
ՄԻՆՉԵՎ ՊԱՐԶՎԵՆ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Բելգիայի հայերի հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն ասել է, թե Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը մտել է ակտիվ փուլ:
Այդ արտահայտությունը կարծես թե մի փոքր անտրամաբանական է այն ֆոնին, որ կարգավորման գործընթացի շուրջ ստեղծում է ընդդիմությունը: Ընդդիմությունը հայտարարում է, որ գործընթացը մտել է բավական դինամիկ զարգացման փուլ, եւ մոտ է հանգուցալուծումը, ընդ որում` ոչ հայանպաստ: Այդ հայտարարության դեպքում Սերժ Սարգսյանը կարծես թե պետք է աներ հակառակը, այսինքն` պետք է ստեղծեր տպավորություն, որ իրականում գործընթացը սովորական հունի մեջ է, որեւէ լրացուցիչ ակտիվոթյուն չկա եւ չկա հասարակական տագնապի կամ մտահոգության կարիք: Սակայն, Սերժ Սարգսյանը փաստացի հաստատում է ընդդիմության պնդումները, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հանգուցային փուլում է:
Եթե Սերժ Սարգսյանն էլ հաստատում է ընդդիմության խոսքը, կնշանակի, որ գործընթացն իսկապես հանգուցային, վճռական փուլում է, թեեւ Սարգսյանն իհարկե օգտագործում է ընդամենը «ակտիվ», եւ ոչ «վճռական» կամ «հանգուցային» արտահայտությունները: Այդուհանդերձ, կարող է արդյոք պատահել, որ թե ընդդիմությունը, թե իշխանությունը լինեն իրավիճակը սրված ներկայացնելու կողմնակից: Ընդդիմության պարագայում հասկանալի է, որ խնդիրը թե մի կողմից ժամանակավոր դադարը վերստին հիմնավորելն է, թե նաեւ Ղարաբաղի գործընթացի սրացումը իշխանության հանդեպ հասարակական դժգոհության մեծացման եւ լրացուցիչ ճնշման միջոց դարձնելը: Իսկ որն է իշխանության խնդիրը, որ ընդունում է բանակցային փուլի ակտիվացման փաստը:
Շատ հնարավոր է, համենայն դեպս երեւի պետք չէ բացառել, որ իշխանությունն ուղղակի արժանին է մատուցում ընդդիմությանը, այն բանի համար, որ ընդդիմությունը ժամանակավոր դադար է վերցրել: Այսինքն, իշխանությունը ընդդիմության դադարի պատճառաբանությունը հաստատում է, ասելով, թե իհարկե կարգավորումն ակտիվ փուլում է, եւ ընդդիմության դադարը միանգամայն արդարացված է: Պատկերացնենք մի պահ, թե ինչ կլիներ, եթե իշխանությունը ցույց տար, որ իրականում ոչ մի ակտիվություն էլ չկա, որ սովորական մի գործընթաց է, երբ ռուսներն ուզում են, ամերիկացիները խանգարում, եւ այդպես ուզելու եւ խանգարելու հերթական տասնամյակն է բացվել, երբ ուզողների եւ խանգարողների փոփոխությունից գումարը չի փոխվում, եւ որեւէ հուզվելու կարիք չկա: Այդ դեպքում կստացվեր, որ իշխանությունն ընդդիմությանը պարզապես հրահրում է դադարեցնել դադարն ու անցնել ակտիվ գործողությունների:
Իշխանության արածն այդպիսով կլիներ երախտամոռություն: Ընդդիմությունը պատասխանատու պահին դադարեցնում է պայքարը, իհարկե ժամանակավորապես, իսկ իշխանությունն այդ ժեստը գնահատելու փոխարեն նյարդայնացնում է ընդդիմությանը, նրան սադրում է հակամարտության կարգավորման գործընթացի հանգստության եւ հանդարտության, սովորականության մասին հայտարարություններով: Այժմ փաստացի ստացվում է մի իրավիճակ, որ թե իշխանությունը, թե ընդդիմությունը որոշակի համատեղ խաղ են