
ՆՐԱՆՑ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Ձեզ ենք ներկայացնում վերջին 80 տարվա ընթացքում առավել հայտնի բռնապետներին: Թե ով ինչպես է իշխանության եկել, ինչ «հերոսություններ» է արել իր պաշտոնավարման ընթացքում, ինչ ճակատագրի է արժանացել, եւ այլ մանրամասներ: Հետեւությունները թողնում ենք ձեզ:
ՍԼՈԲՈԴԱՆ ՄԻԼՈՇԵՎԻՉ`
Հարավսլավիայի բռնապետ
1989թ. ընտրվել է Սերբիայի նախագահ: Ընդամենը մի քանի տարում ամբողջությամբ իր ձեռքում կենտրոնացրեց Հարավսլավիայի ողջ իշխանությունը: 1992թ. Բոսնիա-Հերցեգովինայում սկսված պատերազմի ժամանակ սերբական ուժերը Միլոշեւիչի աջակցությամբ հարյուր հազարավոր բոսնիացի մահմեդականների եւ խորվաթների զրկեցին օթեւանից, սպանվեցին մի քանի տասնյակ հազար մարդ, հազարավոր մարդիկ հայտնվեցին համակենտրոնացման ճամբարներում: Ողջ աշխարհը դա համարեց էթնիկական զտումներ:
1992թ. ընտրությունների կեղծմամբ Միլոշեւիչը վերընտրվեց Սերբիայի նախագահ:
1998թ. Միլոշեւիչը սկսեց իրականացնել Կոսովոյի ալբանացիների դեմ արշավանքը, որի արդյունքում սպանվեց մոտ 10 հազար ալբանացի, իսկ 700 հազար մարդ արտագաղթեց հարեւան երկրներ:
1999թ. Միջազգային տրիբունալը Միլոշեւիչին մեղադրեց «մարդկության դեմ հանցագործությունների» մեջ: Մեկ տարի անց Միլոշեւիչը կորցրեց իշխանությունը, իսկ 2001թ. ապրիլին ձերբակալվեց եւ տեղափոխվեց Հաագա: Մահացել է Հաագայի բանտում` 2006թ.: Կինն ու որդին առ այսօր հետախուզման մեջ են:
ՆԻԿՈԼԱԵ ՉԱՈՒՇԵՍԿՈՒ`
Ռումինիայի բռնապետ
Չաուշեսկուն ղեկավարել է 1965-1989թթ.: Նրա օրոք Ռումինիան դարձել է Եվրոպայի ամենաաղքատ երկիրը, իսկ Չաուշեսկուի ընտանիքը` ամենահարուստը: Նրանց ընտանիքին են պատկանել Բուխարեստի ամենաշքեղ եւ էլիտար շենքերը, խանութները, հանգստավայրերն ու ռեստորանները: Չաուշեսկուի նստավայրը իր մեծությամբ զիջում է միայն Պենտագոնին:
1989թ. Չաուշեսկուի դեմ սկսված տարերային համաժողովրդական ալիքը բռնապետը փորձեց ճնշել` հրամայելով կրակել ցուցարարների վրա: Միայն Բուխարեստում սպանվեց 89 մարդ, իսկ ամբողջ Ռումինիայով սպանվածների թիվը գերազանցեց 1000-ը: Սակայն հաջորդ օրը բանակը կանգնեց ժողովրդի կողքին, իսկ Չաուշեսկուն ձերբակալվեց փախուստի պահին:
1989թ. դեկտեմբերի 25-ին Չաուշեսկուն կանգնեց ռազմական տրիբունալի առջեւ: Դատախազը մի շարք մեղադրանքներ ներկայացրեց բռնապետին, ըստ որոնց վերջինս «իրականացրել է 60 հազ. մարդու կյանք խլած ցեղասպանություն, պետական ունեցվածքին վնաս է հասցրել, քաղաքներում պայթյուններ է կազմակերպել, քայքայել ազգային տնտեսությունը, փորձել է արտասահմանյան բանկերում պահվող ավելի քան 1 մլրդ դոլարի օգտագործմամբ փախչել երկրից»: Նույն օրը արձակվեց վճիռ եւ երեկոյան բռնապետը իր կնոջ հետ գնդակահարվեց:
Ըստ որոշ տեղեկությունների, Ռումինիայի Կոմկուսի տարբեր պաշտոններում գտնվող Չաուշեսկուի հարազատների եւ մերձավորների թիվը հասնում էր 300-400-ի: Բռնապետի մոտ հարազատներից առանձնանում էր նրա որդին՝ Նիկուն (39տ.): Հետաքննությամբ պարզվեց, որ դեկտեմբերի 21-22-ին Սիբիու քաղաքում նրա հրամանով կրակել էին խաղաղ հանրահավաքի մասնակիցների վրա, որի հետեւանքով սպանվել էր 89 մարդ: Նիկուից բացի, դատարանի առջեւ կանգնեցին Չաուշեսկուի մյուս 2 զավակները՝ Վալենտինն ու Զոյան, որոնք մեղադրվեցին պետական ունեցվածքը անձնական նպատակներով օգտագործելու մեջ: Հոդվածի առաջին մասում հիշատակված Նիկոլաե Անդրուցեն՝ բռնապետի եղբայրը, մեղադրվեց առավել ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանությունների եւ ցեղասպանություն դրդելու մեջ: Իսկ Չաուշեսկուի մյուս եղբայրը՝ Մարինը, որն Ավստրիայում առեւտրի ներկայացուցչության նախագահն էր, անմիջապես ինքնասպանություն գործեց:
ԻԴԻ ԱՄԻՆ`
Ուգանդայի բռնապետ
1971-1979թթ. Իդի Ամինը Ուգանդայում ոչնչացրել է մոտ կես միլիոն մարդ, այդ թվում` բոլոր քաղաքական հակառակորդներին, անցանկալի լրագրողներին, ամբողջ ցեղերի: Անձամբ սպանել է մի քանի տասնյակ մարդու, այդ թվում` իր կանանցից երեքին: Մշտապես օժանդակել է մի շարք ահաբեկչական կազմակերպությունների, որոնց շնորհիվ էր հաճախ իրականացնում իր հակառակորդների սպանությունները:
1979թ. փախել է երկրից` իր հետ վերցնելով հսկայական հարստություն: 2003թ. մահացել է Սաուդյան Արաբիայում:
ՄՈՀԱՄԵԴ ՍՈՒՀԱՐՏՈ`
Ինդոնեզիայի բռնապետ
1965թ. իշխանությունը զավթել է ռազմական հեղաշրջմամբ, որի արդյունքում սպանվել է առնվազն 500 հազ. մարդ (այլ տեղեկություններով` 2 միլիոն): Եվս 250 հազ. մարդ սպանվել է ինդոնեզիական զորքերի կողմից Արեւելյան Թիմորի օկուպացման ժամանակ: Ֆիզիկապես ոչնչացրել է իր մի քանի հազար քաղաքական հակառակորդներին: Իր պաշտոնավարման ընթացքում հսկայական հարստություն է կուտակել` մոտ 15 մլրդ դոլար: Իշխանությունը կորցնելուց հետո նրա նկատմամբ դատավարություն սկսվեց: Նրա կրտսեր որդին դատապարտվեց 15 տարվա ազատազրկման` դատավորի սպանություն կազմակերպելու համար:
ԺԱՆ-ԿԼՈԴ ԴՅՈՒՎԱԼՅԵ`
Հաիթիի բռնապետ
Իշխանությունը 1971թ. ժառանգել է հորից: Իր պաշտոնավարման ընթացքում սպանել է մոտ 60 հազար քաղաքական հակառակորդների: 1986թ. փախել է երկրից, եւ առ այսօր բնակվում է Փարիզում:
ՀԻՍԵՅՆ ՀԱԲՐԵ` Չադի բռնապետ Իր պաշտոնավարման 8 տարվա ընթացքում սպանել է մոտ 40 հազար մարդ, եւս 200 հազարին բանտարկել է կամ ուղարկել համակենտրոնացման ճամբարներ: 1990թ. փախել է հարեւան Սենեգալ երկիր:
- Շարունակելի
«ՆԱՂԴ ԽՓՈՂՆԵՐԻ» ԴԱՏԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Երեկ լրագրողների հետ Վազգեն Մանուկյանի հանդիպման ժամանակ մի ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: «Ազատություն» ռադիոկայանի լրագրողուհու` ըստ երեւույթին անհաճո հարցից հետո Վազգեն Մանուկյանի նյարդերը ...ԼԱՎ ԷԼ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ
Գ. ՎԵԶԻՐՅԱՆՈստիկանության օրվա առթիվ ոստիկաններին շնորհավորելիս Սերժ Սարգսյանը նկատել է, որ «ոստիկանության գործողությունները հաճախ ունենում են հասարակական լայն եւ սուր արձագանք»: «ՉԻ» - Սերժ Սարգսյանն, ինչպես ...ՊԱՅՔԱՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ Է
