
Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ
Երեկ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Հայացք» ակումբում անդրադառնալով հունվարին ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում Հայաստանի հարցի քննարկման թեմային, նշել է, որ այդ քննարկումը կարող է ունենալ հավանական երեք զարգացում:
Առաջինը նա համարել է այն, որ իշխանությունը ենթադրաբար կարող է կատարել ԵԽԽՎ պահանջները եւ համաներում հայտարարելով լուծել քաղբանտարկյալների հարցն ու խուսափել ձայնի իրավունքից զրկվելուց, ինչի առաջարկն արել է ԵԽԽՎ Մոնիտորինգի խումբը:
Սակայն ըստ Ստեփան Սաֆարյանի, դատելով իշխանության ամենաբարձր ներկայացուցիչների խոսքից, որ համաներում կարող է լինել միայն դատական պրոցեսի ավարտից հետո, կարելի է համարել, որ մինչեւ ԵԽԽՎ նստաշրջանը համաներում չի լինի, քանի որ դատական պրոցեսն ուղղակի տեխնիկապես հնարավոր չի լինի ավարտել մինչեւ այդ;
Մյուս տարբերակը, ըստ Ստեփան Սաֆարյանի, կլինի այն, որ Հայաստանի իշխանությունն աշխատի ԵԽԽՎ այլ պատվիրակությունների հետ` համոզելով, որ նրանք Հայաստանին չզրկեն ձայնից: Սակայն, եթե այդ ենթադրական տարբերակը նույնիսկ հաջողվի, միեւնույն է, ԵԽԽՎ-ն չի հրաժարվի Հայաստանի հարցում քաղբանտարկյալներ ձեւակերպումից, որ արդեն որդեգրել է:
Երրորդ եւ թերեւս հավանական տարբերակը, ըստ Ստեփան Սաֆարյանի, կլինի այն, որ եթե Հայաստանի իշխանությունը մինչեւ հունվար չկատարի Եվրոպայի պահանջը եւ չլուծի քաղբանտարկյալների ազատության հարցը, ապա Հայաստանը կզրկվի ձայնի իրավունքից, ինչը կնշանակի երկրի քաղաքական աջակցության կորուստ միջազգային հանրության շրջանում: Պատգամավորը հուսով է, որ Հայաստանի հանդեպ քաղաքական պատժամիջոցից բացի տնտեսական պատժամիջոցներ չեն կիրառվի, քանի որ դա բավական ծանր կացության առաջ կկանգնեցնի երկիրը, հատկապես տնտեսական համաշխարհային մարտահրավերների պարագայում:
Այդուհանդերձ, եթե Հայաստանը չկատարի իր պարտավորությունը, ազատ չարձակի քաղբանտարկյալներին եւ զրկվի ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից, ապա դա ԵԽԽՎ պատմության մեջ կլինի հազվադեպ արտառոց իրադարձություն, քանի որ դրանից առաջ ընդամենը մի քանի պետություն է եղել, որ արժանացել է նման պատժի: Իսկ Հայաստանի համար դա կլինի աննախադեպ ձախողում, որի պատասխանատվությունը, ըստ Ստեփան Սաֆարյանի, կրելու է ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը, ինչքան էլ որ փորձ արվի ներկայացնել, թե խնդիրները, քաղբանտարկյալների ու մարտի 1-ի հարցերը առաջացել են նախորդ նախագահ Քոչարյանի օրոք, եւ Սերժ Սարգսյանին ժամանակ է պետք դրանք հաղթահարելու համար: Ս. Սաֆարյանը համարում է, որ մարտի 1-ը փաստացի Սերժ Սարգսյանի նախագահության գինն էր ու թերեւս ճիշտ կլինի, որ Սերժ Սարգսյանը համարժեք գնահատի իրավիճակն ու չդառնա նախագահ, որի վրա է ընկնում ԵԽԽՎ-ում Հայաստանի համար աննախադեպ պատժի արժանանալու պատասխանատվությունը:
Երեկ Ստեփան Սաֆարյանը նաեւ հայտարարել է, որ «Ժառանգությունը» հավանաբար հունվարի վերջին կքննարկի Ազգային ժողովի աշխատանքին մասնակցելու հարցը: Ստեփան Սաֆարյանի խոսքով, այդ քննարկմանը կուսակցության ղեկավարությունը կլսի տարածքային ստորաբաժանումների կարծիքները եւ կկայացնի որոշում: Չի բացառվում, որ չմասնակցելու ձեւ ընտրվի մանդատները վայր դնելու տարբերակը: Ստեփան Սաֆարյանն ասել է, որ կուսակցության մեջ կան թե մասնակցությունը շարունակելու կողմ, թե դեմ կարծիքներ:
Ս. Սաֆարյանը նշել է նաեւ, որ իրենց այդ մտադրությունը պայմանավորված է նրանով, որ իշխանությունն այդպես էլ չփորձեց իրական երկխոսության գնալ խորհրդարանական ընդդիմության հետ, տալ ընդդիմությանն այնպիսի լիազորություններ, որոնք թույլ կտան որոշակի ազդեցություն ունենալ խորհրդարանի աշխատանքի առումով: Ըստ Ստեփան Սաֆարյանի, այժմ պարզապես բացակայում է օրենք գրելու մոտիվացիան, որովհետեւ ընդդիմության պատգամավորը կարող է օրենքի նախագծի վրա ամիսներով աշխատել, իսկ իշխող մեծամասնությունը պարզապես միանգամից ջուրը կգցի այդ աշխատանքը` անընդհատ հետաձգելով կամ մերժելով օրինագծի քննարկումը:
Երեկ Ստեփան Սաֆարյանին հարցրել էին, թե արդյոք նա հավանական համարում է այն, որ Ազգային Ժողովում կարող է նոր պատգամավորական խումբ ձեւավորվել Տիգրան Թորոսյանի, Դավիթ Հարությունյանի մասնակցությամբ, որը կլինի ընդդիմադիր խումբ: ԱԺ պատգամավորը պատասխանել է, թե հավանական չի համարում, որ Դավիթ Հարությունյանը դուրս գա ՀՀԿ խմբակցությունից եւ մտնի նոր խմբի մեջ: Բացի այդ, Ստեփան Սաֆարյանն ասել է, թե իր կարծիքով հնարավոր չէ, որ մարդիկ, ովքեր եղել են այս իշխանության մեջ, հետո դուրս գան եւ դառնան այդ իշխանությանն ընդդիմադիր, քանզի նրանք, ովքեր եղել են իշխանության մեջ եւ միջից ավելի լավ են տեսել այս իշխանության հրեշավոր դեմքը, էությունը, երբեք չեն համարձակվի դուրս գալ այդ իշխանության դեմ եւ լինել ընդդիմություն:
- Գ. ԱՐԱՄՅԱՆ
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ Է
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Եվ այսպես, երկու-երեք շաբաթ անց Եվրախորհուրդը լսելու է Հայաստանի հարցը, եւ ամենայն հավանականությամբ, Հայաստանի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվելու։ Բայց արդյո՞ք այդ հարցը մեզ համար ...ԵՎՍ ՄԻ ՍՆԱՅՊԵՐ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ«Մեր թիվ մեկ թիրախը խոշոր բիզնեսն է, որ պետք է աշխատի թափանցիկ եւ վերահսկելի», կառավարության այս տարվա առաջին նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «ՉԻ» - Խոշոր բիզնեսն, իհարկե, թափանցիկ ...ԽՆԱՄՔՈՎ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆԼՂՀ Ազգային ժողովի բոլոր երեք խմբակցությունները դեկտեմբերի 29-ին անսպասելիորեն հանդես եկան համատեղ հայտարարությամբ եւ արձանագրեցին, որ Ղարաբաղը որեւէ պատասխանատվություն չի կրում որեւէ պայմանավորվածության ...ԲՅՈՒՐԵՂԱՑՈՒՄՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՈՑ
Մ.Մ.Սրան ասում են` քո իրավասության տակ գտնվող համակարգի բ..ի տղերքը, ըստ էության` քո բ..ի տղերքը, փաստորեն` քո տղերքը կալանավորի են ծեծում, բանտարկյալի են ծեծում, ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ, սա թե` դա իր համակարգի` ...ԱՆՏԱՌԱՋԱՐԴ
2008 թվականի սեպտեմբեր ամսից ՉԻ-ն հետաքննություն է սկսել: Նյութը Հայաստանում «օրինական» անտառահատումները, փայտանյութի արդյունահանումը եւ արտահանումն են:Հետաքննությունը արդեն իսկ վեր է հանել տասնյակ փաստեր, ...ՆՐԱՆՑ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԴԱՏԵԼ «ՀԱՅՖԻԴԱՅԻՆԵՐ» «ՌԱԶՄԱՇՈՒՆՉ» ԵՐԳԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔՈ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԵրեկ Շենգավիթի դատարանում Երեւանի քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը կրկին փորձեց վերսկսել 7 քաղբանտարկյալների դատավարությունը, սակայն, ինչպես կանխատեսել էինք, նիստը արդեն 4-րդ անգամ հետաձգվեց` ...ՄԻ ԽՈՉԸՆԴՈՏԵՔ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
