
ՄԵՆԹԵՐԸ
Մենթերը լինում են երկու տեսակ` հմուտը եւ վատը: Մենթերի հմուտ տեսակին նույնիսկ հանցագործներն են հարգալից վերաբերվում: Հիշու՞մ եք Թումանյանի խոսքերը. «Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման, լավ արարքը լավ մարդին»:
Եվ այսպես, ո՞վ է հմուտ մենթը կամ ճշմարիտ ոստիկանը: Ճշմարիտ ոստիկանը նա է, ով իր շիտակ գործի նվիրյալն է, ում համար քրեական օրենսգիրքը երկրորդ Աստվածաշունչն է, ով օրենքի անխոնջ պաշտպանն է, անկաշառ է, հետամուտ է ճշմարտության բացահայտմանը: Ոստիկանի լավ տեսակի համար օրենքի առջեւ հավասար են երկրի նախագահն ու հավաքարարը: Նորմալ պետություններում ոստիկանի կամ մենթի այս տեսակը տարածված է եւ հիմնական հավատի աղբյուր է հասարակության համար: Հայտնի հանցագործներն անգամ գնահատում են վերջիններիս աշխատանքը, սեփական հնարանքներով փորձում խուսափել հմուտ ոստիկանի ծուղակն ընկնելուց: Մի խոսքով, հմուտ ոստիկանը հասարակության վստահությունն է, պետականության հիմնասյուներից մեկը:
Մի ընկեր ունեմ Էդվարդ անունով` իսկը փիլիսոփա, ասում է.
- Մարդիկ երկու տեսակ են լինում: Եթե դիմացինդ կարգին տղա է, ազնիվ ու շիտակ, ուրեմն վստահ եղիր, որ այդ մարդու ծնողները անկեղծ սիրել են միմյանց, այնքան քնքուշ, որ սիրո պտուղը չէր կարող այլ տեսակ լինել, ասել է թե` կարգին մարդիկ սիրո ծնունդ են,- այնուհետ ընկերս շարունակում է,- իսկ եթե մարդը ստոր է, բանսարկու եւ խաբեբա, նա չի կարող նորմալ սիրո արդյունք լինել, մեղմ ասած, ընդամենը անհաջող սեքսի արդյունք է:
Ինչեւէ, չշեղվենք բուն թեմայից: Ոստիկանների կամ մենթերի երկրորդ տեսակը. ովքե՞ր են դրանք, ինչպես ասում են` գուշակեք ինքներդ: Մենթերի երկրորդ տեսակը օրենքի անվան տակ հանդես եկող ստահակն է: Նրանց ճշմարտությունը ո'չ աստվածաշնչյան է, ո'չ քրեական-օրենսգրքյան: Վերջիններիս ճշմարտությունը պետն է, նախարարը, նախագահը` անկախ դրանց օրենքով լինել չլինելուց:
Ամենահավատարիմ շունն անգամ տիրոջ ոչ ճիշտ վարմունքից նեղանում է, գռմռալով հնչեցնում իր վերաբերմունքը: Վատ մենթը մի շան չափ էլ չկա: Վերջինս շնային մի հատկություն է պահպանել, սակայն. նրան կարելի է քսի տալ: Բացառված չէ, որ այս տողերից հետո վատ տերերը ինձ վրա էլ վատ մենթերին քսի կտան, բայց մեզ դրանով չես զարմացնի: Հա, ինչու հիշեցի այս պատմությունը. մեծն Սերժիկ Սարգսյանի` ՀՀ նախագահի աթոռը բռնազավթելու օրը` ապրիլի 9-ին, վատ մենթերին քսի էին տվել մարդկանց վրա: «Հերոս» մի մենթ ձեռքի մի հարվածով զգետնել էր հայոց լեզվի եւ գրականության վաստակավոր ուսուցչուհուն` մոտ 80-ամյա մի կնոջ: Հետո` հաջորդ օրը մեկ ուրիշ ոստիկան տեսել էր ծեծված կնոջը եւ, ի դեմս վերջինի, ճանաչել իր ուսուցչուհուն: Ասում են` հուզվել է, ձեռքը թափ տվել ու դառնացած հեռացել:
Մենթերի արկածները, սակայն, այսքանով չեն ավարտվել: Վերջիններս հասցրել են աքացի տալ մի կնոջ փորին, սմբակների տակ գցել 14-ամյա մի տղայի:
Ցավոք, այսպես է արձանագրվում մեր ժամանակների հայոց պատմությունը:
- Շարունակելի...
