
ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Տրեխավորների դասը, որ Հայաստանի բարձրագույն իշխանությունում ներկայացված է ղարաբաղյան գյուղերից Երեւանում հայտնված «նախագահ» Քոչարյանի եւ «վարչապետ» Սարգսյանի տեսքով, մեզ` հարյուր հազարներին` հանուն իրենց քվեի փողոց հանելու ունակ մարդկանց, դեռեւս մինչեւ իրենց սարքած արյունալի դեպքերը` խաղաղ հանրահավաքների օրերին, մի քանի անգամ սպառնաց, թե կնստեցնեն բանտ (թեեւ դա դատարանի իրավունքն է, ո՛չ իրենցը), ուր մենք խորհելու երկար ժամանակ կունենանք:
Այժմ ժամանակավորապես գտնվելով ընդհատակում` ես, իրոք, խորհելու ժամանակ ունեմ: Եվ առնվազն մեկ միտք ինձ հանգիստ չի տալիս, հատկապես լույս մարտի 1-ի իրենց գիշերային դավադիր հարձակումից (դրան անձամբ քնաթաթախ ներկա եմ եղել) եւ իրենց պրովոկատորների միջոցով բախում ու թալան հրահրելու ակնառու կադրերը Հ1-ով տեսնելուց հետո:
Դեռ նախընտրական քարոզչության ժամանակ ես զարմանք էի ապրում, երբ Սերժ Սարգսյանն իր հանդիպումներում խոսում էր ինչ-որ դեւերի, չար ուժերի եւ նմանատիպ բաների մասին: Մտածում էի, որ նորմալ կրթություն չստացած այդ մարդուն իր իմիջմեյքերները պարզապես ծաղրում են: Այժմ պարզ է, որ նա մեսիջներ էր ուղարկում. բայց ու՞մ եւ ինչու՞...
Լեւոն Տեր-Պետրոսյանն իշխանությունների արտաշատյան արյունոտ խուլիգանությունից հետո ասաց, որ Ս. Սարգսյանի առնչությամբ երբեւէ խոսելու է «Նարիմանով» անվան մասին (Նարիմանովը Խորհրդային Ադրբեջանի հիմնադիր-ղեկավարն է եղել). չհասցրեց կամ գուցե ժամանակը չեկավ: Սարգսյանը շարունակեց անընդմեջ չարքերից ու սատանայություններից խոսել, որ ոչ մի կերպ չէր սոսնձվում իր քարոզարշավի հետ:
Մութ գործիչ է Սերժ Սարգսյանը. նա իր «մասնագիտությամբ» երբեւէ չի աշխատել, եղել է Ստեփանակերտի երիտասարդ կոմունիստների քաղաքային ղեկավարը, հայակուլ Կեւորկովի օգնականը, ապա մեր ազգային զարթոնքի շարժման ժամանակ «հանկարծակի» զբաղեցրել պատասխանատու պոստեր ԼՂ-ում (հատկապես ԼՂ-ի երիտասարդ ղեկավար Արթուր Մկրտչյանի առեղծվածային սպանությունից հետո), այնուհետեւ Մոսկվա քշվելուց քիչ անց վերադարձվել է Հայաստան ու նշանակվել նախ պաշտպանության, հետո` ազգային անվտանգության, ներքին գործերի նախարար: Նրա` անվտանգության նախարար եղած ժամանակ էր, որ իրականացվեցին բազում սպանություններ, որ հետո ձեւակերպվեցին որպես ինքնասպանություններ կամ մնացին չբացահայտված. այդ ժամանակ էր, որ եղավ աննախադեպ հոկտեմբերի 27-ի նախճիրը: Քավ լիցի. նրան մեղավոր չենք ասում, սակայն առնվազն անձեռնահասությունը փաստ է: Հետաքրքիր է, որ նա ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցների համար նախատեսված մեդալ ստացավ այն ժամանակ, երբ Հայաստանի բարձրագույն պաշտոնյաներից էր: Շատ բան, որ սովորական մահկանացուներիս անհայտ է, պարոն Սարգսյանը գիտե, գոնե պաշտոնի բերմամբ: Ուրեմն ինչի՞ մասին էր զգուշացնում, երբ խոսում էր սատանայությունների, աղետների մասին: Տարբերակները մի քանիսը կարող են լինել:
Տարբերակ 1` ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ: Նա, երկար ժամանակ աշխատած լինելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, տեսել է, որ իր գերագույն գլխավոր հրամանատարը սատանայական հատկություններ ունի, եւ հիմա փորձում է զգուշացնել Հայաստանի բոլոր քաղաքացիներին: Այդ դեպքում ինչու՞ նա դա չարեց 1990-ականների հենց սկզբից, առնվազն այն պահից, երբ տիրապետում էր անսահմանափակ տեղեկատվության: Ինչպե՞ս նա կարողացավ «սատանայական հատկություններով» նախագահին ստիպել, որ իրեն վստահի նախ պաշտպանության, ապա ազգային անվտանգության, իսկ հետո դրա հետ մեկտեղ նաեւ ներքին գործերի նախարարի պաշտոնները: Այդ դեպքում Տեր-Պետրոսյանը ոչ թե սատանա, այլ սովորական երեխա է ստացվում, իսկ ինքը սատանային մոլորեցնող հանճար կամ աստված:
Տարբերակ 2` ՀԱՍՏԱԿՈՂՈՒԹՅԱՆ: Սերժ Սարգսյանը շատ է ուզում նախագահ դառնալ եւ Տեր-Պետրոսյանին իր այդ բազմիցս կրկնվող հայտարարություններով ուղերձ է հղում, որ ոչ մի բանի առջեւ կանգ չի առնելու: Ըստ այդմ` եթե Տեր-Պետրոսյանը շարունակում է Սահմանադրությամբ յուրաքանչյուր քաղաքացու վերապահված իր իրավունքների իրացումը, ապա ինքը հաստակողությամբ չի զիջելու, եւ այդ «պայքարի» արդյունքը կարող է լինել միայն այնպիսին, եթե սատանան անձամբ խառնված լիներ դրան. արյուն, ավերածություններ, մարդու ստորին բնազդների ազատ արձակում: Գուցե:
Տարբերակ 3` ԱՆՆԱՀԱՆՋ: Սերժ Սարգսյանն ինքը հայրենասեր է եւ պատրաստ է ազնիվ պայքարի, նույնիսկ արժանապատիվ պարտության, սակայն շատ բան ունի կորցնելու Ռոբերտ Քոչարյանը, ով իրեն ստիպում է գնալ մինչեւ վերջ` նույնիսկ իր կամքին հակառակ: Ինքն անձամբ, բացի սատանայի մասին խոսելուց, որեւէ բացասական բան չի ասում իր նախկին հրամանատարին, թեեւ իր թիմը սակավամտի համառությամբ վայրահաչում է ու բռնություններ կիրառում: Սա զգուշացում է, թե` Տեր-Պետրոսյա՛ն, քո նախկին վարչապետն ամեն բանի ունակ է, սատանա է, ինչու՞ մե՛նք մտնենք արյան մեղքի տակ: Իսկ թե արդյո՞ք Քոչարյանի համար Սերժ Սարգսյանի նախագահ դառնալը կյանքի եւ մահվան խնդիր է. սա արդեն հաջորդ տարբերակն է:
Տարբերակ 4` ՃՆՇՈՒՄԱՅԻՆ: Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, հանգուցյալ Վազգեն Սարգսյանը գիտեին, թե ինչու 1998-ին եղավ իշխանափոխությունը: Աշխարհը մի բան էր առաջարկում Հայաստանին, որին վերապահումներով կողմ էր նախագահը եւ կտրուկ դեմ` նրա վարչապետը, պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի նախարարները: Դե-ֆակտո 1997-ին նրանց տանուլ տված նախագահն անձամբ Քոչարյանին ներկայացրեց մանդատատեր Ֆրանսիայում, իսկ 1998-ին հեռացավ: Թե ինչ են խոստացել գերտերություններին Քոչարյանն ու իր թիմը նախագահ դառնալու դիմաց, հասարակությանն անհայտ է, սակայն հայտնի կամ առնվազն կռահելի կարող է լինել Տեր-Պետրոսյանի համար: Սարգսյանը խոսելով սատանայությունների մասին` փորձում է զգուշացնել, որ իրենք ելք չունեն. եթե ինքը չդառնա նախագահ, Երեւանը կարող է Բելգրադի օրն ընկնել, երբ ռուսները չկարողացան պաշտպանել ռմբահարումներից: Արդյունքն, իրոք, սատանայական կարող է լինել, եւ իրենք ընտրել են Երեւանն ու Ղարաբաղը թեկուզ ներքին զոհերի գնով` ավելի մեծ ավերածություններից պաշտպանելու ճանապարհը. եթե անգամ դրա գինը Հայաստանի աստիճանական մարումն է: Այսպես մտածելու հիմք են տալիս արեւմտյան դիտորդների դեռեւս նախնական ամոթալի կեղծ գնահատականները:
Մի բան հստակ է. Սերժ Սարգսյանին իր իմիջմեյքերները չեն ծաղրել: Նա հաստատ ուղերձներ է հղել, որ մինչեւ Երեւանում իշխանությունների կողմից արյուն թափելը` անընկալելի են եղել: Սակայն, օրինակ ես, որ Ազատության հրապարակի հարթակի ամենահանրային գործիչներից եմ եղել, փորձել եմ հակադարձել Տերունական աղոթքի` օրական երկու անգամ համաժողովրդական ասմունքով: Ավելին` ամեն գիշեր հավաքվածներին, հանրային աղոթքից առաջ կամ հետո, ասել եմ, թե ամեն գիշերը կարող է լինել Հուդայի գիշերը, ու մենք` խաղաղորեն ու անզեն հավաքվածներս, խնդրում ենք Աստծուց հեռու տանել մեզնից դառնությամբ լի բաժակը, որ արտահայտվում է Քոչարյան-Սարգսյան զույգի դավադիր տեսքով: Խնդրել ենք մեր քաղաքացիական հասարակությանը հեռու պահել փորձությունից: Մեր բյուրոց աղոթքը, ամենայն հավանականությամբ, տեղ հասել է, այլապես նրանք ավելիին էին ունակ, քան գործեցին մեր քաղաքում, ինչի մասին բոլորն էին խոսում ժամանակին, իսկ ես ու ինձպեսները հրապարակախոսությամբ փորձում էինք տարհամոզել, թե իշխող զույգը թեեւ գավառամիտ, թեեւ մոլորյալ, սակայն հայրենասեր է ու չի անցնի Երկնքի ու Երկրի օրենքների սահմանը: Մենք սխալվեցինք մեր հավատավորությամբ. նրանք իրոք ունակ էին չարության: Ահա՛ թե ինչ էր բարբառում բարու եւ չարի իմացության, ընդհանրապես որեւէ իմացության ծառից ու մարդկության բոլոր սուրբ գրքերից տիեզերական հեռավորությունների վրա գտնվող «վարչապետը»:
Քննարկում
HAY ZAVAK գրել է:
Ընդդիմության առաջնորդները lyudmila tp'n, melissa brown կգլխավորեն ժողովրդի քայլերթը դեպի 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Այդ մասին տեղեկացնում է Համաժողովրդական շարժման կենտրոնի տարածած հաղորդագրությունը:
NERKA KLINEN rabayner ltp'n, alik arzumanyan@
lol գրել է:
http://www.youtube.com/watch?v=GGLZj_KtjG4&feature=related
HAY ZAVAK գրել է:
"""AHA TE OVKER EN KANGNATS << HANCAGORTS-aypes kochvats KAGHAKAKAN >> UJERI TIKUNKIN.""" ,,, BOLOR PETUTYUNNERUM XAGHUM EN NUYN SCENAROV ,,,
http://www.anspress.com/nid70823.html
Белоруссия высылает из страны сотрудников посольства США
МИД Белоруссии в среду передал временному поверенному в делах США в республике Джонатану Муру список американских дипломатов, объявленных персонами нон грата, сообщает пресс-служба министерства (на снимке - здание американского посольства в Минске).
Указанные сотрудники посольства обязаны покинуть территорию Белоруссии. Американский дипломат, сообщает пресс-служба МИДа, был проинформирован о том, что по состоянию на 30 апреля штат сотрудников белорусского посольства в Вашингтоне, как об этом была предварительно уведомлена американская сторона, сокращен до шести человек, включая посла. Однако американская сторона отказалась последовать рекомендации об аналогичном сокращении численности сотрудников посольства США в Минске, в связи с чем Муру и был передан список сотрудников миссии, объявленных персонами нон грата.
"Мы сделаем все возможное, чтобы американские дипломаты покинули страну до указанного срока", - заявил временный поверенный в делах США в Белоруссии Джонатан Мур.
