսում ծնվեց ՀՀ ժողովրդական նկարչուհի, քանդակագործ-խեցեգործ Հռիփսիմե Սիմոնյանը:
- 1931 Տոնվեց հայկական հրաձգային դիվիզիայի տասնամյակը:
- 1959 Համամիութենական մարդահամարի տվյալներով Երևանի բնակչությունը կազմեց 509,340 մարդ:
- 1990 Խորհրդային Միության Գերագույն խորհրդի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում և Զանգեզուրի Գորիս քաղաքում, անհիմն, արտակարգ դրություն հայտարարվեց:
- 1990 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը որպես հանրապետական կազմակերպչական կոմիտեի նախագահ ընդունեց Վիկտոր Պոլիանիչկոյին (Ադրբեջանի կոմունիստական կուսակցության փոխնախագահ): Արցախահայության հետ հարցերը լուծելու համար 1991 թվականի հունվարից մինչև մայիս ռազմական գործողություններ ծավալվեցին Արցախի հայկական մեծամասնությանը հայկական 24 գյուղերից դուրս մղելու և Արցախի տարածքի կեսը ադրբեջանական բանակի կողմից գրավելու նպատակով:
- 1990 Հայկական աշխարհազորային ջոկատները գրավեցին Արարատի շրջանում ռազմավարական կարևոր դիրք գրավող ադրբեջանական Քյառքի գյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

