
«ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԽՈՍԵԼՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ,
Երեկ տիկին Մելիքսեթյանը, մեկնաբանելով թերթի հրատարակումը արգելելու հետ կապված պատճառները, մեզ խնդրեց իր խոսքից դուրս չթողնել ստորեւ ներկայացվող հատվածները: Կատարելով մեր գործընկերոջ խնդրանքը` առանց մեկնաբանությունների ներկայացնում ենք վերջինիս հայտարարությունները:
Հայկ Բաբուխանյանը այսօր իշխանությունների առաջ մի քանի տակ ծալվել ու իր ծառայություններն է մատուցում: Ես շատ կուզենայի, որ այս իշխանավորները լավ հիշեն, թե մինչեւ 2007 թ. փետրվարի 20-ը եւ դրանից հետո էլ որոշակի ժամանակահատված Հայկ Բաբուխանյանն ու Հովհաննես Գալաջյանը ինչ լափ ու կեղտ էին լցնում իրենց վրա: Նույն Հայկ Բաբուխանյանն ու Հովհաննես Գալաջյանը այսօրվա նախարարներին, նախագահին ու մնացածներին ինչ ասես` ասել են. էլ «թմրամոլներ», էլ «ծակվողներ», էլ «մինչեւ չեն ծակվում իրենց ընտանիքի անդամներին չեն ճանաչում»: Նրանք քննարկում էին մարդկանց ֆիզիկական բարեմասնությունները` ամեն կերպ սեւացնելով եւ կեղտոտելով բոլորին: Հայկ Բաբուխանյանը էս իշխանություններին անվանում էր «օլիգարխիկ քրեական հանցագործներ», որոնք պետք է բանտերում փտեն: Հիմա ի՞նչ կատարվեց, որ Հայկ Բաբուխանյանը չգիտես քանի աստիճանով փոխվեց եւ շրջադարձ կատարեց դեպի նույն իշխանությունների կողմը: Եվ հիմա նա հանգել է այն մտքին, որ` «ՍԻՄ-ը ես եմ»: ՍԻՄ-ը Հայկ Բաբուխանյանը չէ: ՍԻՄ-ը Հրանտ Խաչատրյանն է, եւ «Իրավունքն» էլ Հայկ Բաբուխանյանի սեփականությունը չէ ու ոչ էլ` Հովհաննես Գալաջյանինը: Կուսակցությունն ունի իր գիծը` Հովհաննես Գալաջյան, չես համապատասխանել այդ գծին, քեզ փոխել են: Ոչ Բաբուխանյանը, ոչ Գալաջյանը, ոչ էլ մյուսներն այսօր բղավելու առիթ չունեն այն պատճառով, որ 2007 թ. փետրվարի 20-ին իրենց ոչ ոք այստեղից չի հանել, իրենք բառիս բուն իմաստով թալանել են գրասենյակը եւ փախել են այստեղից: Վախկոտի նման փախել են:
Եվ հետո` հունվարի 27-ին, երբ Դատական ակտերի հարկադիր կատարման ներկայացուցիչները մտան շենք, Հայկ Բաբուխանյանն էլ իր խմբակի հետ մտավ շենք ու էստեղ փորձեց ոմանց գող ու ավազակ անվանել: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ գող ու ավազակը հենց Հայկ Բաբուխանյանն է, որը 10 եւ ավելի տարիներ շարունակ մտել է ամբողջ կոլեկտիվի գրպանը, այդ թվում նաեւ` իմ գրպանը: Մեր փողերն է գողացել եւ մեր փողերի հաշվին մերսեդեսներով պտտվել: Էդ ի՞նչ ընդդիմադիր է, որ մերսեդեսներով է շրջում ու թիկնապահներ է պահում: Հետո պարզվեց, որ մենք 10 տարի եւ շարունակ չենք էլ իմացել, որ ստվերում ենք եղել` նույնիսկ գրանցված չենք եղել, աշխատանքային ստաժ էլ չունենք: Հիմա գողը եկել է ու մեզ է գող անվանում: Հայկ Բաբուխանյանը բարոյականությունից, ազնվությունից, արդարությունից խոսելու բացարձակ իրավունք չունի: Եվ թե ով է Հայկը, հայտնի է բոլորին` եւ ընդդիմությանը, եւ իշխանությանը: Եվ եթե Բաբուխանյանին թվում է, որ ինքը կողմնակիցներ ունի, չարաչար սխալվում է. փաստորեն իր կողքին մնացել են մարդիկ, ովքեր ինչ-որ բանից դրդված են եղել մնալու: Նրա կողքին կան մարդիկ (անուններ չեմ հրապարակում, որ վերջիններիս չվնասեմ), ովքեր 2006 թ. սեպտեմբերի 15-ին, երբ ի պաշտպանություն Հայկի նամակ էին ստորագրում, իմ եւ Վիգեն Հակոբյանի սենյակներից դուրս չէին գալիս, ասում էին, թե մենք ի՞նչ տղամարդ ենք, մեզանից զզվում ենք, որ Բաբուխանյանին ատելով հանդերձ` այլ ճար չունենք` տուն եւ ընտանիք ենք պահում, դրա համար էլ ստորագրում ենք:
Եվ վերջում` մենք սպասում էինք ավելի վատ քայլերի ու ստահակությունների: Արդեն մեկ տարի է, որ Հայկ Բաբուխանյանը թերթի այս կոլեկտիվին անվանում է խմբակ: Հայկ Բաբուխանյանը անընդհատ շահարկում է այն միտքը, որ 20 հոգի դուրս են մնացել խմբագրությունից Հրանտ Խաչատրյանի պատճառով: Հայտարարում եմ, որ դա բացահայտ սուտ է, որովհետեւ նույնիսկ Հայկ Բաբուխանյանի ժամանակ այստեղ 20 հոգի լրագրող երբեք չի եղել: Իսկ բաժանվելուց հետո հիմնական կորիզը` մուտքագրողներով, սրբագրիչներով, լրագրողներով մնաց այստեղ` Հրանտ Խաչատրյանի կողքին: Հայկ Բաբուխանյանի հետ գնացին հատուկենտ մարդիկ. այն մարդիկ, ովքեր թերթ չէին ստեղծում:
- ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
ԿԵՂԾ ԵԼՔԵՐԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Այսպիսով, ապրիլի 9-ին Հայաստանում տեղի է ունենալու զարմանահրաշ մի իրադարձություն: Նախկին Ադրբեջանական ԽՍՀ կոմսոմոլի ակտիվիստը Երեւանի կենտրոնում ձեռքը դնելու է Ավետարանի վրա եւ հռչակվելու է Հայաստանի ...ԳԵՐԱԴԱՍԵՑ ԾԱՌԱՅԵԼ ՄԱՄՈՆԱՅԻՆ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նախօրեին աննախադեպ մի որոշում է ընդունել. մարտի 1-ին զոհված անմեղ քաղաքացիների «քառասունքի» օրը ապրիլի 9-ից «տեղափոխել է» ապրիլի 6-ը: «ՉԻ» - Մալադե՛ց Կաթողիկոս: Լավ էլ ...ՆԵՐԿԱՅԱՑՐԵՔ «ՀԵՐՈՍՆԵՐԻ» ՑՈՒՑԱԿԸ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՀիշո՞ւմ եք հայտնի անեկդոտը. գրպանահատության մեջ մեղադրվողին արդարացնում եւ դատարանի դահլիճից ազատ են արձակում, որովհետեւ պարզվում է, որ նա ալիբի ունի. նույն օրը նույն ժամին բազմաթիվ վկաներ նրան տեսել ...ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մ.Մ....Եվ եղավ այնպես, որ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը ներողություն խնդրեց երկրիս ամենագլխավոր դատախազից: Մինչ այդ Տիկ. Բախշյանը իրոք ճշգրիտ ու սթափ շարադրված մի նամակ էր հղել ամենագլխավոր դատախազ ...ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ «ԻՐԱՎՈՒՆՔ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ՇՈՒՐՋ
Ինչպես հայտնի է, երեկ լույս չի ընծայվել «Իրավունք» թերթի հերթական համարը: Թե «Տիգրան Մեծ», թե «Գինդ» տպարանները հրաժարվել են իրականացնել թերթի տպագրությունը: Թերթի պատասխանատուների կարծիքով, իրենց ...«ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԽՈՍԵԼՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ,