Мур назвал решение Минска беспрецедентным, поскольку дипломатов "называют персона нон грата не за то, что они делают", а только ради сокращения численности сотрудников. Тем не менее американская сторона пообещала подчиниться требованию Минска.
Ранее США по требованию белорусской стороны сократили численность своего диппредставительства до 17 человек, а уже 2 апреля Минск потребовал оставить в посольстве лишь шесть человек - посла и пять сотрудников аппарата, при том, что в США останутся столько же белорусских дипломатов. Однако США не отреагировали на последнее требование Белоруссии.
Рекомендация внешнеполитического ведомства Белоруссии связана "с сохранением США санкционных мер в отношении белорусских экономических субъектов, ограничивающих объем двусторонних отношений, и отказом Соединенных Штатов от взаимоприемлемого урегулирования ситуации".
Дипломатический конфликт между Белоруссией и США начался в марте в связи с американскими экономическими санкциями. В ноябре 2007 года Вашингтон ввел санкции в отношении белорусского госконцерна "Белнефтехим". Счета предприятия на территории США были заморожены, его представительство закрыто, а американским бизнесменам было рекомендовано воздержаться от сотрудничества с концерном.
Мур заявил, что США не собираются отменять экономические санкции до тех пор, пока не будет решена проблема с белорусскими политзаключенными, наличие которых не признает Минск.
В частности, речь идет об экс-кандидате в президенты Белоруссии Александре Козулине, который в 2006 году был приговорен к 5,5 годам лишения свободы по обвинению в организации массовых беспорядков.
"К экономическим санкциям привела ситуация с правами человека. Экономические санкции не зависят от того, что происходит с нашим посольством", - заявил Мур.
По его словам, что в случае, если проблема с политзаключенными не будет решена, то санкции могут быть расширены./rian.ru/
Սարգիս գրել է:
Սատանան այս թերթի տերն ա: լտպ-ն: Թականդաղղղղղղ:
Լևոն Տեր-Պետրոսյանը Դավաճան է գրել է:- Խմբագրական
Ուրեմն ինչի՞ մասին էր զգուշացնում, երբ խոսում էր սատանայությունների, աղետների մասին:
Վառթուշի ամսեկան կանացի սայկլը սկսվել է մեկ օր առաջ և հնարավոր է նույնիսկ շարունակվել մինչև շաբաթվա վերջ, այսօր հայտարարել է Շինգավիթի ներքին գործիրի ծեծուջարդի բաժնի խոսնակ, Վալոդ Փուչիկյանը: Նրա հայտարարությունում ասվում է որ Հունիսի 4-ին ժամը 14:14 -ին ոմն Վարթուշ Փռչիկյան, բնակվելով Երևան Շենգավիթի Եղիշե Թաթևոսյան 19 Խրուշովյան չորս հարգանի շենքի հինգերորդ հարկում, կանացի ամսեկան սայկլի ազդեցության հետևանքով, իրենց այսպես կոչված լուսամուտից վայր է գցել իր ամուսնուն որը տեղում մահացել է: Ականատեսների վկայությամբ Վարթուշի ձեռքում է մնացել իր ամուսնու շարվարը որը ոմն Փորց Փորցիկյանը հասցրել է նկարահանել: Առայժմ Վարդուշ Փռչիկյանը գտնվում է Շենգավիթի ներքին գործերի գինեկոլոգիայի հետազոտական փակ բաժնում որտեղ համապատասխան ուսումնասիրություներ են կատարվում գտնելու դրդապաճառի աղբյուրները: Ներքին գործերի խոսնակը նաև չի բացառում որ տիկին Վարդուշը ինչպես լինելով սայկլի մեջ հնարավոր է որ լիներ Լևոն Տեր-Պետրոսյանի ազդեցության տակ նրա վերջին ելույթներից: Հիմնավորելու համար իր այս վարկածը նա ասաց որ տիկին Վարդուշի բնակարանից հայտնաբերվել է Լևոն Տեր-Պետրոսյանի դիմանկարը որը եղել է ասեղներով պատված: Չի բացառվում նաև վհուկների մասնակցությունը:- Խմբագրական
ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԵՏ ՉԵՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ 6
Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համար իդեալական է: Ի՞նչ են արել նրանք: Եթե մի կողմ թողնենք «մեղմ ձեւակերպումները» եւ իրերը կոչենք իրենց անուններով, նրանք ...ԸՆԴՀԱՏԱԿԻՑ - 2
Պատրաստեց Գ. ՎԵԶԻՐՅԱՆԸ 9Նիկոլ Փաշինյանն ընդհատակում մի բանաստեղծություն է գրել` «Ձոն գարնանամուտին» վերնագրով: Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, մեկ այլ ընդհատակից պատասխան բանաստեղծությամբ հանդես են եկել նրա ...ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ 11Վերջերս Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին կոռուպցիայի դեմ իրական պայքար է տարել միայն ՀՅԴ-ն, եւ դա է եղել պատճառը, որ կուսակցության գործունեությունը կասեցվել ...ԴԻՊԼՈՄԱՎՈՐ ՍԵՐԺԱՆՏՆԵՐԻ ԳՐՈՀԸ
Մ.Մ. 10Անուն - ազգանուն: Օր.` Արմեն ռազմավար Այվազյան, Հրանտ շոումեն Թոխատյան, Արմեն բիզնեսմեն Մազմանյան, Ռոբերտ մուլտիպլիկատոր Սահակյանց...Մոտակա օրերին եթերում, մամուլում ու կյանքում , սիրելի ընթերցող, առանց ...ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ 11
Երեկ ՀՀ դեռեւս գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջապես հրամանագիր ստորագրեց գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատելու մասին: Բայց ինչպես միշտ` ...ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆԱրտակարգ իրավիճակի պայմաններում իշխանամետ հեռուստաընկերությունների ու մամուլի որոշ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ...ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
6Տրեխավորների դասը, որ Հայաստանի բարձրագույն իշխանությունում ներկայացված է ղարաբաղյան գյուղերից Երեւանում հայտնված «նախագահ» Քոչարյանի եւ «վարչապետ» Սարգսյանի տեսքով, մեզ` հարյուր հազարներին` հանուն ...ԲԱՆԱՆԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԻՔ -2
ՇՊԱՏԻ 31990թ. ի վեր Հայաստանը դիտվում էր որպես Անդրկովկասում ժողովրդավարության կղզյակ եւ այդ կարգավիճակով կանգնած էր այնպիսի հետսոցիալիստական երկրների շարքում, ինչպիսին Չեխիան, Լեհաստանը կամ Մերձբալթյան երկրներն ...ՕՐԵՆՔ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ
Հաշվի առնելով ստեղծված ներքաղաքական իրավիճակը, եւ կարեւորելով պետականության հիմքերի ամրապնդման հարաճուն հրամայականը, առաջարկում ենք անհապաղ օրենք ընդունել հարկային ստուգումների մասին: Դա հնարավորություն ...
ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԵՏ ՉԵՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ԸՆԴՀԱՏԱԿԻՑ - 2
Պատրաստեց Գ. ՎԵԶԻՐՅԱՆԸ
ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԴԻՊԼՈՄԱՎՈՐ ՍԵՐԺԱՆՏՆԵՐԻ ԳՐՈՀԸ
Մ.Մ.
ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆԲԱՆԱՆԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԻՔ -2
ՇՊԱՏԻ
ՕՐԵՆՔ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԵՏՔԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
- 1913 Կ. Պոլսի պատրիարքարանը ռուսական դեսպան Գիրսին ներկայացրեց բարենորոգումների իր նախագիծը:
- 1915 Սպանվեց հեղափոխական գործիչ Վանա իշխանը (Նիկոլ Պողոսյան): (Ծնվ. 1883 թ.):
- 1921 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանը «Հայրենիքի փրկության կոմիտեի» տապալման, նրա անդամների ձերբակալման և ամբողջ հանրապետության մեջ խորհրդային իշխանությունը վերականգնելու մասին:
- 1990 Ընդունվեց ԽՍՀՄ-ի օրենք՝ «ԽՍՀՄ-ի կազմից Խորհրդային հանրապետութունների դուրս գալու ընթացակարգի մասին», որն ինքնավար մարզերին թույլ տվեց դառնալ անկախ այն հանրապետությունից, որի կազմում եղել են, եթե տվյալ հանրապետությունը ԽՍՀՄ-ի կազմից դուրս է եկել:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը բանաձև ընդունեց, ապրիլի 24-ը հռչակելով հայ ժողովրդի դեմ գործադրված կոտորածների հիշատակի օր:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

