
ՀԻՄԱ ԵՍ, ՀԻՄԱ ԴՈՒ, ՀԻՄԱ ՆԱ. ՀԱՅՐԵՆԻՔ, ԸՆՏԱՆԻՔ, ՀԱՂԹԱՆԱԿ
Եթե այն, ինչ մարդկանց ներսից ծագում է որպես բարձրագույն իմաստով մարդավարի, մարդակերպ ապրելու` դեռեւս մշուշոտ, չգիտակցված, բայց` անհրաժեշտություն, չի կարողանում իրականանալ առկա պայմաններում, իրականանում է որպես մեծագույն ցնցումներ:
Գարնանային հրաշք
Չեմ կարող չհիշել ու չջերմանալ. Ազատության հրապարակում մենք` մի տասը երիտասարդ աղջիկ ու տղա, ձեռք-ձեռքի տված շրջան կազմած, երջանիկ ճիչով ու ու պտույտով դիմավորում ենք Արեւին, դիմավորում ենք Լույսը եւ Զարթոնքը:
Ո՞վ կմտածեր, որ Հայաստանի արթնացման այդ հրաշքը տեղի կունենար` երկար տարիների ստորացումից, կռացումից, նվաստացումից, բռնացումից հետո: Ո՞վ կմտածեր, որ ընդամենը մի քանի ամիս առաջվա ընտրություններից հետո գլխահակ Հայաստանը գլուխը կբարձրացնի` մեկ անգամ եւս եւ այլեւս չհակելու, չծռվելու` կյանքից էլ թանկ որոշմամբ:
Վստահ եմ, որ բոլոր զոհվածներին Հայաստանն արձան է կանգնեցնելու եւ մեծարելու է նրանց` որպես մարդկային մի բարձր տեսակի կենդանության փաստ, նրանց ծնողներին` որ այդպիսի հրաշք զավակներ են ծնել ու սնել, նրանց երեխաներին` որ իրենց հայրերի արյունն ու խոսքն են կրում:
Հայելի՞, հա էլի, հայելի
Ինչպես Վիլհելմ Թելի դիպուկությամբ նկատեց ընկերներիցս մեկը, իշխանության գնահատականը տալիս է ինքը` իշխանությունը` Շարժմանը տված գնահատականներով: Ընդամենը լսենք. խոչընդոտում են ընտրական գործընթացը, յուրացնում են իշխանությունը, անկարգություններ են հրահրում, սադրում են, փողով մարդկանց հանրահավաք են բերում, ապօրինաբար զինվում են, հանցագործներ են, թմրամոլներ են, երկիրն ապակայունացնում են, ատելություն եւ չարություն են սերմանում, իրավիճակը ապակայունացնող կամ ակնհայտ սուտ տեղեկություն են տարածում, անօրինական գործողություններ են կատարում, հրազեն են կիրառում, արտաքին ուժեր են ներգրավում սեփական հարցերը լուծելու համար, Հայաստանի միջազգային վարկը գցում են, էլ որն ասեմ, էլ որը…
Իշխանության յուրացում
Հարց IQ թեստից. ինչպե՞ս է կոչվում այն իրավիճակը, երբ սահմանադրությամբ ժողովրդավար հռչակված երկրում մի քանի մարդ ամբողջությամբ իրենց կամքին են հպատակեցնում երկրի գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունները, ինչպես նաեւ «չորրորդ իշխանությունը»` լրատվամիջոցները` գրեթե ամբողջությամբ:
Ատելության սերմանում
Հատված «Կայունություն» պիեսից` իշխանության մենախոսությունը.