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Ռեժիմը երկար չդիմացավ: Սերժ Սարգսյանի երդման արարողությունից ընդամենը վեց օր անց նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը սրտի անհուն կսկիծով հայտարարեց, թե մայիսի 1-ից գազի սակագները բարձրանալու են: ...ՆԱԻՐՅԱՆ ԴԱԼԱՐ ԲԱՐԴԻՆ
Գ. ՎԵԶԻՐՅԱՆ«Կոտորած չի եղել, իսկ մարդիկ, ովքեր այնտեղ են գտնվել` շատ սխալ են արել: Նա, ով զոհվել է, պետք է այնտեղ չլիներ», մարտի 1-ի դեպքերի հետ կապված` հայտարարել է երգչուհի Նունե Եսայանը: «ՉԻ» - Նունե ...ԿԱԴՐԱՅԻՆ ԴԻՎԵՐՍԻԱՆ ՍԿՍՎԵՑ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՍերժ Սարգսյանի կադրային վերջին նշանակումները, մեղմ ասած, տարակուսանքի մեջ գցեցին հասարակությանը: Չէ, խնդիրը Սեյրան Օհանյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելը չէ: Նա, ի վերջո, այն եզակի գեներալներից ...ՄԻ ՈՒՐԱՑԵՔ ՁԵՐ ԵՂԲՈՐԸ*
Շարունակելի
Սկիզբը` թիվ 733, 736, 738, 740 համարներում
Այսօր դու գիտես: Ինչպես Հրանտը գիտեր, ու չէր ասում: Գիտես ու չես ասում շատ բաներ, որ կարող էին լինել, ու չեղան, որ նաեւ այսօր-վաղը կարող են լինել, ու ...ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ.
Ազատամարտիկի այրի Ժանետա Ներսիսյանն ու հաշմանդամ ազատամարտիկ Արշալույս Բոզինյանը եռօրյա հացադուլ են հայտարարելԱՎԵԼ ԹԻՔԵՆ ՓՈՐ ՉԻ ԾԱԿԻ
ՀՀ համապետական երկու՝ նախ խորհրդարանի, այնուհետեւ նախագահի ընտրություններից հետո սոցիալական անհրաժեշտության սննդամթերքի գների համատարած թանկացումից, փաստորեն, ետ չմնաց նաեւ դեղորայքը, որոնց գներն արդեն ...ԻՆՉՈ՞Ւ
Հաճախ ընկերներիս շրջանակում բարձրաձայնում էի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօրվա նեղլիկ ստրկամիտ ու հաշտվողական մտածողություն ունեցող ժողովրդի համար շատ-շատ է: Այդ պնդումը իհարկե ցավալի էր. շոշափելի, խորը, ...ՕՐԵՆՔԻ ԵՐԿԻՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ՄԵՆԱԿԱրդեն մի քանի շաբաթ է, ինչ քաղաքական շրջանակներում քննարկվում է «Ընդդիմության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտության հարցը: Օրերս այդ թեմայով իր կարծիքը (բնական է` դրական) արտահայտեց դաշնակցական պատգամավոր ...ՄԵՆԹԵՐԸ
Շարունակելի...Մենթերը լինում են երկու տեսակ` հմուտը եւ վատը: Մենթերի հմուտ տեսակին նույնիսկ հանցագործներն են հարգալից վերաբերվում: Հիշու՞մ եք Թումանյանի խոսքերը. «Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման, լավ արարքը լավ մարդին»: ...ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ
Գ. ՎԵԶԻՐՅԱՆ
... Եվ եղաւ, որ Հրեաստանի նոր կուսակալ նշանակուեց (Սէրժը), եւ իր մօտ կանչեց իր հաւատարիմ ծառաներին, եւ բօլորը գնացին Ռօբի մօտ: Եվ Ռօբը պառկած էր իր մահճում, եւ նորա օրերը հաշուած էին: Եվ սորանք մոտեցան ...
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ....ԱՂԲԱՐԿՂՈՒՄ
ՕՐԵՆՔԻ ԵՐԿԻՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ՄԵՆԱԿՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ
Գ. ՎԵԶԻՐՅԱՆ«ԲԱԶԱԶԻՆ» «ԽԼՈՒՐԴԻ» ՀԵՏ ՄԻ ՇՓՈԹԵՔ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
«ՄԱՍՍՈՎԿԱՅԻ» ՌԵՍՈՒՐՍ ԷԼ ՉՈՒՆԵԻՆ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆՌՈՄԱՆՏԻԿ ԱՌԱՋԱՐԿ
Գ. ՎԵԶԻՐՅԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 - ԴՈՒԲԼ 2
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
- 1879 Մոսկվայում մահացավ հայտնի հրապարակախոս «Հյուսիսափայլի» խմբագիր Ստեփանոս Նազարյանցը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1918 Թիֆլիսում լույս է տեսնում «Տեղեկատու» օրաթերթը՝ առաջին խորհրդային թերթը հայերեն:
- 1923 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը որոշում է Խորհրդային Հայաստանի պետկինո (Հետագայում Հայկինո) ստեղծելու մասին:
- 1953 Երևանում մահացավ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը: (Ծնվ. 1876թ.-ին):
- 1958 Մահացավ երգահան Վաղարշակ Սրվանձտյանը:
- 1959 ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի սեսիան հաստատում է օրենք «Կյանքի հետ դպրոցի կապի ամրապնդման և ՀԽՍՀ-ում ժողովրդական կրթության սիստեմի հետագա զարգացման մասին»:
- 1984 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունեց բանաձև (թիվ 247) և պահանջեց կառավարությունից 1985թ. ապրիլի 24-ը հայտարարել «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր»:
- 1984 Մարդկանց մշտական միջազգային տրիբունալը ճանաչեց հայերի ցեղասպանությունը:
- 1998 Փարիզի Սորբոն համալսարանում տեղի ունեցավ հայերի ցեղասպանության նվիրված միջազգային սեմինար: Այն կազմակերպվել էր ՀՅԴ-ի Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի կողմից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հովանավորությամբ:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