խաղում Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Թե ով է այդ խաղում առավել ազնիվ, երեւի թե ժամանակի ցույց տալիք խնդիրն է, թեեւ իհարկե, հավանական է նաեւ, որ մինչեւ որեւէ մեկի ազնվությունն ու բարի նպատակները պարզվեն, արդեն լինի բավական ուշ եւ ստեղծվի փաստացի անդառնալի իրավիճակ, եթե չի ստեղծվել արդեն: Համենայն դեպս ակնհայտ է, որ թե ընդդիմությունը, թե իշխանությունը, բնականաբար իրենց հաշվարկից ելնելով, բավականին կարծես թե կտրվել են ներքին կյանքից, ինչը Հայաստանի ներքին իրավիճակը կարող է տանել որոշակի ճահճացման, զրկել իմունիտետի անգամ եղած պաշարից: Ըստ ամենայնի, իմունիտետի վերջնական սպառումն ընդդիմությունը համարում է իշխանության թուլացման լավագույն միջոց, իսկ իշխանությունն էլ համարում է, որ այդպիսով վերջնականապես կթուլանա ընդդիմությունը` ինչքան որ երկար ձգվի ժամանակավոր դադարը:
Թերեւս իրականությանն ավելի մոտ է այն, որ կթուլանան երկուսն էլ, իսկ գլխավորը` որ կթուլանա Հայաստանն ընդհանրապես, որը մի քանի ամիս առաջ, այսինքն` փետրվար-մարտին, կարծես թե բռնել էր վերելքի ճանապարհը:
ՄՆԱՆՔ ՍՊԱՍՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ 6
Սերժ Սարգսյանի վերջին օրերի հրապարակային հայտարարություններում հետաքրքիր շեշտադրումներ են նկատվում։ Երկու օր առաջ նա, օրինակ, հայտարարել է, թե «Այս ընթացքում, կարծում եմ, որ հանրային քննարկումների ...ԽԱՆԴՈՏ ԿՆՈՋ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
6«Հայաստանը վերջին երկիրն էր ԱՄՆ-ի կազմած «գունավոր» հեղափոխությունների ցանկում։ Լ. Տեր-Պետրոսյանը նրանց հուսախաբ արեց, մանավանդ որ ռուսամետ հայտարարություններ կատարեց», հայտարարել է ՀՅԴ-ական Կիրո Մանոյանը։ ...ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆԵվ այսպես, կառավարությունը որոշել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» անունով մի կազմակերպություն ստեղծել, որի կառավարումը կիրականացնի ՀՀ նախագահի աշխատակազմը։ Նկատենք, որ նախագահի աշխատակազմը ...ՕԲԱ-ՆԱ
Մ.Մ. 6Իշխանագող գավառցիս, ՌՔ-ի սիամական զույգ ախպերս, Ջորջ Բուշից մի քաղցր բառ չտեսած, բայց թրքուհու ամուսին Մեթյու Բրայզայից մի քիչ խրախուսված քաջարի ՍՍ-ն Մոսկվայից, Մոսկվայով իր աննախադեպ տուրնեն սկսեց ...ԻՀԱՐԿԵ, ՇԱՏ ԼԱՎ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ԳՐԵԻՆ` ՂԱՐԱԲԱՂԸ ԿՈՂՄ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ
Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ 1
Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ:
- Պարոն Սահակյան, ինչո՞ւ է ուշանում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի ընտրությունը: Պետք չէ՞ ՀՀԿ-ին խմբակցության ղեկավար:
- ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՆՊԱՍՏԵԼ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆԷկոլոգիական խնդիրների լուծման եւ դրանց վերաբերյալ միջազգային ծրագրերին մասնակցելու առումով մեր երկիրը, մեղմ ասած, մինչեւ օրս այնքան էլ ակտիվ հետաքրքրություն չի ցուցաբերել: Լավագույն դեպքում Հայաստանը ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ «ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ» ՀԱՍՑԵՆ
Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆ7 քաղբանտարկյալների գործով փաստաբանները երեկ հերթական միջնորդությունն են ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար, ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանին` պահանջելով իրենց տրամադրել ...ՏԱՔՍԻ-ՏԱՔՍԻ
«ՄԻԱՑՈՒՄ» ԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ առավոտյան ժամը 10-ից մոտ 150 անհատ տաքսիների վարորդներ իրենց մեքենաներով դուրս էին եկել բողոքի ակցիայի: Հավաքվելով «Տեցի կրուգի» մոտ, նրանք մտադիր էին այդտեղից ավտոմեքենաների երթով շարժվել ՀՀ ...ՍԵՐԺ ԱԶԱՏԻՉԸ ԳԻՏԻ՞ ՈՐ…
ԱՇՈՏ ՄԿՐՏՉՅԱՆ 1Գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքացիների օրինական քաղաքացիական իրավունքների ոտնահարումը հայրենի իշխանությունների համար դարձել է սովորական գործառույթ: Այն, որ հանրապետությունում կոռուպցիան, կաշառակերությունը ...ՄԻՆՉԵՎ ՊԱՐԶՎԵՆ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Բելգիայի հայերի հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն ասել է, թե Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը մտել է ակտիվ փուլ: Այդ արտահայտությունը կարծես թե մի փոքր անտրամաբանական է այն ֆոնին, ...
ՍԵՐԺ ԱԶԱՏԻՉԸ ԳԻՏԻ՞ ՈՐ…
ԱՇՈՏ ՄԿՐՏՉՅԱՆ
ԽԱՆԴՈՏ ԿՆՈՋ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՄՆԱՆՔ ՍՊԱՍՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ՕԲԱ-ՆԱ
Մ.Մ.
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՆՊԱՍՏԵԼ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆՏԱՔՍԻ-ՏԱՔՍԻ
«ՄԻԱՑՈՒՄ» ԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՄԻՆՉԵՎ ՊԱՐԶՎԵՆ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
«ԴՈՒ ՄԱՔՐԱՄԱՔՈՒՐ ՀԱՅ ՄԱՐԴ ԵՍ»
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՀԱՐԿԵ, ՇԱՏ ԼԱՎ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ԳՐԵԻՆ` ՂԱՐԱԲԱՂԸ ԿՈՂՄ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ
Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
«ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԹՈՒՆԱՎՈՐՈՂԸ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ
- 1830 Նոր Նախիջևան քաղաքում ծնվեց Ռաֆայել Պատկանյանը: (Վախճ. 1892 թ.-ին):
- 1851 Թիֆլիսում բացվեց ճարտարապետ Գաբրիել Թամամշյանի հայոց թատրոնը, որը գործեց մինչև 1874 թ. հոկտեմբերը:
- 1877 Թիֆլիսում բացվեց Մարիամյան-Հովնանյան օրիորդաց դպրոցը:
- 1881 Նոր Նախիջևանի թեմական դպրոցի բացումը:
- 1928 Երևանում տեղի է ունենում Անդրկովկասի անասնաբուժական ինստիտուտի հանդիսավոր բացումը:
- 2000 Ֆրանսիայի Ազգային ժողովը ճանաչեց հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից:
- 2000 Հայաստանի Եվրախորհուրդ մտնելու հայցումը հավանության արժանացավ:
- 2000 Ֆրանսիայի սենատը ընդունեց 1915թ. հայկական ցեղասպանության բանաձևը:
- 2001 Մահացավ լուսանկարիչ Մալաք Կարշը: Նա լուսանկարիչ Յուսուֆ Կարշի եղբայրն էր: Մալաք Կարշը ճանաչված էր Կանադական մեկ դոլարի վրա Կանադայի խորհրդարանի իր կատարած լուսանկարի համար: (Ծնվ. 1915թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

