
ՍԵՊՍ ԽՐՎԱԾ ԹՈՂ ՄՆԱ
Ճշգրտորեն չեմ կարող մեջբերել Ռ.Ք.-ի օրենսդրական վերջին մտախաղացումը, բայց մամուլից իմացա, որ նա իր «կառավարման» վերջին օրերին էլ պատրաստվում է նոր օրենք հռչակել` քրեորեն պատժելով հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ սեպ խրելը: Հետաքրքիր է, որ այս ձեւակերպումը ոչ մեկի մեջ փոքրագույն կասկած էլ չի առաջացնում առ այն, թե ժողովրդիս ո՞ր երկու հատվածները նկատի ունի երկրիս առայժմ գերագույն ու հավերժացող գլխավորը. «Ղարաբաղցիներին ու հայերին», ձեր հարցին կպատասխանի չվախեցած կամայական անցորդը, լինի «լեւոնական» թե, կներեք, սերժանտ, զանգեզուրցի թե ղարաբաղցի, Կոտայքից թե...
Որովհետեւ դեռ տարիներ առաջ, դեռ Լեւոնի ցուրտ ու մութ, պարտվողական ու հայաթափ ժամանակից էլ առաջ, դեռ անտանելի այս անկախությունից էլ առաջ, Զորի Բալայանի ջահել ու լավ օրերում արդեն, երբ հնչում էր արդեն Հեքիմյանի «Ղարաբաղցին» երգը, արմատավորված էր ու կար օտար միջավայրում դարերով դիմացող, կամային, նյարդային ու ֆիզիկական բարձր հատկանիշներով օժտված, ներքին դիմակայությամբ կամ առերես պայքարում գոյության իր իրավունքը կռվող ղարաբաղցու կերպարը: Ընդ որում, բացարձակ պարտադիր չէ, որ այս բոլոր հատկանիշներով փոքրիշատե օժտված մեկը լինի լավ մարդ, կամ վատ մարդ, կամ մարդ:Նույն այդ միջավայրում էին ձեւավորվել թե՛ ԽՍՀՄ ԼՂԻՄ-ի քարտուղար, ղարաբաղցի Կեւորկովը, որ քայքայում էր, հայաթափ էր անում մարզը, թե՛, ասենք, ԽՍՀՄ հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը, կամ վաղամեռիկ Արթուր Մկրտչյանը, որ Ղարաբաղի անկախության առաջամարտիկներից էր:
Նույն կերպ Հայաստանում կամ աշխարհի ցանկացած կետում կգտնեք որոշակի հատկանիշներով օժտված սոցիում, ժողովուրդ, մարդու տեսակ, որ տվել է ասենք Հովհաննես Թումանյան եւ, կներեք, Հենրիկ Քոչինյան ու Սերգեյ, նորից կներեք, Երիցյան:
Երբ հայորդիները փրկեցին իրենց հայրենիքի մի ծվենը` Արցախը, պաշտպանեցին այդ հայրենիքի սահմաններն ու արյամբ շահեցին իրենց անկախությունն ու խաղաղությունը, սկսվեց օտար միջավայրում գոյատեւման մշտական կռիվ տված մեր ժողովրդի այդ հատվածի համարկումը (ինտեգրացիան) նույն ժողովրդի` հայրենիքում բնակվող հատվածի հետ: Սա նշանակում է, որ մինչ այդ էլ առկա շփումներն ու փոխթափանցումը ավելի ինտենսիվ եւ ընդարձակ դարձան, իրենց հետ բերելով թե՛ բազում դրական, թե՛ այսպես ասենք` վիճահարույց հետեւանքներ: Նմանատիպ խնդիրներ Հայաստանում եղել են, կան ու լինելու են հայ ազգի աշխարհասփյուռ այլ հատվածների հետ կապված: Դա նորմալ է: Դա պրոցես է: Դա ինքնաբերաբար լուծվող-գնացող հարց է:
Իսկ վատ է, շատ վատ է այն, որ կա ղարաբաղցիների խնդրի կուլտիվացիա, եւ հասարակությունը կերել է այդ խայծը: Եթե ընթերցողը փորձի փորփրել անցնող տարիներն ու իր հիշողությունը, եթե իրոք փնտրի` նա կգտնի խայծը նետողներին, որ այսօր ձկնորսի փոխարեն «համեստ» ձկան կեցվածքով խոսում են ժողովրդի երկու հատվածների ու սեպի մասին: Խայծը ժամանակին իրենք` Ռ.Ք.-ն ու Ս.Ս.-ն են նետել, իսկ նրանց կամա-ակամա օգնել են մտավոր կամ բարոյական հատկանիշներով սակավ օժտված տարբեր հայորդիներ: Հակաղարաբաղյան ցանկացած հիշատակում ծագել է այս միջավայրից, շառ արել սրա ու նրա վրա ու թողել իր նստվածքը: Հիմա, տարիներ անց, երկրի նախագահ կոչվածը նույն ողորմելի խաղերն է անում` մեզ մեղադրելով ղարաբաղցիներին չսիրելու եւ անվանարկելու մեջ:
Ռ.Ք.-ն Տեր-Պետրոսյանին մեղադրում է Ղարաբաղը ծախելու մեջ ու մեջբերումներ անում նրա` միայն իրեն հայտնի խոսքերից: Ռ.Ք.-ն Տեր-Պետրոսյանին, ընդդիմությանը, հայ ժողովրդին մեղադրում է ղարաբաղցիներին չսիրելու մեջ ու ծեծում է ժողովրդի խաղաղ ցույցերը: Ռ.Ք.-ն կրակում է ժողովրդի վրա, որի մի ստվար մասը ղարաբաղցի է եւ ատում է իրեն ու իր «թիմը», որովհետեւ սեպն իրականում խրված է մի կողմից իրենց` Ռ.Ք-ի, Ս.Ս.-ի, իրենց գրիշիկների, ռուբների, սամոների` սերժանտների, մյուս կողմից` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ միջեւ: Եվ սեպն իրենք են խրել: Իրենք ղարաբաղցի, մարտունեցի, լոռեցի կամ զանգեզուրցի չեն, իրենք ժողովրդի հատված էլ չեն:Իրենք Հայաստանը բռնազավթելու տապալված փորձի հեղինակ այլազգի բանդա են:
- Մ.Մ.
ՌԵԺԻՄԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Գեներալ Մանվել Գրիգորյանին պաշտոնանկ անելու մասին Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը տրամաբանական շարունակությունն էր այն շղթայի, որը սկսվել էր դեռեւս 2000 թվականին` հոկտեմբերի 27-ից մոտ կես տարի անց: ...ՕՐԵՆՔՈՎ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանը Ստեփանակերտում հայտարարել է, թե նախաձեռնելու է օրենսդրական նոր փոփոխություններ եւ առաջարկելու է, որ քրեական պատասխանատվություն սահմանվի հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ սեպ խրելու ...ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՍԵՎ ՏԱՍՆԱՄՅԱԿԸ»
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆԱպրիլի 9-ը ամեն դեպքում իր մեջ մի դրական խորհուրդ ունի. այդ օրը Ռոբերտ Քոչարյանը վերջապես դուրս է գալու նախագահի կաբինետից եւ, հուսով ենք, այլեւս երբեք որեւէ պետական պաշտոն չի զբաղեցնելու: Եվ երեւի ...ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ Ապրիլի 9: Օպերայի մեծ դահլիճ: Շքեղ լուսավորություն, բեմը տոնականորեն զարդարված է, բոլոր տեսախցիկները պատրաստ են... «Երկու աստղ» հաղորդաշարի հերթական թողարկումն են նկարահանում: ...ՍԵՊՍ ԽՐՎԱԾ ԹՈՂ ՄՆԱ
Մ.Մ.Ճշգրտորեն չեմ կարող մեջբերել Ռ.Ք.-ի օրենսդրական վերջին մտախաղացումը, բայց մամուլից իմացա, որ նա իր «կառավարման» վերջին օրերին էլ պատրաստվում է նոր օրենք հռչակել` քրեորեն պատժելով հայ ժողովրդի երկու ...ԽՈՐ ՀԱՏԱԿՈՒՄ, ՏԻՂՄԵՐԻ ՄԵՋ
ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆՇաբաթ օրը «168 ժամ» թերթում կարդացի իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի «Մահ կամ իշխանություն» հոդվածը, որն, ըստ իս, կարող է ծավալուն բանավեճի առարկա դառնալ, եթե, իհարկե, չնկատենք հեղինակի այն խոստովանությունը, ...ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆԴեռ 2000-ի վերջին կամ 2001-ի սկզբին «Ար» հեռուստաընկերությամբ ես հարցազրույցի ժամանակ ասացի, որ Ռոբերտ Քոչարյանը չի պաշտոնավարելու մինչեւ իր ժամկետի ավարտը. թեկուզ մեկ օր շուտ, բայց նա հեռանալու է. ...ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԳՈՒՐԳԵՆՀարազատ արտաքին քաղաքական գերատեսչությունը շարունակում է զարմացնել մեզ բոլորիս իր անմիջականությամբ: Այսպես, օրերս այդ գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանը նշել է, որ այսօր Հայաստանում տեղի ունեցող ...ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՋՀԱՆԳԻՐՅԱՆ ՄՆԱԼ
Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, որը մեղադրվում է ապօրինի զենք պահելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, երեկ հերքել է մամուլում հրապարակված ...ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Աղվան Հովսեփյան - Կենդանակերպի նշանը` նույնը: Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է միանգամայն բուռն իրադարձություններով: Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ ձերբակալվածները, ...
ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԵՏ ՉԵՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ԸՆԴՀԱՏԱԿԻՑ - 2
Պատրաստեց Գ. ՎԵԶԻՐՅԱՆԸ
ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԴԻՊԼՈՄԱՎՈՐ ՍԵՐԺԱՆՏՆԵՐԻ ԳՐՈՀԸ
Մ.Մ.
ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆԲԱՆԱՆԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԻՔ -2
ՇՊԱՏԻ
ՕՐԵՆՔ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԵՏՔԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