- մի ատիր ինձ, քանզի ես հարստանում եմ քո հաշվին, գնում հողեր, տներ ու մեքենաներ, պահում սիրուհիներ եւ այցելում խաղատներ ու սաունաներ
- մի ատիր ինձ, քանզի ես վրաերթի եմ ենթարկում քեզ, ձեռքիցդ վերցնում եմ քո տունն ու գործը, սպանում եմ քեզ զուգարանում եւ ոստիկանատանը,
- մի ատիր ինձ, քանզի ես խլում եմ քո կատարած ընտրությունը, քեզ ծեծում, առեւանգում, ստորացնում ու դատում եմ ես,
- մի ատիր ինձ, քանզի ջարդում եմ ես քեզ մահակներով, էլեկտրաշոկով խփում ու քացու տակ գցում, բանտարկում ու ասում, որ այդ դու ես ինձ ծեծել, իսկ ես եղել եմ անմահակ, անվահան եւ անսաղավարտ, բայց բարեգութ ու մի քիչ տխրամած,
- մի ատիր ինձ, քանզի ես հրազենով սպանում եմ քեզ, բայց ասում, որ հրազեն չի եղել, ո՞վ գիտի, միգուցե այդ դու՞ ես կրակել ինքդ քեզ վրա, ինչպես իհարկե կպարզի անկախ փորձաքննությունը
- մի ատիր ինձ, քանզի իմ ձեռնասուն լրատվամիջոցներով օրուգիշեր աղբ եմ թափում գլխիդ, անվանում քեզ հոգեխանգարված, թմրամոլ, հարբեցող ու հանցագործ,
- մի ատիր ինձ, քանզի ես սուգ չեմ հայտարարել եւ չեմ բռնել քեզ սգացող մայրերի, կանանց ու երեխաների ձեռքը
- մի ատիր ինձ, քանզի ես ուզում եմ, որ դու լռես ու վախենաս
- մի ատիր, մի ատիր, մի ատիր…
Բա լա՞վ էր, որ Լեւոնը …
Բոլոր նրանց, ովքեր մարտի 1-ից հետո որեւէ նախադասություն են սկսում այս բառերով, մի բան եմ ուզում ասել. դե հերի՜ք էղավ էլի, էդքան երեսպաշտ, անսկզբունք ու սեփական անտղամարդությունը ուրիշով ծածկել փորձող չի կարելի լինել: Կամ ասեք` ես կողմ եմ ապօրինություններին, անօրեն բռնություններին, մարդասպանությանը կամ էլ ասեք` դեմ եմ: Ի՞նչ ա նշանակում` եթե Լեւոնը մի բան է արել ու դու փրփուրը բերանիդ աղաղակում ես, որ վատ է արել, հիմա ուրիշը բազմակի վատ է անում, ասում ես` մի րոպե, բա լա՞վ էր, որ Լեւոնը… Ուրեմն քեզ համար կարեւորը Լեւոնն է, ոչ թե օրենքը, սկզբունքը, հասարակ մարդը:
Իսկ ինձ ու իմ ընկերների համար կարեւորը Լեւոնը չի եղել, չի եւ չի լինելու: Կարեւորը մեր ու մեր երեխաների` մեջքն ուղիղ կյանքն է, ազատ միտքն ու խոսքը, հարգված օրենքն ու պաշտպանված իրավունքը: Իսկ դուք մի երգ գիտեք` Լեւոն, հա՜ Լեւոն: Չըլնի՞ թե Լեւոնն ինչ-որ նեյրոլինգվիստիկ բաներ է արել ձեզ հետ, եւ դուք հիմա հոգեխանգարմունքի մեջ եք:
Բա լա՞վ ա, որ Լեւոնը …
Բա էս մյուսները, որ ճշմարտությունը պարզելու փոխարեն, գիտակցությունն անջատում, դնում են չհրկիզվող պահարանում եւ սկսում տիկնիկների պես կրկնել ինչ պատահի: Բերեմ մի քանի օրինակ.
- բա լա՞վ ա, որ Լեւոնը սեպ ա խրում հայաստանցիների ու ղարաբաղցիների միջեւ…
Լսենք առաջին նախագահին (հատված Ազատության հրապարակում 2007 թվականի հոկտեմբերի 26-ին ունեցած ելույթից).