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԵրեկ տիկին Մելիքսեթյանը, մեկնաբանելով թերթի հրատարակումը արգելելու հետ կապված պատճառները, մեզ խնդրեց իր խոսքից դուրս չթողնել ստորեւ ներկայացվող հատվածները: Կատարելով մեր գործընկերոջ խնդրանքը` առանց ...«ՇՈՂԱԿԱԹ» ԳՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՄԱՏԻՑ ՀՈՏ ՔԱՇԵՔ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆՕրերս «ՉԻ» խմբագրություն էր եկել մի տիկին, անունը չենք հրապարակում իր իսկ խնդրանքով՝ իր հետ բերելով մի քանի տարա «Շողակաթ» ձեթ, որը ձեռք էր բերել «Լեւոն եւ Լամարա» ՍՊԸ դեղատների ցանցերից մեկից: Տիկինը, ...ՊԱՏԱՍԽԱՆ ՏՈՒՐ ԻՆՁ ՄԱՏՆԻՉ ՍԵՎԱՉՅԱ
Երեկ «ՉԻ» խմբագրությունը քաղաքացիական դատարանից մի գրություն է ստացել, որտեղ նշված է, որ թերթի դեմ ներկայացված է քաղաքացիական հայց, եւ մեր թերթն ու թղթակից Թագուհի Թովմասյանն էլ գործում ներգրավվել են ...Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱԴՕԵվ այսպես, Հայաստանի իշխանությունները դիմել են եվրոպացիներին խնդրելով հետաձգել «Ա1+» հեռուստաընկերության հայցադիմումի քննարկումը Եվրոդատարանում` պատճառաբանելով, որ մեկ-երկու ամիս առաջ տեղի ունեցած հրդեհի ...ԱՊԱՐԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԶՈՀՎԱԾ ԵՎ ՎԻՐԱՎՈՐ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ
22 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՄենք՝ ներքոստորագրյալ զոհված եւ վիրավոր ազատամարտիկների հարազատներս, ցնցված ենք վերջին ժամանակներս մեր երկրում կատարվող հետընտրական բռնություններից եւ հետապնդումներից, Արցախի ազատագրման գործում անձնական ...ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՆ ԱՆՊԱՐԿԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո երեկ առաջին անգամ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց լրագրողների հետ: Ինչպես կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, Արթուր Բաղդասարյանը եւս մամուլի ...ՎԱԳՐԵՆԻ ԿԱՇԻՆ ՄՈԶԱՄԲԻԿՈՒՄ
Մոզամբիկում լուրջ իրադարձություններ էին սպասվում: Հանրա-Հանրա ցեղախումբը նախապատրաստվում էր տոնական միջոցառումներին, որի ժամանակ Սերժիկի-Կուանակիկին պիտի հանդիսավոր պայմաններում նստեր Գերագույն-Գլխավոր ...
ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԵՏ ՉԵՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ԸՆԴՀԱՏԱԿԻՑ - 2
Պատրաստեց Գ. ՎԵԶԻՐՅԱՆԸ
ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԴԻՊԼՈՄԱՎՈՐ ՍԵՐԺԱՆՏՆԵՐԻ ԳՐՈՀԸ
Մ.Մ.
ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆԲԱՆԱՆԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԻՔ -2
ՇՊԱՏԻ
ՕՐԵՆՔ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԵՏՔԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
- 1840 Բոլնիս-Խաչեն գյուղում ծնվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1882 Ծնվել է հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Սպանվել է 1922 հուլիսի 13-ին):
- 1905 Սկսվեց Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) Երկաթուղայինների գործադուլը:
- 1919 Մահացավ երգիծաբան Հարություն Ալփիարը: (Ծնվ. 1864 թ.):
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