Երեկ «7-ի գործով» դատավարությունը լուսաբանող մի շարք լրագրողներ հանդես են եկել հայտարարությամբ, որն ուղարկել են ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, Դատական դեպարտամենտի ղեկավարին, ՀՀ օմբուդսմեն ...ԴԱՏԱՎՈՐԸ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է ՀԱՐՁԱԿՎԵԼ ԼՐԱԳՐՈՂԻ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՎՐԱ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սուրեն Ղազարյանի, ինչպես նաեւ այդ համայնքների ավագ դատախազ Աշոտ Ավետիսյանի ակտիվ մասնակցությամբ բռնության է ենթարկվել ...ՄԵՐՈՆՔ
ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 2Ամերիկայում 3-4 հեռուստալրագրողի հանդիպեցի: Նրանք մարդիկ են, ովքեր ժամանակին ձեռքները թափ են տվել ու իրենց մասնագիտական հնարավորությունները իրականացնում են Ամերիկայում` Անահիտ Մարտիրոսյան, Ռուդիկ Հովսեփյան, ...ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ` ՀԱՆՈՒՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԻ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆԱմանորյա տոներից առաջ ՀՀ պետեկամուտների կոմիտեն ստվերի դեմ պայքարի փորձված տարբերակ առաջարկեց։ Ընդ որում` սույն գերատեսչությունն իր անզիջում պայքարը մեկնարկեց շարքային քաղաքացիների ազարտի մակարդակը ...Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ
Գ. ԱՐԱՄՅԱՆԵրեկ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Հայացք» ակումբում անդրադառնալով հունվարին ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում Հայաստանի հարցի քննարկման թեմային, նշել է, որ այդ քննարկումը կարող է ...
ՈՒՄ ԻՆՉ ՀԱՍՆՈՒՄ Է

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ՄԵՐՈՆՔ
ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՎՍ ՄԻ ՍՆԱՅՊԵՐ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՆՐԱՆՑ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԴԱՏԵԼ «ՀԱՅՖԻԴԱՅԻՆԵՐ» «ՌԱԶՄԱՇՈՒՆՉ» ԵՐԳԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔՈ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆՀԻՄԱ ԷԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆՔ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ` ՀԱՆՈՒՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԻ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆԱՆՏԱՌԱՋԱՐԴ

«ՊԱՅԹՈՒՑԻԿ» ՆԵՐԿՐԵԼ ԿԱՐԵԼԻ Է, ՎԱՃԱՌԵԼ` Ո՞Չ
- 1846 Ծնվեց հայ լեզվաբան, հնդեվրոպաբան Սերովբե Դերվիշյանը, որը 1887-ին Կ. Պոլսում հիմնել և խմբագրելէ հայերեն առաջին լեզվաբանական հանդեսը «Լեզու» խորագրով:
- 1880 Հովհաննես Լազարյանը Հայաստանի ազատագրության մասին զեկուցագիր է ներկայացնում Ա. Սուվորովին:
- 1923 Ընդունվեց դեկրետ Անդրկովկասում ընդհանուր միասնական դրամական համակարգ մտցնելու և Անդրկովկասյան դրամանիշ բաց թողնելու մասին:
- 1928 Սանկտ-Պետերբուրգում ծնվեց ֆիզիկոս -տեսաբան Անդրեյ Ամատունին:
- 1967 Երևանում գործարկվեց Խորհրդային Միությունում ամենախոշոր՝ 6 միլիարդ էլեկտրոն-վոլտանոց արագացուցիչը՝ Արուսը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