«Կանխելով հնարավոր մեղադրանքները, միանգամից ուզում եմ ընդգծել. իմ վերաբերմունքի մեջ բոլորովին դեր չի խաղում Քոչարյանի եւ Սարգսյանի ղարաբաղցի լինելու հանգամանքը: Եթե նրանք արժանի լինեին, թող ոչ թե տասը, այլ հարյուր տարի բարով կառավարեին Հայաստանը, ինչպես նրանց նախնիները՝ արցախցի Հեթումյանները 150 տարի կառավարեցին Կիլիկիո թագավորությունը: Ես անթույլատրելի եմ համարում անպարկեշտ խոսակցությունների ու գրգռությունների միջոցով ղարաբաղցիների եւ հայաստանցիների միջեւ սեպ խրելուն միտված տրամադրությունները, դրանք գնահատելով թե՛ անարդար, թե՛ վտանգավոր: Ուստի կանեմ ինձնից կախված ամեն ինչ՝ նման մտայնության տարածումն ու ամրապնդումը կանխելու համար, մանավանդ որ Քոչարյանի եւ Սարգսյանի ստեղծած իշխանական արատավոր համակարգի հենասյուների 99 տոկոսը կազմում են ոչ այլ ոք, քան հայաստանցիները»: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:
- բա լա՞վ ա, որ Լեւոնն ասում ա, որ ինքը 65 տոկոս ձայն ա հավաքել…
Իրականում պատմությունը հետեւյալն է. հանրահավաքներից մեկում Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ իրենց ձեռքին կա 40 պաշտոնական արձանագրություն ընտրատեղամասերից, որոնցում առկա տվյալները տարբերվում են ԿԸՀ-ի պաշտոնական կայքում զետեղված տվյալներից, ընդ որում, ԿԸՀ-ի կայքի տվյալներով մոտ տասը հազար ձայն հավելված է Սերժ Սարգսյանին, յոթ հազար ձայն նվազեցված է Լեւոն-Տեր Պետրոսյանից, իսկ հինգ հազարը` Արթուր Բաղդասարյանից: Եթե, ասում է Տեր-Պետրոսյանը, իշխանությունները նույն տրամաբանությամբ կեղծիքներ են իրականացրել նաեւ մյուս տեղամասերում, կստացվի, որ ես հավաքել եմ 60-65 տոկոս ձայն: Էսպիսի բաներ: Հաջորդը`
- բա լավ ա, որ Լեւոնն ուզում ա Ղարաբաղը ծախի...
Կրկին լսենք Լեւոն Տեր-Պետրոսյանին (հատված Ազատության հրապարակում 2007 թվականի հոկտեմբերի 26-ին ունեցած ելույթից).
«Հանգստացեք, հարգելիներս: Դադարեք զբաղվել դեմագոգիայով: Բավական է հայրենասիրական ճառերով մոլորեցնել ժողովրդին: Բավական է նրանից թաքցնել ճշմարտությունը: Ժողովուրդն ավելի խելոք, տրամաբանող ու բանական է, քան ձեզանից շատերը: Մեկ անգամ ընդմիշտ պետք է գիտակցել՝ Հայաստանի ոչ մի նախագահ, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չի կարող ծախել Ղարաբաղը: Նախ եւ առաջ այն պատճառով, որ Ղարաբաղի բախտը պետք է վճռի ոչ թե Հայաստանը կամ Ադրբեջանը, այլ միայն ու միայն Ղարաբաղի ժողովուրդը: Եվ երկրորդ՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ՝ Հայաստանը չի կարող ստորագրել որեւէ փաստաթուղթ, որտեղ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:
Իսկ հիմա լսենք Սերժ Սարգսյանին ու Արթուր Բաղդասարյանին (հատված 2008 թվականի մարտի 17-ին «Վաշինգտոն Փոստում» նրանց հրապարակած հոդվածից).