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՇատերին է ձեռնտու «քաղաքական պայքար» անվանել այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում վերջին տարիներին եւ հատկապես վերջին ամիսներին: Այդպես շատ հարմար է: Ինչ-որ մեկը գլուխը կախ ծառայում է ռեժիմին ու դրա ...ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵՐԱԶԸ Տիգրան Սարգսյանը մեռել է: Հենց այն պահին, երբ ինքը, գլխահակ ու կոտրված սրտով, հավաքում է «վեշերը», ներս է մտնում քարտուղարուհին ու զեկուցում, թե «էսպես ու էսպես, կյանքից ...ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՆԱԵՎ «ԳԾԻ ԲԱԶԱՐՆԵՐ» Է ԱՐԵԼ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի շուրջ տեղի ունեցող զարգացումները հետաքրքիր ընթացք են ունենում: Երթուղային գծերի հարցեր լուծող մեր Նորին Սուրբ Օծությանը սատարելու կամ թասիբը պահելու դուրս եկան ...ՊՐԵՍԿՈՏ
Մ.Մ.Ուրեմն Հայաստանում ընտրարշավ էր` Արեւմուտքը գալիս-գնում էր: Արեւմուտք բառը խնդրեմ որպես խորհրդանիշ ընդունել: Իրականում տարբեր պատվիրակներ եւ պատվիրակություններ էին գալիս ու գնում: Արեւմուտքը նաեւ գնահատականներ ...ԱՍՏՎԱԾ ՍԻՐՈՒՄ Է ԱԶԱՏԱՄԻՏՆԵՐԻՆ ԵՎ ՈՉ ԹԵ ԷԼԱՍՏԻԿ ԺՊԻՏՈՎ ՔԾՆՈՂՆԵՐԻՆ
Երեկ Ասողիկ քահանա Կարապետյանն` ի պաշտպանություն կաթողիկոս Գարեգին Բ-ի, բաց նամակ է հղել` ուղղված «ընդդիմադիր մամուլին եւ ընթերցողներին»: Իր նամակում քահանան նշել է. «Ինչո՞ւ ենք Եկեղեցին շփոթում քաղաքական ...ԱՌԻԹԻՑ ՉՕԳՏՎԵՔ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆՉնայած անցած ամիս հայտարարված արտակարգ դրությանը՝ իշխանություններին թթու խոսք չասող որոշ թերթեր, այնուամենայնիվ, լույս էին տեսնում: Այսինքն՝ նրանք, որոնք, Ռոբերտ Քոչարյանի պատկերացմամբ, սուտ չէին խոսում: ...ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՏԱԿԱՐԱՆ ԸՍՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՀայաստանի իշխանության ներկայացուցիչների շուրթերից մեկ անգամ չէ, որ հնչել են տեսակետներ ու գնահատականներ, որոնց իմաստն ու տրամաբանությունն այն է, թե ժողովուրդը ընդամենը սպառողների մի հանրույթ է, որն ...ՆՐԱՆՑ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ՇարունակելիՁեզ ենք ներկայացնում վերջին 80 տարվա ընթացքում առավել հայտնի բռնապետներին: Թե ով ինչպես է իշխանության եկել, ինչ «հերոսություններ» է արել իր պաշտոնավարման ընթացքում, ինչ ճակատագրի է արժանացել, եւ ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ
«Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյան«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդումը ակնհայտորեն ունի քաղաքական ուղղվածություն, եւ մենք այն դիտարկում ենք որպես մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում, ...ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Տիգրան Թորոսյան - Կենդանակերպի նշանը` Այծեղջյուր
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է կոնսպիրատիվ իրադարձություններով:
Երկուշաբթի օրը` խիստ գաղտնի հանդիպում Վենետիկի հանձնաժողովի ...
ԱՍՏՎԱԾ ՍԻՐՈՒՄ Է ԱԶԱՏԱՄԻՏՆԵՐԻՆ ԵՎ ՈՉ ԹԵ ԷԼԱՍՏԻԿ ԺՊԻՏՈՎ ՔԾՆՈՂՆԵՐԻՆ
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ....ԱՂԲԱՐԿՂՈՒՄ
ՕՐԵՆՔԻ ԵՐԿԻՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ՄԵՆԱԿՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ
Գ. ՎԵԶԻՐՅԱՆԳԵՆԵՏԻԿ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ«ԲԱԶԱԶԻՆ» «ԽԼՈՒՐԴԻ» ՀԵՏ ՄԻ ՇՓՈԹԵՔ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
«ՄԱՍՍՈՎԿԱՅԻ» ՌԵՍՈՒՐՍ ԷԼ ՉՈՒՆԵԻՆ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