«Հայաստանը կանգնած է մի շարք արտաքին մարտահրավերների առջեւ, որոնք մենք հույս ունենք հաղթահարել: Դրանց մեջ առաջինը մեր երկրի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ հակամարտությունն է, այն բանի շուրջ, թե ով կվերահսկի Լեռնային Ղարաբաղի ռեգիոնը»:
Ես, անկեղծ ասած, շոկի մեջ էի եւ չէի ուզում հավատալ, որ այս նախադասությունն իրոք կա այդ հոդվածում: Բայց մտա Վաշինգտոն Փոստի վեբ կայք եւ ստուգեցի` նախադասությունն իր տեղում էր: Ուրեմն ի՞նչ է ստացվում, Ղարաբաղի խնդիրը Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ չէ, մարդու իրավունքների խնդիր չէ, ազգերի ինքնորոշման խնդիր չէ, բայց արի ու տես, որ վերահսկողության համար կոնֆլիկտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Եվ սա ասում են մարդիկ, որոնք հավակնում են մեկը` ՀՀ նախագահի, մյուսը` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոններին: Չգիտեմ, բառեր չեմ գտնում, հետեւություններն էլ թողնում եմ ձեզ:
Ես մի բան գիտեմ…
Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները կարող են լուծել միայն այն մարդիկ, ովքեր սիրում են Հայաստանը, Հայաստանի մարդկանց, Հայաստանի հողը: Դա, բնականաբար, ո՜չ միջազգային կառույցներն ու օտարերկրյա տերություններն են, ո՜չ էլ նրանք, ովքեր Հայաստանի մարդկանց համարում են թմրամոլ, հարբեցող ու հանցագործ, իսկ Հայաստանի հողն ընկալում են բացառապես որպես անշարժ գույք:
Հիմա հասկացա՞ք, ով պետք է լուծի մեր առջեւ կանգնած խնդիրները. չեմ ուզում ասել` ժողովուրդը, որ այդ հավաքականության մեջ չկորչի կոնկրետ անուն-ազգանունով էն ուսանողը, էն թոշակառուն, էն ուսուցչուհին, էն աղջնակը, էն գրողը, էն տնտեսագետը, էն դերասանը, էն բանվորը, էն մշակը, էն պատգամավորը, էն դիվանագետը, էն ազատամարտիկը, էն ոստիկանը, էն երաժիշտը, էն տնային տնտեսուհին, էն լրագրողը, էն տաքսիստը, էն դասախոսը…
Ես ձեր ցավը տանեմ, սիրու՜մ եմ, սիրու՜մ եմ, սիրու՜մ եմ…
Վերջաբանի փոխարեն
Նստացույցի վերջին գիշերներից մեկում ծնվեց մի ջերմ պատմություն, որ բերնեբերան անցավ ու դարձավ նոր իրականության ավետաբերը. գիշերը նստացուցավորների մեջ շրջող Լեւոն Տեր-Պետրոսյանին Ազատության հրապարակի լոռեցիներից մեկը կոշտուկոպիտ պարզությամբ ասում է` խ…իդ չդնես, լավ ա ըլնելու:
Հիմա էդ էի ուզում ասել` … չդնեք, լավ ա ըլնելու:
P.S. Երգը, ես կասեի` երգերը, գրվում են, ախպեր ջան, ու մենք դեռ իրար հետ երգելու ենք:
- ՀԵՐՄԱՆ ԱԶԱՏՅԱՆ
ԳԵՆԵՏԻԿ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Այն, ինչ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն արեցին փետրվարի 19-ին, մարտի 1-ին եւ դրան հաջորդած օրերին, ծանրագույն հարված էր Հայաստանի համար, եւ մեր երկիրը դեռ երկար ժամանակ չի կարողանալու վերացնել ...ԴՈՒՔ ԴԵՌ Ո՞ՂՋ ԵՔ
Գ. ՎԵԶԻՐՅԱՆ«Կարծում եմ, որ ձերբակալված կուսակցական մեր գործընկերների իրավունքները լիարժեքորեն կապահովի նույն ինքը` ՀՀ Սահմանադրության երաշխավորը` ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը», հայտարարել է «Ազգային միաբանության» ...ԷՍ ՄԵՐ ԿՌԻՎՆ Ա
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՄարտի 1-ի իրադարձությունները մի հետաքրքիր առանձնահատկություն ունեն: Այն է` առ այսօր ձերբակալվում են այդ իրադարձությունների (այսինքն` Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հանրահավաքի) մասնակիցները: Հարյուր հազարանոց ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Մ.Մ.Վազգեն Մանուկյանը ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, կամ նորանկախ Հայաստանի առաջին վարչապետն է եղել: Սա փաստ է: Փաստ է նաեւ այն, որ ժամանակ անց նա եւ իր կառավարությունը պաշտոնանկ են արվել: ՆԱԽԿԻՆՆԵՐԻ` Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ՆՈՐ ԻՆՏՐԻԳՆԵՐ ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԱԹՈՌԻ ՇՈՒՐՋ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՄենք բազմիցս անդրադարձել ենք ԵՊՀ-ում տիրող բարքերին, նկարագրել ենք, թե ինչպես էր նախընտրական ժամանակահատվածում այդ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը իր մանկլավիկների հետ միասին քարոզում Սերժ Սարգսյանին` հատառհատ ...Ո՞ՐՆ Է ԱՎԵԼԻ ՄՏԱՀՈԳԻՉ
Ռուսական «Նովիե Իզվեստիա» թերթին տված հարցազրույցի ընթացքում, առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր. «Ես որոշակի հասարակական կարծիք եմ ձեւավորելու, որ չճանաչվի այս իշխանությունը: ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԱՍԻՆ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆՄարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո շատ կարեւոր մի բան բացահայտվեց մեր երկրում: Պարզվում է, որ ՀՀ քաղաքացիները տարատեսակ ընկալումներ ունեն հայրենիք ու ընտանիք բառերի մասին: ՀՀ գլխավոր դատախազության ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵԿԵՂԵՑԻ
ԱԴՕՎերջին օրերին հասարակությունում լայնորեն տարածվել է եկեղեցու տեղի եւ դերի մասին դիսկուսիան: Այս երկխոսությունը որքան բնական էր, նույնքան էլ անսպասելի, քանի որ մեզ` հայերիս համար, ելնելով մի շարք պատմական, ...ՏԵՐՏԵՐՆԵՐԸ
«Խորեն եպիսկոպոս անուշ բնավորություն մ'ունի. ամենուն հետ այսպես կը վարվի, ինչպես որ խմբագիր մը կը վարվի այն մարդուն հետ, որ տարվա մը բաժանորդ կը գրվի եւ բաժանորդայինն ալ կանխիկ կը վճարե: Վարքեն կրնանք ...ՀԻՄԱ ԵՍ, ՀԻՄԱ ԴՈՒ, ՀԻՄԱ ՆԱ. ՀԱՅՐԵՆԻՔ, ԸՆՏԱՆԻՔ, ՀԱՂԹԱՆԱԿ
ՀԵՐՄԱՆ ԱԶԱՏՅԱՆԵթե այն, ինչ մարդկանց ներսից ծագում է որպես բարձրագույն իմաստով մարդավարի, մարդակերպ ապրելու` դեռեւս մշուշոտ, չգիտակցված, բայց` անհրաժեշտություն, չի կարողանում իրականանալ առկա պայմաններում, իրականանում ...ՕՐԵՆՔ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՄԱՍԻՆ
ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ
Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ ընդդիմադիր ուժերի` պետականության հիմքերը խարխլելուն ուղղված չարամիտ գործողությունները, ինչպես նաեւ առաջնորդվելով այն իրողությամբ, որ քաղաքական ...
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ....ԱՂԲԱՐԿՂՈՒՄ
ՕՐԵՆՔԻ ԵՐԿԻՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ՄԵՆԱԿՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ
Գ. ՎԵԶԻՐՅԱՆԳԵՆԵՏԻԿ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ«ԲԱԶԱԶԻՆ» «ԽԼՈՒՐԴԻ» ՀԵՏ ՄԻ ՇՓՈԹԵՔ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
«ՄԱՍՍՈՎԿԱՅԻ» ՌԵՍՈՒՐՍ ԷԼ ՉՈՒՆԵԻՆ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆՌՈՄԱՆՏԻԿ ԱՌԱՋԱՐԿ
Գ. ՎԵԶԻՐՅԱՆ
- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

